Փոդքաստ. (Իրանի պատմական գանձերի հետքերով՝ Չորրորդ դրվագ)
(last modified Wed, 21 Feb 2024 08:21:46 GMT )
Փետրվար 21, 2024 11:51 Asia/Tehran

«Իրանի պատմական գանձերի հետքերով» փոդքասթի չորրորդ դրվագում ներկայացնելու ենք «Դարյաե Նուր»ադամանդը:

Ադամանդը ,որպես միակ գոհար, որը բաղկացած է ածխածին կոչվող տարրից, աշխարհի ամենակարևոր և  արժեքավոր քարերից է,և ինչքան գիտենք դա երկրագնդի ամենա կարծր և չկոտրվող  նյութն է: Ադամանդները ավելի քան մեկ միլիարդ տարի առաջ ձևավորվել են երկրի ընդերքում և մարդը այն տաշել է ավելի գեղեցկացնելու համար: Ադամանդն ունի բազմազան գունային երանգներ ՝կարմիր,վարդագույն , երկնագույն, դեղին և անգույն: Ամենաթանկարժեք և սիրված ադամանդներից է ՝վարդագույն ադամանդը: Վարդագույն ադամանդները ,որոնք ճանաչված են իրենց շագանակագույն երանգի պատճառով շատ հազվադեպ են ,և շատ արժեքավոր: Այս դրվագում մենք ներկայացնելու ենք աշխարհի ամենահազվադեպ վարդագույն ադամանդներից մեկը: Արդյոք դուք մինչ օրս լսել եք  աշխարհի վարդագույն ամենամեծ ադամանդի մասին: Ադամանդ,որն իր վարդագույն գույնի և գեղեցկության պատճառով ,շատերի ուշադրությանն է արժանացել: Եթե հետաքրքրված եք գոհարեղենի փայլատակող աշխարհով ,միացեք մեզ ,որպեսզի այս դրվագում լսեք «Դարյաե Նուր»ադամանդի պատմությունը:

 

 Ես Արտույտ Զոհրաբյանն եմ, Ձեզ եմ ներկայացնում Իրանի պատմական գանձերի հետքերով փոդքասթի չորրորդ դրվագը ,ընկերակցեք մեզ:

.................

Քանի որ Իրանում Աֆշարիների դինաստիայի թագավոր Նադիր շահ Աֆշարի անունը կապակցված  է «Դարյաե  նուր  ադամանդի» հետ,նախ պատմելու ենք Նադիրշահի մասին և խոսելու ենք այն պատերազմի մասին ,որի արդյունքում ձեռք բերվեց «Դարյաե Նուրը»:

Իրանցի թագավոր Նադիր շահի թագադրությունը կատարվել է 1736 թվականին : Նա իր համակ կյանքը ապրել է պատերազմների մեջ և Իրանը դարձրել  այն ժամանակվա ամենահզոր երկրներից մեկը: Աֆղաններին ճնշելը, օսմանցիներին և Ռուսաստանին ,Իրանից  վտարելը ,Իրանի անկախության վերականգնելը ,նաև Դելիի  և Թուրքստանի նվաճումը,հանրահայտ դարձրին Նադիր շահին: Շատերը նրան համարում են ասիական վերջին աշխարհակալն ու նվաճողը:

Վերադառնանք 18-րդ դարին,երբ աֆղան Հոթաքիները գրավել էին Իրանի մի մասը և մեծ խնդիրներ ստեղծել:Հոթաքիները սկզբում Մահմուդ Աֆղանի և ապա Աշրաֆ Աֆղանիի ղեկավարությամբ ,ութը տարի օկուպացրել էին  Իրանը ,սակայն Իրանի բանակայինները ,Նադերղոլի Միրզայի հրամանատարությամբ ,ով հետագայում կոչվեց Նադիրշահ ,իվերջո  Հոթաքիներին ստիպեցին նահանջել:

 Թագադրությունից երկու տարի անց ,այսինքն1738 թվականին Նադիրշահը, Հոթաքիներին հետապնդեց մինչև Ղանդահար և նրանց պարտության մատնեց ,ապա գրավեց այդ քաղաքը: Այս իրադարձության պատճառով Նադիրի բանակը հասավ Հնդկաստանի Գուրքանի կայսրության սահմանները:Ապա Հոթաքիների ղեկավար Աշրաֆ Աֆղանին  փախավ  Դելի և ապաստան գտավ Հնդկաստանի կայսր Մոհամմադ շահ Գուրքանիի արքունիկում: Այս իրավիճակը տեսնելով ,Նադիրշահը  մի պատվիրակ ուղարկեց Գուրքանիի արքունիկը և Մոհամմադշահից պահանջեց չհամագործակցել Աշրաֆ Աֆղանիի հետ և նրան հանձնել Իրանին: Ասվում է ,որ նա երեք անգամ զգուշացրեց Հնդկաստանին,սակայն Մոհամադշահը չընդունեց ,որ Աշրաֆ Աֆղանիին և նրա 800 զինվորներին հանձնել Իրանին: Նա կոպիտ  վերաբերմունք ցուցաբերեց Նադիրի պատվիրակին և սպանեց նրան:

Այսպիսով Նադիրշահը ,ով մտադիր էր պատժել աֆղաններին այն սպանությունների ու խուլիգանությունների պատճառով ,որ նրանք Իրանին իշխելու ժամանակաշրջանում էին իրականացրել Իրանի դեմ ,պարտադրվեց հարձակվել Հնդկաստանի վրա և այսպիսով զորքերը շարժվեցին դեպի Հնդկաստան:

Մոհամմադ շահ Գուրքանիի խորհրդատուները նրան ասել էին ,որ իրանցիները չեն կարող կատարելապես գրավել Աֆղանստանը և հարձակվել Դելիի վրա: Մյուս կողմից Մոհամմադշահ Գուրքանին այն կարծիքի էր ,որ իր բանակը թե՝թվային և թե՝ ֆինանսապես ավելի բարվոք պայմաններում է :Սակայն բոլոր ենթադրություններով հանդերձ ,Նադիրը իր 100 հազար հմուտ զինվորներով հարձակվեց Հնդկաստանի վրա:

 

Դելիի հյուսիսից 120 կիլոմետր հեռավորությամբ Հարյանա նահանգում գտնվող Քարնալ դաշտում  երկու բանակները դեմ առա դեմ դուրս եկան :

Մոհամադշահ Գուրքանին անձամբ պատերազմի դաշտ գնաց :Սակայն այդ պատերազմը Հնդկաստանի թագավորի պարտությանը հանգեցրեց:

Ժամանակակից ռազմական պատմաբանների կարծիքով ,Նադիրշահը պատերազմում հաղթեց ռազմական տակտիկաներում դրսևորած իր ուշիմության շնորհիվ: Քարնալի պատերազմը մեկ ու կես օր տևեց : Նա իր ռազմական տակտիկայում օգտագործեց  ուղտերին ,որոնք իրենց հետ կրում էին կրակի բոցեր և այս ռազմավարությունը պատճառ դարձավ ,որ Հնդկաստանի փղերը ,որոնք Հնդկաստանի բանակում նման էին մի սյունի ,վախենան և ԳԳուրքանիի բանակում խլրտում

առաջանա: Նաև Նադիրշահը այս պատերազմում օգտագործեց թեթև և փոխադրվող գնդացիրներ ,որոնք հնարավոր էր  արագ ու հեշտ տեղափոխել փղերով և կոչվում էին «Զանբուրաք» :

Այսպիսով Քարնալի պատերազմում  հնդիկները չարաչար պարտվեցին և նրանք բազմաթիվ զոհեր տվեցին:Նադիրշահը մուտք գործեց Դելի և այս քաղաքում աղոթեց և իր անունով մետաղադրամ թողարկեց: Հաղթանակից հետո նա միայն չէր ցանակում աֆղան  փախստականներ տեսնել, այլ նա գիտեր գուրքանիների հսկայական հարստության մասին ,ուստի ընդունեց գուրքանիների թագավորության պահպանման առաջարկը ,իդիմաց հարկեր ստանալուն և Մոհամմադշահը ևս ընդունեց այն: Երբ Իրանի բանակը հեռացավ Հնդկաստանից ,Գուրքանի թագավորը միայն իր  թագը ուներ ,իսկ իր գոհարները,գահը և գանձարանի հարստությունը հանձնել էր Նադիրշահին: Նադիրշահը  ,Հնդկաստանի գանձարանը կատարելապես վերցրեց, որպես պատերազմական ավար և հեռացավ Հնդկաստանից :Սա,պատմության ընթացքում իրանցիների ու հնդիկների  հազվադեպ  և ամենամեծ պատերազմներից էր:

.......

Ըստ ձեզ, Նադիրշահի կողմից Հնդկաստանից առգրավված ավարի մեջ ինչեր էին գտնվում: Այո աշխարհի ամենամեծ վարդագույն ադամանդը ,այսինքն «Դարյաե  Նուրը» : Իհարկե այդ ադամանդից բացի ,նա իր հետ վերցրեց «Թավուս»ադամանդակուռ գահը  և շատ գոհարեղեններ: Իսկ այժ մի քանի խոսք «Դարյաե Նուր »ադամանդի մասին:

«Դարյաե  Նուր»ադամանդը հայտնաբերվել էր Հնդկաստանի հարավում և Գուրքանիների հզորանալով ,այն ՝ 17-րդ դարում հասավ գուրքանիների դինաստիայի  5-րդ կայսր Շահ Ջահանին,որը տեղադրեց իր գահի վրա: Նրանից հետո ,մինչև Նադիրշահի կողմից Դելիի գրավումը ,Գուրքանի յոթ թագավորներին էր պատկանում Դարյաե Նուրը ,որոնք կամ սպանվում էին կամ չարորակ հիվանդություններով մահանում: Կարծես թե՝այդ ադամանդը հենց սկզբից չարաբաստիկ էր Հնդկաստանի թագավորների համար:

Իվերջո Նադիրշահը այդ ադամանդը  բերեց Իրան։ Մի ադամանդ ,որը աշխարհում ամենա հազվադեպ  ու ամենայուրահատուկ ադամանդներից է համարվում: Դարյաե Նուրի կշիռը՝ 183 կիրաթ ,այսինքն՝ 36.4 գրամ է:

Նադիրշահը քանի դեռ ողջ էր ,գեղեցիկ Դարյաե Նուրը կապում էր իր բազկին: Սակայն ,երբ նա սպանվեց 1747 թվականին ,Դարյաե Նուրը ժառանգ հասավ նրա թոռան ՝Շահրոխ միրզային ,որը Աֆշարների վերջին թագավորն էր :Շահրոխ թագավորը կուրացվեց  Ամիր Ալամ Խան Խազիմեի կողմից,ով Սիստանի իշխանավորն էր և ադամանդը բաժին ընկավ Ամիր Ալամ Խանին,սակայն նրան ևս սպանեցին:

 

Դարյաե Նուր

Դարյաե Նուրը միառժամանակ Ղաջարների ղեկավար Մոհամմադ Հասան Խան Ղաջարի մոտ էր ,ով Ղաջարների դինաստիայի հիմնադիր Աղա Մոհամմադ խան Ղաջարի հայրն էր ,սակայն նրա ճակատագիրը ևս մահն էր և նրա գլուխը  գոհարների հետ միասին ուղարկեցին Քարիմխան Զանդի համար ,ով Շիրազում գահին էր նստած:

Քարիմխանի տեղակալները  հերթաբար սպանվեցին կամ պաշտոնից հեռացւեցին և ադամանդը հասավ Լոթֆ ալիխան Զանդին ,ով չկարողացավ հաղթել Մոհամմադ Հասան խան Ղաջարի որդի՝ Աղա Մոհամմադ խանին և այս ճանապարհին սպանվեց: Ահավասիկ Դարյաե Նուրը ,Աղա Մոհամմադ Խան Ղաջարի բազկին էր կապված ,ում հետագայում մի գիշեր սպանեցին իր վրանում:

Ինչպես ապացույցներն են վկայում այդ ադամանդը  իրանցի սուլթանների համար բարեբաստիկ չի եղել:

Ղաջարների դինաստիայի երկրորդ թագավոր Ֆաթհալիշահը  իր անունը քանդակեց «Դարյաե Նուրի»վրա ,որը վնասեց այս գեղեցիկ քարը ,ապա դա կապեց իր բազկին: Նրանից հետո հերթը Նասերէդդին թագավորինն էր :Նա այդ թակարժեք ադամանդը,457 բրիլիանի և4 հակինթների հետ դրեց ոսկյա մի շրջանակի մեջ: Նրանից հետո այն ժառանգ հասավ ՄոզաֆարԷդդին թագավորին,որը այնքան հիվանդ էր , որ չկարողացավ  վայելել այդ ադամանդի գեղեցկությունը: Ապա Մոհամմադալի շահ Ղաջարը խույս տալով Իրանի Սահմանադրական կարգերի կողմնակիցներից  ,«Նուր» ադամանդը վերցնելով  ապաստան գտավ Ռուսաստանի դեսպանատնում  ,ու թեև ինքը կարողացավ փախչել ,սակայն հեղափոխականները հետ ստանալով ադամանդը ,այն հանձնեցին պետական գանձարան:

«Դարյաե Նուրը »գեղեցիկ քար է ,որը որոշ թագավորներ դա օգտակար էին համարում ֆիզիկական ու հոգեկան առողջության համար և ըստ որոշ հետազոտողների, այն համարվել է չարաբաստիկ:

Պատմական այս ադամանդը ,որը վերիվայրումներով լի պատմություն է թևակոխել ,մի անշունչ քար է ,որը թիկունքում է թողել բազմաթիվ պատերազմներ ու հակամարտություններ:Այդ ադամանդը , արքայական գոհարների հետ  հանձնվել է Իրանի ազգային բանկին ,որից հետո հանձնվել է  ազգային գոհարեղենի գանձարանին ,և մինչ այժմ պահվում է ազգային  գոհարեղենի գանձարանում  և ցանկացողները հատուկ օրերին կարող են դիտել այն:

 

Ասվում է ,որ «Դարյաե Նուր»ադամանդը ավելի մեծ է եղել և վերածվել է երկու կտորների: Այս ադամանդի  երկրորդ կտորը ,որը կոչվում է «Նուր ալ Էյին»,մոտավորապես 60 կիրաթ էր և տեղադրված է նույն անունով  փոքր թագի   վրա և պահվում է Իրանի ազգային գոհարեղենի թանգարանում:

....

Հետաքրքիր է ,որ «Դարյաե Նուր»-ի պատմականը ներկայացնելուց հետո այժմ անդրադառնանք «Քուհե Նուր»-ի պատմությանը ,որը Իրանում չէ:

«Քուհե Նուր»-ը «Դարյաե Նուր»-ի զույգն է ,որը Նադիրշահը բերեց Իրան և կշռվում էր 150 կիրաթ: Այս ադամանդը տարիներ ձեռքից ձեռք է անցել  Հնդկաստանի,Մոնղոլիայի, Աֆղանստանի, Իրանի ու Բրիտանիայի  ղեկավարների միջոցով:Ասվում է ,որ այս թանկարժեք քարը հայտնաբերվել է  1656 թվականին , հին Հեյդար Աբադի մոտակայքում ՝Գոլ քոնդա պատմական բերդի տարածքում:Իրականության մեջ «Քուհե Նուր »ադամանդը  Հնդկաստանի արքունիքի իրանցի հայտնի նախարար Միրզա Մոհամադ Միրջոմլեի կողմից  նվիրվել է Հնդկաստանի Գուրքանի թագավոր Շահ Ջահանին և մնացել է այնտեղ: Երբ Նադիրշահը այդ ադամանդը տեսավ,որը տեղադրված էր Գուրքանի դինաստիայի Մոհամմադ թագվորի թագի վրա ասաց. «Սա լույսի  սար է» և այդ թվականից իվեր այն կոչվեց «Քուհե Նուր»:

Ինչպես ասացինք «Դարյաե Նուր »ադամանդը այժմ գտնվում է Իրանի գոհարեղենի ազգային թանգարանում ,որի մասին արդեն խոսել ենք: Սակայն այս ադամանդը (այսինքն Քուհե Նուր ադամանդը) այլ ճակատագրի արժանացավ և դժբախտաբար Իրանից դուրս տարվեց: Երբ Ահմադխան Աբդալին սպանեց Նադիրշահ Աֆշարին, Քուհե Նուր ադամանդը ,տեղափոխվեց Աֆղանստան:

Ահմադխան Աբդալին երիտասարդ տարիքում Նադիրշահ Աֆշարի բանակի զինծառայող էր և երբ Նադիր Աֆշարի համար ապացուցվեց նրա արժանավորությունը ,նրան նշանակեց Աբդալի(փաշթուն) և ուզբեկ բանակների հրամանատար: Սակայն ,նա,Նադիրշահի սպանությունից հետո , Նադիրի սպանվելու պատճառով առաջացած «ուժի վակումը»չարաշահելով ,և գրավելով Նադիրշահի գանձարանի  մի մասը ,իշարս Քուհե Նուրը  , փաշթուն ցեղախմբերի հովանավորությամբ և օգտագործելով Հնդկաստանի Գուրքանի կայսրության թուլությունը ,առիթը չարաշահեց Աֆղանստանում հիմնադրելու Դորանի կառավարությունը: Քուհե Նուր ադամանդը շուրջ 70 տարի մնաց Աֆղանստանում ,մինչև Շահ Շոջա Դորանիի թագավորության ժամանակ այս արժեքավոր ադամանդը այլ ճակատագրի արժանացավ:

Հնդիկ Ռանջիթ Սինգը ,ով ցանկանում էր այս ադամանդը  աֆղանցիներից վերցնել ,խիստ ջանքեր գործադրեց ,որպեսզի Քուհե Նուրը ստանա ,թեև Շահ Շոջան նրա պահանջը չեր ընդունում: Որոշ աղբյուրներում հիշատակվում է ,որ իվերջո Ռենջիթ Սինգը Բրիտանիայի հետ համագործակցաբար ,աքսորեց Շահ Շոջայի ընտանիքին  և խոշտանգումների ենթարկեց Շահ Շոջային ,սակայն Շահ Շոջան մտադիր չէր Քուհե Նուր ադամանդը  հանձնել Բրիտանիայի կառավարությանը ,մինչև որ Ռենջիթ Սինգը ,Շահ Շոջայի 10 տարեկան որդուն ,իր աչքերի առաջ խոշտանգման ենթարկեց: Ի վերջո Շահ Շոջան չդիմացավ և հակառակ իր ցանկության, ադամանդը հանձնեց Բրիտանիային: Ռենջիթ Սինգը ադամանդը նախ փոխադրեց Հնդկաստան ,ապա նախապես մշակած մի պլանով ,որը իբր ՝ Հնդկաստանի ու Բրիտանիայի կառավարության միջև մի պայմանագիր էր  ,ադամանդը հանձնեց Բրիտանիայի կառավարությանը: Իհարկե անգլիացիները իրենք համոզված են ,որ Քուհե Նուր ադամանդը Հնդկաստանի կառավարության կողմից  նվիրվել է Անգլիայի թագուհուն:

Այժմ ավելի քանի 150 տարի է ինչ «Քուհե Նուրը» համարվում է Բրիտանիայի արքայական գոհարներից և Բրիտանիայի այլ արքայական գոհարների հետ միասին պահվում է Լոնդոնի աշտարակում մի հատուկ վայրում ,մի պատմական պալատ ,որը գտնվում է Թեյմզ գետի հյուսիսային ափին:

......

 

Եթերում էր «Իրանի պատմական գանձերի հետքերով» փոդքասթի չորրորդ դրվագը,որի ընթացքում  ներկայացրեցինք աշխարհի երկու հանրահայտ ադամանդներ՝ Դարյաե Նուր և Քուհե Նուր ադամանդների իրարից տարբերվող պատմականը: Հաջորդ դրվագում կփորձենք ներկայացնել Իրանի պատմական մեկ  այլ գանձի,այսինքն՝«Կյուրոսի գլանի»պատմությունը:

Հարգելի բարեկամ կարող եք հետևել մեզ նաև սոցցանցերում` Ֆեյսբուքում, X-ում, թելեգրամում և ինստագրամում, հետևյալ հղումներով՝

facebook.com/parstoday.arm

X.com/radio_armenian

t.me/parstoday_arm

instagram.com/parstodayarmenian

Մի քանի օրից փոդքասթի տեքստը կտեղադրվի ռադիոյի կայքում՝ parstoady.ir/hy  հասցեով:

Կարող եք նաև ուղարկել մեզ ձեր կարծիքները էլեկտրոնային փոստով,որի հասցեն է  Armenianradio@ ws.irib.ir 

Ուրախ կլինենք լսել ձեր կարծիքները այս փոդքասթի վերաբերյալ։

Եթե ​​այս փոդքաստի բովանդակությունը ձեզ հետաքրքիր էր, առաջարկում ենք այն տարածել ձեր ընկերների սոցիալական էջերում։  

Շնորհակալություն մեզ հետևելու համար։ Մնացեք խաղաղությամբ։