Ռուհոլլահի դպրոցում (11)
https://parstoday.ir/hy/radio/iran-i98957-Ռուհոլլահի_դպրոցում_(11)
Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք իշխանության և համակարգի կառավարման 10-ամյա ժամանակաշրջանում կուսակցությունների և քաղաքական խմբերի հանդեպ Իմամ Խոմեյնիի գործնական կողմնորոշման պարզաբանումներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 03, 2018 15:18 Asia/Tehran

Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք իշխանության և համակարգի կառավարման 10-ամյա ժամանակաշրջանում կուսակցությունների և քաղաքական խմբերի հանդեպ Իմամ Խոմեյնիի գործնական կողմնորոշման պարզաբանումներին:

Ողջույն թանկագին բարեկամներ: Կրկին ձեզ հետ ենք «Ռուհոլլահի դպրոցում» հաղորդաշարի հերթական համարով: Նախորդ հաղորդման ժամանակ անդրադարձանք Իրանի ժողովրդի իսլամական շարժման շրջանում կուսակցությունների ու քաղաքական խմբավորումների ձևավորման ու գործունեության ազատության կապակցությամբ Իմամ Խոմեյնիի  տեսակետներին և նշեցինք, որ  գաղափարական ու քաղաքական տարբեր բաժիններում իսլամական հեղափոխության մտածողության շրջանակներն ուրվագծելիս նա քննադատում է երկրում քաղաքական կուսակցությունների աշխատանքի համար Փահլավիի ժամանակաշրջանի քաղաքականություններն ու ծրագրերը և համոզված է, որ Փահլավիի բռնապետության շրջանում կուսակցություններն ու քաղաքական խմբերը ազատ գործունեության իրավունք չեն ունեցել և քաղաքական ասպարեզում միայն ներկա են եղել կուսակցություններ, որոնք զուրկ են եղել ժողովրդային հենակետից և ստեղծվել են Շահի ու իշխանության հրամանագրով: Նաև ասացինք, որ նա կուսակցությունների ու քաղաքական խմբավորումների ձևավորման ու աշխատանքի ազատությունը համարում է ԻԻՀ համակարգի անհրաժեշտությունը և միևնույն ժամանակ հիշատակում է այն սպառնալիքներն ու վնասները, որոնք հանդուրժելի չեն ԻԻՀ համակարգի շրջանակներում ու նաև կուսակցական աշխատանքների սահմանները: Այս հաղորդման ընթացքում կծանոթանանք Իրանի իսլամական հեղափոխության հիմնադրի տեսակետների մեկ այլ կողմին ու մասնավորապես տասնամյա իշխանության շրջանում նրա գործնական ընթացքին:

---------------------

Իսլամական շարժման ընթացքում ու նաև ԻԻՀ համակարգը հաստատվելուց հետո իր դիրքորոշումներում լուսահոգի Իմմա Խոմեյնին անգամներ ընդգծել է կուսակցական աշխատանքի ձևավորման անհրաժեշտությունը և դա այն դեպքում, որ  նա հավատացած էր իսլամական շարժման ձևավորման ու հաղթանակի գործում քաղաքական խմբերն ազդեցիկ դերակատարություն չեն ունեցել: Պատմական առումով էլ այս հավակնությունը  կարելի է հաստատել, քանի որ իսլամական հեղափոխությունը հաղթանակեց այն պայմաններում, երբ երկրում լիարժեք բռնապետություն էր իշխում և երկրում քաղաքական բոլոր կուսակցություններն ու հոսանքները ոչնչացված էին: Իսլամական հեղափոխությունը հաղթանակեց զանգվածային շարժմամբ, քաղաքական կուսակցությունների բացակայությամբ և  Իմամ Խոմեյնիի  խարիզմատիկ առաջնորդության ներքո և ժողովրդի զանգվածներին միավորող գաղափարախոսությունն իսլամն էր: Իմամ Խոմեյնին իսլամական հեղափոխության մեջ ժողովրդի հզոր ներկայությունը այս գործընթացում քաղաքական կուսակցությունների ու խմբերի ոչ-ազդեցիկ ներկայությունը պարզաբանելիս, ասում է. «Սակավաթիվ հեղափոխություններ կարելի է գտնել, որոնք իրականացված չեն եղել հստակ կուսակցությունների կամ խմբավորումների միջոցով: Եթե ուսումնասիրեք չեք կարող գտնել մի հեղափոխություն որ ունենա իսլամական հեղափոխության երկու յուրահատկությունը: Մեկն այն, որ իրականացված լինի ժողովրդի միջոցով և առանց քաղաքական կուսակցությունների ու խմբերի մասնակցության ու երկրորդն այն որ վարդապետության հետևած լինի այն էլ աստվածային վարդապետության...Աշխարհում Իրանի հեղափոխության նմանը չեք կարող գտնել...Այս հեղափոխությունը ենթակա էր իսլամական գաղափարներին...Բոլորն ասում էին մենք մենք իսլամն են ցանկանում, բոլորը համակարծիք էին, իսլամի ու իսլամական հանրապետության հարցում և քաղաքական կամ ոչ-քաղաքական մյուս խմբերից որևէ մեկն այս շարժման մեջ դերակատարություն չի ունեցել և այն որ նման հրաշախառն պայմաններում աճեց, նույն այդ իսլամական լինելու շնորհիվ  է»:

 

Նա մի տեղ համեմատության եզրեր անցկացնելով իսլամական հեղափոխության և աշխարհի այլ հեղափոխությունների միջև անդրադառնում է քաղաքական կուսակցությունների և խմբավորումների գործունեության հանդեպ իսլամական հեղափոխության դիրքորոշմանը և նշում է. «Մինչ այսօր որևէ հեղափոխություն չեք կարող գտնել, որ Իրանի հեղափոխության նման օգտաշատ ու քիչ վնասով լինի...Հեղափոխությունների ժամանակ սպանվում էին միլիոնավոր մարդիկ, մամուլը վերանում էր, կուսակցությունները փակվում ու դրանց առաջնորդները կալանավորվում էին...Բայց որևէ հեղափոխություն Իրանի հեղափոխության նման չէր, որը հիմք ընդունելով ժողովրդի մուսուլման լինելն ու այն, որ նրանք իրենք էին հեղափոխություն կատարել, դռները բաց էին բոլոր հավաքականությունների դիմաց: Որպես իսլամական հեղափոխության ձևավորման գլխավոր տարր և ԻԻՀ հիմնադիր Իմամ Խոմեյնո-իի կողմնորոշումը պատճառ դարձավ, որ իսլամական հեղափոխության հաղթանակից անմիջապես հետո մշակված ու  հանրաքվեի դրված սահմանադրության մեջ հստակ կերպով ընդգծվի քաղաքական կուսակցությունների ու խմբավորումների ստեղծման ու գործունեության ազատությունը:

Ժողովրդի կողմից հաստատված ԻԻՀ սահմանադրության 26-րդ հոդվածում ասված է. «Կուսակցությունները, հավաքականությունները, քաղաքական ու արհեստակցական միությունները, իսլամական միություններն ու պաշտոնապես ճանաչված կրոնական փոքրամասնությունները ազատ են պայմանով, որ չոտնահարեն ԻԻՀ-ի անկախությունը, ազատությունը, ազգային միասնականությունը և իսլամական ու հիմնարար սկզբունքները, որևէ մեկին չի կարելի արգելել դրանց անդամակցելուց կամ պարտադրել դրանց անդամակցել»:

Լուսահոգի Իմամ Խոմեյնին ընդունելով քաղաքական կուսակցությունների ու խմբավորումների ձևավորման ու աշխատանքի ազատությունը և փորձելով ԻԻՀ-ի համակարգի իրավական հռչակագրում օրինականություն փոխանցել նման աշխատանքներին, վերազգային հայացքով ներկայացրեց «Հեզբոլլահ»-ի կամ Աստծո կուսակցության և «Ընչազուրկների կուսակցության» գաղափարը: Նա պարզաբանելով «Հեզբոլլահ»-ի իմաստը անդրադարձել է Իրանի ողջ ժողովրդի մասշտաբով այդ կուսակցության համապարփակությանը և պատասխանելով այն հարցին, թե իրեն մոտիկ է համարում երկրում գործող քաղաքական որ կուսակցության կամ խմբավորման, ասում է. «Իրանի իսլամական շարժման կարգախոսներն ու պահանջներն այնքան ընդունելի են ժողովրդի կտրուկ մեծամասնության կողմից, որ որևէ քաղաքական թև չի կարող դրա հակառակն ասել ու եթե դա անի ժողովրդի մեջ տեղ չի ունենա: Իրանի ժողովրդի շարժումը փշրել է կուսակցական շրջանակներն ու սահմանները և վերածվել է մեկ կուսակցության ու այդ  կուսակցությունը Իրանի մուսուլման ժողովրդի կուսակցությունն այսինքն իսլամի կուսակցությունը և Հեզբոլլահն է»:

Նա միևնույն ժամանակ ներկայացնում է աշխարհի բոլոր մուսուլման ու ոչ-մուսուլման ընչազուրկների կուսակցության ստեղծման գաղափարը և պարզաբանում կատարելով այդ կուսակցության մասին ասում է. «Ես հուսով եմ, որ աշխարհում Ընչազուրկների կուսակցություն անվամբ մի կուսակցություն կստեղծվի և բոլոր ընչազուրկները միասին կմիանան այս կուսակցությանը և կվերացնեն ընչազուրկների ճամփին առկա բարդությունները, կընդվզեն արևելքի ու արևմուտքի կողոպտիչների դեմ և այլևս թույլ չեն տա մեծապետականներն իշխեն աշխարհի ընչազուրկների վրա»:

 

Նա համարում է, որ Հեզբոլլահի և Ընչազուրկների կուսակցության ստեղծման գաղափարը գտնվում են նույն շրջագծում և լրացնում են միմյանց և օրգանական այս կապը քննարկում է ազգային, իսլամ աշխարհի առանցքայնությամբ տարածաշրջանային և միջազգային երեք մակարդակներում: Նա անդրադառնալով Իրանում իսլամական հեղափոխության հաղթանակի փորձին, ասում է. «Այսօր երբ իրականություն է դարձել մուսուլմանների տարածքներում ընչազուրկների միասնականության օրինակը, դա առավել լայն մասշտաբով պիտի իրականություն դառնա նաև մարդկանց բոլոր խավերի մոտ՝ Ընչազուրկների կուսակցության անվան ներքո, որ նույն Հեզբոլլահն է և համապատասխանում է բարձրյալն ու բարեգութ Աստծո կամքին և ընչազուրկները պիտի ժառանգեն Երկիր մոլորակը»: Նա մեկ այլ տեղ իսլամ աշխարհում այս կուսակցության դիրքի կապակցությամբ ասում է. «Բոլոր իսլամական պետությունները ենթակա են վտանգի: Նախկին սխալը պիտի փոխարինվի մուսուլմանների միասնականությամբ և մեծապետականների դեմ Ընչազուրկներ կուսակցության ձևավորմամբ»: Նրա համոզմամբ Հեզբոլլահի և Ընչազուրկների կուսակցության ձևավորումը չի սահմանափակում կամ ոտնահարում ազգային ու տեղական մակարդակով քաղաքական կուսակցությունների աշխատանքը և այս կապակցությամբ ասում է. «Մենք ասացինք Ընչազուրկների կուսակցություն անվամբ կուսակցություն ամբողջ աշխարհում, դրա իմաստն այն չէ, որ Իրանում գոյություն ունեցող ճիշտ կուսակցությունները չպիտի լինեն, տարածքային կուսակցությունները բացառված են և բոլոր մյուս կուսակցություններն այլ են համարվում: Եթե Աստծո կամքով մուսուլմաններին հաջողվի և Ընչազուրկների կուսակցություն ստեղծեն դա  տեղին կլինի, բայց դա չի նշանակում, որ այլ վայրերում ու տարածքներում կուսակցություններ չպիտի լինեն, ոչ, տարածքներում կուսակցություններ կան և ազատ են լինելու»:

Իմամ Խոմեյնին սրատես և Իրանի պատմական փորձի, նաև այլ երկրներում մարդկային փորձի վրա հիմնված հայացքով փորձել է ախտաճանաչման ենթարկել Իրանում կուսակցական աշխատանքների փորձը և խելամտորեն քաղաքացիների երեք խմբին արգելել է մասնակցել կուսակցական կամ քաղաքական աշխատանքների: Առաջին խումբը զինվորականներն ու Զինված ուժերն են, որոնց մեջ են մտնում բանակը, պահակազորը և իրավապահ ուժերը, երկրորդ խումբը անվտանգության ուժերը և անվտանգության նախարարության աշխատողներն են, իսկ երրորդը՝ պետական կառույցներն ու վարչական բրոկրատիան: Նա զինված ուժերի քաղաքական խմբավորումներին անդամակցելը մեծ ախտ է համարում քաղաքական կուսակցությունների համար և հավատացած է, որ այդ քայլը ծանր հարված է հասցնելու զինված ուժերին, քանի որ այդ ուժերին հեռու է պահելու իրենց գլխավոր առաքելությամբ զբաղվելուց, որը երկրի տարածքային ամբողջականության ու համակարգի պաշտպանությունն է: Նա ասում է. «Զինված ուժերի համար անհրաժեշտ կետերից մեկը քաղաքական հարցերին չմիջամտելն է»: Կամ մեկ այլ տեղ ասում է. «բանակի ու զինված ուժերի հրամանատարները պարտավոր են բանակին հեռու պահել քաղաքական հարցերին միջամտելուց: Բանակի քաղաքականության մեջ մտնելը համազոր է բանակի հեղինակազրկմանը: Քաղաքականությունը բանակի համար հերոինից ավելի վատ է, քանի որ հերոինը ոչնչացնում է մարդուն, իսկ քաղաքական աշխատանքը ոչնչացնում է ոչ միայն բանակը այլ նաև նրա հայացքը: Այս հարցին լրջորեն վերաբերվեք բոլոր հարցերում և թույլ մի տվեք բանակը մտնի քաղաքականության մեջ»:

Իմամ Խոմեյնին զինված ուժերի քաղաքական գործունեության մեջ չմտնելը այնքան կարևոր է համարում այդ ուժի հեղինակության և քաղաքական կուսակցությունների առողջության պահպանման համար, որ Իմամ Խոմեյնին անգամներ այս ուժերին հրաժարեցրել է քաղաքական կամ կուսակցական աշխատանքների մասնակցելուց և ընդգծել է, որ այդ հարցում քաղաքական խմբերի միջև որևէ տարբերություն գոյություն չունի և զինված ուժերը չպիտի անդամակցեն նույնիսկ համակարգի հաստատումն ունեցող քաղաքական խմբերում: Նա այս կապակցությամբ ասում է. «Կարևոր հարցերից մեկը, որ զինված բոլոր ուժերը դրան պիտի հետևեն և դրա անտեսումը չի կարելի հանդուրժել ու այդ մասին անգամներ հիշեցրել եմ, այն է որ զինված ուժերն ինչ աստիճան էլ որ ունենան չպիտի անդամակցեն որևէ խմբավորման, նույնիսկ եթե այդ կուսակցությունը լիարժեք  իսլամական ու հավատարիմ լինի: Ով մտավ որևէ կուսակցության կամ խմբավորման մեջ պիտի հրաժարվի զինված ու իրավապահ ուժերից»: Նա նաև անվտանգության ուժերին ու անվտանգության նախարարության աշխատողներին հրաժարեցնում է քաղաքական կուսակցություններին կամ խմբերին անդամակցելուց և ասում է. «Այս նախարարության բոլոր աշխատողները չպիտի որևէ խմբի կամ կուսակցության անդամակցեն: Որևէ խմբի կախվածությունը հանգեցնում է մտային ու գործնական կախվածության և դա հակասում է ձեր աշխատանքի բնույթին»:

Իմամ Խոմեյնին խոսքն ուղղելով գործադիր կառույցներին այդ կառույցներին ու պետական աշխատողներին հրաժարեցնում է քաղաքական խմբավորումների մեջ մտնելուց և ասում է. «Ես բոլոր պետական մարմիններին կոչ եմ անում հրաժարվել խմբավորումներից ու պատեհապաշտությունից և ծառայել ժողովրդին ու ընչազուրկներին»: