Իրանի ժամանակակից կինոն 5
(last modified Mon, 15 Apr 2024 09:00:04 GMT )
Ապրիլ 15, 2024 12:30 Asia/Tehran

«Համուն» ֆիլմը պատմում է Համիդ Համունի մասին։ Մաշհիդի հետ նրա յոթը տարվա ամուսնական կյանքը փլուզվում է Համունի մոտ առաջացած հոգեբանական խնդիրների առաջացման հետևանքով։ Համունն աշխատում է «Սերը աբրահամական կրոններում» աշխատության վրա, սակայն չի կարողանում ավարտին հասցնել այն։


 

«Համուն» ֆիլմը պատմում է Համիդ Համունի մասին։ Մաշհիդի հետ նրա յոթը տարվա ամուսնական կյանքը փլուզվում է Համունի մոտ առաջացած հոգեբանական խնդիրների առաջացման հետևանքով։ Համունն աշխատում է «Սերը աբրահամական կրոններում» աշխատության վրա, սակայն չի կարողանում ավարտին հասցնել այն։  

Ֆիլմի ռեժիսոր Դարիուշ Մեհրջուին Իրանի կինոյի ամենաականավոր դեմքերից էր։ Նրա հեղինակած «Կովը» ֆիլմը համարվում է Իրանի կինոյի նոր ուղղության սկիզբը։

Մեհրջուին սովորում էր կինոյի բաժնում, սակայն կիսատ թողելով այդ ճյուղը, ավարտեց ԱՄՆ UCLA համալսարանի փիլիսոփայության բաժինը։ Փեիլիսոփայությունը մեծ ազդեցություն է ունեցել Մեհրջուիի նկարահանած ֆիլմերում:

«Կովը», «Շրջան», «Պարոն Հոլոու» և մյուս ֆիլմերում կարելի է տեսնել  նրա փիլիսոփայական, հատկապես էկզիստենցիալիստական գաղափարների հետքերը: Մեհրջուիի կինոն իր մեջ թաքցնում է ինտելեկտուալ զանազան ու բազմազան ուղղություններ, սակայն էկզիստենցիալիստական ​​ուղղությունն այդ ընկալումներից ամենաակնառուն է:

Էկզիստենցիալիստական ​​փիլիսոփայությունը փիլիսոփայության մի ճյուղ է, որը կենտրոնանում է գոյության վրա: Այս գաղափարախոսությունն ամեն ինչ բացատրում է գոյության ստվերում։ Մեհրջուիի «Համուն» ֆիլմում  այս գաղափարը պարզ արտահայտված է։

 

«Համուն» ֆիլմը հեղափոխությունից հետո  Մեհրջուիի նկարահանած ամենակարևոր աշխատանքն է։  Այն վերաբերվում է իրանցի մտավորականների ճգնաժամին։ Ֆիլմի հիմնական գաղափարը վերցված է դանիացի գրող Սորեն Աաբյե Կիերկեգորի «Վախ և դող» գրքից և այն հիմնված է սիրո և բանականության պարադոքսի վրա։

Ֆիլմը պատմում է Համիդ Համունի մասին, ով  մի կողմից տարված է  էքզիստենցիալիզմի գաղափարներով, մյուս կողմից խնդիր ունի կնոջ՝ Մահշիդի հետ, որն ուզում է ամուսնալուծվել։   Ֆիլմի ընթացքում Համունն, ով զբաղված է սիրո և հավատքի մասին իր տրակտատի վրա աշխատանքով, հուշերի տեսքով քննում է իր մղձավանջային կյանքը։

Ֆիլմը նկարահանվել է 1989թ․ և առանձնահատուկ տեղ ունի Մեհրջուիի աշխատանքներում։ Կինոարտադրության, սցենարներ և վեպեր գրելու, փիլիսոփայական գրքեր թարգմանելու  մեծ փորձի շնորհիվ, մի կողմից հենվելով իր մասնագիտության վրա, մյուս կողմից՝ կապված լինելով Իրանի ժամանակակից կինոյին, Մեհրջուին գնաց մի ուղով, որն անքակտելի կապ ունի  գրականության և փիլիսոփայության հետ։

 

Մեհրջուիի կինոկարիերան սկսվեց հակառակ իր ճաշակի՝ «Ալմաս 33» ֆիլմով, որը ծաղրում էր պարսկական կինոն ու լրտեսական ֆիլմերը։

Սակայն  իրանցի գրող Ղոլամհոսեյն Սաեդիի հետ ծանոթության արդյունքում նա նկարահանեց գրողի հեղինակած պիեսի վրա հիմնված՝ «Կովը» ֆիլմը։ Ֆիլմը հեղինակի «Ազադարանե գավ» վեպի չորրորդ գլխի ադապտացիան էր։ Սակայն չնայած «Կովը» ֆիլմի բոլոր առանձնահատկություններին, Մեհրջուիի կինոն բաժանվում է նախքան «Համունը» և դրանից հետո ընկած ժամանակահատվածի։

Այս ֆիլմից հետո  մոտ մեկ տասնամյակ Մեհրջուին ստեղծում է ֆիլմեր, որոնց կենտրոնում անհատն է, որտեղ լսվում է կնոջ ներքին ձայնը, իսկ տղամարդկանց կերպարն այդ ֆիլմերում երկրորդային տեղ ունի։ Այդ ֆիլմերից են «Տիկինը», «Փարին» և «Լեյլան»։   

Այս ֆիլմերի  շարժումը դրսից դեպի ներս և ռեալիստականից դեպի ժամանակակից է։ Եթե «Համուն»  ֆիլմի  կենտրոնում տղամարդն էր, այս ֆիլմերում կենտոնը կանայք են։ Արդյունքում նկարահանվեց «Տանձենի» ֆիլմը, որտեղ կրկին կյենտրոնում տղմարդն է:

Կարելի է ասել, որ «Համունը» ֆիլմի սցենարն ազդված է Սադեղ Հեդայաթի «Քոռ բու» պատմվածքից, որում հեղինակը խոսում է մարդու՝ խելագարության հասնող սիրո մասին։

 

«Համունը» ներկայացնում է Համիդ Համունի կյանքի 24 ժամերը։ Ֆիլմի թեմայի և խնդրի, դերասանների, հատկապես լուսահոգի Խոսրո Շաքիբայիի ու երկխոսությունների շնորհիվ այն  իրանական կինոյի ամենակայուն գործերից մեկն է։  Ֆիլմը պատմումէ  գիտնականի ու մտավորականի կյանքի մասին։ Նա, ով գրում է իր տրակտատը Աբրահիմի սիրո և հավատքի մասին, իսկ մյուս կողմից՝ ընկերություն է անում Ալի Աբեդինի անունով մի կրոնական միստիկի հետ և իրեն համարում է նրա աշակերտը։ Համունը անցում է կատարում ավանդույթից   արդիականության։ Նա մի կողմից ներքաշված է երկրային սիրո մեջ, իսկ մյուս կողմից փնտրում է Աբրահամի սերն ու հավատը։ Մի կողմից դանիացի գրող և փիլիսոփա Սորեն Կիերկեգորի մեջ փնտրում է Աբրահամին, իսկ մյուս կողմից՝ հավատում է ավանդույթներին  և Հոսեյնի Աշուրային։ Ամուսնական կյանքում առաջացած ճգնաժամը նրա հոգեկան ու հուզական ճգնաժամի օրինակն է։

Մաշհիդը՝ Համիդ Համունի կինը, ցանկանում է բաժանվել նրանից։ Համիդը սիրահարված է և չի ցանկանում կորցնել կնոջը։ Իր կյանքի կործանման պատճառը գտնելու համար նա դիմում է հիշողություններին, որպեսզի կարողանա փրկել ամուսնությունը։

Ֆիլմում կիրառվել է հոսող մտքի տեխնիկան, որի միջոցով ցուցադրվում են կերպարների ու նրանց գործողությունների փոխհարաբերությունները։  Ներքին մենախոսությունների և հիշողությունների միջոցով ֆիլմում տարածությունն ու ժամանակը  կորում են և անցյալն ու ներկան, ինչպես նաև մղձավանջներն ու երազանքները միաձուլվում են:

 

Ֆիլմը ներկայացվում է ներկա ու անցյալ ժամանակներում։ Պատմությունն այնպես է ներկայավցած, որ ժամանակն անցնում է օրացուցային ձևով, սակայն հոսում է կերպարի մտքում: «Համուն» ֆիլմում կա մի հիմնական խնդիր, որի շուրջ զարգանում են ֆիլմի իրադարձությունները, սակայն որի պատճառը հայտնի չէ։

Մաշհիդը ցանկանում է ամուսնալուծվել Համունից, սակայն վերջինս դա չի ցանկանում։ Նա փորձում է հիշողությունների միջոցով գտնել կնոջ ամուսնալուծվելու ցանկության պատճառը։ Ֆիլմն ունի կենտրոնական խնդիր։ Ո՞րն է Համունից Մաշհիդի բաժանվելու ցանկության պատճառԼ։ Համունը փորձում է այն գտնել անցյալում, սակայն՝ ապարդյուն։ Ֆիլմի վերջում պարզ չէ Համունն ու Մաշհիդն ամոսւնալուծվո՞ւմ են, թ ե՝ ոչ։ Հանդիսատեսն իր ճաշակով կարող է ֆիլմի վերջաբան ընտրել։

 

Կինոգետ Ամիր Փուրիան նշում է, որ Համունի ներքին մենախոսությունը  ֆիլմի առանձնահատկություններից է, որը շատ բացառիկ է իրանական կինոյում։ Ի տարբերություն այլ ֆիլմերի, այստեղ մենախոսությունը զրույցի է նման։ Երբեմն նախադասությունը մնում է  անավարտ, իսկ դրա արձագանքը երևում է արդեն պատկերում, որևէ հերոսի կողմից ու հանդիսատեսին թույլ է տալիս այս տեսակ խոպսքը ավելորդություն չընկալել և տպավորությունէ   ստեղծվում , թե նա իսկապես լսում է Համիդ Համունի ներքին ձայնը։

Կինոքննադատ Համիդռեզա Սադրը նույնպես կիսում է  այս կլարծիքը։ Նա նշում է, որ ֆիլմը շատ   ժամանակակից է, քանի որ այնտեղ սերն ու կյանքը ժամանակակից ձևով են ներկայացվում, ու հենց այդ պատճառով է այն դարձել  կուլտային, քանի որ կարծրատիպային հարաբերություններն ու կարծրատիպային սերերը ֆիլմը կուլտ չեն դարձնում։

Նա նշում է, որ օրինակ «Կասաբլանկա» կամ «Քամուց քշվածները» ֆիլմերում, որոնք նույնպես կուլտային ֆիլմեր են, տղամարդկանց և կանանց հարաբերություններում ընդգծվում են սերն ու ատելությունը։ Եվ դա նման է ալիքի, որին ամեն պահի կարելի է  նայել մեկ ուրիշ տեսանկյունից։  

 

1989 թ. Իրանի 8-րդ Ֆաջր միջազգային կինոփառատոնում «Համուն» ֆիլմը մրցակից չուներ։ Այն ներկայացված էր «Բյուրեղապակյա սիմորղ» մրցանակի 6 անվանակարգերում և շահեց դրանցից հինգն ու ժյուրիի հատուկ մրցանակը։

Բիթա Ֆարհին առաջադրվել էր «Լավագույն գլխավոր կին դերասան» մրցանակի, Էզաթուլլահ Ցամամին՝ «Լավագույն երկրորդ պլանի տղամարդ դերասան», իսկ Նասեր Չեշմ Ազարը՝ «Լավագույն երաժշտական ​​ստեղծագործություն» մրցնակի համար։ Ասղար Շահվարդին առաջադրվել էր «Լավագույն ձայնագրություն» մրցանակի, Ֆարյար Ջավահերյանը՝ «Լավագույն բեմադրություն և զգեստների ձևավորում», իսկ Մոհամմադ Ալի Նաղի Քենին «Լավագույն հատուկ էֆեկտներ» անվանակարգերում։ Փառատոնի «Լավագույն ռեժիսոր» մրցանակին արժանացավ Դարիուշ Մեհրջուին, իսկ «Լավագույն դերասան» մրցանակին՝ Խոսրո  Շաքիբային։ «Լավագույն մոնտաժ» և «Լավագույն ֆիլմ» մրցանակները ստացան Հասան Հասան Դուսթը և Դարիուշ Մեհրջույին։ Ֆիլմն արժանացավ նաև «Լավագույն օպերատորական աշխատանք»  մրցանակին։

«Համունը» փայլեց նաև միջազգային փառատոններում։

1991 թվականին ԱՄՆ Հյուսթոն քաղաքում կայացած 24-րդ միջազգային կինոփառատոնում «Համունը» արժանացել է «Լավագույն ֆիլմ» անվանակարգի բրոնզե մրցանակին, և նույն թվականին առաջադրվել է Ճապոնիայի Տոկիոյի միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակին։

 

«Իրանի ժամանակակից կինոն» հաղորդաշարի հաջորդ ծրագրում կխոսենք մեկ այլ ֆիլմի մասին։

Աստված ձեզ հետ

 

* Կուլտային կինոն իր շուրջ է հավաքում նվիրված, բայց համեմատաբար քիչ թվով երկրպագուների խմբի։ Այն կարելի է համարել «ժողովրդական»։ Ֆիլմ, որի պատմությունն ու հերոսներին հանդիսատեսն իր հետ տուն կամ աշխատանքային միջավայր է տանում։ Այս ֆիլմերը չունեն կոնկրետ ժանր։