Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ (83)
«Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ» հաղորդաշարի հերթական համարում ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում արձանագրված գիտական վերջին ձեռքբերումները:
Ռոյանի հետազոտական կենտրոնի գիտնականները Վիսկանսինի , Ավստրալիայի Macquarie (Մակքուարի) համալսարանի և Կորեայի Գուանգեժո տեխնոլոգիական համալսարանների հետազոտողների համագործակցությամբ նոր մեթոդ են գտել պարկինսոնյան հիվանդության բջջային թերապիայի ոլորտում: Պարկինսոնը կենտրոնական նյարդային համակարգի քրոնիկական առաջադիմող հիվանդություն է , որը բնորոշվում է շարժողական ֆունկցիաների խանգարմամբ։ Պարկինսոնյան հիվանդությունը պայմանավորված է գլխուղեղի ենթակեղևային գոյացություններում դոֆամինի անբավարարությամբ, որը հանգեցնում է գլխուղեղի մեդիատորների հիմնական համակարգերի հավասարակշռության խախտման և շարժողության կարգավորման խանգարման։ Նյարդային համակարգի առավել տարածված հիվանդություններից է: Այն սովորաբար առաջանում է գլխուղեղի ենթակեղևային հանգույցների ախտահարումից` վերջիններիս բջիջների դանդաղ քայքայման հետևանքով:
Գիտնականները կանաչ լյումինեսցենտի սպիտակուցներով ընտրում են ցողունային բջիջների որոշակի խումբ , որը փոխակերպվում է LIM homeobox transcription factor 1-alpha կոչվող հատուկ սպիտակուցի : Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ընտրված բջիջներում առկա է մի տեսակ սպիտակուց, որը բնորոշ է կենտրոնական նյարդային համակարգի դոպամիներգիկ բջիջներին: Գիտնականներն առանձնացրել են ցողունային և դոպամիներգիկ բջիջները, ապա դասակարգել են CNTN-2 ցուցիչ բջիջները : Այս փուլից հետո փոխպատվաստվել են պարկինսոնյան բջիջները: Հետազոտությունները պարզել են, որ բարելավել է մոդել հիվանդների առողջական վիճակը և նվազել են պարկինսոնյան հիվանդության ցուցիչները: Ուսումնասիրությունն ազդեցիկ մեթոդ է համարվում լաբորատորային փորձակումների պայմաններում երիտասարդ դոպամիներգիկ բջիջների առանձնացման համար, որը նոր հեռանկար է բացելու հիվանդության բջջային թերապիայի ոլորտում: Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Molecular & Cellular Proteomics միջազգային հանդեսում:
Սպահանի պոլիտեխնիկական համալսարանի գիտնականները կտավատի հատիկների բուսալորձից նանոթելիկներ են ստացել, որոնք կիրառելի են գերօգտակար սննդային արդյունաբերության մեջ: Արդիական տեխնոլոգիաների զարգացմամբ, գերօգտակար սննդային արդյունաբերությունը դարձել է ուշադրության արժանացած ոլորտներից մեկը: Գերօգտակար սնունդ ստանալու համար , հումքում առկա օգտակար նյութերը պահպանվում են օրգանիզմում: Այստեղ օգտագործվում են նանոկրիչներ պարունակող տարրեր: Նախագծի պատասխանատու գիտնականի ասածով, նանոթելիկները հանդիսանում են սննդի օգտակար բաղադրիչներ կրողներ ստանալու համար նպատակահարմար հումք : Նրա հավաստմամբ, կտավատի սերմերը նանոթելիկներ ստանալու համար հարուստ ռեսուրս են համարվում:
Դեռևս հնագույն ժամանակներից կտավատի սերմերը հայտնի են իրենց օգտակար հատկություններով։ Կտավատը և՛ դեղ է, և՛ դիետիկ մթերք : Կտավատի սերմերը պարունակում են հակաօքսիդանտներ, վիտամիններ, հանքային նյութեր։ Կտավատի սերմերի մեջ եղած հակաօքսիդանտները օժտված են հակաբակտերիալ և հակավիրուսային հատկություններով։
Հայտնի են կտավատի սերմերի ու յուղի բուժիչ հատկությունները։ Սերմերը պարունակում են մեծ քանակությամբ յուղեր, թթուներ, վիտամիններ ու հանքային նյութեր։ Ժամանակակից հետազոտությունները ցույց են տվել, որ կտավատի յուղի օգտագործումը նվազեցնում է ինսուլտի զարգացման վտանգը 37%-ով։ Կտավատի սերմերը հարուստ են բուսական ճարպերով, հատկապես պոլիչհագեցված կամ անփոխարինելի ճարպաթթուներով՝ օմեգա-3 և օմեգա-6, որոնք բարենպաստ ազդեցություն են թողնում մարդու օրգանիզմի կենսագործունեության համարյա բոլոր պրոցեսների վրա։
Ուսումնասիրության մեջ սերմերից ստացված բուսալորձն ու նանոթելիկները կիրառվում են կտավատի սերմից յուղ քամելու գործարաններում: Նանոթելիկների հատկությունների օպտիմալացման համար օգտագործվել է նաև սինտեզային պոլիմերային նյութ:
Գիտնականի հավաստմամբ, նանոթելիկների պատրաստման համար հումք համարվող գործարանների թափոնները կարելի է օգտագործել , ուստի այդ նանոթելիկների պատրաստման վերջնական ծախսերը նման օրինակների համեմատությամբ շատ ավելի քիչ են : Նանոթեիլկներն ունեն բազմաթիվ առավելություններ: Դրանց ծավալը փոքր է, ծավալի համեմատությամբ մակերեսը ևս չափազանց փոքր է: Այն թափանցիկ է և ունի բազմաթիվ ծակոտկեններ:
Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են 2018 թվականին ՝ International journal of biological macromolecules հանդեսում:
Թեհրանի համալսարանի գիտնականները Թուրքիայի Հաջի Բեկտաշույլի Նոյշահրի համալսարանի դասախոսների համագործակցությամբ , ձկների չորս նոր տեսակներ գրանցել են համաշխարհային ցուցակում: Աշխատությունն իրականացվել է երկու երկրի համատեղ ջրավազանների ձկների ուսումնասիրության նպատակով: Գիտնականներն Իրանի և Թուրքիայի համատեղ ջրավազաններում հայտնաբերել են Չիչկի Oxynoemacheilusciceki, Էլսայի Oxynoemacheiluselsae, Լուչ Ահմեդի Seminemacheilus ahmeti և Նազոք Էսմայիլիի Chondrostoma esmaeilii ձկների տեսակները:
Ներկայումս հիշյալ ձկնատեսակների օրինակները պահվում են Թեհրանի համալսարանի ձկնաբուծության թանգարանում:Գիտնականները թանգարան այցելելու հնարավորություն ունեն:
Վերջերս գիտնականներին հաջողվել է հայտնաբերել գլխուղեղի քաղցկեղի ամենավտանգավոր տեսակը համարվող Multiverse glioblastoma քաղցկեղի խոցելի մասնիկը : Գլիոբլաստոմա, որը հայտնի է նաև, որպես գլիոբլաստոմա մուլտիֆորմե (ԳԲՄ), գլխուղեղում առաջացող ուռուցքներիցից ամենաագրեսիվ չարորակ ուռուցքն է: Վիճակագրական տվյալների համաձայն՝ ամեն տարի գլխուղեղի քաղցկեղի՝ գլիոբլաստոմայի հետևանքով տասնյակ հազարավոր մարդիկ են մահանում: Autophagy- ը մաքրում է այն բջիջները, որոնք պարզապես վնաս են պատճառում օրգանիզմին: Գործընթացը կարող է բջիջների համար լինել և՛թունավոր և՛ պաշտպանիչ: Գիտնականներն ապացուցել են, որ պաշտպանիչ Autophagy գործընթացը ցողունային բջիջներին թույլ է տալիս դիմադրել ծրագրավորված բջջային կործանարար երևույթին: Ապոպտոզը (apoptosis) նշանակում է տերևաթափ : Դա բջիջների գենետիկորեն ծրագրավորված մահվան ձևերից է։ Ըստ գիտնականների, այս պաշտպանիչ մեխանիզմն արգելափակում է MDA-9/Syntenin գենը, ապա ցողունային բջիջները կորցնում են իրենց պաշտպանիչ հատկությունը ՝ հանձնվելով ապոպտոզ գործընթացին: Արդյունքում, ոչնչանում են քաղկեցածին բջիջները:
Հետազոտական թիմի ղեկավար ՝ Դկտ. Ֆիշերի համոզմամբ, MDA-9/Syntenin գենը քաղցկեղի շատ տեսակներում ունի կործանարար հատկություն: Ուստի այն կարող է նպաստել բուժման նոր մեթոդների հայտնաբերմանը: