Նոյեմբեր 27, 2018 02:48 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր թղթակիցը:

Անահիտ Աբադի «Եվա»-ն մրցանակի արժանացավ «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 14-րդ փառատոնում:

«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային 14-րդ փառատոնը կկազմակերպվել էր Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամի աջակցությամբ:

«Եվա»-ն Իրանի «Ֆարաբի» կինոհիմնադրամի և Հայաստանի Կինոյի ազգային կենտրոնի համատեղ արտադրություն է և մինչ այսօր  արժանացել է մի շարք մրցանակների:

«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային 14-րդ փառատոնը նոյեմբերի 6-ից 10-ը տեղի ունեցավ Երևանում:

 Ի դեպ, «Եվա»-ն նաև հյուրաբար մասնակցել է Երևանում կազմակերպված «Կին» միջազգային կինոփառատոնին և  այսօր՝ նոյեմբերի 19-ին ցուցադրվելու է այդ փառատոնի փակման հանդիսության ընթացքում:

 

Մոսկվայում Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի այցելուները կարող են տեսնել նկարիչներ Հովհաննես Այվազովսկու, Իլյա Ռեպինի, Վալենտին Սերովի նկարների հավաքածուները, նաև գրող Միխայել Բուլգակովի ձեռագրերն ու անձնական իրերը, նամակներն ու լուսանկարները։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, ցուցահանդեսները բացվելու են դեկտեմբերի 5-ին։

Ընդհանուր առմամբ, բացվելու է 4 ցուցահանդես։ «80-ականների գլամուր. Ալեքսանդր Վասիլևի հիմնադրամից» ցուցադրությունում հնարավոր կլինի ծանոթանալ ավելի քան 50  հագուստի և զարդերի, որոնք ստեղծել են հայտնի համաշխարհային դիզայներները։

Չորրորդ ցուցահանդեսում ներկայացվելու է մրցութային ծրագրի ավարտական նախագիծը։

Հովհաննես Այվազովսկին ծնվել է 1817 թվականին  Ղրիմում՝ Թեոդոսիա քաղաքում, աղքատ հայ ընտանիքում։ Ստեղծել է 6000-ից ավելի կտավ, հիմնականում ծովանկարներ: Նա չի անտեսել նաև հայրենի բնաշխարհը, հայկական թեմատիկան: Աշխատել է շատ արագ, տեսողական վիթխարի հիշողությամբ։ Իր հաջողակ ստեղծագործական գործունեության ընթացքում վաստակած զգալի գումարներով Այվազովսկին բացել է արվեստի դպրոց և պատկերասրահ իր հարազատ Թեոդոսիա քաղաքում։ Հ.Այվազովսկին վախճանվել է 1900 թվականին։ Այվազովսկին թաղված է Թեոդոսիայում՝ հայոց միջնադարյան Սուրբ Սարգիս եկեղեցու բակում։ 1903 թ.նկարչի այրին մարմարե շիրմաքար է տեղադրել, որը իտալացի քանդակագործ Լ.Բիոջոլիի աշխատանքն է։ Շիրմաքարին գրաբար փորագրված են պատմահայր Մովսես Խորենացուխոսքերը. «Մահկանացու ծնեալ անմահ զիւրն»։

 

Լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին՝ Միշան, մտադիր է թողարկել հոր երաժշտական հետմահու ալբոմը:

«Գուցե ստացվի հավաքածու ստեղծել, որը կներառի 6 երգ հորս կատարմամբ և վեց երգ, որոնց կատարումը նա կվստահեր անձանց, որոնց շատ էր գնահատում», - Rusarminfo-ի փոխանցմամբ՝ Ազնավուրի որդին ասել է RTL ռադիոկայանին տված հարցազրույցում

Միշա Ազնավուրի խոսքով՝ շանսոնյեի երգերի վերաթողարկման նախագիծ է իրականացվում նաև Universal ընկերության հետ:

Ազնավուրի որդին ընդգծել է, որ ֆիլմ է նախատեսվում թողարկել, որում կցուցադրվեն հենց շանսոնյեի պատկերած կադրերը: Մտադրություն կա նաև անիմացիոն հոլովակներ նկարահանել, որոնցում կհնչի աշխարհահռչակ հայի երաժշտությունը:

Image Caption

 

Սիրիայի Այն-էլ-արաբ քաղաքում բնակվող դարբինը քանդակներ է ստեղծում սպառազինությունների կտորներից: Նա օգտագործում է ԻՊ գրոհայինների հետ մարտերից հետո մնացած տանկերն ու հրետանային համակարգերը:

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, մինչև մարտական գործողությունները սկսվելը սիրիացի քուրդ Նաշաաթն աշխատել է որպես սովորական դարբին, սակայն պատերազմն իր ճշգրտումներն է մտցրել նրա արհեստի մեջ:

«Այս արձանիկը պատրաստել եմ տանկի մասերից: Մշակումից հետո մետաղի շերտերը վերածվել են դիրիժոր»,- պատմել է նա:

Փոքրիկ արհեստանոցում Նաշաաթը մուրճի ու այլ գործքիների օգնությամբ զենքի մնացորդներին մարդկանց ու կենդանիների ձև է տալիս: Նրա խոսքով, մետաղե քանդակներ պատրաստելը շատ ավելի դժվար է, քան կավից կամ փայտից:

«Մետաղը այդքան էլ ենթարկվող չէ և պահանջում է տքնաջան և ուշադիր աշխատանք»,- նշել է դարբինը:

Նաշաաթի աշխատանքը գնահատել են հայրենի քաղաքի բնակիչները: Օրինակ, քուրդ հրամանատարի քանդակը զարդարում է փողոցներից մեկը: Դարբինը պատրաստվում է իր ստեղծագործությունները ներկայացնել ցուցահանդեսում: Այցելուները կարող են տեսնել Նաշաաթի 50 քանդակ:

Ֆեոդոր Դոստաևսկի

 

Քուվեյթում Ֆեոդոր Դոստաևսկու «Կարամազով եղբայրներ» վեպը  հարյուրավոր այլ գրքերի հետ հայտնվել են արգելված գրականության ցուցակում: Բոլոր այդ գրքերը նախատեսված էր ընդգրկել Քուվեյթում անցկացվող Գրականության միջազգային փառատոնում, բայց դրանք չեն անցել գրաքննությունը։

«Երկրի տեղեկատվության նախարարությունն արգելել է 948 ստեղծագործություն, այդ թվում «Կարամազով եղբայրները»։ 19-րդ դարի վեպ, որը ուսումնասիրում է բարոյականությունը, ազատ կամքն ու Աստծո գոյությունը»,- ասել է փառատոնի ղեկավարը։

Վերջին հինգ տարում երկրում արգելվել է ավելի քան 4000 գիրք, այդ թվում  Վիկտոր Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր տաճարը», Գաբրիել Գարիսա Մարկեսի «Հարյուր տարվա մենությունը»։

«Ստրկական աշխատանք»

 

Նկարիչ Ռոն Ինգլիշը նախատեսում է ոչնչացնել իր կողմից գնված փողոցային նկարիչ Բենքսիի «Ստրկական աշխատանք» աշխատանքը։ Evening Standard-ը գրում է, որ Ինգլիշը մտադիր է այն սպիտակեցնել՝ այդպես իր բողոքն արտահայտելով սթրիթ-արտի առևտրի դեմ։ Այդ նկարն արվել է Լոնդոնի արվարձանի խանութներից մեկի պատին, բայց 2013-ին այն դուրս է հանվել պատից  և դրվել վաճառքի։

Ռոն Ինգլիշը մտադիր է կրկին վաճառել արդեն սպիտակեցված նկարը և դրա համար կպահանջի 1 միլիոն դոլար։

Հիշեցնենք, որ Sotheby's աճուրդում Բենքսիի կտավը 1 042 000 եվրո վաճառվելուց անմիջապես հետո շրջանակի տակ թաքնված հատուկ մեխանիզմն աշխատել է ու կտրատել նկարը։

Ցուցահանդես՝ նվիրված «լռությանը»

 

Բեռնի Հեռահաղորդակցությունների թանգարանում բացվել է ցուցահանդես՝ նվիրված «լռությանը»։ Ցուցադրությունը գործելու է մինչև 2019 թվականի հուլիսի 17-ին։ Այս մասին գրում է Ռիա նովոստին՝ հղում անելով Euromag-ին։

Թվային դետոքսի կոնցեպցիան այժմ շատ արդիական է, այդ իսկ պատճառով Բեռնի թանգարանն առաջարկում է մարդկանց գոնե որոշ ժամանակ կտրվել ամեն ինչից և շրջապատել իրենց լիարժեք լռությամբ։

Ըստ կազմակերպիչների, լիարժեք լռությունը միաժամանակ գրավում և վախեցնում է մարդկանց, և ցուցահանդեսն առաջարկում է ընկղմվել այդ թեմայի մեջ ավելի խորը  և լույս սփռել աղմուկի, հանգստի և լռության միջև հասարակական և պատմական հավասարակշռության վրա։

Christie's աճուրդային տուն

 

Christie's աճուրդային տունը իմպրեսիոնիստների և մոդեռնիստների աշնանային ավանդական աճուրդից հավաքել է 279 միլիոն դոլար, ինչը 42 տոկոսով քիչ է անցած տարվա համեմատ։

Ինտերֆաքսի հաղորդմամբ, արդյունքն ավելի վատն էր, քան վերլուծաբանների ամենացածր գնահատումը, որը կազմել էր 305 մլն դոլար: Bloomberg-ի տվյալներով, ներկայացված 61 լոտի 15 տոկոսը գնորդ չի գտել, այդ թվում նաև Վան Գոգի նկարներից մեկը։

Նոյեմբերի 10-ին անցկացված աճուրդի առաջատար նկարներն էին Կլոդ Մոնեի և Պաբլո Պիկասոյի ստեղծագործությունները:

Christie's-ի կազմակերպիչների խոսքերով, Ասիայից,  այդ թվում Չինաստանից գնորդները դառնում էին հաղթողներ կամ 12 լոտի դեպքում նախավերջին առաջարկողներն են եղել։

Սթեն Լի

 

Նոյեմբերի 12-ին ԱՄՆ-ում 95 տարեկան հասակում վախճանվել Է ամերիկացի պատկերապատող նկարիչ Սթեն Լին:

Գրող, խմբագիր եւ սցենարիստ Սթեն Լին հայտնի Է որպես պատկերապատումներ ստեղծող, այդ թվում՝ «Սարդ մարդու» (Spider-Man), «Իքս մարդկանց» (X-Men), «Երկաթե մարդու» (Iron Man) մասին: Նա աշխատել Է գլխավոր խմբագիր, հրատարակիչ, իսկ հետագայում զբաղեցրել Է Marvel Comics ընկերության տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը:

Marvel Comics եւ The Walt Disney Company ընկերությունները հարգել են Սթեն Լիի հիշատակը՝ շնորհակալություն հայտնելով նրան աշխատանքի համար եւ նշելով ակնառու նվաճումները: Ընկերությունների համատեղ հայտարարությունը նոյեմբերի 12-ին զետեղվել Է Marvel-ի կայքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

Ճապոնիայի Օսակայի պրեֆեկտուրայում  հայտնաբերվել է Ուոլթ Դիսնեյի «Neck'n'Neck»՝ Օսվալդ ճագարի մասին  պատմող մուլտֆիլմը, որը կորած էր համարվում: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

Ճապոնացի կոլեկցիոներ  Յասուշի Վատանաբեն պատահաբար իմացել է, որ երկար տարիներ պահպանել է Ուոլթ Դիսնեյի՝ Օսվալդ ճագարի արկածների մասին պատմող աշխատանքը, որը Միքի Մաուսի նախատիպն է: Երկրոպեանոց մուտֆիլմի պատմական նշանակության մասին նա իմացել է  այն ժամանակ, երբ ընթերցել Է Դեյվ Բոսերթի «Օսվալդ հաջողակ ճագարը. Դիսնեյի կորած մուլտֆիլմերի որոնումներում» գիրքը:

Կապ հաստատելով Բոսթերի հետ, կոլեկցիոները պարզել է, որ իրեն պատկանող ֆիլմը հանրաճանաչ մուլտիֆլիկատորի  Օսվալդի ճագարի մասին պատմող ֆիլմի հաստվածներից մեկն է:

«Քանի որ ես երկար տարիներ եղել եմ Դիսնեյի երկրպագուն, երջանիկ եմ, որ կարողացա այս հարցում դեր խաղալ»,- խոստովանել է  Յասուշի Վատանաբեն:

Ուոլթ Դիսնեյը  Օսվալդ ճագարին ստեղծել են 1927 թվականին: Սակայն դրա իրավունքները կորցնելուց հետո  մուլտիպլիկատորը  ստեղծել է Միկի Մաուսին: