Թեհրանի գրքի 33-րդ միջազգային ցուցահանդեսը
https://parstoday.ir/hy/radio/iran-i172698-Թեհրանի_գրքի_33_րդ_միջազգային_ցուցահանդեսը
Թեհրանում անցկացվել է գրքի 33-րդ միջազգային ցուցահանդեսը՝ «Գրքով առողջ ենք» խորագրով։ Գիտելիքը առողջ հասարակության հիմնական հատկանիշն է։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 22, 2022 12:33 Asia/Tehran

Թեհրանում անցկացվել է գրքի 33-րդ միջազգային ցուցահանդեսը՝ «Գրքով առողջ ենք» խորագրով։ Գիտելիքը առողջ հասարակության հիմնական հատկանիշն է։

Թեհրանի գրքի միջազգային ցուցահանդեսն անցկացվում է ամեն տարի մայիսին։ Այս ցուցահանդեսը Իրանի խոշորագույն մշակութային իրադարձություններից է։

Թեհրանի գրքի առաջին միջազգային ցուցահանդեսը տեղի է ունեցել 1987 թվականին Թեհրանի գրքի միջազգային ցուցահանդեսների վայրում և  այն շարունակվել մինչև 2006 թվականը։ 2007 թվականից ի վեր գրքի ցուցահանդեսն անցկացվում է Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան մեծ աղոթավայր՝ Մոսալայում , և վերջին երկու տարիների ընթացքում, կորոնավիրուսի բռնկման պատճառով, ցուցահանդես չի անցկացվել։

Այժմ Թեհրանի գրքի միջազգային ցուցահանդեսի դռները երկու տարվա ընդմիջումից հետո բացվել են ժողովրդի և գրքասերների առջև, այս տոնավաճառը մեկնարկել է մայիսի 11-ին և կշարունակվի մինչև մայիսի 21-ը: Իհարկե, այս տարի կորոնավիրուսի պայմանների և երկրում բոլորի համար մշակութային արդարության և գրքերի հասանելիության իրագործման պատճառով գրքի վիրտուալ ցուցահանդեսը  հասանելի է  ketab.ir հասցեում։ Գրքի վիրտուալ ցուցահանդեսի առավելությունը 24-ժամյա սպասարկումն է, և ցանկացողները կարող են օրվա և գիշերվա ցանկացած ժամի գրքեր գնել:

Թեհրանի գրքի 33-րդ միջազգային ցուցահնդեսին մասնակցելու համար գրանցվել են 2800 հրատարակիչներ, որոնցից 1700 ներքին հրատարակիչներ  տեղակայվել են ցուցահանդեսի վայրում, ևս 1100 հրատարակիչ նախընտրել է միայն վիրտուալ ձևով մասնակցել ցուցահանդեսին :

Ամեն տարի Թեհրանի գրքի միջազգային ցուցահանդեսը, բացի ներքին հրատարակիչներից, հյուրընկալում է գրահրատարակչական ոլորտում այլ երկրների, և արդեն մի քանի տարի է, ինչ այդ երկրներից մեկն ընտրվում է որպես հատուկ հյուր և մասնակցում այս ցուցահանդեսին։ 33-րդ շրջանում իրանական հրատարակչության հետ մշակութային, կրոնական և գրական ընդհանրությունների, ինչպես նաև ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթի խաղարկության մոտենալու պատճառով՝ Կատարը որպես հատուկ հյուր ներկա է Թեհրանի գրքի 33-րդ միջազգային ցուցահանդեսին: Թեհրանի գրքի միջազգային ցուցահանդեսի առաջին օրը Կատարի տաղավարի բացումը տեղի ունեցավ միջազգային բաժնի ղեկավար Յասեր Ահմադվանդի ներկայությամբ։

Կատարի Դոհայի գրքի ցուցահանդեսի ղեկավար Ջասիմ Աբու ալ-Այանը, Դար ալ-Բաջա հրատարակչության տնօրեն Ասմա ալ-Կավարին և Հրատարակիչների միության ղեկավար Ռիադ ալ-Յասինը ընդգծել են Իրանի և Կատարի միջև մշակութային համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը:

Թեհրանի գրքի 33-րդ միջազգային ցուցահանդեսը միջազգային և արտասահմանյան հրատարակիչների բաժնում հյուրընկալում է իրանական մշակույթին և քաղաքակրթության և պատմությանը մոտ հարևան երկրների հրատարակիչներին: Ցուցահանդեսին ներկա են 170 օտարերկրյա հրատարակիչներ, 50 հյուրեր կայցելեն այս մեծ մշակութային իրադարձությանը։ Այս տարի գրքի ցուցահանդեսին մասնակցել են 31 երկրների հրատարակիչներ: Շվեյցարիան, Հնդկաստանը, Հոնկոնգը, Թուրքիան, Ֆրանսիան, Չինաստանը, Բոսնիան, Ռուսաստանը, Հարավային Կորեան, Բրիտանիան, Ավստրալիան, Նիդեռլանդները, Աֆղանստանը, Իտալիան, Գերմանիան, ԱՄՆ-ը, Իսպանիան, Սիրիան, Լիբանանը, Պակիստանը, Թունիսը, Իրաքը, Բահրեյնը, Եգիպտոսը,Օմանը, Սերբիան, Ադրբեջանը, Թուրքմենստանը և Մեքսիկան բարեկամության խմբերի շրջանակում ներկա են ցուցահնդեսում։

Սանանդաջ քաղաքը որպես «Իրանի գրքի 7-րդ մայրաքաղաք» մասնակցել է Թեհրանի գրքի ցուցահանդեսին, իսկ Թեհրանի գրքի ցուցահանդեսիմեկ օրը կոչվել է Քուրդիստանի անունով։ Թեհրանի գրքի 33-րդ ցուցահանդեսում բացվել է նաև Սանանդաջի հատուկ տաղավար, որում ներկայացվում են գրքի և ընթերցանության խթանման թեմայով Իրանի գրքի 7-րդ մայրաքաղաքի հնարավորություններն  ու ծրագրերը։

Սանանդաջը Իրանի գրքի յոթերորդ մայրաքաղաքն է

Գրքի մայրաքաղաքը նախագծի անվանումն է, որի հիման վրա մշակույթի և իսլամական առաջնորդության նախարարության կողմից ամեն տարի  քաղաք է ընտրվում որպես Իրանի գրքի մայրաքաղաք: Այս ծրագիրը մշակվել է «Գրքի համաշխարհային մայրաքաղաք» նախագծի օրինակով, սակայն գործադիր կառուցվածքի առումով այն շատ համահունչ է Իրանում մշակութային գործունեության պայմաններին։ Քուրդիստանի նահանգի կենտրոն Սանանդաջ քաղաքը 1401 թվականին ընտրվել է Իրանի գրքի մայրաքաղաք։ Սանանդաջը, որը քրդական երկրորդ քաղաքն է և Իրանի քսաներեքերորդ քաղաքը, ունի մոտ 500,000 բնակչություն: 2020 թվականին Սանանդաջը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է «Ստեղծագործող երաժշտության քաղաք» և գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ստեղծարար քաղաքների համաշխարհային ցանցի 250 քաղաքներում, ինչպես նաև համաշխարհային երաժշտության ստեղծագործական 48 քաղաքներում։

Սանանդաջը Իրանի ամենամշակութային քաղաքներից է, ունի մեծ հնարավորություններ և կարողություններ մշակույթի, արվեստի և մեդիայի տարբեր ոլորտներում։ Սանանդաջի պատմական նախադրյալները, գիտնականների, հայտնիների, գրողների, բանաստեղծների ներկայությունը,  գրախանութների զարգացումը, ընթերցանության շրջանակների ձևավորումը, մզկիթների գրադարանների և հանրային գրադարանների զարգացումը և կիբերտարածության հարթակների օգտագործումը ուղղված են գրքի մշակույթը խթանմանը։ Եղել են դեպքեր, երբ այս քաղաքն ընտրվել է որպես Իրանի գրքի 7-րդ մայրաքաղաք։

Սովորելը մարդու կարևորագույն  կարիքներից է, որը վաղուց առանձնահատուկ դեր ու տեղ է ունեցել մարդու կյանքում, և չնայած տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում գրանցված բոլոր առաջընթացին, մարդկանց սերն ու հետաքրքրությունը գիրք կարդալու նկատմամբ պահպանվում է։ Մինչ ինտերնետի և կիբերտարածության հայտնվելը, գրքերը մարդկանց ուշադրության կենտրոնում էր: Սակայն ինտերնետն ու կիբերտարածությունը տարօրինակ կերպով ազդել են ժամանակակից մարդկային կյանքի վրա:

Կիբերտարածության շահավետ ազդեցություններից մեկն այն է, որ այն օգտագործվել է որպես օգտակար և արդյունավետ գործիք՝ զարգացնելու և խթանելու գրքեր կարդալու մշակույթը: Կիբերտարածությունն այժմ ակտիվորեն խթանում է ընթերցանության մշակույթը և կարող է օգտագործվել տարբեր ձևերով: Ստեղծված իրավիճակում գրքերն ու սոցիալական ցանցերը միմյանց համար վտանգավոր մրցակիցներ չեն և երկուսն էլ կարող են օգտագործվել հանրային տեղեկատվության մակարդակը բարձրացնելու և հանրային մշակույթի զարգացման համար։

Այս տարի կորնավիրուսային հիվանդության պայմանների բարելավմամբ հող է նախապատրաստվել Թեհրանի գրքի միջազգային ցուցահանդեսի անցկացման համար, և առաջին անգամ, բացի գրքերի վաճառքից, հնարավոր է վիրտուալ միջավայրում նաև գրքեր գնել և ուղարկել Իրանի բոլոր շրջաններ։

Թեհրանի գրքի 33-րդ միջազգային ցուցահանդեսի վիրտուալ բաժնում ավելի քան 2100 հրատարակիչներ ներկայացրել են ավելի քան 175000  անուն գիրք։

Հաշվի առնելով գրքի ցուցահանդեսի ընթացքում մշակութային գործունեություն ծավալելու համար մշակույթի ոլորտի բոլոր հաստատությունների և կազմակերպությունների ինտեգրման անհրաժեշտությունը Թեհրանի գրքի վիրտուալ ցուցահանդեսը ծրագրել և կանխատեսել է տարբեր մշակութային ծրագրեր ուղղված գրքի և ընթերցանության: 

Այս ծրագրերից ամենակարեւորներն են.

Ներքին և  արտասահմանյան (միջազգային)  մշակութային հանդիպումներ, և գրական շրջանակներ և վարպետության դասեր՝ հրատարակչական տնտեսագիտության, գրքի և ընթերցանության խթանման, էլեկտրոնային հրատարակության և պետական ​​ու մասնավոր հատվածների սիներգիայի ոլորտներում: Ցանկացողները կարող են մասնակցել վիրտուալ միջավայրի  և Skyroom-ի միջոցով։

Թեհրանի գրքի ցուցահանդեսի կողմնակի ծրագրերից են՝ գրական շրջանակների աշխատանքները, այդ թվում  պոեզիայի, երգիծական ստեղծագործությունների, գրելու, խմբագրելու, և ճիշտ գրելու սեմինարներ: