Իրանական ապրանքների հովանավորումը`հենվելով ներքին կարողությունների վրա (11)
Իրանի տնտեսությունն այսօր զգայուն փուլ է մտել և գտնվում է ծանր քննության շրջանում, բայց ունի այդ քննությունը հաջողությամբ թիկունքում թողնելու ընդունակություն ու տարողություն:
Ժամանակակից Իրանը գյուղատնտեսության ու սննդամթերքի արտադրման բաժնում իր ներքին կարիքներն ապահովելու ուշագրավ կարողություն ունենալուց բացի նաև ընդունակ է մրցակցել արտահանումային շուկաներում: Երկրին անհրաժեշտ սննդամթերքի 95 տոկոսի արտադրումը ինքնաբավության և արտադրական այս կարևոր ոլորտում դիմադրողական տնտեսության նպատակներից մեկի իրագործման իմաստով է: Իրանի սննդամթերային արդյունաբերությունը հարթել է դեպի արտասահմանյան շուկաներ տանող ճանապարհը:
Իրանի Գենետիկայի միության նախագահ Մահմուդ Թավալային ասում է. «Երկրում սննդամթերային անվտանգություն ապահովելու համար գյուղմթերքի ու սննդամթերքի արտադրման թողունակությունը բարձր է և տեխնոլոգիայի օգտագործմամբ պիտի բարձրացնել սննդամթերային անվտանգության մակարդակը:
Թավալային Իրանի Բիոտեխնոլոգիայի միջազգային 2-րդ և ազգային 10-րդ համաժողովում այդ կետն ընդգծելով, հավելեց. «Բարեբախտաբար Իրանը տիրացել է գիտական այնպիսի հասունացման, որ կարող է վստահելի կերպով օգտվել արդիական տեխնոլոգիաների ծառայությունից և արտադրել անվտանգ ապրանքներ»: «Երկիրը սննդամթերքի, դեղորայքի, գյուղմթերքի ու այլ արտադրանքների մեծ թողունակություն ունի և այդ պատճառով էլ անհրաժեշտ ենթակառուցվածքներ ստեղծելով օգտվել այս առիթից»,-ընդգծել է Թավալային:
Իրանն օժտված է նախնական աստվածատուր ռեսուրսներով, գենետիկական պաշարներով ու բազմաթիվ ընդունակություններով և այդ ընդունակությունը կարող է ծառայեցնել բիոտեխնոլոգիայի առավել զարգացման ճանապարհին:
Այդուհանդերձ պիտի ընդունել այն իրողությունը, որ այսօր համաշխարհային շուկաներում շարունակական ու ուշագրավ ներկայության համար մարքեթինգի արդիական մեթոդներով օժտված լինելուց բացի արտադրամասերի կողմից առաջարկված արտադրանքներն էլ պիտի հարմար ու բարձր մրցունակությամբ օժտված լինեն:
1990 թվականին ներկայացված Մայքըլ Փորթերի մրցակցային առավելության տեսության համաձայն ցանկացած երկրի յուրահատկությունները ստեղծում են պայմաններ, որտեղ մրցակցային առավելությունները կամ ծաղկում են կամ էլ խամրում:
Սննդային արդյունաբերությունը ժամանակակից աշխարհում ամենամեծ ծաղկումն ունեցող արդյունաբերություններից է, որտեղ խիստ մրցակցություն է տիրում: Նկատի առնելով կլիմայական բազմազանությունը, Իրանն իր մեջ տեղավորել է այդ արդյունաբերության անհրաժեշտ հումքը և շատ պարագաներում ունի այդ հումքին հասանելիության առավելություն և այդ բերումով մասնավորապես մրցակցային առավելություն վայելող արտադրանքների դեպքում երկրում այդ արդյունաբերության հանդեպ մեծ ուշադրությունը կարող է մեծապես օգնել արտահանման զարգացմանը:
Այս երկու բնագավառներում մրցակցությունն այնքան սեղմ է, որ մի արտադրանքի համար համաշխարհային պահանջարկի ավելացումն անհրաժեշտաբար որևէ երկրի կողմից այդ արտադրանքի արտահանման ծավալների մեծացման չի հանգեցնելու: Հետևաբար այս բաժնի զարգացումը պահանջում է հովանավորել տարբեր բաժիններում, այդ թվում գյուղատնտեսության ու սննդամթերքի բաժնում արտադրությունը: Այսօր ռազմավարական նշանակության բերումով եվրոպական երկրներում գյուղմթերքի արտադրությունն ու սննդային արդյունաբերությունը հզոր աջակցություն են վայելում:
ԵՄ-ում գյուղատնտեսության բաժնի հանդեպ աջակցության պատմությունը վկայում է այս բաժնի հանդեպ հիշյալ միության անդամ երկրների 60-ամյա աջակցության մասին: Սննդամթերային անվտանգության ապահովումն ու դրան զուգահեռ գյուղացիության բարեկեցության մակարդակի բարձրացումը վերջին 60 տարիների ընթացքում CAP կոչվող ծրագիրը գործադրելուց եվրոպական երկրների հետապնդած երկու կարևոր նպատակներն են համարվում:
Վերջին 60 տարիների ընթացքում ԵՄ-ն իր անդամ երկրների սննդային կարիքները բավարարելու և այդ մայրցամաքի բնական հարուստ պաշարներից օգտվելու նպատակով օրակարգում ներառել է գյուղատնտեսության բաժնի հանդեպ տարբեր տեսակի հովանավորություններ:
Այս միությունն ավելի քան 11 միլիոն գյուղատնտեսական ֆերմաներ ունի, իսկ բնակչության շուրջ 22 միլիոնն ուղղակի կերպով աշխատում է գյուղատնտեսական բաժնում, իսկ շուրջ 18 միլիոնն ընդգրկված է այդ միության անդամ երկրների սննդամթերային արտադրանքների ապահովման շղթայում, որպեսզի ապահովի ներքին ու համաշխարհային կարիքները:
Համաշխարհային բնակչության աճը և սննդային արտադրանքների նպատակով սահմանափակ ռեսուրսներն այն գործոններից են, որ ԵՄ-ի պատասխանատուների հայտարարության համաձայն հանգեցրել են այդ կարիքներին բավարարություն տալու համար հստակ ծրագրամշակման:
ԵՄ-ում գյուղացիության և սննդամթերքի արտադրման հովանավորման ծրագիրը վերջին տարիներին իրագործվել է CAP կոչվող հովանավորչական քաղաքականության ծրագրավորման շրջանակում:
Այս քաղաքականությունը և կամ ավելի պարզ ասած գյուղացիությանը սուբսիդային ուղղակի հովանավորություն ցուցաբերելու քաղաքականությունն է, որի նպատակն է սննդային անվտանգության ստեղծման նպատակով արտադրել այդ երկրի ժողովրդին անհրաժեշտ նվազագույն սննդամթերքը:
ԵՄ-ի պատասխանատուները սննդային անվտանգության ապահովմանը զուգահեռ սննդամթերք արտադրելու համար գյուղացիների մոտիվացիան բարձրացնելու նպատակով շարունակ փորձում են համաշխարհային շուկաներում բարձրացնել գյուղացիության արտադրանքի գները, ինչն այլ երկրների գյուղացիներին վնասելու պատճառով շարունակաբար ենթակա է եղել քննադատության: Այս միությունը 1970 թվականից ուսուցման, ֆերմաների մոդեռնացման և գյուղացիների տարիքային երիտասարդացման միջոցով փորձեց լուրջ փոփոխություններ առաջացնել գյուղմթերքի արտադրության ոլորտում:
ԵՄ-ն 1980-ական թվականներին գյուղացիներին ուղղակի սուբսիդների վճարման միջոցով ընդլայնեց հովանավորությունը որի նպատակն էր սննդային ու հիմնական արտադրանքների բնագավառում հասնել ինքնաբավության:
Վերջին տարիների ընթացքում սննդի և գյուղատնտեսության բաժնում ԵՄ-ի հովանավորչական քաղաքականությունները բազմաթիվ անգամ վերատեսության են ենթարկվել, սակայն այդ բարեփոխումներից երեքն այդ քաղաքականության մեջ լուրջ վերատեսություններ են եղել:
CAP գյուղատնտեսության համատեղ քաղաքականության գործադրումը 1962 թվականից սկսվեց ԵՄ-ում և 1992, 2003 և 2013 թվականներին այդ քաղաքականությունը հիմնական վերատեսության ենթարկվեց: Նոր քաղաքականության համաձայն վերատեսության ենթարկվեցին մրցակցության և կաթնամթերքի և տավարի ու հորթի մսի տեղական առևտրի օրենքները:
Կասկած չկա, որ Իրանի տնտեսությունը մեծ բազմազանություն ու ընդարձակ ենթակառուցվածքներ ունի, որոնք համաշխարհային շուկաներում հովանավորության կարիք ունեն: Սննդային Հալալ ապրանքների արտադրումն ու վաճառքը շահավետ բնագավառներից է, որը կարող է փոխարինել նավթի արդյունաբերության եկամուտներին:
Միջազգային կազմակերպությունների զեկույցի համաձայն համաշխարհային Հալալ արդյունաբերության ֆինանսական շրջանառությունը տարեկան շուրջ 2500 միլիարդ դոլար է, որի շուրջ 700 միլիարդ դոլարը վերաբերում է Հալալ ապրանքանիշով սնունդին:
Աշխարհում մեծ ընդառաջում ունեցող այս սննդային արդյունաբերության մեջ սպառողին փոխանցվում է վստահություն այն մասին, որ Հալալ սննդի արտադրման պրոցեսում խոզի կամ մահացած կենդանու և կամ ոչ-իսլամական օրենքով զենված կենդանու միս չի օգտագործվել: Հալալ սննդային արդյունաբերության մեջ նաև սպառողը վստահեցվում է, որ իր գնած ապրանքում ալկոհոլային նյութեր չկա:
Համաշխարհային Հալալ արդյունաբերության հաստատության գլխավոր քարտուղար Աբդոլհոսեյն Ֆախարին ասում է. «Հալալ արդյունաբերության շուկայում համաշխարհային պահանջարկն այնքան մեծ ծավալներ է ստացել, որի բերումով միջազգային շուկան համալրվել է նոր դերակատարներով»:
«Իրանը,որպես Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրներից մեկը, որ հալալ սննդամթերքի, նաև հալալ դեղորայքի և շպարման ու հիգիենիկ նյութերի արտադրման մեծ ընդունակություն ունի կարող է հալալ ծառայությունների ներկայացման ուղղությամբ առավել խոշոր դերակատարություն ունենալ և միջազգային շուկաներին իսլամական մշակույթին ծանոթացնելուց բացի նաև երկրում ուշագրավ թվով աշխատատեղեր ստեղծել»,-հավելել է Ֆախարին:
Իրանի Ստանդարտի ազգային կազմակերպության տեղակալ Մահիդ Մառանդի Մողադամն ասում է. «Իրանը տիրանալով հալալ սննդի համաշխարհային արդյունաբերության շուկայի 10 տոկոսին կարող է երկրի տնտեսության մեջ նավթին փոխարինել այս արդյունաբերությամբ »:
Փորձագետների կարծիքով Հալալ սննդային արդյունաբերության ֆինանսական շրջանառության 10 տոկոսին տիրանալով կարելի է 50-ից 70 միլիարդ դոլար շահ ապահովել երկրի համար:
Իրանի Սննդային գիտության և արդյունաբերության միության նախագահ և համալսարանի դասախոս Մոհամմեդ Հոսեյն Ազիզին «Ջամե-Ջամ»-ին տված հարցազրույցում անդրադառնալով Հալալ սննդային արդյունաբերության ոլորտում հզոր ներկայության ճանապարհին Իրանի առջև ծառացած արգելքներին, ասում է. «Հալալ սննդային արդյունաբերության ոլորտում Իրանի ոչ-խոշոր ներկայության գլխավոր պատճառներից մեկը արտադրության գինն է: Նկատի առնելով բեռնափոխադրման, արտադրման և մարդուժի հետ կապված ծախսերն Իրանում արտադրված հալալ ապրանքի գինն ավելի բարձր է տարածաշրջանի երկրներից, այնպես որ Իրանը նման գներով չի կարող մրցակցել համաշխարհային շուկաներում»:
Իրանում արտադրված հալալ սննդամթերքի գլխավոր մասն արտահանվում է հարևան երկրներ, այդ թվում Իրաք, Հայաստան և Թուրքմենստան:
Անկասկած Հալալ ապրանքանիշով սննդամթերքի արտադրությունը և դրա արտահանման համար ծրագրավորումն իրանական արտադրանքների հովանավորման ուղղությամբ կարևոր քայլեր են, որոնք կարող են Իրանի տնտեսությունը մոտեցնել նպատակներին և որակի ու քանակի մակարդակի բարձրացմամբ վստահաբար երկրում աշխատատեղերի ստեղծման և տնտեսության ծաղկման ուղղությամբ մեծ քայլ է կատարվելու: