Դեկտեմբեր 05, 2021 12:09 Asia/Tehran

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք «նախնական Վալֆաջր» գործողության ձախողումից հետո Վալֆաջր 1 օպերացիայի ձեռքբերումների մասին:

Նախորդ հաղորդման ընթացքում անդրադարձանք 1983 թվականին Իրանի հարավում գտնվող Ֆաքեհի շրջանում իրականացված առաջին խոշոր գործողության մասին, որը կոչվում էր «նախնական Վալֆաջր» գործողություն: Այս օպերացիան  կոչվել է «Նախնական Վալֆաջր», քանի որ այն չի հասել իր հիմնական նպատակներին։ Այս գործողության ընթացքում իրանցի մարտիկները հանդիպեցին շատ բարդ և բազմազան խոչընդոտների՝ թշնամու տարածք ներթափանցելու համար։ Մինչ գործողության տարածքը փափուկ հող էր, հետևակի համար շատ դժվար էր հատել նման տարածքը և խորը ներթափանցել բաասական թշնամու տարածք։ Տարածքում 15 կիլոմետր քայլելուց հետո իրանցի մարտիկները հասել են այն խոչընդոտներին, որոնք ստեղծվել են իրաքյան բաասական ուժերի կողմից՝ կանխելու իրանցի մարտիկների ներթափանցումը։ Չորս կիլոմետր երկարությամբ պատնեշները՝ փշալարերով, ականապատ դաշտերով, էլեկտրականությանը միացված ջրանցքներով, պայթուցիկ տակառներով տարածքը դարձրել են անթափանց: Հաղթահարելով այս խոչընդոտները՝ իրանցի քաջարի մարտիկները տեւական հերոսական պայքար ի ցույց դրեցին իրաքյան բաասական զինյալների դեմ: Այս գործողության ընթացքում, 905-րդ և 704-րդ բրիգադների և սուդանի զորքերի գումարտակի զգալի ոչնչացումից բացի, գերեվարվել են բաասական թշնամու 113 ուժեր: Նաև ոչնչացվել է ավելի քան 80 տանկ և փոխադրիչ, 120 մեքենա և մեծ թվով թեթև ու կիսածանր զինատեսակներ, 5 կործանիչ, սպանվել, վիրավորվել և գերեվարվել է թշնամու 4620 զինվոր։ Նախնական «Վալֆաջր» գործողության ավարտին հրամանատարները հասկացան, որ հետագա գործողությունները պետք է իրականացվեն հակառակորդի ուժերի գերազանցությունից զուրկ շրջաններում (խոչընդոտներ, հրետանային կրակ և այլն): Մյուս կողմից, ընտրված տարածքները պետք է լինեն այնպիսին, որ իրանական ուժերի թույլ կողմերն ավելի քիչ լինեն, և պատերազմը հենվի այդ տարածքներում կենդանի ուժի վրա։ ԻՀՊԿ-ի հրամանատարները նաև եկան այն եզրակացության, որ մեծ խորությամբ տարածքների ընտրությունից խուսափելով հանդերձ՝ գործողության տարածքի ընտրությունը պետք է համարժեք լինի իրանական զինվորներին։

«Սամեն Ալ-Այեմե» գործողությունը պլանավորելու պահից մինչև «նախնական Վալֆաջր» օպերացիան, ԻՀՊԿ-ի մտքերն ու սցենարները հիմք են հանդիսացել լայնածավալ գործողությունների պլանավորման համար: Բայց նախնական «Վալֆաջր» գործողության ձախողումը թուլացրեց ԻՀՊԿ-ի դիրքերը գործողությունը պլանավորելու և ղեկավարելու հարցում: Մյուս կողմից, ԻԻՀ-ի բանակի հրամանատարը կարծում էր, որ եթե Բասիջի ուժերը հանձնվեն բանակին, նա կարող է ԻՀՊԿ-ի համեմատությամբ ավելի փայլուն արդյունքի հասնել:

Ըստ այդմ, պետք է իրականացվեր բանակի նախագիծը, որը կոչվում էր «Վալ-Ֆաջր-1» գործողություն: Ի տարբերություն բոլոր օպերացիաների, սկսած Սամեն Ալ Այեմմեից, որը հանգեց Աբադանը պաշարումից դուրս բերելուն, մինչև նախնական Վալֆաջր գործողություն, որի ընթացքում իրանական ուժերը թշնամու պաշտպանական գծերը կոտրելու հարցում, հարձակման համար օգտագործում էին գիշերային խավարը և թշնամական ուժերի հանգստի ժամերը, «Վալֆաջր 1» օպերացիայի ընթացքում իրենց հարձակումը իրականացրին կրակի ծածկույթի տակ: Այսպիսով, «ՎալՖաջր 1» օպերացիան սկսվեց լայնածավալ հրետանային կրակով, և մոտ 60000 արկ արձակվեց Բաասական թշնամու դիրքերի ուղղությամբ: Իհարկե, իրաքյան բաասական բանակը նույնպես ուժեղ կրակ է բացել իրանական ուժերի ուղղությամբ, որոնց թիվը գնահատվում է 1,5 միլիոն արկ: «Վալ-Ֆաջր 1» գործողության ձախողման պատճառներից մեկը բաասական թշնամու ծանր հրետանային կրակն էր: Օպերացիայի տարածքի մեծ մասը բաղկացած էր մահուր բլուրներից, և դրա առավելագույն բարձրությունը չէր գերազանցում 180 մետրը։ «Խաթամ ​​ալ-Անբիա» ռազմաբազան գործողությունն իրականացնում է հյուսիսային և հարավային երկու առանցքներից՝ աջ թեւում՝ Քարբալայի, ձախ թեւում՝ Նաջաֆ բազայի հրամանատարությամբ։ Այս գործողությանը մասնակցել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի 8 դիվիզիա և Իսլամական Հանրապետության բանակի ցամաքային զորքերի 2 դիվիզիա, 3 բրիգադ և 1 գումարտակ։ Այսինքն՝ առաքելությունը ստանձնել էին ԻՀՊԿ-ի մոտ 80 գումարտակ և բանակի ցամաքային զորքերի մոտ 30 գումարտակ։ Իրաքյան կողմից գործողության սկզբից մինչև ավարտը տարածքում գործում էին 9 դիվիզիա, 10 բրիգադ, 10 անկախ գումարտակ՝ չորրորդ կորպուսի հրամանատարությամբ և իրաքյան բանակի 400 դաշտային հրետանային ստորաբաժանումներ։

«ՎալՖաջր» գործողության հիմնական թիրախը Իրաքի Մայսան նահանգի ռազմավարական Ալ-Ամարա քաղաքի վերահսկկողությունն էր և հյուսիսից Բասրայի հանրային տարածքի համար սպառնալիք առաջացնելը: Այս ճակատամարտի օպերատիվ նպատակներն են տարածաշրջանում բաասական թշնամու ուժերի լայնածավալ ոչնչացումը և Իրաքի «Բեզերգան և Ֆուղի» նավթահանքերում և ԻԻՀ-ի տարածքում «Բայաթ և Պայդար» հորերի ձեռքբերումը ու նաև Իրաքի տարածքում «Զուբայդաթ» արդյունաբերական քաղաքի և նավթավերամշակման գործարանների մատակարարումը: Ի վերջո, 1983 թվականի ապրիլի 11-ի երեկոյան ժամը 22:10-ին սկսվեց «ՎալՖաջր 1» գործողությունը «Ով Աստված, օգնիր մեզ անհավատ ժողովրդի դեմ» ծածկագրով: Ռազմական գործողության սկզբից մինչև հաջորդ օրվա լուսաբացը և մինչև օպերացիան դադարեցնելու հրամանը գործը հաջողությամբ է ընթացել։ Գործողության վեցերորդ օրվա ավարտին Բաասական ուժերը բազմիցս հակահարված են հասցրել և մի քանի անգամ բարձունքները ձեռքից ձեռք են անցել իրանական ու բաասական ուժերի միջև: Գործողության ավարտին Բաասական 6750 ուժեր սպանվել, վիրավորվել և գերի են ընկել: Ոչնչացվել են 98 տանկ և զրահափոխադրիչներ, վնասվել են հինգ ուղղաթիռներ և «Ջեյշ ալ-Շաաբիի» երեք 550 հոգանոց ստորաբաժանումներ, երեք կոմադոների գումարտակներ և չորս մեխանիկական գումարտակներ, ազատագրվել են Համրինի բարձունքների մի մասը, Դոյրաջ գետի երկայնքով գտնվող մի քանի գյուղեր և Փիչ Անգիզեհ սահմանային անցակետը՝ ընդգրկելով 150 կմ ընդհանուր տարածք։ Սակայն «Վալ-Ֆաջր» գործողությունը հաջող գործողություն չէր: Թեև նախապես որոշված ​​թիրախների մեծ մասը գրավվել և ապահովվել է Վալֆաջրի ճակատամարտում, սակայն ժամանակին և ամբողջական առաջընթացի բացակայությունը, ինչպես նաև որոշ հատվածներում օպերատիվ ստորաբաժանումների չմիացումն ու գրավված դիրքերի կայունացման բացակայությունը պատճառ դարձան, որ բաասական թշնամու կողմից ուժգին հակահարձակումներն ԻԻՀ-ի զինված ուժերին զրկեն բոլոր նպատակներին հասնելուց:

Սովորաբար, յուրաքանչյուր գործողությունից հետո Իրաքը հարձակվում էր Իրանի քաղաքների որոշ բնակելի թաղամասերի վրա, հատկապես սահմանամերձ քաղաքների վրա։ Դեզֆուլն առաջին քաղաքն էր, որն ամեն գործողությունից հետո հայտնվում էր իրաքյան ուժերի թիրախում: «Վալֆաջր 1» գործողությունից հետո իրաքյան բանակը 1983 թվականի ապրիլի 20-ի երեկոյան երեք «երկիր-երկիր» հրթիռ  արձակեց Դեզֆուլ քաղաքի վրա, ինչի հետևանքով ավերվեց 70 տուն, զոհվեց  ավելի քան 20 մարդ և վիրավորվեց մոտ 150 մարդ: Հերթական անգամ, 1983 թվականի ապրիլի 22-ի  երեկոյան, իրաքյան բանակը հրթիռ արձակեց Դեզֆուլ քաղաքի վրա՝ ոչնչացնելով 200 բնակելի միավոր ու խանութ։ Այս հարձակումների արդյունքում նահատակվել է ավելի քան 20 մարդ, ավելի քան 200 մարդ վիրավորվել է։ Իսլամական հեղափոխության հիմադիր առաջնորդ Իմամ Խոմեյնին ի պատասխան Իրաքի կողմից Դեզֆուլ քաղաքի վրա կրկնվող հարձակումներին Ջամարան Հոսեյնիեյում ունեցած ելույթում ասել էր.«Դուք տեսեք,թե ժողովրդի և արաբների պաշտպանրի դերում հանդես եկողներն ինչ են անում Խուզեստանի հետ և սիրելի Դեզֆուլի նկատմամբ ինչ են արել: Իրենց նեխված մտածումով կարծում են, որ հրթիռներ արձակելով ու երեխաներին, երիտասարդ ու տարեց կանանց սպանելով մենք կհանձնվենք: Նրանք դարձյալ չճանաչեցին Խուզեստանը, չճանաչեցին Դեզֆուլը: Չնայած որ պատերազմի սկզբից մինչ օրս բազմիցս այս սիրելիների բնակարանները ավերել են և մեծ թվով Աստծու երկրպագուների սպանել են ու տեսել որ նրանք դիմադրում են ու դեռ կանգնած են և այսօր  էլ, որ այսքան չարիք են գործել Դեզֆուլի երիտասարդները դարձյալ վանկարկում են «Պայքար, պայքար մինչև հաղթանակ» կարգախոսը»:

 

Պիտակ