Հայացք՝Հեղափոխության առաջնորդի կողմից տարիների անվանակոչվելուն և դրա նպատակներին
Հեղափոխության գերագույն առաջնորդը , 1401 թվականը, որը նաև արեգակնային հիջրեթի տարվա նոր դարի առաջին տարին է, անվանակոչել է «Արտադրություն, գիտելիքահենք, աշխատատեղերի ստեղծում»։
Հեղափոխության Գերագույն Առաջնորդի կողմից տարիների անվանակոչումը պաշտոնապես սկսվել է արեգակնային հիջրեթի 1378 կամ (2000 .)թվականից: 1370 ականների վերջին երկու տարվա կարգախոսերի առանցքը մշակութային ու կրոնական էին:Իսլամական հեղափոխության մեծ հիմնադրի ծննդյան հարյուր ամյակը համընկնելով 1378 թվականի գարնանը ,այդ տարի անվանակոչվեց լուսահոգի իմամ Խոմեյնիի տարի: 1379 թվականը անվանակոչվեց իմամ Ալիի անվամբ ,քանի որ արեգակնային այդ տարվա ընթացքում երկու անգամ Ղադիր տոնը նշվեց:
Մինչև 1387 թվականը, տարվա կարգախոսների հիմնական առանցքը երկրի մշակութային և սոցիալական խնդիրներն էին:Հեղափոխության գերագույն առաջնորդը ,1380 թվականը անվանել է «ազգային հզորության և աշխատատեղերի ստեղծման» տարի, նկատի առնելով՝ Արևմտյան Ասիայի տարածաշրջանում ԱՄՆ-ի գլխավորած իմեպրիալիստական աշխարհի թշնամական և ծավալապաշտական գործողությունները և պաշտոնյաների ուշադրության անհրաժեշտությունը՝ երկրում աշխատատեղերի և ձեռներեցության ստեղծման առումով։1381 թվականի տարեմուտը , քանի որ համընկնում էր Իմամ Հոսեյնի նահատակության սգո օրերին ,տարին անվանակոչվեց «հոսեյնական հպարտության ու պարծանքի »տարի:1382 թվականը անվանակոչվել է «Ծառայության» տարի ։
Հեղափոխության գերագույն առաջնորդը ,1383 թվականը անվանակոչեց «հաշվետվության» տարի՝ նկատի ունենալով, որ ութերորդ կառավարության պաշտոնավարման վերջին տարին էր, և անհրաժեշտ էր, որ պետական մարմիններն իրենց գործընթացի մասին հաշվետվություն ներկայացնեին ժողովրդին։1384 թվականը քանի որ համընկնում էր նախագահական իններորդ շրջանի ընտրություններին և Իսլամական համակարգի դեմ թշնամիների բացասական քարոզչությունները ծավալվել էին ,հեղափոխության մեծարգո առաջնորդը տարվա կարգախոսը ընտրեց՝«ազգային միասնականություն և հանրային գործակցություն»: 1385 թվականին, քանի որ արևմտյան որոշ պարբերաթերթեր անարգել էին Իսլամի սուրբ մարգարեին և համայն աշխարհում եռում էր մուսուլմանների զգացումները և նրանք նողկանք էին հայտնել սուրբ մարգարեին անարգողների նկատմամբ ,ուստի տարին անվանակոչվեց «Մեծն մարգարեի»տարի: 1386 թվականը կոչվել է «Ազգային միասնության և իսլամական համախմբման» տարի,նկատի առնելով Իսլամ ումմայի և Իրանի ժողովրդի միջև պառակտումներ ստեղծելու՝ իմպերիալիստական աշխարհի համակողմանի և նողկալի ջանքերը:1387թվականը կոչվել է «նորարարության և բարգավաճման տարի»։
Հեղափոխության գերագույն առաջնորդը 1388 թվականից սկսյալ, ամեն տարի տնտեսական անվանում է նկատի առել տարվա կարգախոսի համար:1390-ական թվականների ընթացքում ընտրված կարգախոսերը եղել են տնտեսական բնույթի ։Այլ խոսքով բոլոր կարգախոսները եղել են տնտեսական, կամ տնտեսությունը տարվա առանցքային կարգախոսի մաս է կազմել:Իրականում 1390-ականների կարգախոսներն ունեցել են քաղաքական ասպեկտ և կառավարությունները պետք է դա հաշվի առնեին իրենց քաղաքականության մեջ։
1388 թվականը կոչվել է «սպառման օրինաչափության բարեփոխման» տարի,նկատի առնելով երկրում մեկ անձի համար էներգիայի բարձր սպառումը:1389 թվականը «կրկնակի ջանքերի և կրկնակի աշխատանքի» տարի ,1390 թվականը «տնտեսական ջիհադի» տարի ,1391 թվականը կոչվել է «Իրանական աշխատուժի և կապիտալի ազգային արտադրության և պաշտպանության տարի» և այս անվանակոչման պատճառը՝ արևմուտքի կողմից կիրառվող անսանձ պատժամիջոցներն էին, ինչպես նաև տնտեսական դաշտում պաշտոնյաների որոշ սխալ տնօրինումները։1392թվականը,նկատի առնելով 11-րդ շրջանի նախագահական ընտրությունները ,նաև տնտեսական խնդիրները հաղթահարելու պաշտոնյաների վճռականության անհրաժեշտությունը,անվանակոչվեց «Քաղաքական սխրագործության և տնտեսական սխրագործության » տարի,1393 թվականը,անվանակոչվել է «ջիհադական տնօրինմամբ և ազգային կամքով ՝տնտեսության ու մշակույթի»տարի:
1390-ականների միակ տարին, երբ տնտեսությունը տարվա կարգախոսում չկար, 1394-ն էր, երբ հեղափոխության գերագույն առաջնորդն այդ տարին անվանակոչեց «կառավարություն և ժողովուրդ,համախոհություն և միասնականություն» ,1395 թվականից մինչ օրս ,ամեն տարի տնտեսությունը եղել է տարվա կարգախոսի հիմնական առանցքը:Հեղափոխության առաջնորդը 1395 թվականն անվանել է «Դիմադրողական տնտեսության. Գործողության և աշխատանքի»տարի,1396 թվականը «Դիմադրողական տնտեսության. արտադրության-զբաղվածության» տարի ,1397 թվականը «իրանական ապրանքների պաշտպանության տարի»,1398 թվականը «արտադրության բարգավաճման» տարի,1399 թվականը «արտադրական թռիչքի» տարի,1400 թվականը «Արտադրության, աջակցության և խոչընդոտների վերացման»տարի,և 1401 թվականը անվանակոչել է «Արտադրանքի, գիտելիքահենք և աշխատատեղիների ստեղծման»տարի։
Այլ հարցը առնչվում է՝ Հեղափոխության Գերագույն առաջնորդի կողմից տարիները անվանակոչելու նպատակներին:Կարելի է ասել, որ տարիների անվանակոչման կարևորագույն նպատակը՝ աշխատանքային տարվա ընթացքում առաջնահերթություններ սահմանելն ու կառավարության գործունեության ուղղորդումն է։Տարիների անվանակոչման առումով , տարվա կարգախոսն ընտրելիս ,նկատի է առնվում ամենագլխավոր խնդիրը:1370-ականների վերջին երկու տարիներին և 1380-ականներին հիմնական կարգախոսներն ունեին կրոնական, մշակութային և սոցիալական երանգ,սակայն 1390-ականներին, միայն 1394 թվականին է,որ ոչ տնտեսական խնդիրներն են ընտրվում, որպես տարվա կարգախոս։1380ականների երկրորդ կեսին ,երբ Իրանի տնտեսության դեմ արտաքին ճնշումները սաստկացել էին,1390ականների առաջին երկու տարիներին դրա ազդեցությունները դրսևորվեց ժողովրդի կյանքի վրա:
1390-ականներին հեղափոխության գերագույն առաջնորդը տարվա կարգախոսների հիմնական առանցքը ընտրեց՝ տնտեսական խնդիրները,որովհետև իրավացիորեն եզրակացրել էր, որ թշնամիները հուսահատվել են Իսլամական Հանրապետության համակարգը ռազմական ճանապարհով տապալելուց և կենտրոնացել են տնտեսական խնդիրների և ժողովրդի նկատմամբ ճնշում գործադրելու վրա՝ նպատակ ունենալով տարածություն ստեղծել ժողովրդի և համակարգի միջև:Ըստ այդմ, հեղափոխության գերագույն առաջնորդը կառավարությունների առաջնահերթությունը համարեց տնտեսական առանցքը:Հեղափոխության գերագույն առաջնորդը 1397 թվականի ֆարվարդինի 1-ին, Ռազավի սրբավայրի ուխտավորների հավաքում տարվա կարգախոսի նպատակների մասին այսպես ասաց.«Տարվա կարգախոսը երկու նպատակով է ներկայացվում՝մեկը՝ պետական պաշտոնյաների և իշխանության պատասխանատուների գործադիր քաղաքականությունն ու գործողությունները ուղղորդելու ,իսկ մյուսը՝ հանրային կարծիքի ուշադրությունը գրավելու նպատակով»:Այլ խոսքով՝ երկրի պաշտոնյաներից ու որոշումներ կայացնող պատասխանատուներից բացի, հասարակական կարծիքը ևս իր վարքագծային օրինաչափություններում պետք է հաշվի առնի տարվա կարգախոսը։Այսինքն, երբ տարվա կարգախոսը կենտրոնացած է ազգային արտադրությանն աջակցելու վրա,կառավարությունների քաղաքականությունը պետք է ուղղված լինի ներքին արտադրությանն աջակցելուն,իսկ հասարակական կարծիքը պետք է տեղյակ լինի ազգային արտադրությանն աջակցելու հետեւանքների մասին և ընթանա հայրենական արտադրությանն աջակցելու ուղղությամբ: