Իրանական ապրանքների հովանավորումը՝ հենվելով ներքին կարողությունների վրա (14)
ԻԻՀ առաջնորդն իր նովրուզյան ուղերձում ներկայացրեց իրանական ապրանքները հովանավորելու նոր քաղաքականություն և իրանական 1397 թվականը հռչակեց իրանական ապրանքի հովանավորության տարի:
Այս կապակցությամբ շատ կարևոր է հատկապես օգտվել երկրի գիտական հնարավորություններից` որակյալ ապրանք արտադրելու համար: Հատկապես այնպիսի ապրանքներ, որոնք կարող են մրցունակ լինել: Նախորդ հաղորդման ժամանակ խոսեցինք ազգային արտադրությանը նպաստելու հարցում իրանական գիտահեն ընկերությունների դերի մասին: Այս հաղորդման ընթացքում կշարունակենք խոսել նույն թեմայի մասին:
Ներկայացված տվյալների համաձայն, Իրանի գիտնականներն ու հետազոտողներն իրենց են հատկացրել համաշխարհային գիտության 1.58 տոկոսը: Սա ցույց է տալիս, որ Իրանում մարդկային կապիտալն ունի հնարավորություն`արտադրել գիտություն և այս ստեղծարար միտքն ու նորարարությունը կարող են ծառայել ֆինանսատնտեսական ընկերությունների առաջընթացին: Վերջին տարիներին, երկրի` ծաղկում ապրող գիտական հնարավորությունները ճիշտ օգտագործելը, կարող է բարելավել երկրի տնտեսական վիճակը և ծառայել երկրի տնտեսությանն ու հասարակությանը: Տնտեսական աճի նոր մոդելներում շատ կարևոր է արտադրության գործոնի առավել օգտագործումը, որպես տնտեսական աճի ամենակարևոր հիմքերից մեկը: Հենց այստեղ էլ կարևորվում է գիտական աշխատանքը: Բազմաթիվ տնտեսագետներ համոզված են, որ այսօր այլևս կապիտալի ծավալը և շուկայի չափսը դերակատար չեն երկրների տնտեսության զարգացման գործում: Այս դերը կատարում են գիտությունն ու տեխնոլոգիան: Հենց այս պատճառով, այս ընկերությունները կարևոր դեր են կատարում երկրի տնտեսության զարգացման հարցում:
ԻԻՀ առաջնորդի` դիմադրության տնտեսության վերաբերյալ 24 կետանոց հրամանի երկրորդ կետում ներկայացվում է դիմադրողական տնտեսության ընդհանուր քաղաքականությունը: Երկրորդ կետում նշված է. “Գիտահեն տնտեսության առաջընթացը երկրի գիտական համապարփակ քարտեզի իրականացմամբ և նորարարության ազգային համակարգի ստեղծմամբ, որի նպատակն է երկրի համաշխարհային դիրքը բարձրացնել և ավելացնել արտադրության բաժինը, նպաստել ապրանքների արտահանման աճին և գիտահեն ծառայությունների արտահանմանը,ինչը կնպաստի գիտահեն տնտեսության շնորհիվ տարածաշրջանում առաջատար դիրք զբաղեցնելուն”:
Վերջերս, մի խումբ գիտնականների հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ առաջնորդը կարևորեց դիմադության տնտեսության իրականացումը գիտահեն ընկերությունների հնարավորությունների հիման վրա: Այս ընկերությունները կարևոր դեր ունեն դիմադրողական տնտեսության մեջ և կարող են այն դարձնել կայուն տնտեսություն: Կայուն տնտեսությունը շատ կարևոր խնդիր է, որին Իրանի առաջնորդը բազմիցս անդրադարձել է իր ելույթում, հատկապես ներքին արտարդությանն աջակցելու շրջանակներում: Գիտահեն ընկերությունները շատ կարևոր են ազգային արտադրությանը նպաստելու և ավելացված արժեք ստեծելու հարցում:
Դիմադրողական տնտեսության համար ամուր հիմքեր կստեղծվեն այն ժամանակ, երբ տնտեսությունը հիմնված լինի գիտահեն ընկերությունների վրա:
Այս ընկերությունները կարևոր դեր են կատարում գիտահեն տնտեսության զարգացման հարցում և կարող են կիրառվել դիմադրողական տնտեսության մոդելում: Դիմադրողական տնտեսության ամենկարևոր նպատակներից մեկը հանքանյութերի, հատկապես նավթի վաճառքից հրաժարվելն է: Գիտահեն ընկերություններն իրենց առանձնահատկությունների շնորհիվ ունեն զարգացած տեխնոլոգիա ստեղծելու կարիք, որն անհրաժեշտ է երկրին: Նրանք նաև ունեն ներուժ, որպեսզի հանքային նյութերը վերածեն ավելացված արժեքով ապրանքների: Հենց այս ռազմավարության հիման վրա, երկարատև ապագայում, երկիրը կարող է ոչ միայն ինքնաբավ դառնալ, այլ հանքային նյութերից, հատկապես` նավթից, օգտվել որպես թշնամուն սպառնալու միջոց:
ԻԻՀ առաջնորդի կարծիքով, գիտահեն ընկերությունները կարող են փոխարինել նավթային եկամուտներին: “Մենք կարող ենք օգտվել այսօր առկա հնարավորությունից և փորձել նավթը փոխարինել եկամտաբեր տնտեսության գորունեությամբ”: Եվ այսպիսով, մենք կարող ենք շատ կարևոր քայլ կատարել երկրի տնտեսության մեջ”. ասել է առաջնորդը:
Այսօր գիտահեն տնեսությունն այն ուղղությունն է, որով կարելի է լրացնել այդ բացը: Մի խոսքով, ինքնաբավ լինելու ճանապարհներից մեկը, հատկապես ռազմավարական ապրանք արտադրելու հարցում, տեխնոլոգիայի զարգացումն է և արտադրության գործոնների զարգացումը, այն ժամանակ, երբ տնտեսությունը դառնա գիտահեն և նման ընկերությունները զարգանան: Ճիշտ ծրագրման արդյունքում, երկիրը կարող է նման ապրանքներն արտահանել: Երկրի գիտական հնարավորությունների օգտագործումը, ինչն այս տարիներին շատ է զարգացել, կարող է զարգացնել տնտեսությունը և ծառայել հասարակությանը: ԻԻՀ առաջնորդը դիմադրողական տնտեսության մասին ասում է. “Դիմադրողական տնտեսությունը նշանակում է, երբ երկիրն ունի այնպիսի տնտեսություն, որում և պահպանվում է տնտեսական աճը և նվազագույնի է հասնում դրա խոցելիությունը: Այսինքն` երկրի տնտեսության վիճակը և տնտեսական համակարգն այնպիսին են, որ թշնամու մշտական ու շարունակական սադրանքներից ավելի քիչ վնասներ կրի ու չխաթարվի”:
“Դիմադրողական տնտեսությունը միայն ժխտողական իմաստով չէ: Այնպես չէ, որ դիմադրողական տնտեսություն ասելով մենք պետք է մեր շուրջը պատնեշ կառուցենք և միայն պաշտպանվողական դիրք գրավենք: Այդպես չէ: Դիմադրողական տնտեսություն ասելով պետք է հասկանանք, որ ունենք տնտեսություն, որը ժողովրդին հնարավորություն է տալիս արտաքին ճնշումների պայմաններում շարունակել իր աճն ու զարգացումը”. հավելել է Այաթոլլահ Խամենեին:
Հաշվի առնելով այն փաստը, որ Իրանում կա կրթված բնակչության ու երիտասարդ մարդկային ուժի մեծ պոտենցալ, որը համարվում է յուրաքանչյուր երկրի ամենակարևոր կապիտալը, կարելի է ավելի ունակ դարձնելով այդ ուժը և խրախուսելով այն մարդկանց աշխատել գիտահեն ընկերությունների շրջանակներում: Այդպիսով Իրանը կարող է դիմանալ յուրաքանչյուր սպառնալիքի և տնտեսական պատժամիջոցի: Ներկա դրությամբ, Իրանում տեխնոլոգիայի զարգացման համար գոյություն ունեն շատ լավ հնարավորություններ և գնալով զարգանում է գիտահեն ընկերությունների բիզնեսը` մասնավոր սեկտորի ներդրումներով: Իրանի գիտահեն արտադրանքն այսօր արտահանվում է ավելի քան 60 երկիր: Անցյալ տարի գիտահեն ընկերություններն արտադրել են 400 միլիոն դոլարի ապրանք: Նախատեսվում է, որ երկու տարի հետո այս ծավալը կհասնի 2 միլիարդ դոլարի: