Իրանական 1402 թվականի կարգախոսն է՝ Գնաճի զսպում և արտադրության աճ (2)
Ամեն տարի ԻԻՀ առաջնորդը ներկայացնում է տվյալ տարվա կարգախոսը: Իրանական 1402 թ համար առաջնորդն ընտրել է «Գնաճի զսպում և արտադրության աճ» կարգախոսը:Սա վկայում է այն մասին, որ առաջնորդի ամենագլխավոր մտահոգությունը տնտեսական խնդիրն է։ Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք 1402 թվականի կարգախոսի կարևորությանը:
Գնաճը երկրի տնտեսական ցուցանիշներից մեկն է: Այն անմիջականորեն կապված է հասարակության կյանքի և համակարգի սոցիալական կապիտալի հետ: Գնաճն ազդում է նաև համաշխարհային առումով երկրի կարգավիճակի վրա: Թշնամին հասկանում է գնաճի ազդեցությունն ուստի փորձում է Իրանում գնաճի միջոցով ճնշում բանեցնել քաղաքացիների վրա և նրանց դուրս բերել համակարգի դեմ: Թեև թշնամին չի կարողացել հասնել իր նպատակին, սակայն կառավարության պարտականությունն է նվազեցնել մարդկանց խնդիրները և մեծացնել բավարարվածությունը:
Ելնելով այդ հանգամանքից, ԻԻՀ առաջնորդը 1402 թ. կարգախոսում կարևորել է գնաճի զսպումը: Առաջնորդը նշել է. «Իմ կարծիքով 1401 թվականին Իրանի ժողովրդի ամենակարեւոր խնդիրը երկրի տնտեսության վիճակն էր, որն անմիջականորեն կապված է մարդկանց ապրուստի հետ։ Տնտեսության հարցում եղան դառը խնդիրներ, սակայն եղան նաև դրական գործընթացներ: Խնդիրները վերաբերում էին գնաճին: Դա նկատելի է հատկապես սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների ոլորտում: Երբ այս ապրանքների գներն աճում են, հիմնական բեռն ընկնում է հասարակության ցածր խավի վրա, քանի որ սպառողական զամբյուղում ամենամեծ տեսակարար կշիռն ունեն սնունդը և առաջին անհրաժեշտության ապրանքները։ Ուստի ճնշումն ավելի շատ այդ մարդկանց վրա է գալիս: Դա դառնություններից մեկն էր»։
Արտադրության աճի կարևորությունը
Արտադրության թույլ մակարդակը և դրա հետևանքները, գնաճի տեմպերի աճը, ազգային արժույթի արժեզրկումը, կապիտալի և ուղեղի արտահոսքը և այլն, արդեն մոտ մոտ 200 տարի Իրանում առկա կարևոր սոցիալական խնդիրներից են: Այս խնդիրը հատկապես կարևոր է, քանի որ վերջին տասնամյակում իրանցիները տուժել են գնաճի ուժեղ ալիքներից, որոնց ընթացքում քաղաքացիների գնողունակության նվազմանը, սոցիալական որոշ վնասների առաջացմանն ու տարածմանը զուգահեռ, անկում է ապրել նաև քաղաքացիների կենսամակարդակը: Ուստի այս խնդրի և դրա լուծման վրա կենտրոնանալը կարող է շատ արդյունավետ լինել համակարգի սոցիալական կապիտալի ակտիվացման հարցում:
Վերջին տարիներին առաջնորդը տարբեր ձևաչափերով անդրադարձել է արտադրության խնդրին: Տարբեր տարիների կարգախոսներում առաջնորդը 7 անգամ անդրադարձել է արտադրությանը, ոլորտում առկա խոչընդոտների վերացմանը և տեղական արտադրության ցարգացմանը: Անցած տարվա կարգախոսը վերաբերում էր գիտելիքահենք արտադրությանը:
Այդպիսով առաջնորդը ոչ միայն կարևորում էր արտադրության ոլորտում առկա խոչընդոտների վերացումը, այլ նաև ընդծում տեղական արտադրության որակը բարձրացնելու անհրաժեշտությունը, որպեսզի հասարակությունը նախընտրությունը տա հայրենական արտադրանքին և արդյունքում ոլորտը զարգանա: Կարևորելով արտադրության ոլորտում առկա խնդիրների լուծումն առաջնորդը շարունակում է ուշադրությունը կենտրոնացած պահել նաև դիմադրողական տնտեսության ռազմավարության վրա: Իրականում արտադրությունը երկրի տնտեսական զարգացման հիմքն է։
Այս տարվա Նոռուզի կապակցությամբ հղած ուղերձում, հեղափոխության գերագույն առաջնորդն ասել է. «Արտադրությունը տնտեսության հիմքն է»:
Գնաճի վերահսկման և արտադրության կապը
Գնաճի և արտադրության փոխհարաբերությունների մասին պետք է ասել, որ դա երկկողմանի երևույթ է: Գնաճի վերահսկումը նպաստում է արտադրության աճին, քանի որ արտադրական ծախսերի կրճատումը լուծում է արտադրության իրացվելիության խնդիրը, իսկ մյուս կողմից արտադրության աճը վերահսկում է գնաճը: Արտադրության աճին զուգահեռ նվազում են ներմուծման ծավալները և շուկայում առաջարկի պակաս չի լինում։Հետևաբար, գնաճի վերահսկումը և արտադրության աճը նույն մետաղադրամի երկու կողմերն են, որոնք ուղղված են կենսամիջոցների ապահովմանը և շուկայի տատանումների վերահսկմանը: Գնաճի զսպումը հիմք է հանդիսանում արտադրության աճի համար:
Քանի որ գնաճի առկայության դեպքում ուշադրությունն ուղղված է դեպի արտադրության զուգահեռ շուկաներ՝ արժույթ, մետաղադրամ, ոսկի, հող, բնակարան և այլն։ Ուստի գնաճը զսպելով՝ կարելի է հուսալ, որ դրամական հոսքերը կուղղվեն դեպի արտադրություն, և կամրապնդվեն արտադրությանն ուղղված ներդրումները։
Միևնույն ժամանակ պետք է նշել, որ այս տարվա կարգախոսն ուղղված է նաև գնաճի զսպման և արտադրության աճին ուղղված 13-րդ կառավարության ջանքերին աջակցելուն: Սակայն ինչպես նշել է առաջնորդը, չնայած կառավարության ջանքերին, անցած տարի ոչ միայն չի հաջողվել վերահսկել գնաճը, այլ նաև արտադրության ոլորտում առաջընթաց չի գրանցվել: Ուստի, հեղափոխության գերագույն առաջնորդը, այսպիսով փորձում է կառավարությանը հիշեցնել, որ այս ուղղությամբ ջանքերը պետք է ավելի լուրջ լինեն:
Իրականում առաջնորդն ավելի տեղեկացված է կառավարության ու ժողովրդի տնտեսական խնդիրների մասին, քան որևէ այլ պաշտոնյա: Եվ նա դա համարում է երկրի ամենակարևոր խնդիրը, քանի որ թշնամին փորձում է օգտվել այդ փաստից: Ուստի վերջին տարիներին տարվա կարգախոսի հիմքում տնտեսական խնդիրներն են, որպեսզի կառավարություններն ուշադրությունը կենտրոնացնեն դրանց լուծման վրա: Առաջնորդի այս որոշման հիմքում մի շարք գործոններ են:
Առաջին հերթին պետք է նշել, որ թեև առաջնորդը մտահոգված է երկրում ոչ տնտեսական խնդիրների առկայությամբ, սակայն այլ ոլորտներում վերջին 44 տարիների ընթացքում Իրանը բավականին ուժեղացել է և կարող է խուսափել լուրջ սպառնալիքների բախվելուց:
Իրանական 1402 թ. նոռուզյան ուղերձում առաջնորդն այս կապակցությամբ ասել է. «Կարծում եմ 1402 թվականին մեր հիմնական խնդիրը տնտեսությունն է։ Դա չի նշանակում, որ մենք քիչ խնդիրներ ունենք: Մենք խնդիրներ ունենք տարբեր ոլորտներում, այդ թվում նաև մշակութային և քաղաքական, բայց այս տարվա գլխավոր ու կենտրոնական խնդիրը տնտեսության խնդիրն է։ Եթե Աստծո կամոք մեզ հաջողվի կրճատել տնտեսական խնդիրները: Իսկ եթե պաշտոնյաները ավելի շատ ջանքեր գործադրեն, երկրի շատ այլ խնդիրներ նույնպես կլուծվեն»։
Երկրորդը տնտեսությունն է, որի վրա կենտրոնացել է թշնամին: Այսօր թշնամին Իրանի դեմ վարում է հիբրիդային պատերազմ, որի թիրախը տնտեսությունն է: Տնտեսական ճնշումների միջոցով թշնամին փորձում է դժգոհություն առաջացնել ժողովրդի մոտ և այդ դժգոհությունը տարածել նաև այլ ոլորտների վրա: Ուստի առաջնորդն իր կարգախպոսների հիքմում դնում է տնտեսությունը, որպեսզի.
* Վերացնելով Իրանի տնտեսության առնվազն 200 տարվա վնասները՝ ավելի ամրապնդվի համակարգի ներքին հզորությունը։
* Ամուր տնտեսություն ունեցող Իրանն ավելի ակտիվ և կառուցողական դեր խաղա համաշխարհային համակարգի անցումային շրջանում։
* Ժողովրդի կենսապայմանների բարելավման արդյունքում նրանք բարելավեն համակարգի սոցիալական կապիտալը և ամրապնդեն կապը համակարգի և ժողովրդի միջև։
* Հնարավոր լինի չեզոքացնել Իրանի տնտեսության դեմ ուղղված՝ թշնամու ծրագրերը: