Ապրիլ 21, 2024 11:41 Asia/Tehran

Այս հաղորդման ընթացքում ձեզ կներկայացնենք Իրանի լավագույն համալսարանների տասնյակը:

 

Ողջույն, հարգելի ունկնդիրներ: Իրանը հին ժամանակներից եղել է գիտության և քաղաքակրթության բնօրրան, և այսօրվա համաշխարհային քաղաքակրթությունը շատ բան է պարտական ​​տարբեր դարերում այս հողում ձեռք բերված նվաճումներին և հաջողություններին: Ձեզ համար նույնպես կարող է հետաքրքիր լինել իմանալ, որ գիտության արտադրության վերաբերյալ վերջին տեղեկատվության հիման վրա, Իրանի Իսլամական Հանրապետությունը 2021 թվականին աշխարհում 15-րդն է միջազգային համակարգում, վեբ տվյալների բազայում և մեջբերումների ինդեքսում (Web of Science): Ներկայումս Իրանում կան համալսարաններ, որոնք գործում են համաշխարհային չափանիշներին համապատասխան։ Այս ԲՈՒՀ-երից շատերն ունեն բարձր վարկանիշներ, և այդ համալսարաններից ուսանողները բազմաթիվ հոդվածներ են տպագրել են միջազգային պարբերականներում։

Այս հաղորդման ընթացքում կներկայացնենք Իրանի 10 լավագույն ԲՈՒՀ-երը, որոնք Իրանում գիտության առաջընթացի վկայությունն են:

Առաջին համալսարանը, որը կարելի համարել լավագույնն այս ցուցակում, Թեհրանի համալսարանն է: Շատ ուսանողների և գիտնականների կարծիքով, Թեհրանի համալսարանը մշտապես եղել է Իրանի լավագույն համալսարանը: Երկրի բարձրագույն կրթությանն առնչվող հաստատությունների ու կազմակերպությունների շարքում Թեհրանի համալսարանը բարձր դիրք է վայելում բոլոր առումներով։ Զուր չէ, որ այս համալսարանը կոչվում է «մայր համալսարան» և «Իրանի բարձրագույն կրթության խորհրդանիշ»։ Թեհրանի համալսարանի վերաբերյալ   պետք է նշել, որ այն ունի 25 ֆակուլտետ, 9 կամպուս և 16 գիտահետազոտական ​​կենտրոն։ Շատ կարևոր է անդրադառնալ նաև համալսարանի գիտահետազոտական ​​գործունեությանը Թեհրանի համալսարանը հիմնադրվել է 1935 թվականին։

Իրանի ամենահայտնի գիտական ​​արդյունաբրական համալսարաններից մեկը Շարիֆ արդյունաբերական համալսարանն է, որը նույնպես գտնվում է Թեհրանում: Մաթեմատիկայի, ֆիզիկայի, քիմիայի, աստղագիտության և համակարգչային օլիմպիադաներում աշակերտական ոսկե մեդալներ ունեցող թեկնածուները կարող են հեշտությամբ սովորել այս համալսարանում: Իհարկե, այս ԲՈՒՀ-ում չեն սովորում միայն օլիմպիադայի ոսկե մեդալներ ունեցող թեկնածուները։ Ընդունելության քննությունից լավագույն գնահատականներ ստացած աշակերտները նույնպես կարող են ընդունվել այս համալսարան: Այստեղ սովորող ուսանողների մեծ մասը հայտնի է որպես Իրանի էլիտա։ Այս համալսարանն առաջարկում է ճարտարագիտության և հիմնարար գիտությունների դասընթացներ երեք մակարդակներում՝ բակալավրիատ, մագիստրատուրա և դոկտորական: Շարիֆ արդյունաբերական համալսարանի կեսդարյա գործունեության արդյունքը 40 հազար շրջանավարտներն են, որոնց մեծ մասը բարձր պաշտոններ են զբաղեցնմում կամ դարձել են հայտնի  գիտնականներ և արժեքավոր ծառայություններ են մատուցել գիտական աշխարհին։ Շարիֆ արդյունաբերական համալսարանը, որը հիմնադրվել է  1965 թ., պրոֆեսորադասախոսական կազմի, հետազոտողների և էլիտար ուսանողների շնորհիվ, ամեն տարի հրապարակել է ավելի քան 1500 ISI հոդված և 1500 հոդված հեղինակավոր տեղական և արտասահմանյան ամսագրերում, և ավելի քան 15 հազար հղումներ են եղել այս համալսարանի աշխատություններին:

Ամիր Քաբիր տեխնոլոգիական համալսարանը (Թեհրանի պոլիտեխնիկ) նույնպես Իրանի լավագույն համալսարաններից է, որը գտնվում է Թեհրանում: Այս համալսարանն իր գործունեությունը սկսել է 1958 թ., Թեհրանի պոլիտեխնիկական համալսարան անվամբ, ապա դարձել է Ամիր Քաբիր տեխնոլոգիական համալսարան։ Ամիր Քաբիր տեխնոլոգիական համալսարանը ներկայումս Իրանի լավագույն տեխնիկական և ճարտարագիտական ​​համալսարանն է, և ամեն տարի կրթում է բազմաթիվ մասնագետների:

Մյուս համալսարանն (Էլմ օ Սանաթ) գիտության և տեխնոլոգիայի համալսարանն է, որը նույնպես գտնվում է Թեհրանում: Այս համալսարանը, որն ինչպես Շարիֆ արդյունաբերական համալսարանը, հիմնադրվել է 1965 թվականին, Մերձավոր Արևելքում միակն է, որն ունի երկաթուղային գիտության և առաջադեմ ճարտարագիտության ֆակուլտետ։ Այն նաև երկար տարիներ այն Իրանի միակ համալսարանն էր, որն ուներ արվեստի և ճարտարապետության ֆակուլտետ։ Կարելի է նշել նաև, որ Ամի Քաբիր համալսարանը ներկայումս Իրանի միակ ԲՈՒՀ-ն է, որը մասնագիտացած է տնտեսական աճի և պլանավորման ոլորտում։ Համաշխարհային մասշտաբի մի շարք նախագծեր, ինչպիսիք են «Նավիդ» և «Զաֆար» արբանյակների նախագծումը, ազգային կիբերպաշտպանության վահանի նախագիծը, ռեակտիվ ինքնաթիռների շարժիչների նախագծումը և B դասի ավտոմեքենաների ազգային  հարթակի նախագծումը, այս համալսարանի հատուկ ծրագրերից են:

Խոջա Նասրեդին Թուսի արդյունաբերական համալսարանը համարվում է Իրանի ամենահին արդյունաբերական համալսարանը, քանի որ հիմնադրվել է 1928 թվականին՝ որպես հեռահաղորդակցության բարձրագույն դպրոց: Իրանի Իսլամական հեղափոխությունից հետո, 1980 թվականին, Մշակութային հեղափոխության Գերագույն խորհրդի որոշմամբ,  9 բարձրագույն ուսումնական կենտրոնների միաձուլմամբ ստեղծվել է այս համալսարանը՝ Տեխնիկական և ճարտարագիտական ​​համալսարան անունով։ 1988 թ. այն անվանափոխվել է   իրանցի գիտնական  Խոջա Նասրեդին Թուսի  անունով: Այս համալսարանի և այլ ԲՈՒՀ-երի անվանման մեջ «արդյունաբերական» բառը նշանակում է, որ դրանք պատարստում են միայն ճարտարագիտության և հիմնարար գիտությունների ոլորտների ամսնագետներ։ Այս համալսարանը, որը գտնվում է Թեհրանում, երկրի առաջնկարգ ԲՈՒՀ-երից է։ Համաձայն աշխարհի համալսարանների վարկանիշավորման տվյալների բազաների՝ Խոջա Նասրեդին Թուսիի արդյունաբերական համալսարանը զգալի առաջընթաց և աճ է գրանցել։  ISI վարկանիշային տվյալների բազան աս համալսարանը ներկայացրել է որպես աշխարհի 1 տոկոս գիտություն արտադրողներից մեկը։

Հետաքրքիր է իմանալ, որ թեև Թեհրանը, որպես Իրանի մայրաքաղաք, հանդիսանում է երկրի լավագույն համալսարանների կենտրոնը, բայց այլ քաղաքներում գործող ԲՈՒՀ-երը ևս բարձր չափանիշներ ունեն։ Սպահանի համալսարանը, որը հիմնադրվել է 1946 թ., գիտության արտադրության ոլորտում Իրանի լավագույն համալսարաններից է և հումանիտար հետազոտությունների ոլորտում զբաղեցրել է երրորդ տեղը։ Այս համալսարանի գիտական ​​ բարձր մակարդակը պայմանավորված է հայրենական և արտասահմանյան հեղինակավոր ամսագրերում բազմաթիվ գրքերի և գիտական ​​հոդվածների տպագրմամբ, պրոֆեսորի և դոցենտի կոչում ունեցող պրոֆեսորադասախոսական կազմի առկայությամբ, ինչպես նաև միջազգային գիտաժողովներին մասնակցությամբ: Green Metric կայքի վարկանիշային աղյուսակում Սպահանի համալսարանը իրանական 42 համալսարանների շարքում 7-րդն է, իսկ աշխարհի 80 երկրների 956 համալսարանների շարքում, 2021 թվականին զբաղեցրել է 266-րդ տեղը։

Թավրիզի համալսարանը հիմնադրվել է 1977 թվականին։ Համաձայն «Սիվիլիկա» տվյալների բազայի վիճակագրության, որն ամեն տարի հրապարակում է հրապարակված հոդվածների   վիճակագրությունը, Թավրիզի համալսարանը գրանցված հոդվածների և անցկացված գիտաժողովների առումով Իրանի պետական ​​ԲՈՒՀ-երի լավագույն տասնյակում է: Թավրիզի համալսարանը գրանցել է բազմաթիվ ազգային և միջազգային նվաճումներ։ Thomson Reuters-ի վարկանիշային աղյուսակում այն դասվել է աշխարհի ամենաազդեցիկ համալսարանների 1%-ի շարքում։ Նիդեռլանդների Լեյդենի ինստիտուտի 2014թ.  վարկանշային աղյուսակում Թավիզի համալսարանը 2-րդ տեղն է զբաղեցրել Իրանում և 531-րդն տեղն աշխարհում։ Աշխարհի լավագույն գիտնականների մեկ տոկոսի ցանկում նույնպես այս համալսրանի անունն առկա է։ Համալսարանի մեծ թվով պրոֆեսորների մասնակցությունն աշխարհի կարևոր գիտական ​​ասոցիացիաներում և ժողովներում, Իրանի տասը լավագույն համալսարանների շարքում հայտնվելը, և հումանիտար գիտությունների արտադրության ոլորտում Իրանի տասներորդ լավագույն համալսարանը ճանաչվելը Թավրիզի համալսարանի նվաճումներից են: Այս համալսարանը նաև ակտիվ ներկայություն ունի այնպիսի խոշոր միջազգային միություններում, ինչպիսիք են Համաշխարհային համալսարանների միությունը (IAU), Միջազգային համալսարանների միությունը (IUC) և Կովկասի տարածաշրջանի համալսարանների միությունը:

Պատմական առումով Մաշհադի Ֆիրդուսու անվան համալսարանը երրորդ համալսարանն է իր հիմնադրման թվականով։ ԱՅն հիմնադրվել է 1949 թ.։ Ավելի քան 300 հեկտար տարածք ունեցող ֆակուլտետների և ուսումնական կենտրոնների մեծությամբ և քանակով, այն համարվում է Իրանի հյուսիսարևելյան շրջանի ամենամեծ ԲՈՒՀ-ը։

Ֆիրդուսու անվան համալսարանի կարևորությունն ու բարձր ակադեմիական մակարդակի և շիաների 8-րդ իմամ Ռեզայի սրբավայրին մոտ լինելու պատճառով, այստեղ սովորում են մեծ թվով ոչ իրանցի, հիմնականում մուսուլման ուսանողներ:

Մաշհադի Ֆիրդուսու անվան համալսարանը, գտնվելով երկրի չոր և կիսաչոր շրջաններից մեկում, ունի կանաչ կամպուս՝ գեղեցիկ  տեսարանով և եղանակային հարմար պայմաններով։

2002 թվականից Մաշհադի Ֆիրդուսու անվան համալսարանը, որպես երկրի առաջին համալսարան, սկսեց ձևավորել համալսարանի կանաչ կոմիտե և բնապահպանական կամպուս, իսկ 2016 թվականին այն վերանվանվեց «Կանաչ համալսարան»-ի:

Շիրազի համալսարանը հիմնադրվել է  1946թ․ և Իրանի ամենամեծ ու կարևորագույն համալսարաններից է, որը համարվում է նաև երկրի հետազոտական ​​բևեռը։

Այս համալսարանում առաջարկվում է 80 բակալավրի, 183 մագիստրոսի, 102 ասպիրանտուրայի և մեկ մասնագիտական ​​դոկտորի կոչում։ Ներկայումս Շիրազի համալսարանն ունի 16 ֆակուլտետ և բարձրագույն ուսումնական կենտրոն, որոնց պետք է ավելանան ևս մի քանի ֆակուլտետներ։

Հիմնվելով գիտական ​​արդյունքների վրա՝ այս համալսարանը երկրի լավագույն երեք հետազոտական ​​ուղղվածություն ունեցող համալսարաններից մեկն է և համարվում է ճարտարագիտական ​​ոլորտների 5 մայր ԲՈՒՀերից մեկը: Շիրազի համալսարանի կյանքի ծառի կնիքի հիմնական մոտիվները ներշնչված են Թաղե Բոստանի մոտիվներից, որը Սասանյան ժամանակաշրջանի կարևորագույն մոտիվներից է։ Կենաց ծառը հասկացություն է, որն օգտագործվել է գիտության, կրոնի, փիլիսոփայության և այլ ոլորտներում և ցուցադրվում է ճյուղավորված ծառի տեսքով, որը ներկայացնում է այն գաղափարը, որ երկրի վրա կյանքը փոխկապակցված է:

Ահվազի Շահիդ Չամրան համալսարանը, որը նախկինում գործում էր Ջունդիշապուր անունով, Իրանի բժշկական գիտությունների և առողջապահական ծառայությունների ոլորտի լավագույն համալսարաններից մեկն է: Այս համալսարանը համարվում է ամենամեծ բարձրագույն ուսումնական կենտրոնը երկրի հարավ-արևմուտքում:

Համալսարանի հետազոտողները 2020 թվականին  ներկայացրել են ընդհանուր առմամբ 882 հոդված, այդ թվում՝ 158 հոդված տեղական կոնֆերանսներում, 179 հոդվածներ տեղական ամսագրերում և 545 միջազգային հոդված (ISI):

Ներկայումս Ահվազի Շահիդ Չամրան համալսարանն ունի 14 միջազգային ֆակուլտետ, 53 կրթական խումբ, 301 ուսումնական ոլորտ, 141 լաբորատորիա, 48 ուսանողական գիտական ​​ասոցիացիա, 4 գիտական ​​բևեռ, 9 հետազոտական ​​կենտրոն և 573 հոգուց բաղկացած ակադեմիական անձնակազմ:

Ահվազի Շահիդ Չամրան համալսարանի կարևորությունն ու գիտական ​​հեղինակությունը հատկապես վերջին տարիներին գրավել են ոչ իրանցի ուսանողներին:

Իրանի 2183 համալսարաններից այս համալսարանների անունները նշելն ընդամենը մի կաթիլ է  երկրում գիտության և տեխնիկայի ընդլայնման օվկիանոսում: