Իրանական ապրանքների հովանավորումը`հենվելով ներքին կարողությունների վրա (12)
https://parstoday.ir/hy/radio/iran-i98815-Իրանական_ապրանքների_հովանավորումը_հենվելով_ներքին_կարողությունների_վրա_(12)
Հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին այս տարի նովրուզյան ուղերձում իրանական 1397 թվականը հռչակեց «Իրանական ապրանքների հովանավորման տարի» : Տարվա անվանումը պարտավորեցնող է ,քանի որ այն հնարավորություն է տալու պատկերացնել Իրանի տնտեսության ապագան ու հեռանկարը, նաև քայլեր անել երկրի տնտեսական խնդիրները կարգավորելու ուղղությամբ: Հաղորդաշարի այս զրույցում քննարկելու ենք հանքերի ու բնապաշարների ոլորտում Իրանի տնտեսական հնարավորությունները: 
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 30, 2018 12:39 Asia/Tehran

Հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին այս տարի նովրուզյան ուղերձում իրանական 1397 թվականը հռչակեց «Իրանական ապրանքների հովանավորման տարի» : Տարվա անվանումը պարտավորեցնող է ,քանի որ այն հնարավորություն է տալու պատկերացնել Իրանի տնտեսության ապագան ու հեռանկարը, նաև քայլեր անել երկրի տնտեսական խնդիրները կարգավորելու ուղղությամբ: Հաղորդաշարի այս զրույցում քննարկելու ենք հանքերի ու բնապաշարների ոլորտում Իրանի տնտեսական հնարավորությունները: 

 

 

 

Իրանի տնտեսությունն այսօր զգայուն փուլում է գտնվում: Դա անցնում է փորձերի ծանր ժամանակներով: Սակայն ունենալով հանքերի մեծ ռեսուրս, Իրանը կարող է տնտեսական ուղեքարտեզի օգնությամբ և ներքին ապրանքների հովանավորման շնորհիվ, հաղթահարել նաև այս փորձությունը:

Վիճակագրական տվյալների համաձայն, Իրանն ունի 770 միլիարդ դոլարի արժողությամբ 58 միլիարդ տոննա ծավալներով հանքային ռեսուրսներ: Դա կազմում է երկիր մոլորակի հանքային ընդհանուր պաշարների յոթ տոկոսը : 

 

 

 

 

Հանքային պաշարներ ունենալու առումով Իրանն ընդգրկվում է լավագույն 15 երկրների շարքում: Պղնձի , երկաթի, ուրանի և կապարի  պաշարների առումով Իրանը գրավում է համապատասխանաբար 2-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ տեղերը: Սակայն հանքանյութերի շուրջ 90 տոկոսը թերի ցիկլում հայտնվելու պատճառով , արտադրվում է անմշակ և կիսապատրաստ տեսքով: Երկրում արտադրման ցիկլը կատարելագործվելու դեպքում, հանքանյութերի վերջնական մշակման արդյունքում, կարող է երկրին բերել անմշակ վիճակում այդ նյութերի արժեքին տասն անգամ գերազանցող ավելացված արժեք: 

Իրանական 1397 թվականի համար Նորին Վսեմություն առաջնորդի ընտրած «Իրանական ապրանքների հովանավորման տարի» կարգախոսը և տնտեսական այդ մեծ քայլը կենտրոնացած է այս բաժինների վրա: Դա հանքանյութերից ապրանքի արտադրման հիմունքով արտահանումների շարժիչն ակտիվացնելը և անմշակ նյութերից զերծ մնալն է: Հանքային նյութերից ստացված ապրանքներն առանց ավելացված արժեքի վաճառքը երկրին զրկում է մեծ եկամուտներից ՝ վնասելով երիտասարդների աշխատատեղերին: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հանքային պաշարներից մեկ միլիոն տոննա ձուլակտորների արտադրման արդյունքում ստեղծվում են 5000-7500 աշխատատեղեր, սակայն անմշակ նյութերի վաճառքի պատճառով, ոչնչացել են այդ բոլոր աշխատատեղերը: 

Իսլամական խորհրդարանի պատգամավոր ՝ Սալիմին ասել է.«Զարգացած երկրներում հանքերի բաժնում յուրաքանչյուր աշխատատեղի ստեղծվելու արդյունքում, տնտեսական մյուս ոլորտներում 17 աշխատատեղեր են ստեղծվում: Այդ թիվն Իրանի տնտեսության դեպքում կազմում է 24 աշխատատեղ: Դա այն դեպքում, երբ տրավերտին քարի լավագույն հանքերն Իրանում են գտնվում և ըստ օրենքի, հանքերն ի սկզբանե պետք է ապահովեն տարածաշրջանի գործարաններին անհրաժեշտ քարի պաշարը»:

Ըստ վիճակագրական տվյալների, Իրանը համարվում է Ասիայում կապարի և ցինկի հանքերի չորրորդ ամենամեծ երկիրը: Առաջին երեք հորիզոնականներում են Չինաստանը, Ղազախստանն ու Հնդկաստանը: Ձուլակտորների և ցինկի արտադրման ոլորտում Իրանը  6-րդ տեղն է զբաղեցնում Ասիայում , իսկ կապարի արտադրման ոլորտում հինգերորդ տեղը:

 

Ներկայումս աշխարհի ցինկի ու կապարի հողերի պաշարների ավելի քան իննը տոկոսը գտնվում է Իրանում: Իրանի յոթ խոշոր և 45 փոքր գործարաններում տարեկան շուրջ 140 հազար տոննա ցինկ և կապար են արտադրում: Նախատեսվում է , որ մինչև իրանական 1404 թվականն այդ ծավալը հասնելու է տարեկան 300 հազար տոննայի: 

 

Կապարի և ցինկի ինդուստրիան համեմատական առավելություններ ունի արդյունաբերության տնտեսության ոլորտում ՝ զգալիորեն նպաստելով արդյունաբերության աճին: Իրանում տարեկան արտադրվում է 450 հազար տոննա ցինկի ձուլակտորներ, 420 հազար տոննա կապարի ձուլակտորներ: Երկիրն ունի ավելի քան երկումիլիոն տոննա կապարի ու ցինկի խտանյութ արտադրելու տարողություն: 

 

Կապարի ու ցինկի արդյունաբերությունում Իրանի համեմատական առավելությունը պայմանավորված է վերջիններիս առատությամբ  , երկրի տարածքի 90 տոկոսում դեռևս չհայտնաբերված հարուստ պաշարների առկայությամբ, Թուրքիայի, Հայաստանի և Ղազախստանի նման  կապարի ու ցինկի պաշարներով հարուստ  երկրների հետ հարևանությամբ և առավել կարևորը ՝ տարեկան 450 հազար տոննա կապարի ձուլակտորներ արտադրելու կարողությամբ: 

Իրանում ցինկի արտադրման համար փորձագիտական ուսումնասիրությունները սկսվել են 1994 թվականին: Արդյունքում կառուցվել է ցինկի արդյունահանման գործարանը: Դա տեղայնական տեխնոլոգիայով երկրի ցինկի ինդուստրիայի զարգացման առաջին քայլն էր: Իրանցի գիտնականներին հաջողվեց առանց արտասահմանյան օգնությունների, ձեռք բերել ցինկի արտադրման տեխնոլոգիան: 

Իրանում կապարի ու ցինկի գլխավոր հանքերը գտնվում են Զանջանի հարավ-արևմուտքից 135 կմ. հեռավորության վրա Մահանշանի Անգուրանում: Անգուրանի հանքը գտնվում է լեռնային շրջանում ՝ տեղական միջին 2950 մետր բարձրության վրա:  

Իրանի ցինկի ու կապարի ազգային, Կալսիմին , ցինկի ձուլման, Իրանի հանքանյութերի մշակման և Զանգանի ցինկի արդյունաբերության խոշոր ընկերությունները համարվում են Իրանի և Միջին Արևելքի ցինկի ու կապարի ձուլակտորներ արդադրող մեծ հոլդինգները:

Իրանի հարևան երկրներից ՝ Թուրքիան ևս բազմազանության առումով աշխարհում հանքային նյութեր արտադրող տասներորդ երկիրն է: Տարբեր հանքանյութերի 60 տոկոսն այսօր արդյունահանվում է Թուրքիայում: Թուրքիան ձգտում է մինչև 2030 թվականը դառնալ տնտեսության առաջատար տասը երկրներից մեկը : Ուստի փորձում է նվազագույն գներով և կայուն եղանակով ապահովել իրեն անհրաժեշտ հումքը: 

Տարբեր երկրներից ապրանքներ ներկրելու համար Թուրքիան առանձին մաքսատուրքեր է կիրառում: Թուրքիայի ներկրման մաքսատուրքերի ցոիցիչները ցույց են տալիս, որ Թուրքիայի կառավարությունը վարում է հումքը մանր ձեռնարկատերերին հասանելի դարձնելու քաղաքականություն, որն իր հերթին համարվում է տնտեսության ու արդյունաբերության ավելացված արժեքի զգալի մասը: Չնայած այն փաստին, որ Թուրքիան հանքային հումք արտադրելու մեծ հնարավորություն ունի և երկրի հանքանյութերը բազմազան են, սակայն այդ երկրում աշխատում են հումքի ցածր մաքսագներ: Թուրքիան համարվում է քրոմիտների գլխավոր արտահանող երկրներից մեկը, այնուամենայնիվ այդ նյութի ներկրման համար մաքսատուրքեր չեն սահմանվել:

Հանքերի զարգացումը կարող է դառնալ կամուրջ հանքային տնտեսության զարգացման համար: Արդյունաբերական ու զարգացած երկրների մեծ մասը հանքային գործունեության ոլորտում ՝ արդյունահանման փուլից մինչև վերջնական արտադրումը, խոշոր ներդրումներ են կատարել, որոնց շնորհիվ կարողացել են հանքային նյութերի , նաև տեխնիակական գիտության արտահանման միջոցով , մեծ եկամուտներ ապահովել: 

Հանքերն աշխույժ պահելու միջոցներն են հանքանյութերի արդյունահանման համար ենթակառուցվածքների ոլորտում կապիտալների ներդնումը, հանքային նյութերի մշակման գործարանների ակտիվացումը, արժեքային ցիկլային համակարգի ստեղծումը, ավելի բարձր ավելացված արժեքների ապահովումը , երկրի հանքանյութերի զարգացումը և պողպատի, ալյումինի, պղնձի , ցեմենտի ու այլ նյութերի մակարդակի հասցնելը:

Իրանը հանքերի ոլորտում հսկայական տարողություն ունի , որն իր հերթին ունի զարգացման մեծ պոտենցիալ : Կարելի է ասել, որ արտադրման ցիկլի կատարելագործմամբ, Իրանի հանքանյութերը կարող են դառնալ երկրի տնտեսական զարգացման գլխավոր ոլորտը և անկասկած նպատակային ու սկզբունքային ծրագրեր մշակելով, կարելի է ակնկալել, որ հանքերի զարգացման գլխավոր նպատակն իրականություն է դառնալու: