Հունիս 23, 2023 07:51 Asia/Tehran

Ողջույն Ձեզ հարգելի ունկնդիրներ: Ներկայացնում ենք «Իրանցի հանրահայտ մարդիկ համաշխարհային պարծանքներ են» հաղորդաշարի հերթական համարը: Նախորդ հաղորդման ընթացքում խոսեցինք հետիսլամական ժամանակաշրջանում Իրանի մշակութային ու աշխարհագրական սահմանների մասին և թռուցիկ ակնարկ նետեցինք այդ ժամանակաշրջանում պարսկերեն լեզվի տարածմանը: Այս և հաջորդ մի քանի հաղորդումների ընթացքում կխոսենք պարսկերեն լեզվի տարածման և դիրքի մասին: Ընկերակցեք մեզ:

Լեզուն յուրաքանչյուր մշակույթի հիմքն է հանդիսանում և լինելով մշակույթի սերնդե-սերունդ փոխանցման գլխավոր գործոնը, առանցքային դեր ունի մշակույթի գոյատևման գործընթացում: Լեզվի փոփոխություններն իրականում արտացոլում են մշակութային հասարակության քաղցր և դառը փորձերը: Ուստի լեզվի փոփոխությունների քննարկմամբ հնարավոր է քննարկել այն իրավիճակներն ու հակազդեցությունները, որ յուրաքանչյուր մշակութային հասարակություն դրսևորում է իր շրջակայքում և հասարակական հարաբերություններում:

 

Պարսկերեն լեզուն առավել քան որևէ այլ մշակութային տարր, արտացոլում է իրանական մշակույթի յուրահատկությունը, որն է ինքնությունը պահպանելու հետ միաժամանակ ճկունությունը: Պարսկերեն լեզուն հազարամյակներ փոփոխության է ենթարկվել և կարողացել է համակերպվել ժամանակի պայմաններին ու գոյատևել: Այդ պատճառով է, որ ժամանակակից պարսկերեն լեզուն պահլավերեն և պատմական պարսկերենի մյուս լեզուներին այնքան էլ չնմանվելով, պատմության ընթացքում բազում փոփոխությունների է ենթարկվել, սակայն պահել է իրանական ինքնությունը:

 

Պատմության ընթացքում, պատերազմի կամ խաղաղության ժամանակ, տարբեր ցեղերի ու մշակույթների հետ ծանոթանալով և նրանց հետ մշակութային փոխանակումներ ունենալով, պարսկերեն լեզուն պահել է իր ինքնությունը, թե բառերի և թե կառուցվածքի տեսակետից:

 

Պարսկերեն լեզուն ինչպես Իրանի մշակութային մյուս տարրերը միշտ շփման մեջ է եղել մյուս լեզուերի ու մշակույթների հետ և ինքնավստահությամբ բոլոր լեզուների դիմաց բացել է իր դռները և այդպիսով հարստացրել է իր գանձարանը և մեծացրել հաղորդակցության կարողությունը: Այդպիսով Միջնադարում պարսկերեն լեզուն մեծ տարածում գտավ աշխարհում:

 

***********

 

Պարսկերեն լեզվի որոշ բառեր ավելի քան երեք հազար տարվա վաղեմություն ունեն և իրենց անցյալը հասնում է մինչև արիական առաջին ցեղեր: Բառեր, որոնք վկայում են հնդեվրոպական ցեղերի, այդ թվում իրանական ցեղերի միջև գոյություն ունեցող ցեղային ընդհանրությունների մասին: Պարսկերեն և եվրոպական լեզուներում այսօր էլ կիրառվող բառերից են` բարադար (եղբայր), փեդար (հայր), մադար (մայր), դոխթար (աղջիկ), լաբ (շուրթ), աբրու (հոնք), գառի (կառք), աբ (ջուր): Կառուցվածքի տեսակետից պարսկերեն լեզուն պահել է իր հնդեվրոպական յուրահատկությունը և չի ազդվել մյուս լեզուներից, որոնց հետ հաղորդակցվել է պատմության ընթացքում: Պարսկերեն և հնդեվրոպական լեզուներում ինչպես անցյալում նախադասության մեջ նախ ենթական է լինում և հետո ստորոգյալը: Բառը նույնպես ունի հնդեվրոպական կառուցվածք և ավելանալով նախածանց ու վերջածանց ստացվում են նոր բառեր:

 

Արիական ցեղերն Իրանի բարձրավանդակ մուտք գործելով, իրանական լեզուները միաձուլվեցին ավելի համատարած լեզուների հետ: Նախքան Աքեմենյանների մեծ կայսրության ձևավորվելը, հին աշխարհում Միջագետքի ցեղերի մոտ տարածված էր արամեական լեզուն: Աքեմենյանների օրոք շատ լեզուներ ու գրեր հաղորդակցվեցին միմյանց հետ և նպաստավոր պայմաններ ստեղծվեցին ցեղերի միջև լեզվական փոխառությունների համար:

 

Հուներենը, որ նախքան Ալեքսանդրի ժամանակաշրջանը ռազմական ու մշակութային շփումների արդյունքում ծանոթ էր իրանական ցեղերին, Ալեքսանդրի տեղակալների միջոցով փոխարինեց արամեական լեզվին և ընդունվեց որպես պաշտոնական լեզու:

 

Գոյություն ունեցող փաստերի համաձայն, իրանական ցեղերն իրենց ուրույն լեզուն ունենալով, միշտ գիտակցել են մի լեզու ընդունել որպես պաշտոնական, վարչական ու գրական լեզու, որն ավելի զարգացած ու բարդ է քան իրենց տեղական լեզուն և ունակ է հաղորդակցվել միջազգային մասշտաբով:

 

Աքեմենյանների և Արշակունիների օրոք արամերեն ու հուներեն պաշտոնական լեզուների հետ միասին կիրառվում էին նաև պահլավերեն և դարի պարսկերեն լեզուները և իրանական ցեղերն առօրյայում խոսում էին տեղական լեզուներով:

 

**************

 

Սասանյանների օրոք արքունական, պաշտոնական լեզուն էր պահլավերենը և հակառակ նախորդ շրջաններին, պաշտոնական լեզուն օտար լեզու չեր: Իհարկե շարունակվեց Աքեմենյանների հիմք դրած ավանդույթը` օտար լեզուների ստեղծագործությունների թարգմանությունը: Թարգմանության սերը պատճառ դարձավ, որ իր հայրենիքում անկում ապրելուց հետո, մոռացության չտրվի հունական մշակույթը և թարգմանությունների միջոցով պահպանվեցին այդ մշակույթի ձեռքբերումները, այնուհետև հետիսլամական ժամանակաշրջանում պահլավերենից թարգմանվեցին արաբերենի և ապա մուտք գործեցին եվրոպական քաղաքակրթություն:

 

Իսլամական առաջին դարերում իրանցիները չունեին հասուն լեզու, որով կարողանային կապ ստեղեծել իսլամական ընդարձակ աշխարհի հետ և այդ տարածքում մշակութային գործունեություն ծավալել: Պահլավերենն ավել շատ արքունական ու կրոնական, որը իր խոսակցական ու գրավոր բարդությունների համար ունակ չեր դառնալ միջազգային լեզու և իրանցիները չեին կարող այն կիրառել համաշխարհային բեմում: Ուստի իրանցի լեզվաբանների ու գիտնականների ջանքերով, արաբերեն լեզուն ու գիրը դարձրին ընդունելի լեզու իսլամ աշխարհում, այնուհետև այդ լեզվով մշակութային գործունեություն ծավալեցին միջազգային բեմում:

 

Խորեզմում ծնված հիջրեթի 4-5 դարերի իրանցի նշանավոր գիտնական Աբուռեյհան Բիրունին գրել է, որ իր մայրենի լեզուն` խորեզմերենը, որն իրանական լեզու էր ունակ չի եղել գիտական իրողություններն արտացոլելու համար: Նրա խոսքերով, եթե որևէ գիտություն գրանցվեր խորեզմերենով, զարմանալի էր թվում: Խորեզմերենից բացի, Աբուռեյհան Բիրունին տիրապետում էր արաբերեն, դարի պարսկերեն, սանսկրիտ, ասորերեն և հունարեն լեզուներին:

 

**********

 

Հետիսլամական շրջանի առաջին դարերում, իսլամական խոշոր քաղաքներում կիրառվում էին պարսկերեն և արաբերեն լեզուները, այնպես որ անգամ Բասրա և Քուֆա քաղաքներում մեծամասնությունը խոսում էին պարսկերեն լեզվով և շատերը երկլեզու էին:

 

Արաբերենին ծանոթանալուց հետո, իրանցիները շատ արագ տիրապետեցին այդ լեզվին, ինչպես որ Արշակունիների օրոք տիրապետեցին հունարենին: Այն տարբերությամբ որ այս անգամ իրանցիներն ավելի հարուստ մշակույթ ունեին և ավելի փորձառու էին մշակույթ ու քաղաքակրթություն կերտելու հարցում: Արաբական մշակույթն ավելի շատ խոսակցական էր և նրանք ուշադրություն չէին դարձնում գիտությունների գրի առնելուն: Նրանց համար կարևոր էր ավանդույթների բանավոր փոխանցումը: Լիբանանցի գրող` Ջորջ Զեյդանը «Իսլամական քաղաքակրթության պատմություն» գրքում գրել է.«Չնայած արաբերենն իրանցիների համար համարվում էր օտար լեզու, այդուհանդերձ իրանցիները վարպետներ էին անգամ արաբերեն լեզվին ու բառերին վերաբերող գիտություններում և արաբերեն առաջին բառարանը գրի է առնվել Խորասանում, արաբերեն քերականության մասին առաջին գիրքը գրվել է Ֆարսի բնակիչ` Սիբուեի կողմից, իսկ արաբական գրականությունը հիմնականում մշակվել է իրանցիների կողմից»:

 

Հիջրեթի չորրորդ դարի աշխարհագրագետ` Մուհամմեդ Իբն Ահմեդ Մողադդասին իսլամական տարածքներ կատարած այցելություններում, նկատել է, որ Խորասանում մաքուր արաբերեն են խոսում: «Իրանի Քեմբրիջի պատմություն» գրքում ասված է.«Որպես գրողներ ու թարգմանիչներ իրանցիները մեծ դեր են ունեցել արաբ գրականության ձևավորման մեջ և արաբ գիտնականների ու գրողների մեծամասնությունը եղել են իրանցիներ»:

 

Հիջրեթի առաջին դարերում, արաբերեն լեզվում պարսկերեն բառեր, իսկ պարսկերենում արաբերեն բառեր մուտք գործեցին և ընդարձակ փոխառություն սկսվեց երկու լեզուների միջև: Ջահեզը խոսում է Ամանի անունով արաբ բանաստեղծի մասին, որի Հարուն Ալ-Ռեշիդին նվիրած բանաստեղծության բոլոր հանգերը պարսկերեն են: Հաջորդ հաղորդման ընթացքում կշարունակենք այս զրույցը:

Պիտակ