Արաբիան՝ թշնամություն Իրանի դեմ Հաջջի լծակով-12
Մեկ տարի առաջ Հաջջի ուխտագնացության ժամանակ՝ Ղորբան տոնի օրը, սարսափելի դեպք պատահեց, որի հետևանքով զոհվեց ավելի քան 5000 ուխտավոր, այդ թվում ավելի քա 400 իրանցիներ: Մինայի դեպքից մի քանի օր առաջ էլ «Մասջեդ-ալ-հարամ»-ում ամբարձիչ կռունկի ընկնելու հետևանքով զոհվեցին Աստծո տան 120 ուխտավորներ: Մինայի դեպքը մեծ աղետ էր, որը շատ ավելի խորն է նրանից ինչ ներկայացվել է: Մեծարգո առաջնորդն ասել է, որ այս ողբերգությունը շարունակ պիտի հիշվի:
Վերլուծաբաններ համոզված են, որ մի կողմից սաուդական գերդաստանի անարժանությունը և դրան զուգահեռ արքայազնների միջև ընթացող ուժի պայքարը Մինայի դեպքի պատճառ դարձավ: Ողբերգություն, որի իրավական, քաղաքական, միջազգային ու անվտանգության հետ կապված կողմերը պիտի ուշադրության առնվեն ու քննարկվեն իսլամական ու միջազգային կազմակերպությունների, հատկապես Իսլամական համագործակցության կազմակերպության կողմից:
Լուսնային հիջրեթի 1407 թվականի զիհաջա ամսին, 1988 թվականի ամռանը տեղի ունեցած միջադեպից հետո, նկատի առնելով դրա ծավալներն ու նաև զոհերի մեծ թիվը, ինչպես նաև այն փաստը, որ հավատուրացներից հեռու մնալու արարողությունը միշտ էլ կայացել է խաղաղ պայմաններում, դեպքի հեղինակները պարտավորվեցին բացատրություն ներկայացնել սակայն դրա կապակցությամբ պատասխանատու լինելու փոխարեն ուխտավորներին մեղադրեցին խռովություն ու խափանարարություն կատարելու մեջ:
Այդ դեպքից հետո և նկատի առնելով զոհված ուխտավորների մեծ թիվը, որոնք գլխավորապես կանայք ու պատերազմի հաշմանդամներ էին, Սաուդյան Արաբիայի իշխանություններն Իրանի ուխտավորներին մեղադրեցին խռովություն ու խափանարարություն կատարելու մեջ և արդարացնելու համար իրենց քայլը հավակնեցին, թե սաուդական ոստիկանությունը արարողության անվտանգությունն ապահովելու նպատակով հաստատված է եղել որոշված վայրերում և իրանցիներն սառը զենքերով հարձակվել են ոստիկանության ուժերի աշխատակիցների վրա ու բռնություն են գործադրել նրանց դեմ: Ոստիկանությունը նաև հավակնեց, որ իր աշխատակիցներն իրանցի ուխտավորներին դիմակայելու ժամանակ զենքից չեն օգտվել: Նման հավակնությունները անկողմնակալ դիտորդների միջոցով արված լուսանկարների ու տեսագրությունների հրապարակումից հետո անվավեր ճանաչվեցին:
Լուսնային հիջրեթի 1407 թվականի զիհաջա ամսվա 8-ին հրապարակված Սաուդյան Արաբիայի ՆԳ նախարարության պաշտոնական հաղորդագրության մեջ զոհերի թիվը 402 հոգի հայտարարվեց, որոնցից 275-ը իրանցիներ, իսկ կեսը կանայք էին: Դեպքի հետևանքով վիրավորվեց 649 մարդ: Ներկայացված թվերն իհարկե վիճարկվեցին Իրանի կողմից և իրանական աղբյուրներ զոհերի թիվը 325 հոգի հայտարարեցին, որոնց 203-ը կին, իսկ 122-ը տղամարդ էին:
Լուսահոգի Իմամ Խոմեյնին հակազդելով այդ արյունալի դեպքին և ցուցադրելու համար Իրանի ժողովրդի բռնահարվածությունը Ալե Սաուդին անարժան համարեց Աստծո տան և Հաջջի կառավարման համար: Իրանական 1366 թվականի մորդադ ամսվա 10-ին, լուսնային հիջրեթի 1407 թվականի զիհաջա ամսվա 7-ին հրապարակված ուղերձում իրանցի ուխտավորների պատասխանատվին ու իր ներկայացուցչին ուղղված ուղերձում նշված է. «Նրանք՝ իրենց ձեռքով իրենց խայտառակվելու պատճառ դարձան...Եթե մենք ցանկանայինք ժամանակակից աշխարհին ապացուցել, որ Աստծո տան ներկա խնամակալներն Աստծո հյուրերի ու զինվորների հյուրընկալության արժանավորությունը չունեն և ԱՄՆ-ի ու Իսրայելի շահերն ապահովելուց և երկրի շահերը նրանց պարգևելուց բացի այլ գործ չեն կարող անել, այսքան լավ կերպով դա չէինք կարող կատարել... »:
Մեքքայի արյունալի ուրբաթ օրվա դեպքից հետո Իրանի ու Արաբիայի քաղաքական հարաբերություններում նոր զարգացումներ տեղի ունեցան: Երկու երկրները խզեցին հարաբերությունները և նույնիսկ ընդհատվեց իրանցի ուխտավորների մասնակցությունը Հաջջի ուխտագնացության: Հավատուրացներից հեռու մնալու արարողությունը երկու տարվա ընդմիջումից հետո և չնայած բոլոր սահմանափակումներին ու խափանարարություններին կրկին կազմակերպվեց Մեքքայում, Մինայում ու Արաֆաթում:
Արաբիայի Հաջջի անփորձ պատասխանատուների անարժանության ու ապաշնորհության պատճառով Աստծո տան հազարավոր ուխտավորների սպանվելու աղետից հետո Ռիադի իշխանությունները հրաժարվեցին այդ կապակցությամբ որևէ պատասխանատվություն ստանձնելուց: Այս կապակցությամբ տարբեր ենթադրություններ ու հարցեր են արծարծված, ի թիվս դրանց այն որ Արաբիան ի՞նչ պատասխանատվություն է կրում ուխտավորների անվտանգության կապակցությամբ և արդյոք իրեն «Սրբավայրերի խնամակալ» կոչելով կարող է շրջանցել քաղաքական նպատակներում Հաջջի ուխտագնացության ընթացքում նկատվող բոլոր թերությունները:
Մինայի սարսափելի դեպքը, փոքր միջադեպ չէ և իրանցի պատասխանատուներ ընդգծում են դրա հետապնդման անհրաժեշտությունը:
Անցած տարվա Հաջջի ուխտագնացության ընթացքում երեք մահաբեր դեպքերի ականատես եղանք, որոնք լավագույն դեպքում կարող են Արաբիայի պատասխանատուների անարժանության արդյունքը լինել: Այս հիման վրա իսլամական երկրների շատ պաշտոնատարներ այս դեպքը թերացման հետևանք անվանեցին, սակայն սաուդացի իշխանավորները դեռ ցանկանում են քողարկել Մինայի ողբերգության ծավալները: Այս տարի ևս սովորական ուխտագնացությունների ժամանակ էլ մի քանի ցավալի դեպքերի ականատես եղանք, որոնք ընդհանուր առմամբ խստացնում են այս կապակցությամբ առկա մտահոգությունները:
Այս կապակցությամբ մտահոգիչ երևույթը Մինայի դեպքի հետ կապված փաստերը թաքցնելն է: Միջազգային իրավունքի համաձայն ուխտավորների մուտքի վիզան նրանց անվտանգության ապահովման իմաստով է և համաձայն Արաբիայում գործող իսլամական իրավունքների` բոլոր ուխտավորները գտնվում են հյուրընկալ երկրի հովանու ներքո: Հետևաբար սաուդացի պատասխանատուներ այդ երկրում գործող իսլամական օրենսդրությամբ պատասխանատու պիտի լինեն իրավական ու դատական հարցերի կապակցությամբ:
Վիեննայի 1963 թվականի կոնվենցիան այս կապակցությամբ վերահսկում է երկրների միջև հյուպատոսային հարաբերությունները: Հիշյալ կոնվենցիայի 36-րդ հոդվածի համաձայն` գործուղում կատարած պետության հյուպատոսային պաշտոնյաներն ու նրա քաղաքացիները ընդունող պետության սահմաններում միմյանց հետ շփվելու իրավունք ունեն:
Կոնվենցիայի 37-րդ հոդվածն ընդգծում է, որ եթե ընդունող պետությունը գործուղում կատարած պետության քաղաքացիների մահվան հետ կապված տեղեկություններ ունենա, դրանք անհապաղ պիտի տրամադրի դիմացի պետության հյուպատոսային շրջանակներին:
Այս կապակցությամբ առկա են փաստեր, որոնք ապացուցում, են Արաբիայի կառավարությունը հրաժարվում է Մինայի ողբերգության մասին թափանցիկ տեղեկատվություն կատարելուց և վիճակագրական տվյալներ ներկայացնելուց: Հետևաբար թափանցիկ չլինելու պատճառով Արաբիայի կառավարության գործունեությունը կարելի է իրավական հետապնդման ենթարկել:
Նկատի առնելով այն փաստը, որ նման դեպքեր նախընթաց են ունեցել անհրաժեշտ է քննարկել Մինայի դեպքի բոլոր ծավալները պարզելու համար այդ ողբերգության կապակցությամբ Արաբիայի իշխանությունների մեղքի բաժինը: Այս դեպքերը Իրանի Հաջջի պատասխանատուներին մղեցին հետապնդելով նախկին խնդիրները և նախքան իրանցի ուխտավորներին Արաբիա ուղարկելը դրանց կրկնությունը կանխելու համար բանակցության մեջ մտնել Արաբիայի Հաջջի պատասխանատուների հետ:
Իրանի Հաջջի և ուխտագնացության կազմակերպության պատվիրակությունը մի քանի փուլերում մտահոգությունների վերացման ու համախոհության ձեռք բերման նպատակով բանակցության սեղանին նստեց և լիարժեք տրամաբանությամբ ու ճկունությամբ փորձեց բացել իրանցի ուխտավորների Մեքքա և Մեդինա ճամբորդելու ուղին:
Սակայն ամեն անգամ սաուդացիների կողմից նոր խնդիրներ էին առաջ քաշվում: Նրանք մի անգամ ներկայացրեցին Թեհրանում իրենց դեսպանատունը փակ լինելու և մուտքի վիզաների հարցը և մյուս անգամ հակառակեցին իրանցի ուխտավորներին իրանական ավիաընկերությունների միջոցով փոխադրվելուն:
Այս վերաբերմունքն ապացուցեց, որ Արաբիան չի ցանկանում ընդունել իրանցի ուխտավորներին և ի վերջո ժամանակը սպանելով արգելք հանդիսացան համաձայնագրի ստորագրմանը:
ԻԻՀ-ն Սաուդյան Արաբիայի կառավարությանը պատասխանատու է համարում Աստծո տան ուխտավորների անվտանգության ապահովման հարցում և ընդգծում է, որ այդ կապակցությամբ ցանկացած թերացման պատասխանատվություն ուղղված է լինելու Արաբիայի իշխանությունների կողմը:
Իրանի արդարադատության նախարար Մուսթաֆա Փուրմոհամմեդին ընդգծել է, որ ԻԻՀ-ն այս կապակցությամբ պարտավորություն ունի և լրջորեն հետևելու է իսլամ ժողովրդի հավաքական իրավունքին, ինչպես նաև զոհվածների ու տուժածների անհատական իրավունքներին ու դրանց հետ առնչվող քաղաքական հարցերին:
Այս սարսափելի դեպքից հետո Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ ՆՎ Այաթոլլահ Խամենեին մի ուղերձ հրապարակելով և ցավակցելով ցավալի դեպքի տուժածներին, ինչպես նաև զոհվածների հարազատներին, ընդգծեց. «Այս աղետի պատճառ դարձած սխալ տնօրինությունն ու անվայել քայլերը չպիտի անտեսվեն»:
Նախնական քննությունների ժամանակ Մինայի ողբերգության ընթացքում Աստծո տան ուխտավորների զոհվելու գլխավոր պատճառը «Ռամ-ե Ջամարաթ»-ի ճանապարհը փակվելը և բազմության հրմշտոցի պատճառով շնչահեղձությունը հայտարարվեց:
Հետևաբար այս կապակցությամբ Արաբիայի կրած պատասխանատվությունը հստակ է: Քանի որ ուխտավորներին հյուրընկալող երկիրը պարտավոր է միջազգային իրավունքների շրջանակներում լիարժեք ծառայություններ ներկայացնել ուխտավորներին և միջոցներ խորհել, որպեսզի սրբավայրեր մեկնող ուխտավորների ֆիզիկական անվտանգությունը երաշխավորված լինի:
Իրանի ու Արաբիայի միջև բարեկամության պայմանագրի 3-րդ կետում ընդգծված է այս հարցը և Արաբիան պարտավորություն ունի Հաջջի ուխտագնացության և կրոնական արարողությունների ընթացքում, որևէ խնդիր չհարուցել իրանցի ուխտավորների ճանապարհին և նրանց համար ամեն կարգի ապահով ու վստահելի հնարավորություններ ստեղծել: