Դեկտեմբեր 11, 2018 08:00 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջույն գթության մարգարե Մոհամմեդին: Ձեզ հրավիրում ենք ունկնդրելու Ելք դեպի լույս հաղորդումը, որում Ղուրանի այաները ներկայացվում են մատչելի մեկնաբանությամբ:

Յունես սուրայի 74 և 75-րդ այաներ.

ثُمَّ بَعَثْنَا مِن بَعْدِهِ رُسُلاً إِلَى قَوْمِهِمْ فَجَآؤُوهُم بِالْبَيِّنَاتِ فَمَا كَانُواْ لِيُؤْمِنُواْ بِمَا كَذَّبُواْ بِهِ مِن قَبْلُ كَذَلِكَ نَطْبَعُ عَلَى قُلوبِ الْمُعْتَدِينَ


ثُمَّ بَعَثْنَا مِن بَعْدِهِم مُّوسَى وَهَارُونَ إِلَى فِرْعَوْنَ وَمَلَئِهِ بِآيَاتِنَا فَاسْتَكْبَرُواْ وَكَانُواْ قَوْماً مُّجْرِمِينَ

"Նոյից հետո մենք ուղարկեցինք այլ մարգարեներ` հրաշք գործելու իշխանությամբ: Բայց ժողովուրդները չցանկացան հավատալ այն բանին, որ նախկինում մերժել էին: Ահա այս կերպ ենք մենք կարծրացնում անօրենների սիրտը:"
"Այնուհետև ուղարկեցինք Մովսեսին ու Ահարոնին, որոնք պետք է մեր կամքը հաղորդեին Փարավոնին ու նրա պալատականներին: Բայց ապականության մեջ թաթախված ժողովուրդը արհամարհանքով ընդունեց նրանց:"

Այս այաները խոսում են այն մասին, որ Աստված մագարեներ է ուղարկում մարդկանց առաջնորդելու համար, ասելով, որ բոլոր մարգարեները, իրենց առաքելությունն ապացուցելու համար հրաշքներ են գործել, իսկ մարդիկ ընկալել են նրանց ճշմարտացիությունը: Սակայն նրանք պատրաստ չեն եղել հետևել այդ ճշմարտությանը, քանի որ մտածել են միայն մեղք գործելու մասին, որովհետև մեղքը հեռու է բարոյական կյանք վարելուց:  
Նոյի օրոք  տեղի ունեցած ջրհեղեղի ժամանակ մոլորակը հեղեղվեց ջրով, ու բոլորը մահացան, բացի Նոյի տապանը նստած հավատացյալներից: Սակայն Նոյից հետո անհավապտների թիվն ավելացավ  և Աստված մարդկանց առաջնորդելու համար ուղարկեց ուրիշ մարգարեների` Աբրահամին, Իսմայիլին, Հուդին, Սալեհին, Հակոբին և Հովսեփին: Սակայն մարդիկ շարունակեցին դեմ դուրս գալ նրանց և չհրաժարվեցին սխալ ճանապարհից: Ինչպես որ Մովսես մեծ մարգարեն իր եղբայր Ահարոնի հետ գնացին Փարավոնի մոտ ու նրան հրավիրեցին պաշտել միակ Աստծուն: Սակայն Փարավոնը չընդունեց այդ առաջարկը:


Այս այաներից սովորում ենք.


1. Աստված մի կողմից մարգարեներին ուղարկել է մարդկանց առաջնորդելու համար, իսկ մյուս կողմից, մարդուն տվել է կամք, որպեսզի ինքն ընտրի իր ճանապարհը և ոչ թե պարտավոր լինի որևէ կրոն ընդունել:
2. Կռապաշտության դեմ պայքարելը եղել է մարգարեների առաջին գործը: Մովսեսը առաջին հերթին գնաց Փարավոնի մոտ ու նրան հրավիրեց ընդունել Աստծո կրոնը:

Յունես սուրայի 76 և 77-րդ այաներ․

فَلَمَّا جَاءهُمُ الْحَقُّ مِنْ عِندِنَا قَالُواْ إِنَّ هَذَا لَسِحْرٌ مُّبِينٌ ‏


قَالَ مُوسَى أَتقُولُونَ لِلْحَقِّ لَمَّا جَاءكُمْ أَسِحْرٌ هَذَا وَلاَ يُفْلِحُ السَّاحِرُونَ

"Երբ տեսան մեր կողմից ուղարկված ճշմարտությունը, ասացին. սա պարզապես կախարդություն է:"
"Այդ ժամանակ Մովսեսն ասաց նրանց. Այսպե՞ս եք խոսում այն  ճշմարտության մասին, որ  լուսավորում է ձեզ: Մի՞թե դրանք կախարդանք են: Կախարդները երբեք չեն բարգավաճելու:"

 
Անհավատները պատմության ընթացքում միշտ էլ վարկաբեկել են մարգարեներին: Ինչպես ասվում է  Ղուրանի որոշ այաներում, համարյա բոլոր մարգարեները մեղադրվել են կախարդության մեջ: Այդպիսով անհավատներն ուզում էին ցույց տալ, որ մարգարեների հրաշքներն իրականում ձեռնածություն են իսկ մարգարեները` խաբեբաներ: Երբ Փարավոնը կանգնեց Մովսեսի դեմ, հրամայեց հավաքել բոլոր կախարդներին և Մովսեսին նրանց հետ մի շարքում դասեց: Դա այն դեպքում, երբ Մովսեսն ասում էր. Ինչպե՞ս է, որ մինչև այսօր ինձ կախարդ չէիք համարում: Իսկ հիմա, երբ ճշմարտությունն եմ ասում և փորձում դա ապացուցել, ինձ կախարդ եք համարում:


Այս այաներից սովորում ենք․


1.Կրոնական առաջնորդները պետք է իմանան, որ միշտ ունենալու են հակառակորդներ, որոնք փորձելու են խեղաթյուրել իրենց խոսքը:
2. Որոշ մարդիկ երբեք չեն ցանկացել իմանալ ճշմարտությունը և դրա համար էլ մշտապես վարկաբեկել են մարգարեներին ու մեծ մարդկանց: Դա իհարկե եղել է ոչ թե նրանից, որ մարգարեների տրամաբանությունը թույլ է եղել:

Յունես սուրայի 78-րդ այա․

قَالُواْ أَجِئْتَنَا لِتَلْفِتَنَا عَمَّا وَجَدْنَا عَلَيْهِ آبَاءنَا وَتَكُونَ لَكُمَا الْكِبْرِيَاء فِي الأَرْضِ وَمَا نَحْنُ لَكُمَا بِمُؤْمِنِينَ

«Փարավոնի պալատականներն ասացին. Դուք որոշել եք մեզ հեռացնե՞լ մեր հայրերի դավանանքից ու իշխել մեզ վրա : Մենք երբեք չենք հավատա ձեզ»: 

Շատ մարդիկ, հարգելով իրենց անցյալը, պատրաստ չեն հրաժարվել իրենց հայրերի խոսքերից ու ավանդույթներից: Նրանք մտածում են, որ իրենց նախնիների ասած խոսքերը ճիշտ են: Իհակե մեծերի նկատմամբ հարգանքը շատ կարևոր է: Սակայն միշտ չէ, որ նրանց խոսքը ճիշտ է և պետք է այն կուրորեն ընդունել: Մարգարեների ընդդիմադիրներն ասում էին. մեր հայրերը կռապաշտ են եղել և մենք այլ խոսք չենք ընդունելու:


Այս այայից սովորում ենք․


1. Չպետք է կուրորեն հետևել նախնիների ավանդույթներին:
2. Անցյալի մշակութային ժառանագության պահպանումը տաբերվում է նախնիների մշակույթին կուրորեն հետևելուց: Այսօր Եգիպտոսի բուրգերը պահպանված են, սակայն Փարավոնի բռնապետոթյունը ոչ ոք չի ընդունում:
Ավարտում ենք այս հաղորդոմը: Ցտեսություն, մինչ նոր հաղորդում։