Խորհրդարանական ընտրությունները և քաղաքական խմբակցությունների մասնակցությունը  ընտրապայքարին
(last modified Tue, 27 Feb 2024 09:52:20 GMT )
Փետրվար 27, 2024 13:22 Asia/Tehran

Իրանի Իսլամական Հանրապետության ընտրությունների անցկացման ժամանակ ,հաճախ թշնամիների և ներքին որոշ քննադատողների  կողմից արծարծվում է «Միատարր և միաբևեռ» տերմինը,սակայն ընտրություններում, մրցակից քաղաքական խմբակցությունների ու կուսակցությունների մասնակցությանը հայացք նետելով, կտեսնենք ,որ այս պնդումը անհիմն է և իրողությունն ամբողջությամբ դրա հակառակն է։

 

2024 թվականի մարտի 1-ին,այսինքն 1402 թվականի էսֆանդ ամսի 11-ին , համայն երկրում  միաժամանակ կայանալու են  Իրանի իսլամական խորհրդարանի 12-րդ նստաշրջանի  և Բանիմացների խորհրդի 6-րդ նստաշրջանի ընտրությունները:

 

Վերջին տվյալները

Պահապանների խորհրդի և ընտրություններին վերահսկող հանձնաժողովների կողմից եռամսյա քննարկումներից հետո , երկուշաբթի փետրվարի 19-ի երեկոյան ավարտվեց Իսլամական խորհրդարանի 12-րդ նստաշրջանի թեկնածուների որակավորման ստուգումների անցկացման գործընթացը:

 Ընդհանուր առմամբ հաստատվել է ավելի քան 15 հազար 200-ի թեկնածությունը։

Այս շրջանում, Պահապանների խորհրդի կողմից  հաստատվել է թեկնածուների շուրջ 75 տոկոսի իրավասությունը ,որը Իրանի իսլամական հանրապետության համակարգում  ընտրությունների կայացման առումով ուշադրության արժանի մի չափանիշ է և համարվում է աննախընթաց:

Էսֆանդի 11-ի ընտրությունների  քվեարկության համար  պայմանները լրացնում են՝ 61 միլիոն 172 հազար 298 հոգի:

Ընդհանուր առմամբ՝ երեք հազար 930 թեկնածուներ ,մրցակցելու են պատգամավորական տեղի համար։

Պահապանների խորհրդի 6-րդ շրջանի ընտրությունների համար հաստատվել է 144 թեկնածուների իրավասությունը:

Առկա է 59 հազար ընտրատեղամաս:

Իրանի ռադիոհեռուստատեսության կազմակերպությունը  ընտրությունների կապակցությամբ  200 տեղական կայաններ է շահագործման հանձնել:  

 

Ընտրությունները, քաղաքական համագործակցության խորհրդանիշ են

 

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Խամենեին ,մարտի մեկի(Էսֆանդի 11)-ի ընտրությունների  համար ներկայացրել է չորս ռազմավարություն ՝իրական մրցակցություն ,իրական առողջ կարգավիճակ ,կատարյալ անվտանգություն  և հզոր ու խուռներամ մասնակցություն :Այս չորս ռազմավարության դիմաց ,Իսլամական հանրապետության համակարգի թշնամիները  հարցականի տակ տանելով ընտրությունների մրցակցությունն ու առողջությունը, ժողովրդին կոչ են արել բոյկոտել ընտրությունները :Իհարկե թշնամին հակասական արտահայտության ընթացքում ,մի կողմից ընտրությունները նկարագրում է պատվիրված և դեկորատիվ և մյուս կողմից իր բոլոր միջոցները օգտագործում է ,ժողովրդին համոզելու ՝չմասնակցել  ընտրություններին:

Անկասկած ՝քաղաքական գործակցության կարևորագույն ոլորտներից է ՝ընտրություններին ժողովրդի մասնակցությունը և 1979 թվականին Իսլամական հեղափոխության հաղթանակի սկզբից և եթ ,ընտրություններին մասնակցելը ,որպես Իրանի իսլամական Հանրապետության մեջ ժողովրդի քաղաքական գործակցության հիմնական խորհրդանիշը ,բազմաթիվ առիթներ է ստեղծել բոլոր ոլորտներում ,իմասնավորի՝ երկրի ազգային անվտանգության համար, ուստի շքեղ ընտրություններ անցկացնելը ,ազդելու է համակարգի օրինականությանը , կայունությանըև երկրի ընդհանուր շահերին և այդ հիմամբ  բուռն,առողջ և անվտանգ ընտրությունների կայացման արդյունքը ,ներքաղաքական դրական ազդեցությունից բացի ,արտաքին բնագավառում ևս հետևյալ ձևով է դրսևուվում՝ ազգային ուժի հզորացում, միջազգային օրինականության ու հեղինակության ավելացում ,ազգային շահերի ուղղությամբ սակարկելու ուժի ավելացում և միջազգային դիրքի զարգացում:

Սա այն պայմաններում է ,երբ թշնամիները և ընտրություններին մասնակցելու առումով որոշ քննադատողներ, միշտ փորձում են  ընտրությունները ներկայացնել պատվիրված և միակուսակցական ,սակայն բարեփոխականների, չափավորականների և արմատական տարբեր խմբերի ներկայությունը ապացուցում է ,որ նույնիսկ համախոհ բոլոր խմբերի կոալիցիայի դեպքում ,ընտրություններում առնվազն երկու խմբեր  են ներկա և այժմ մի կողմից բարեփոխականների և չափավորականների և մյուս կողմից արմատական տարբեր կուսակցությունների կուալիցիան ,պատրաստվել  են լուրջ մրցակցության:

Ընտրական ցանկերը

 

Ընտրությունների  ժամանակացույցի համաձայն, հինգշաբթի փետրվարի 22-ից մեկնարկել է ընտրության թեկնածուների և նրանց կողնակիցների քարոզարշավները: Դա այն իմաստով է ,որ մինչ այդ ,համալրվում  է թեկնածուների ցանկերը ,որը մակրո քաղաքներում հույժ կարևոր է: Իսկ թե քանի ցանկեր են ներկայացվում և ինչպես է լինում ցանկերի կազմերը ,բազմաթիվ ենթադրություններ են լինում:

Վերջին օրերին ,խորհրդարանական ընտրությունների համար մի քանի բարեփոխական կուսակցությունների կոալիցիայի մասին լուրեր են հրապարակվել ,որոնց համաձայն կոալիցիան կազմվելու է   բարեփոխական չորս կուսակցություններից  և «Էըթեդալ ու թոսեե»կուսակցության կոալիցիայից: «Նեդայե իրանիան»(իրանցիների կանչ)կուսակցության խոսնակ Սաիդ Նուր Մոհամմադին,անդրադառնալով  Թեհրանում Ալի Մոթահարիի գլխավորությամբ ՝բարեփոխականների և չափավորականների կոալիցիայի վերջնականացմանը ,ասել է.«Չորս կուսակցություններ՝ «Նեդայե իրանաիան»-ի, «ԷթեմադՄելի»(ազգային վստահություն),«Քարգոզարանե Սազանդեգ»-ի  և «Էթեդալ ու Թոսեե»- միջև համատեղ նիստերից հետո ,Թեհրանում վերջնականացել է  ընտրությունների համար  մեր 30 հոգանոց ցանկը»: Նրա խոսքով՝ «Էըթելաֆե մա »(Մեր կոալիցիա)ցանկի ուշագրավ կետերից   հետևյալն է է,որ ցանկում   ներառված 30 թեկնածուներից , 7-ը հավանաբար կանայք են լինելու:Իսլամական խորհրդարանի նախկին պատգամավոր Ալի Մոթահարին ևս մի զրոյցի ընթացքում անդրադառնալով  12-րդ նստտաշրջանի խորհրդարանի ընտրությունների համար իր առաջարկած ՝«Սեդայե Մելաթ»(ժողովրդի ձայն)ցանկի  մանրամասնություններին ,հայտարարել է ,որ .«Եթե չափավորական ու բարեփոխական ուժերի կողմից ցանկ չներկայացվի ,մենք կներկայացնենք ՝«Սեդայե Մելաթ» ցանկը ,որը նաև ակտիվ էր 9-րդ և 10-րդ խորհրդարանների ժամանակ և այն  կակտիվացնենք նաև 12-րդ խորհրդարանի համար»: Մոթահարին նշելով ,որ այս ցանկը ,անձնական մի ցանկ է ասել է.«Հավանաբար որոշ քաղաքների համար ևս ցանկ ներկայացնենք»: Նա համոզված է,որ «Սեդայե Մելաթ»ցանկը չի առնչվում քաղաքական որևէ հոսանքի ,սակայն չի կարելի անտեսել ,որ Մոթահարին ,քաղաքական առումով ավելի մոտ է բարեփոխական ասպեկտին:

Բարեփոխականները   110 բարեփոխական դեմքերի անցյալ շաբաթվա հայտարարությունը հովանավորելու առումով ,մի հայտարարություն հրապարակեցին ,իհովանավորություն ընտրություններին մասնակցության: Այս հայտարարության մեջ շեշտվել էր ,որ Իրանում և այլ համայնքներում տասնյակ տարիների ընտրական փորձը ապացուցում է,որ ընտրությունները բոյկոտելը կամ դրանց չմասնակցելը ,չի նպաստելու ազատ ընտրությունների իրականացման նպատակին և հաճախ այն ավելի է սահմանափակում օրենքները և ընտրական գործընթացը»: Ալի Մոթահարին մամլո մի ասուլիսի ընթացքում ասել է,«Բարեփոխական 110 դեմքերի հայտարարությունը ,լավ  հայտարարություն էր ,որի հիմնական խոսքը հետևյալն էր ՝հարցերի բարեկարգման համար չխնայել որևէ առիթ:Չնայած մեր որոշ քննադատություններին ,անհրաժեշտ է օգտագործել ընտրությունների առիթը և խորհրդարան մուտք գործեն այնպիսիներ ,որոնք փոփոխություններ կիրականացնեն և կհուսադրեն մարդկանց: Մասնակից  չլինելը ,հարցերի կարգավորման ելքը չէ և ավելի է վատացնում պայմանները: Ժողովուրդը անհրաժեշտ է ավելի խրոխտ մասնակցի ընտրություններին»:

Արմատականները ևս ,ինչպես միշտ մասնակից են ընտրություններին,ինչպես«Շորայե Էըթելաֆ»-ը(կոալիցիայի խորհուրդը),«Ջեբհե Փայդարին»(կայուն ճակատը), «Մոթալեֆե»-ն (կոալիցիան),կամ մի շարք խմբեր ու կուսակցություններ,սակայն բոլորը համակարծիք են ընտրություններին մասնակցելու հարցով և ժողովրդին էլ կոչ են անում մասնկացելու  ընտրություններին:

Արմատականների  այս դիրքորոշումը փոփոխության չի ենթարկվել որևէ ընտրության ժամանակ և ընտրություններին մասնակցելու սկզբունքը ,ու նաև ընտրություններին ժողովրդի մեծամասնության մասնակցության հրավերը ,արմատական խմբերի ու կուսակցությունների համար անփոփոխ մի սկզբունք է : Մի խոսքով արմատականների պարագային ,չի խոսվում ընտրություններին մասնակցելու կամ չմասնակցելու մասին, այլև խոսքը գնում է այն մասին ,որ արդյոք միատարր ցանկով են մասնակցելու ընտրություններին թե՝մի քանի ցանկեր են ունենալու :

«Դեյ»շաբաթաթերթը,որի արտոնատեր և գլխավոր տնօրենն է Իսլամական խորհրդարանի Թեհրանի նախկին  շրջանի արմատական պատգամավոր Համիդ Ռասային ,ենթադրություններ կատարելով Իսլամական խորհրդարանի ընտրացուցակների մասին ,Թեհրանում հիմնկան մրցակիցներ է համարել երկու ցանկերի, և արմատականության տարբեր ասպեկտներին անդրադառնալուց հետո ,ակնարկել է «Հեղափոխության արմատական ուժերի խորհրդի կոալիցիա՝(ՇԱՆԱ)», -ին,«Հեղափոխության ժողովրդական ուժերի կոալիցիա(ՕՄԱՆԱ)»-ին   և «Ալի Աքբար Ռաֆեիփուրի, Սաիդ Մոհամմադիի և Մոհամմադռեզա Ղոլամռեզայի հոսանքի»-ին: Այս շաբաթաթերթի հայտարարության համաձայն, Թեհրանում հիմնական մրցակիցներ են լինելու՝«Կոալիցայի խորհդի» կամ ՝(ՇԱՆԱ)»-ի,և «Հեղափոխության արմատական ուժերի խորհրդի»կամ (ՕՄԱՆԱ)-ի թեկնածուները,իսկ բարեփոխականները թե՝ խորհրդարանական և թե՝Բանիմացների խորհրդի ընտրություններում ,գրեթե լուրջ ցանկով հանդես չեն եկել:

Անցյալ շաբաթ «Իսլամական հեղափոխության ուժերի կոալիցիա»-ի խորհրդի նախագահ Ղոլամալի Հադադ Ադելը ասել է.«Կոալիցիայի խորհուրդը ,Ղալիբաֆի գլխավորությամբ ցանկ է ներկայացնելու: Հավանական է ,որ մի քանի ցանկեր ներկայացվեն ,քանի որ ոչ ոք չի կարող որևէ մեկին ստիպել: Մենք խորհրդարանի 11-րդ շրջանի ընտրությունների ժամանակ ևս ականատեսը եղանք ,որ «Կոալիցիայի խորհրդի» ցանկի հետ ,մի քանի ցանկեր ևս հրապարակվեցին,սակայն պետք է նկատի առնել ,որ ժողովուրդն է ընտրողը և չափանիշը ևս ժողովրդի քվեն է...:Մենք փորձում ենք լավագույններին ներկայացնել ժողովրդին ,սակայն իվերջո ժողովուրդն է, որ ընտրության է գնում»: Կիրակի օրը ևս Հադադ Ադելը ասել է.«Թեկնածուների թիվը շատ է և տարբեր ճաշակները կարող են ներկայացնել մտային զանազան ասպեկտներ,սակայն ժողովուրդն է ընտրում ,որ ձևավորվի մի խորհրդարան ,որը կառավարության հետ միասին կարգավորի ժողովրդի դժվարությունները: Ում խոսքի ազդեցությունը ավելին է ,պետք  է լուսաբանական ջիհադով ժողովրդին քաջալերի մասնակցել ընտրություններին»:

Խորհրդարանի պատգամավոր և «Իսլամական հեղափոխության կոալիցիայի խորհրդի»(Շորայե էըթելաֆե էնղելաբե էսլամի) անդամ Ռեզա Թաղիփուրը ,այն մասին ,որ արդյոք «Ջեհբհե Փայդար»-ին(կայուն ճակատը) և «Շորայե Էըթելաֆ»-(Կոալիցիայի խորհուրդ)-ը ,առաջիկա ընտրություններում միասնական ցանկով հանդես կըգան թե  ոչ,ասել է.«Դա առնչվում է քաղաքական երկու կուսակցությունների պատասխանատուների միջև հարցերի առաջընթացին և մինչ այժմ ստացված տեղեկությունների համաձայն, այս երկու քաղաքական հոսանքները անհրաժեշտ համագործակցություն են դրսևորել միասնականության և ավելի հզոր կոալիցիա ձևավորելու առումով :Նույնիսկ թվում է ,որ ՕՄԱՆԱ-ն ևս միանա այս կոալիցիային և հեռու չի թվում ,որ Իսլամական հեղափոխության ուժերի կոալիցիան, իսլամական հեղափոխության կայուն ճակատը և Իսլամական հեղափոխության ժողովրդական կոալիցիան միասնական ցանկ ներկայացնեն»:

Մյուս կողմից ինչպես նախապես էր հայտարարվել ,«Մոթալեֆե»կուսակցությունը կոալիցիա չի կազմում «Շորայե Էթելաֆ»-ի հետ և «ՇԱՆԱ»-ն փակուղու դիմաց է կանգնած :Ինչպես «Մոթալեֆե»կուսակցության կենտրոնական խորհրդի անդամ Ալի Յազդիխահն է ասել ,այդ կուսակցությունը հակվել է դեպի «ՕՄԱՆԱ» և մտադիր է կոալիցիա կազմել նրանց հետ: Ըստ նրա,խիստ հավանական է ,որ  «Մոթալեֆե»կուսակցության կոալիցիան,արմատական այլ խմբերի ,հատկապես՝ «ՕՄԱՆԱ»-ի հետ կոալիցիա կազմելով  միասնական ցանկով հանդես գա :Ուստի մանրազննին քննարկումներով պետք է ցանկի համար ներկայացնենք ամենաարժանի թեկնածուին ու  ծանոթացնել ժողովրդին»:

Ուստի հակառակ որոշ կրկնվող հավակնություններին թե՝ խորհրդարանի առաջիկա ընտրությունները միաբևեռ են ,սակայն ընտրացուցակները ապացուցում են ,որ այս ընտրությունները ևս անցյալի նման կայանալու են մրցակցային միջավայրում և քաղաքական տարբեր հոսանքների մասնակցությամբ: