Թուրքիան, Ադրբեջանը և Վրաստանը համատեղ զորավարժություն են անցկացրել
Թուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանն Անկարայում համատեղ զորավարժություն են անցկացրել։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ երեք երկրների հատուկ նշանակության ստորաբաժանումների մասնակցությամբ համատեղ մարտավարական-հատուկ զորավարժությունները կրել են «Կովկասյան արծիվ – 2025» անվանումը:
Ըստ հաղորդագրության` զորավարժությունների նպատակը եղել է «տարածաշրջանում անվտանգության և պաշտպանության ոլորտում երեք եղբայրական երկրների միջև համագործակցության ամրապնդումը»:
Զորավարժություններն ուղղված է եղել մասնակից ստորաբաժանումների փոխգործակցության, արագ արձագանքման, համակարգման և մարտական պատրաստության հնարավորությունների ընդլայնմանը:
Վարժանքների ընթացքում հատուկ ջոկատայինները առաջադրանքներ են կատարել հրթիռահրետանային և ավիացիոն ստորաբաժանումների հետ փոխգործակցությամբ։