Իրանը շարունակում է հզորացնել իր պաշտպանական կարողությունները և կանխարգելիչ ուժը(1)
1979 թվականի փետրվարին ,Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակից հետո, հիմնարար փոփոխություններ տեղի ունեցան Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքական, սոցիալական, մշակութային և տնտեսական զանազան ոլորտներում։
Այս բնագավառում շրջադարձային էր՝ Իրաքի բաասական ռեժիմի կողմից ութամյա պարտադրյալ պատերազմը , որը 1980 թվականի սեպտեմբերին լայնածավալ հարձակում սկսեց Իրանի դեմ՝ ԱՄՆ-ի և նրա տարածաշրջանային գործընկերների անմիջական սադրանքներով:Այս պատերազմը Իրանին պարտադրվեց այն ժամանակ, երբ, հաշվի առնելով Իսլամական Հանրապետության նորաստեղծ համակարգը, այն ռազմական և նույնիսկ քաղաքական առումով պատրաստ չէր լայնամասշտաբ պատերազմի մեջ մտնել:Այնուամենայնիվ պարտադրյալ պատերազմը կարևոր և արժեքավոր ձեռքբերումներ ունեցավ պաշտպանական, ռազմական և առաջադեմ սպառազինությունների տեխնոլոգիաների ձեռքբերման ասպարեզում։
Երկրի պատերազմական ու արտակարգ պայմանները, ճնշումներն ու կարիքները, աննախադեպ հնարավորություն ստեղծեցին երկրի պաշտպանական արդյունաբերության զարգացման համար,և պատճառ դարձան , որ հանձնառու և մասնագիտացված երիտասարդությունը, ստեղծագործ և նախաձեռնող կարողականությամբ,ծավալուն գործունեություն ձեռնարկի ռազմական տեխնիկայի շահագործման, հատկապես ռազմաօդային և ռազմածովային ուժերում, ինչպես նաև ստեղծելու պաշտպանական նոր կարողություններ:Այս նախաձեռնություններն ու նորամուծությունները դարձան պաշտպանության և ռազմական ոլորտում լայնածավալ գործունեության մեկնարկային կետ, որոնք այժմ հանգեցրել են ռազմական և արդյունաբերական խոշոր նախագծերի շահագործման:Պատերազմի ամենակարեւոր բարիքներից մեկը, այս նախաձեռնությունները եւ նորամուծություններն էին: Անտարակույս , կարելի է ասել, որ եթե տեղի չունենար պարտադրյալ պատերազմը եւ երկիրը ,աշխարհի քաղաքա-տնտեսական շրջափակմանը չենթարկվեր , ներկայիս զենքի ու զինամթերքի հսկայական առաջընթացը չէր արձանագրվելու: Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում, Իրանի պաշտպանական արդյունաբերության նվաճումները պատճառ հանդիսացան ,որ Իրանը ոչ միայն այս կարեւոր արդյունաբերության որոշ բնագավառներում, ինչպիսիք են՝ հրթիռներն ու ԱԹՍ-ները ինքնաբավության հասնի,այլ՝այսօր Իրանը ռազմական տեխնոլոգիայի ոլորտում համարվում է առաջատար երկրներից : Ռուս փորձագետ Սերգեյ Նիկիտինը մի հոդվածով ,վերլուծելով և գնահատական ներկայացնելով ՝ պաշտպանական ու սպառազինական ոլորտներում Իրանի Իսլամական Հանրապետության ծավալուն հաջողությունների մասին ,գրել է.«Չի կարելի անտեսել իրանական գիտության ռազմական բնույթը ,որը այլ մասնաճյուղերի հետ համընթաց ,չափազանց հաջող է ծավալվում :Իրանցի մասնագետները կարևոր ոլորտներում ,ինչպես՝ նանոտեխնոլոգիայի , կենսատեխնոլոգիայի,ատոմական ու տիեզերական արդյունաբերության և սպառազիանական ամենաարդիական ու ամենազարգացած նախագծերում ,ընթանում են ժամանակին համահունչ»:
Իրանի դեմ Իրաքի պարտադրյալ պատերազմի ավարտը կարելի է նոր սկիզբ համարել Իրանի պաշտպանական ռազմավարության էվոլյուցիայի մեջ: Նոր ժամանակաշրջանի հիմնական յուրահատկություններից է՝ Իսլամական հանրապետության համակարգի բարձրաստիճան պաշտոնատարների համակարծությունը ՝ստեղծելու կանխարգելիչ ուժ ,որպես երկրի պաշտպանական ամենաարդյունավետ գործոն: Այս պատճառով անհրաժեշտ է մեկնաբանել«կանխարգելման »իմաստը: Երբ երկրները,որպես քաղաքական մի միավոր ,սպառնալիքի են ենթարկվում ՝միջազգային կամ տարածաշրջանային բնագավառում ,կամ իրենց ռազմավարական տարածքում դեմ հանդիման են կանգնում միջամտող ուժերի սպառնալից ներկայությանը , տարածաշրջանային թշնամիների կամ անդրտարածաշրջանային միջամտողների սպառնալիքների դիմաց կանխարգելիչ վերաբերմունք դրսևորելու նպատակով դիմում են «կանխարգելիչ համակարգի» , որպես երկրի անվտանգության օրինաչափություն `նվազեցնելու համար, հակառակորդ կողմի քաղաքական միավորի անցանկալի վարքագիծը:Կանխարգելումը հիմնականում քաղաքական հարաբերությունների հատուկ տեսակ է՝միմյանց հետ հակամարտող կողմերի հակադարձ կապերի առումով ,որի ընթացքում կողմերից մեկը ձգտում է ազդել մյուս կողմի վրա ,որպեսզի կանխի նրա անցանկալի վարքագծերը : Այդ քայլը իրականանում է ՝կամ ռազմական քայլի սպառնալիքով ,կամ էլ դիմացի կողմին իր հիմնական շահերից զրկելով:
Ռազմական ոլորտում կանխարգելում ,նշանակում է «Ա»երկրի կողմից այն ջանքը,որոնք կատարվում են «Բ»երկրին կանխելու համար ,որպեսզի չիրականացնի «Ա»երկրի համար անցանկալի քալերը և դա կատարվում է «Բ»երկրին անընդունելի վնասներ պատճառելով կամ սպառնալիքով:Ներթափանցման համար այս ջանքը ,հոգեբանական երևույթ է :Այլ խոսքով ,դա չի նշանակում ֆիզիկապես կանխել կամ արգելել մի արարք,այլ փորձ է ,որպեսզի այդ քայլը իրականացնելու դեպքում ավելանան հետևանքները կամ նվազի դրա ցանկալիությունը ,և այդպիսով «Բ» երկրին կանխի այդ քայլը իրականացնելուց : Մի խոսքով.«Կանխարգելում ,նշանակում է թշնամուն համոզել,որ եթե մեր դեմ քայլեր ձեռնարկի ,հետևանքները ,օգուտից շատ ավելին են լինելու : Այդ համոզմունքը թշնամուն փոխանցելու համար երեք գործոնների վրա է աշխատանք ծավալվում:Նախ՝հետևանք.« Թշնամու հարձակումը իր համար խիստ և անտանելի հետևանքներ են ունենալու »: Երկրորդ՝.Ժամանակ.«Թշնամու հարձակումը կարճատևում ,ապարդյուն է լինելու և պատերազմը լինելու է երկարատև ու մաշողական »: Երրորդ՝Հաջողելու հույսը.«Թշնամու համար շատ չնչին և ռիսկային է լինելու իր նպատակների իրականացման ու հաջողության հավանականությունը»:
Այդ գործոնների ապահովման համար երեք պայմաններ են հարկավոր:Նախ՝Կապ.«Անհրաժեշտ է ,որ ուղղակիորեն ,այսինքն ԶԼՄ-ների միջոցով,կամ անուղղակիորեն ,այսինքն գաղտնի տարրերի միջոցով ,թշնամուն ազդանշաններ փոխանցել և վստահ լինել,որ դրանք ստացել է ,որպեսզի նշված երեք տարրերից բաղկացած պատգամները ,ապահովեն մեր ընկալած արդյունքները,որպեսզի նրա մոտ չեզոքացնի պատերազմելու և հարձակվելու կամքը: Երկրորդ՝կարողականություն.«Թշնամուն համոզել ,որ հարձակման դեպքում,նրան ծանր պատիժ է սպասվում ,որի հետևանքները շատ ավելին են ,իր նկատի առած նպատակների արժեքից :Այս կարողականությունը երկու կողմեր ունի .«Մի կողմում ,մեր ազգային միասնականությունը,քաղաքական համախմբվածությունը և ռազմական ընդունելի կարողականություններն են, և մյուս կողմում թշնամու որոշում ընդունելու գործընթացում ներթափանցումն է,որպեսզի նրան համոզի ,որ այս ներթափանցումը ,քարոզչական, դիվանագիտական և հետախուզական ոլորտներում ,ունի իր յուրահատուկ մարտավարություններն ու տեխնիկաները »: Երրորդ՝ Հեղինակություն.«Ծանր պատժի լոկ սպառնալիքը ,կարող է թշնամուն չկանխել իր հարձակումից և նա դա համարի բլեֆ ,ուստի անհրաժեշտ է իցույց դնել և փաստել կարողականությունների մի մասը ՝դիվանագիտական ու հետախուզական զանազան ձևերով և նրան համոզել ,որ այդ սպառնալիքը իր ուժի մեջ է և անտարակույս իրագործելի»:
Կանխարգելումը արմատավորված է Ղուրանում: Ղուրանի Անֆալ սուրահի 60-րդ այայում ասված է.« Ձեր ջանքերը միացրեք, ուժեղ ջոկատներ կազմեք, ձեր ձիերը հավաքեք, որպեսզի կարողանաք սոսկում առաջացնել Աստծո թշնամու ու ձեր թշնամու և ձեր չճանաչած թշնամիների սրտերում: Աստված ճանաչում է նրանց: Աստծո ծառայության համար ինչ որ ծախսեք, փոխարենը պիտի ստանաք: Ձեր նկատմամբ անիրավություն չպիտի լինի»:
Այս այայում ,սարքավորումներ և գործունյա աշխատուժ պատրաստելու նպատակը,կարողության սահմաններում հզոր ուժ ապահովելն է, թշնամու մոտ վախ ու սարսափ առաջացնելու նպատակով և չի նշանակում դրանք օգտագործել :Իրականության մեջ այս այայում կանխարգելումը ,նշանակում է հզոր լինելու և առավել ռազմական ուժ ունենալու պատկերացում ստեղծել ,որը ինքնին վերածվում է գործոնի ,որը թշնամուն կանխում է հարձակվել հավատացյալների վրա:
Նկատի առնելով Ղուրանի նկատառումները ,ու նաև նշված տեսական հարցերը ,պետք է ասել ,որ Իրանի Իսլ.Հանրապետության պաշտպանական ռազմավարությունը հիմնված է ազդեցիկ կանխարգելիչ ուժի վրա: Նման կանխարգելիչ ուժ , ավելի խորը և արդյունավետ կապեր ունի պաշտպանության և ագրեսիային դիմադրելու հետ:Ներկա պայմաններում , Իրանի հարեւան երկրներից յուրաքանչյուրը կարողացել է զգալիորեն մեծացնել իր ռազմական հնարավորությունները և դա նշանակում է, որ Իրանի դիմաց անապահովության նոր ձեւ է ծառացել: Այս սպառնալիքները երեք մակարդակի վրա են:Նախ.«Ոչ կառավարական ուժեր և ծայրահեղական կազմակերպություններ, որոնք ընդդիմանում են Իրանի Իսլամական Հանրապետությանը,և կարող են ունենալ նաև կրոնական տեսք (օրինակ՝ թաքֆիրական ահաբեկչական խմբավորումները)»: Երկրորդ.«Տարածաշրջանում արևմուտքի գործընկեր պետություններ, որոնք կփորձեն ազդել և տիրել ուրիշներին, եթե տարածաշրջանում փոխվի ուժերի հարաբերակցությունը։Սիոնիստական ռեժիմը տարիներ շարունակ ռազմական հարձակմամբ է սպառնում Իրանին ,Իրանի խաղաղասիրական միջուկային առաջընթացի պատրվակով ,մինչդեռ ինքը լավապես գիտի ,որ Իրանի վրեժխնդրական քայլերի դիմաց խիստ անկարող է ու խոցելի: Քաղաքական հարցերի փորձագետ՝Զահիր Անդրուսը ասում է.«Սիոնիստական ռեժիմի ավագ փորձագետներն ու վերլուծաբանները շեշտում են՝Իսրայելի անկարողությունը Իրանի վրա հարձակվելու դեպքում:Այդ քայլը տարիներ է պահանջելու և եթե Իսրայելը նման հարձակման դիմի ,աննախադեպ ավերածությունների կենթարկվի»:
Երրորդ.«Անդրտարածաշրջանային տերությունները, հատկապես ԱՄՆ-ը, որն անընդհատ փորձում է իր ազդեցությունը հաստատել կամ ընդլայնել այնպիսի տարածքներում, ինչպիսիք են ՝Պարսից ծոցը, Հնդկական օվկիանոսը, Արևմտյան Ասիան և Կենտրոնական Ասիան և մշտապես սպառնում է Իրանին։Այնուամենայնիվ, ԱՄՆ-ն ասելիք չունի Իրանի կանխարգելիչ ուժի դիմաց:
Միլանի տնտեսագիտության և միջազգային հարաբերությունների դպրոցի հրավիրյալ դասախոս դոկտոր Աբդոլռասուլ Դիվսալարը ասում է.«Ներկա պայմաններում Իրանի պաշտպանական կանխարգելիչ ուժի և ԱՄՆ-ի բանակի ներքին սահմանափակությունների համակցությունը ,ամերիկյան կողմից խլել է վճռական հաղթանակի հնարավորությունը:Այսպիսով, պատերազմը կանխելու համար Իրանի պաշտպանական դոկտրինան դեռ արդյունավետ է։ Երեք հիմնական ռազմական խնդիրներ, այդ թվում՝ ռազմավարական անակնկալի բացակայությունը, Իրանի երկրորդ հարվածի դիմաց արդյունավետ պաշտպանության թուլությունը և Իրանի օպերատիվ ծրագրերի ճկունությունը, հակակշռի տակ են առել Իրան դեմ ագրեսիա իրականացնելու ԱՄՆ-ի հաշվարկները: