Հոլիվուդ Քաթ(2)
Ինչպե՞ս է Հոլիվուդը թեժացնում իրանաֆոբիայի կրակը:
Ի՞նչ է իրանաֆոբիան և ինչպե՞ս է Հոլիվուդը թեժացնում իրանաֆոբիայի կրակը։ Իրանը որպես հրեշ ներկայացնելու հարցում Հոլիվուդում նկարահանված ֆիլմերի ազդեցությո՞ւնն է ավելի մեծ, թե հեռուստասերիալների։ Հոլիվուդյան ֆիլմերում կամ հեռուստասերիալներում Իրանում տեղի ունեցած իրադարձությունները որքա՞ն ճիշտ են ներկայացվում։ Ինչպե՞ս է Իրանի միջուկային ծրագիրը, որպես գործիք կիրառվում՝ իրանցիներին արատավորելու համար։
Ընկերակցեք մեզ՝ «Հոլիվուդ Քաթ» հաղորդաշարի ընթացքում, որի շրջանակում կխոսենք Հոլիվուդում առկա իրանաֆոբիայի մասին։
Տարիներ շարունակ Հոլիվուդը վերածվել է իսլամաֆոբիա ու իրանաֆոբիա տարածող ֆիլմեր արտադրող մեքենայի, որը չի ցանկանում կանգ առնել։ Այդ քաղաքականությունը չի դադարել նույնիսկ 5+1 խմբի հետ Իրանի բանակլցությունների ընթացքում։ Այդ քաղաքականության լավագույն օրինակներից են «Հայրենիք»(Homeland), «Տիկին պետքարտուղար»(Madam Secretary), «Ամերիկյան ոդիսական»(American Odyssey) սերիալները։ Տարիներ շարունակ, հոլիվուդյան ստուդիաներում նկարահանվել են իրանաֆոբիան տարածող ֆիլմեր։ Նրանք մշտապես ներկայացնում են կեղծ պատկեր, որը պարունակում է միջուկային Իրանի ապոկալիպտիկ ճակատամարտը, միջուկային բանակցությունների ընթացքում Իրանի պաշտոնյաների, այդ թվում նրա արտաքին գործերի նախարարի անազնիվ դերը և լրագրողներին ու իրավապաշտպաններին ճնշելը, և Իրանը ներկայացնում են որպես հետամնաց և ավանդական երկիր:
Միջուկային բանակցությունների ընթացքում իրանաֆոբիայի քաղաքականությունն ու հակաիրանական տրամադրություններն ավելի ակտիվացան։ Դա նկատելի է հոլիվուդյան ֆիմերում ու սերիալներում։ Իրանաֆոբիա կարելի է նկատել անգամ Իրանի միջուկային գործարքի և 5+1 խմբի հետ բանակցությունների թեմայով Global Zero շարժման նկարահանած հոլովակում։ Դրանում հոլիվուդյան հեղինակավոր դերասանները Կոնգրեսին խնդրում են աջակցել Իրանի հետ միջուկային համաձայնագրին, քանի որ հակառակ դեպքում Թեհրանն ԱՄՆ-ի դեմ միջուկային գործողություններ կձեռնարկի։
Սակայն ներկայումս ԱՄՆ-ի ժամանցային արդյունաբերության մեջ իրանաֆոբիայի քաղաքականությունը հասել է գագաթնակետին։ 2020թ նկարահանված և 8 եթերաշրջանից ու 96 մասից բաղկացած «Հայրենիք» հեռուստասերիալում իսլամաֆոբիան ամենաշատն է առկա։ Այն նաև ամենաբացահայտ հակաիրանական սերիալն է։ Երրորդ շրջանում իրանաֆոբիան այնքան շատ է, որ սերիալը քննադատության է արժանացել նույնիսկ ամերիկյան ԶԼՄ-ների կողմից։
Հեռուստասերիալի բովանդակությունն այնպիսին է, որ հեռուստադիտողն անկասկած մտածելու է, թե այն նկարահանվել է իսրայելական բանակի հետախուզական ծառայության և Իրանի ընդդիմադիր խմբավորումների աջակցությամբ։
Սերիալի առաջին երկու եթերաշրջանները պատմում են ԿՀՎ-ի ու Ալ-Քաիդայի միջև հակամարտության մասին։ Երկրորդ եթերաշրջանի վերջին մասն ավարտվում է ԿՀՎ կենտրոնակայանում տեղի ունեցած խոշոր պայթյունով։ Երրորդ եթերաշրջանի սկզբում իրավիճակը ներկայացվում է այնպես, որ պայթյունը կազմակերպել է Իրանը՝ ի պատասխան իր միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակման: Այս եթերաշրջանում հեռուստադիտողին իրավիճակը ներկայացվում է այնպես, որ Իրանն ու իրանցի գաղտնի գործակալներն ավելի վտանգավոր են, քան Ալ-Քաիդան։
Եթերաշրջանի ութերորդ բաժնում պատմությունն ավելի տարօրինակ է դառնում։ ԿՀՎ-ն փորձում է իր իրանցի ուժերի միջոցով Իրանում իշխանության փոփոխություն իրականացնել։ Սերիալի ողջ ընթացքում Իրանը ներկայացված է ծայրահեղ սխալ ու հակաբարոյական ձևով ու բացի այդ՝ որպես արաբական երկիր։
Հնարավոր չէ, որ այսքան թշնամություն մի ժողովրդի նկատմամբ պատահական լինի, կամ որպես միջոց օգտագործվի՝ դրամատիկական ազդեցությունն ավելի ընդգծելու համար։
NCIS-ը(Naval Criminal Investigative Service) ԱՄՆ ռազմածովային քրեական հետախուզական ծառայության մասին պատմող սերիալն անկասկած ամենադիտվածներից է, որը եթերում է 2003 թվականից։ Սերիալը նկարահանում է CBS ընկերությունը։ Այն հիմնված է ԱՄՆ նավատորմի և ծովային հետևակի կորպուսի հետ կապված մի շարք քրեական գործերի վրա։ Մինչ այժմ նկարահանվել է սերիալի 20 եթերաշրջան։ Այն արժանացել է բազմաթիվ մրցանակների, որոնց թվում՝ երեք անգամ ներկայացվել է «Էմմի» մրցանակաբաշխության ամենադիտված սերիալներ անվանակարգում։ Դա վկայում է այն մասին, թե որքան սիրված է սերիալը։ Սերիալի յուրաքանչյուր եթերաշրջան միայն ԱՄՆ-ում ունենում է միջին հաշվով 15 միլիոն դիտում։ Սերիալը հեռարձակվում է նաև այլ երկրներում։ Իսկ որոշ երկրներում այն ամենադիտվածների շարքում է։ Այն այնքան ազդեցիկ է, որ կարող է աշխարհի տարբեր երկրներում փոխել մարդկանց մտածելակերպն ու կարծիքը։ Իսկ արևմտյան երկրներում այս սերիալի ազդեցությունն այնքան խորն է, որ դրա առաջին եթերաշրջանի մեկնարկից 20 տարի անց, մի շարք հեռուստաընկերություններ նկարահանել են նմանատիպ մի քանի սերիալ։
Այս սերիալում մուսուլմանների ու հատկապես իրանցիների դեմ մի շարք մեղադրանքներ են ուղղված։ Նման մեղադրանքներ կարելի է տեսնել նաև գեղարվեստական ֆիլմերում, քանի որ սահմանափակ թվով մուսուլմանների է կարելի մեղադրել ահաբեկչության մեջ։ Կամ ներկայացվում է այնպես, թե նրանք կապված են կառավարական մարմինների, Իսլամական կազմակերպության կամ հենց Իրանի հետ։ Սերիալի 11-րդ եթերաշրջանի առաջին մասում Իրանի հասցեին հնչում են մի շարք մեղադրանքներ և փորձ է արվում Իրանը ներկայացնել որպես վտանգավոր երկիր։
NCIS-ը և Արևմուտքի բոլոր ժամանցային լրատվամիջոցները փորձում են Իրանը ներկայացնել ոչ միայն որպես միջուկային սպառնալիք և ահաբեկչության հովանավոր, այլև երրորդ աշխարհի սարսափելի երկիր։
Սերիալի 11-րդ եթերաշրջանի առաջին մասում, գլխավոր դերակատարը՝ գործակալ Գիբսը, ստանում է հանձնարարություն՝ մուտք գործել Իրան և միանալ ՊՆ գաղտնի սպային, որպեսզի հետևի երիտասարդ սպայի սպանության հետաքննությանը, որի գլուխը, սպանվելուց հետո, հանձնվել է ԱՄՆ-ին։ Այստեղ, Իրանը որպես միջուլկային սպառնալիք և ահաբեկչության հովանավոր ներկայացվելուց բացի, առաջ է գալիս ևս երկու կետ։
Նախ՝ արևմտյան ԶԼՄ-ները, վախենալով Իրանի առաջընթացից, խեղաթյուրում են երկրի հեղինակությունը, հանդիսատեսին ավելի հետաքրքրելու նպատակով։ Իրանը ներկայացվում է որպես երրորդ աշխարհի երկիր և հանդիսատեսի մոտ առաջանում է այն մտավախությունը, որ եթե անգամ Իրանը հաստատի խաղաղ միջուկային դոկտրինը, դժվար թե հնարավոր կլինի վստահել այդ երկրին, հաշվի առնելով դրա ըմբոստ էությունը։
Մարդկանց մտքերի ու կարծիքների վրա ազդելու մասին գրքերի հեղինակ Սթիվեն Սադլերն ասում է․ «30 տարի տևած ուսումնասիրությունների արդյունքում ես կարող եմ ասել, թե մարդիկ չեն պատկերացնում, որքան մեծ է ուրիշների ազդեցությունն իրենց որոշումների վրա։ Դա մի ամբողջ գիտություն է և բազմամիլիոնանոց արդյունաբերություն։
Հայտնի հոգեբան Զիգմունդ Ֆրոյդի եղբոր որդին՝ Էդվարդ Բերնեյսը, ուսումնասիրում էր, թե ինչպես են մարդկանց վրա ազդում արտաքին գործոնները և ինչպես է աշխատում ենթագիտակցությունը։ Նա այս գիտությունը հասցրեց նոր փուլի։ Նա ստեղծեց մի բան, որն անվանվեց քարոզչություն։ Հարկ է նշել, որ Բերնեյսը, Ուոլտեր Լիպմանի ու Այվի Լիի հետ միասին, այն վերածեց գիտության առանձին ճյուղի՝ հասարակական հարաբերությունների գիտության կողքին։ Քարոզչության գիտության հիմք հանդիսացած գրքում Բերնեյսն ասում է, որ այս գիտությունը մարդկանց խմբի սովորությունների և կարծիքների գիտակցված և խելացի մանիպուլյացիան է, ինչը կարևոր դեր ունի ժողովրդավարական հասարակության մեջ։
Կրկնում եմ՝ մարդկանց խմբի սովորությունների և կարծիքների գիտակցված և խելացի մանիպուլյացիան, կարևոր դեր ունի ժողովրդավարական հասարակության մեջ։ Նրանք, որ կիրառում են այս մեխանիզմը, ձևավորում են անտեսանելի կառավարություն, որն իրականում այդ երկրի իրական վերահսկող ուժն է։ Այս միտքն առաջ է քաշվել արտաքին հարաբերությունների խորհրդի, գլոբալիզացիայի և համաշխարհային կառավարման ու կենտրոնական ղեկավարության գաղափարներին զուգահեռ»։
Նա շարունակում է․ «Մեր աչքերը փակ են։ Մեր գաղափարներն ու հետաքրքրությունները սերմանվել են մարդկանց կողմից, ում մասին երբեք չենք լսել։ Շատ դեպքերում, այս անտեսանելի իշխանության ներկայացուցիչները չեն ճանաչում մյուս ներկայացուցիչներին։ Սակայն փաստ է, որ մեր առօրյա կյանքում՝ լինի դա բիզնես, քաղաքականություն, սոցիալական վարքագիծ կամ բարոյական մտքեր, մեզ վրա ազդում են որոշակի թվով մարդիկ»։