Իրանը իսլամական հեղափոխության հաղթանակից 40 տարին անց 13
https://parstoday.ir/hy/radio/iran-i98189-Իրանը_իսլամական_հեղափոխության_հաղթանակից_40_տարին_անց_13
Քառասուն տարի անընդմեջ ԱՄՆ-ն սպառնում ու շրջափակում է ԻԻՀ-ին Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Անցնող 40 տարիներին՝ Իրանի իսլամական համակարգի կյանքի բոլոր տարիների ընթացքում ԱՄՆ-ն անընդմեջ ջանք է գործադրել տարբեր ճանապարհներով խոչընդոտել Իրանի առաջադիմությունները: Այս գործընթացում շրջափակման մեթոդը դարձել է հակաիրանական թշնամական քաղաքականությունների գործադրման միջոց:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 15, 2018 18:15 Asia/Tehran

Քառասուն տարի անընդմեջ ԱՄՆ-ն սպառնում ու շրջափակում է ԻԻՀ-ին Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Անցնող 40 տարիներին՝ Իրանի իսլամական համակարգի կյանքի բոլոր տարիների ընթացքում ԱՄՆ-ն անընդմեջ ջանք է գործադրել տարբեր ճանապարհներով խոչընդոտել Իրանի առաջադիմությունները: Այս գործընթացում շրջափակման մեթոդը դարձել է հակաիրանական թշնամական քաղաքականությունների գործադրման միջոց:

Իրանի դեմ ԱՄՆ-ի դաժան շրջափակումները մեկնարկել է դեռևս 1980թ. մայիսի 22-ին իրանական 1359թ. խորդադ ամսի մեկին:

Այդ շրջափակումները սկիզբն էր ԱՄՆ-ի կիողմից Իրանի դեմ կիրառված շրջափակումների վայրիվերումներով լի պատմությանը: 1984 թ. երբ տեղի ուենցավ Բեյրութի ռմբադրության դեպքը ԱՄՆ-ն այդ հարցում մեղադրեց Իրանին և այդ շինծու մեղադրանքները դարձան պատրվակ հակաիրանական պատժամիջոցները երկարաձգելու համար: Այդ ժամանակ ԱՄՆ-ն Իրանին ներառեց ահաբեկչությանը աջակցող երկրների ցուցակում:

Մի քանի տարի հետո շրջափակումներին մաս կազմեցին ներդրումների ու առևտրի ոլորտները: 1995թ. ապրիլի 30-ին ԱՄՆ-ի ժամանակի նախագահ Բիլ Քլինթոնը հայտարարեց, որ ընդգրկուն սահմանափակումների ենթարկելու Իրանի արտաքին ներդրումների ու առևտրի ոլորտը: Հետևաբար 1996թ. Իրանի ու Լիբիայի դեմ վավերացված շրջափակումների օրենքը, ևս մի թշնամական քայլ էր, որ ոչ ամերիկայն երկրներին արգելեց ներդրումներ կատարել Իրանի էներգետիկայի բաժնում:

2001թ. այս քայլերը ավելի ընդլայնվեցին և Իրանի դեմ շրջափակումների սցենարի մեջ ներառվեց ևս 2 սյուժե: Առաջինը ոչ կառավարական անձանց ու ընկերությունների դեմ պատժամիջոցների հայտարարումն ու գործադրումն էր և երկրորդը խելամիտ պատժամիջոցների աճող ընթացքը:

Այս քայլերից հետո մեկնարկեց Իրանի ակտիվները գողանալու նախագիծը: 2001թ. սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած ահաբակչական հարձակումից հետո Ջորջ Բուշը վավերացրեց մի օրենք, որ արտոնություն էր տալիս սառեցնել ահաբեկչությանը աջակցող իրական ու իրավական անձանց Գույք եւ ակտիվները: Այդ ուղղությամբ ամեն անգամ մի քանի իրանցիներ ու իրանական ընկերություններ ներառվում էին շրջափակումների ցուցակում:

Այս ընթացքի շարունակմամբ, Իրանի միջուկային ծրագրի մասին անորոշ հավակնություններ հնչեցնելով ՄԱԿ-ի ԱԽ-ի վավերացրած 6 բանաձևերի հրապարակման ընթացքում Իրանի միջուկային ծրագիրը վերածվեց միջազգային հարցի: Այս բանաձևերը ԱՄՆ-ին հնարավորություն էին տալիս նոր օրենքներ սահամնել Իրանի դեմ և օրըստօրե ավելի փոքրացնել Իրանի դեմ միակողմանի շրջափակումների օղակը:

2006թ. իվեր ԱՄՆ-ի ճնշումների հետևանքով ԱԽ-ում նոր շրջափակումների կաղապարով պատժամիջոցներ սահմանվեցին Իրանի միջուկային ծրագրի դեմ: 2011թ. ավարտին. ԱՄՆ-ն արասահմանյան ընկերություններին ու ֆինանսական հաստատությունների արգելեց Իրանի շրջափակման ենթարկված բանկերի ու նաև Իրանի կենտրոնական բանկի հետ առևտրական գործարքներ կնքելը:

Իվերջո այս սցենարը կանգ առավ Իրանի հետ միջուկային համաձայնությամբ ու ԱԽ-ի թիվ 2231 բանաձևով՝ 2015թ. հուլիսի 20-ին:

Սակայն, երբ հազիվ երկու տարի էր անցել միջուկային համաձայնության հաստատումից Թրամփը ՀԳՀԾ-ն վատ համաձայնություն անվանեց, որպեսզի համապատասխան պարտվակ ունենա Իրանի դեմ շրջափակումները շարունակելու համար: Թրմափը 2018թ. մայիսի 8-ին ստորագրեց ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու հրամանը և խուսափեց երկարաձգել Իրանի միջուկային շրջափակումների առկախման ժամկետը, որպեսզի ինքնաբերաբար Իրանի դեմ գործադրման անցնեն ԱՄՆ-ի միակողմանի միջուկային շրջափակումները:

Աշխարհի շատ երկրների հետ քաղաքական ու տնտեսական ծավալուն հարաբերությունների բերումոով ԱՄՆ-ն սկզբից փորձեց այդ երկրներին ստիպել Իրանի դեմ իր շրջափակումների մեծ մասի գործադրման հարցում ուղեկցել իրեն:  Այս ուղղությամբ այն ընկերությունները, որոնց բաժնետոմսերի գլխավոր մասը պատկանում է ամերիկյան ընկերություններին ու ամերիկացի ներդրողներին փաստորեն ստիպված եղան հետևել ԱՄՆ-ի պատժամիջոցներ նախագծին: Նույպես մեծ թվով բանկեր, տնտեսական խոշոր ձեռնարկություններ և նավագնացության ապահովագրական ընկերություններ ԱՄՆ-ի հետագա քայլերից այդ թվում ամերիկյան ֆինանսական ու առևտրական միջոցների ու հնարավորությունների հասանելիությունից զրկվելու վախից քիչ թե շատ ենթարկվեցին են ԱՄՆ-ի հրահանգներին:

Հետևաբար անցած 40 տարիների ընթացքում ԱՄՆ-ի թշնամական նպատակները կենտրոնացել են տարածաշրջանային ու միջազգային ոլորտներում: Միջազգային մասշտաբով քայլերի մեջ ներառված են միջուկային խնդիրը, իրանաֆոբիայի տարածումը, շրջափակումների կիրառումը և շրջափակումների տարածումը այլ երկրների վրա: «Իրանաֆոբիայի» նախագիծը որպես ԱՄՆ-ի տարածաշրջանային հիմական առանցնքերից մեկը, իրականում մի քաղաքականություն է, որ ԱՄՆ-ի նախորդ կառավարություններն էլ են կիրառել այն:

Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմավարական մյուս քայլերից են եղել համակարգի ներքին փափուկ կործանման նախագիծը:

Էլիտայի  մի խումբ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակն հիշեցնելով որ իսլամական հեղափոխության հաղթանակից մինչև հիմա Իրանի դեմ ԱՄՆ-ի թշնամությունը շարունակվում է Իրանի հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին շատ ճիշտ համարեց հանգուցյալ Իմամ Խոմեյնիի կողմից ԱՄՆ-ին տրված «Մեծ սատանա» անունը: Ն.Վ առաջնորդը նշել է.«ԱՄՆ-ի համակարգը սիոնիստական միջազգային վտանգավոր ու չար ցանցի գործակատարն է: Սիոնիստական ռեժիմը աշխարհի անկախ երկրների թշնամին ու տարածաշրջանի ու աշխարհի մեծ թվով պատերազմների հրահրողն է: Այս ռեժիմը տզրուկի պես քամում է ժողովուրդների ունեցածն ու չունեցածը»:

Այժմ Թրամփը շարունակում է գնալ այդ ուղղությամբ, բայց ավելի բացահայտ ու անամոթաբար: Թրամփն իր հիմար քայլերով ու դիրքորոշումներով, ինչը հանգեցրեց ՀԳՀԾ-ից դուրս գալուն ցույց տվեց որ իրատեսական ընկալում չունի Իրանի ու ԱՄՆ-ի անցյալ ու ներկայ պատմությունից: Իրանը այն ժամանկ երբ մեծարգո առաջնորդի մեկնաբանությամբ Բարաք Օբաման ԱՄՆ-ի երկաթյա բռունցքը ծածկել էր թավշյա ձեռնոցի մեջ ու խոսում էր փոփոխությունների մասին այդ արտահայտություններից չի հրճվել, որ այսօր էլ Թրամփի սպառնալիքներն ու հոխորտանքները նրան սարսափի մատնեն:

 ԱՄՆ-ի նկատմամբ Իրանի անվստահությունը միայն մի կարգախոս չէ, այլև հիմնված է անցյալի գործունեության ու ներկայ վարքագծի ու ԱՄՆ-ի իմպերիալիստական նպատակների իրատեսական մեկնաբանության վրա:

ՀԳՀԾ-ի վերաբերյալ ԱՄՆ-ի քաղաքականությունը կարելի է ամփոփել մեկ նպատակի մեջ՝ ԻԻՀ-ին ստիպել առավել արտոնություններ տալ ԱՄՆ-ին, սակայն ԱՄՆ-ն պետք է արդեն անցյալի փորձից սովորած լինի, որ Իրանը երբեք չի ընկնի Վաշինգտոնի խաբուսիկ խոստումների թակարդը:

Իրանի մեծարգո առաջնորդը իրանական 1394թ. մեհր ամսի 29-ին Իրանի նախագահ և ազգային անվտանգության գերագույն խորհրդի նախագահին հղած նամակում նշել էր, որ ԱՄՆ-ի կառավարությունը ոչ միջուկային ծրագրում և ոչ էլ այլ խնդիրների հաարցում թշնամությունից ու խանգարումից բացի ուրիշ մոտեցում չի որդեգրել և ապագայում էլ անհավանական է, որ ուրիշ կերպ վարվի:

Նա շեշտել է.«Մեծ Սատանայի վրա հույս դնելը, ԱՄՆ-ի անհավատարմությունից դաս չքաղելը և սեփական կարողություններն արհամարհելը, այն եռանկյունի երեք թևերն են, որ երկիրը տանում է հետադիմության ճանապարհով ու մարդուս դարձնում պախարակման արժանի»:

Նահտակված սահմանապահների ու սրբավայրերի պաշտպանների ընտանքիների հետ հանդիպման ժամանակ Իրանի մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին ԱՄՆ-ի հակաիրանական սպառնալիքները ավելորդաբանություն է համարել ասելով.«ԱՄՆ-ի նախագահի ավելորդաբանությունները նոր խնդիր չի, քանի որ իսլամական համակարգը սկզբից տարբեր սադրանքների առջև է կանգնել, բայց Իրանի ժողովրդի չարակամները ոչինչ չեն կարողացել անել»:

Անդրադառնալով իսլամական համակարգը փոխելու մասին ԱՄՆ-ի պետայրերի վերջին արտահայտությունների, Այաթոլլահ Խամենեին խոսքն ուղղելով նրանց հավելել է.«Այդ երբ է եղել, որ դուք չեք ուզել փոխել իսլամական համակարգը, սակայն միշտ էլ գլուխներդ դիպել է քարին ու սրանից հետո էլ այդպես կլինի»: