Թշնամիների ռազմավարությունը՝ Իրանում մարտի 1-ին կայանալիք ընտրությունների առնչությամբ
Իրանի Իսլամական խորհրդրանի 12-րդ նստաշրջանի և Առաջնորդության Բանիմացների խորհրդի 6-րդ նստաշրջանի ընտրությունները կայանալու են մարտի 1-ին ,իրանական էսֆանդ ամսի 11-ին: Այս առնչությամբ անհրաժեշտ է ճանաչել թշնամիների մոտեցումը առաջիկա ուրբաթ օրվա ընտրությունների վերաբերյալ:
Պատմության ընթացքում պատերազմները և ընդհարումները երբևէ կայուն ձևաչափով չեն ընթացել : Թշնամիները, մրցակիցներին տապալելու և նրանց դեմ պայքարելու համար միշտ դիմում են տարբեր ու բազմազան միջոցների ,ըստ պայմանների: Իսլամական հեղափոխության ձևավորումից իվեր ,թշնամիները միշտ թշնամություն են ծավալել այս համակարգի դեմ և ըստ սուրբ Ղուրանի «Թարեղ»սուրահի 15-րդ այայի ,որն ասում է.«Ընդդիմադիրները ձեր դեմ օգտագործում են ամեն կարգի դավադրություն», թշնամիները Իրանի Իսլամական Հանրապետության դեմ օգտագործում են ամեն կարգի միջոց»:Թշնամիները անցյալ 45 տարիներին միշտ սադրանքներ են լարել եւ ըստ Սուրբ Ղուրանի .« «Սադրանք»բառը նշանակում է թաքցնել մի խնդիր և արտահայտել մեկ այլ խնդիր ,հարվածելու նպատակով»:
Ուստի թշնամանքը իր տարատեսակ ձևաչափերով մի ընդհանուր մոտեցում է ,որ թշնամին է կիրառել Իրանի Իսլամական հանարպետության դեմ անցյալ 45 տարիներին: Թեև անցյալ 45 տարիներին Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ամեն տեսակի թշնամական քայլեր են իրականացվել, սակայն վերջին տարիներին թշնամիները առավելաբար կենտրոնացել են Իրանի Իսլամական Հանրապետության դեմ դավեր նյութելու և խաբեությունների վրա։ Այս սադրանքները ավելի են սրվում ներքին մարտահրավերների ու նաև ընտրությունների ժամանակ։ Իսլամական խորհրդարանի 12-րդ և Առաջնորդության Բանիմացների խորհրդի 6-րդ նստաշրջանի ընտրությունների նախաշեմին տարբեր ձևաչափերով սադրանքներ են իրականացվում։
Վերջին տարիներին Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ թշնամիների ամենակարեւոր սադրանքներից են եղել՝ ներքին ճգնաժամերի ստեղծումը, ժողովրդի ու իշխանության միջեւ պառակտումը, համակարգի սոցիալական կապիտալի ու ժողովրդական աջակցության թուլացումը: Այս մոտեցումները շարունակվելու են նաև առաջիկա ուրբաթ օրը Իրանում կայանալիք ընտրությունների ժամանակ: Ընդհանուր առմամբ, թշնամին երկու ռազմավարություն է որդեգրել Իսլամական խորհրդարանի 12-րդ և Առաջնորդության Բանիմացների խորհրդի 6-րդ նստաշրջանի ընտրությունների նկատմամբ։
Առաջին մոտեցումը ,կանխել ընտրությունների ժամանակին անցկացումը: Անցյալ 45 տարիներին ,Իրանում նույնիսկ մեկ ընտրություն չի հետաձգվել,և ընտրությունները միշտ ժամանակին են կայացել: Որոշ ժամանակաշրջաններում ,որոշ պաշտոնատարներ պահանջել են ընտրությունների հետաձգումը,որին սակայն Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին ,միշտ վճռակամորեն դեմ է արտահայտվել։
Իրանի Իսլամական Հանրապետության հետախուզական կառույցների տվյալների համաձայն, թշնամիները ծրագրել էին ,որ 1402 թվականի շահրիվար ամսից ,այսինքն 2023 թվականի սեպտեմբերից ,որը համընկնում էր անցյալ տարվա խռովությունների տարելիցին ,երկրում սկսեն անապահովության ,խռովությունների ու խառնակությունների նոր շրջան,և այս անապահովությունները տևեն մինչև ընտրությունների ժամանակ և հետաձգվեն ընտրությունները:
Միաժամանակ Իրանի Իսլամական Հանրապետության հետախուզական կառույցների զգոնությունը պատճառ դարձան, որ թշնամիները ձախողեն այս նպատակի իրականացման հարցում:
Իրանում առաջիկա ուրբաթ օրվա ընտրությունների նկատմամբ թշնամիների երկրորդ մոտեցումը հետևյալն էր՝ ժողովրդին խրախուսել բոյկոտել ընտրությունները: Թշնամիները տարբեր մարտավարություններով փորձել են և դեռ փորձում են ,ժողովրդին համոզել չմասնկացել ընտրություններին : Իրականում ընտրություններին նվազագույն մասնակցությունը ,Իրանի Իսլամական Հանրապետության թշնամիների նպատակն է: Այս կապակցությամբ Թեհրանի ուրբաթօրյա աղոթքի քարոզների պետը, ուրբաթ էսֆանդ ամսի 4-ի (փետրվարի 23-ի) իր քարոզում ասել է.« Թշնամիներն ու ողջ հակահեղափոխական ու հակաիրանական շարժումը համաշխարհային անհավատության դրոշի տակ ,բարձրացրել են ընտրություններին ընդդիմանալու դրոշը և 500-ից ավելի գարշելի ցանցեր ընտրությունների դեմ նողկալի խոսքեր են տարածում»:
Այս առնչությամբ քաղաքական հարցերով փորձագետ Հաջի Նաջարը անդրադառնալով թշնամիների մարտավարությանը՝ ընտրություններին ժողովրդի մասնակցությունը կանխելու առումով ,այս մարտավարությունները այսպես է ներկայացնում՝
Հիասթափեցնել ժողովրդին և նույնիսկ հեղափոխությանը հավատարիմ ուժերին,որպեսզի չմասնակցեն ընտրություններին։
Ժողովրդին համոզել ,որ ընտրությունները ազդեցություն չունեն երկրի հարցերի բարեկարգման ու բարեփոխման վրա։
Անտեսել համակարգի ձեռքբերումներն ու հզոր ոլորտները՝ գիտական, արդյունաբերական, պաշտպանական, միջազգային և այլ ոլորտներում։
Երկրի խնդիրները առնչակից համարել համակարգի ռազմավարություններին ու մակրոքաղաքականությանը։
Համակարգի ապալեգիտիմացումը՝ հավակնելով թե՝բացակայում է ժողովրդական աջակցությունն ու հովանավորությունը:
Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլահ Խամենեին փետրվարի 29-ին Ատրպատական նահանգի ժողովրդի ու պատասխանատուների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով ընտրություններին մասնակցելուց ժողովրդին հրաժարեցնելու օտարների ռազմավարությանը , ու նաև այն հանգամանքին ,որ նրանք տարբեր միջոցներով փորձում են ժողովրդին հեռացնել ընտրություններից ,հուսահատեցնել, հիշատակել է.«Անկասկած ,իմպերիալիստական ճակատը դեմ է մեր ընտրություններին,Ինչո՞ւ է դեմ,քանի որ մեր համակարգը ՝Իսլամական հանրապետություն է ,և ունի երկու բաժին :Նրանք դեմ են թե՝ Հանրապետությանը և թե՝ իսլամականությանը: Հանրապետության խորհրդանիշը հենց ընտրությունն է :Այս ընտրությունը Հանրապետության խորհրդանիշն է : Ուստի երբ ԱՄՆ-ն դեմ է գնում իսլամական հանրապետության համակարգին ,այսինքն իրականության մեջ դեմ է ընտրություններին,ժողովրդի ներկայությանը ,դեմ է ժողովրդի ընտրատեղամասեր գնալուն, դեմ է ընտրական մթնոլորտի խանդավառ լինելուն և ժողովրդի ակտիվ մասնակցությանը»:
Կարևոր հարցը հետևյալն է ,որ թշնամին ինչո՞ւ է փորձում ,ժողովուրդը չմասնակցի ընտրություններին:
Թվում է թե երեք կարևոր նպատակ է հետապնդվում՝ խրախուսելով մարդկանց բոյկոտել հաջորդ ուրբաթ օրվա ընտրությունները: Առաջին նպատակը Իրանի Իսլամական Հանրապետության լեգիտիմության վերացումը և այլ խոքով լեգիտիմության նվազեցումն է։ Թշնամիները, որոնք մինչ այս պրոպագանդում էին և նույնիսկ ծրագրում, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը չբոլորի 40-ամյակը, այժմ այդ նպատակից հուսահատված հետապնդում են Իրանի Իսլամական Հանրապետության համակարգի ապալեգիտիմացումը,և այս նպատակին հասնելու ամենակարեւոր հարթակը ընտրություններն ու ընտրատեղամասերն են։ Թշնամիները փորձում են, եթե մարտի 1-ի (մարտի 11) ընտրություններին մասնակցության մակարդակը 50%-ից կամ նույնիսկ 40%-ից ցածր լինի, այսպես պրոպագանդեն, որ ժողովրդի մասնակցության նվազեցումը նշանակում է նվազել է Իրանի Իսլամական Հանրապետության օրինականությունը:Այս մտածելապերպը այն պայմաններում է հետապնդվում ,երբ եվրոպական որոշ երկրներում ևս ընտրություններին ժողովրդի մասնակցությունը նվազ է : Վերջերս Պակիստանում ժողովրդի մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին կազմում էր մոտ 48%, սակայն այդ մասնակցությունը չմեկնաբանվեց որպես քաղաքական համակարգի լեգիտիմության բացակայություն։
Իրանի ժողովրդին ընտրություններին մասնակցելուց հրաժարեցնելու թշնամիների երկրորդ նպատակն է ՝ նվազեցնել ժողովրդի աջակցությունն ու Իսլամական Հանրապետության սոցիալական կապիտալը։ Թշնամիները համոզված են , որ ժողովրդական աջակցությունն ու սոցիալական կապիտալը Իրանի Իսլամական Հանրապետության իշխանության ամենակարևոր ուժի ռեսուրսն է: Իրանի Իսլամական Հանրապետության հակառակորդները, ովքեր ցանկանում էին, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը չտեսնի իր 40-ամյակը,այժմ երբ Իրանի իսլամական հանրապետությունը թևակոխում է իր 46 ամյակը ,իրենց գլխավոր ու կարևոր նպատակն են դարձրել համակարգից ժողովրդին բաժանելը, որպեսզի օգտագործելով իրենց մեդիա կայսրությունը՝ այսպես պրոպագանդեն, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը կորցրել է իր սոցիալական կապիտալն ու ժողովրդական աջակցությունը: Իրանի առաջնորդը 1402 թվականի Նովրուզի առիթով իր հղած ուղերձում ընդգծել է, որ թշնամիների հիմնական նպատակը՝ Իրանի Իսլամական Հանրապետության ուժեղ կետերին հարվածելն է։
Թշնամիների երրորդ նպատակն է նվազեցնելով ժողովրդի մասնակցությունը ընտրություններին, մեծացնել Իրանի Իսլամական Հանրապետության դեմ արտաքին ճնշումները: Թշնամու վարքագծի, հատկապես դաժան պատժամիջոցների դիտարկումը վկայում է այն մասին, որ երբ տարբեր ասպարեզներում նվազում է ժողովրդի մասնակցության մակարդակը, արտաքին ճնշումներն ավելանում են,իսկ երբ հարաճուն վերելք է արձանագրում ժողովրդի մասնակցությունը ,թշնամիները Իրանի իսլամական Հանրապետության նկատմամբ քաղաքական ու դիվանագիտական ռազմավարություն են կիրառում: Ուրեմբ մարտի 1-ին կամ էսֆանդ ամսի 11-ին համայն Իրանում կայանալիք Իսլամական խորհրդարանի 12-րդ նստաշրջանի և Առաջնորդության Բանիմացների խորհրդի 6-րդ նստաշրջանի ընտրություններին ,եթե քանակային մասնակցությունը ընդունելի չափանիշ արձանագրի ,կարող է չեզոքացնել թշնամու շատ նախագծերը և թշնամին կհասկանա ,որ պատժամիջոցների ճնշումները հակառակ ազդեցություն են ունեցել ժողովրդի վրա: