Դեկտեմբեր 11, 2018 08:17 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո

Ողջույն գթության մարգարե Մոհամմեդին: Ձեզ հրավիրում ենք ունկնդրելու Ելք դեպի լույս հաղորդումը, որում Ղուրանի այաները ներկայացվում են մատչելի մեկնաբանությամբ:
Յունես սուրայի 79- և 80-րդ այաներ.


وَقَالَ فِرْعَوْنُ ائْتُونِي بِكُلِّ سَاحِرٍ عَلِيمٍ
فَلَمَّا جَاء السَّحَرَةُ قَالَ لَهُم مُّوسَى أَلْقُواْ مَا أَنتُم مُّلْقُونَ

 

"Այդ ժամանակ Փարավոնը կանչեց բոլոր հմուտ կախարդներին և երբ նրանք հավաքվեցին, Մովսեսն ասաց. ցած նետեք ձեր գավազանները":


Նախորդ հաղորդման ընթացքում ասացինք, որ Մովսեսն Աստծո կողմից գործուղվեց, որպեսզի գնա փարավոնի մոտ ու նրան հրավիրի պաշտել միակ Աստծուն, իսկ  Իսրայելի ժողովրդին փրկի փարավոնի ճիրաններից: Այս այայում ասվում է, որ փարավոնը, որը չէր կարողանում ընկալել Մովսեսի տրամաբանությունը, նրա հրաշքը անվանեց կախարդանք ու հրավիրեց բոլոր կախարդներին: Սակայն Մովսեսը, որը գիտեր իր ճշմատացիությունը, նրանց առաջարկեց ցույց տալ այն, ինչ ունեն, որպեսզի մարդիկ տեսնեն ու դատեն: 

Այս այաներից սովորում ենք․
1. Թաղութներն (կռապաշտները,ամբարիշտները) իրենց նպատակներին հասնելու համար օգտվում են գիտնականներից ու մասնագետներից , չարաշահելով նրանց գիտությունը:
2. Մարգարեները հաստատակամ են և գիտեն, որ իրենց խոսքն ու գործը ճիշտ են: Ուստի նրանք կտրականապես հակառակվում են ընդդիմադիրներին:

Յունես սուրայի 81 և 82-րդ այաներ․ 


فَلَمَّا أَلْقَواْ قَالَ مُوسَى مَا جِئْتُم بِهِ السِّحْرُ إِنَّ اللّهَ سَيُبْطِلُهُ إِنَّ اللّهَ لاَ يُصْلِحُ عَمَلَ الْمُفْسِدِينَ
وَيُحِقُّ اللّهُ الْحَقَّ بِكَلِمَاتِهِ وَلَوْ كَرِهَ الْمُجْرِمُونَ

 

"Կախարդները հնազանդվեցին: Մովսեսն ասաց. Աստված կոչնչացնի ձեր գործած կախարդանքը, որովհետև նա երբեք չի հաջողեցնում չարերի գործը":
 "Աստված հաստատում է իր խոսքերի ճշմարտությունը, հակառակ ամբարիշտների  ցույց տված ընդդիմությանը":

Ինչպես ասված  է «Շոարա» սուրայում, կախարդները վայր նետեցին իրենց պարաններն ու ցուպերը և ասացին. Հանուն Փարավոնի երդվում ենք, որ մենք ենք հաղթողը: Պարզ է, որ Փարավոնի կախարդները չէին փոխել պարանների և փայտերի իսկությունը և միայն ձեռնածության շնորհիվ այնպես արեցին, որ մարդիկ դրանց տեսնեն սողացող օձի տեսքով: Մովսեսը հայտարարեց, որ Աստված չեզոքացնելու է նրանց կախարդությունը և ցույց է տալու ճշմարտությունը: Այն էլ իր  խոսքով, որից սոսկում են հանցագործները:

Այս այաներից սովորում ենք․
1. Սխալը արտաքուստ կարող է խաբուսիկ լինել: Սակայն Աստված թույլ չի տա, որ դա մշտական լինի:
2. Աստծո կամքի առջև բռնատերերի ցանկությունը, որն է ճշմարտության պարտությունը, չի կարող իրականանալ, քանի որ Աստված խոստացել է պաշտպանել ճշմարտությունը:

Յունես սուրայի 83-րդ այա․


فَمَا آمَنَ لِمُوسَى إِلاَّ ذُرِّيَّةٌ مِّن قَوْمِهِ عَلَى خَوْفٍ مِّن فِرْعَوْنَ وَمَلَئِهِمْ أَن يَفْتِنَهُمْ وَإِنَّ فِرْعَوْنَ لَعَالٍ فِي الأَرْضِ وَإِنَّهُ لَمِنَ الْمُسْرِفِينَ
 

 "Ոչ ոք չհավատաց Մովսեսին: Միայն սակավաթիվ իսրայելցիներ հավատացին նրան: Նրանք  վախեցան փարավոնից ու մեծամեծների ճնշումներից, որովհետև Փարավոնն այդ երկրում ամենազոր էր ու ամբարիշտ":


Մովսեսը նախ փարավոնին ու պալատականներին հրավիրեց հավատքի գալ: Ապա կախարդների դեմ պայքարեց ու հաղթեց նրանց։ Երրորդ փուլում, դիմեց Իսրայելի ժողովրդին: Եվ այդ ժամանակ պատանիներն ու երիտասարդները նրան հավատացին: Նրանք այդ ժամանակ Փարավոնի կողմից ճնշման էին ենթարկվում և երբեմն էլ  Փարավոնի մարդիկ մոլորեցնում էին նրանց:

Այս այայից սովորում ենք․
1. Առաջին խումբը, որ հավատացին Մովսեսին, երիտասարդներն էին, ովքեր ունեին մաքուր սրտեր:
2. Նույնիսկ Փարավոնի վարչակարգում կարելի է պայքարել ու չենթարկվել ամբոխին և հավատալ Մովսեսին ու նրա գրքին:

Յունես սուրայի 84, 85 և 86-րդ այաներ․


وَقَالَ مُوسَى يَا قَوْمِ إِن كُنتُمْ آمَنتُم بِاللّهِ فَعَلَيْهِ تَوَكَّلُواْ إِن كُنتُم مُّسْلِمِينَ
فَقَالُواْ عَلَى اللّهِ تَوَكَّلْنَا رَبَّنَا لاَ تَجْعَلْنَا فِتْنَةً لِّلْقَوْمِ الظَّالِمِينَ
وَنَجِّنَا بِرَحْمَتِكَ مِنَ الْقَوْمِ الْكَافِرِينَ ‏ ‏

 

"Այդ ժամանակ Մովսեսն ասաց իր ժողովրդին. Եթե հավատում եք Աստծուն, ձեր հույսը նրա վրա դրեք, եթե իսկապես ամբողջովին հանձնվել եք նրան":
"Իսրայելցիները պատասխանեցին. "Նա մեր միակ ապավենն է: Տեր մեզ մի դարձրու հարստահարիչ ժողովրդի փորձության զոհերը։"
"Քո գթությամբ ազատիր մեզ անհավատների ձեռքից:"


Չնայած Մովսեսին հետևողները Փարավոնի զինվորների կողմից ճնշումների ենթարկվեցին, սակայն Մովսեսն իր ժողովրդին հրավիրեց ապավինել Աստծուն: Նրանք որ հավատացել էին Մովսեսին, ասացին. Մենք Աստծուց բացի չունենք ապավեն և նրան խնդրում ենք մեզ հեռու պահել բռնատերերից ու անհավատներից:


Այս այաներից սովորում ենք․
1. Դժվարությունների ժամանակ պետք է ապավինել միակ Աստծուն և հետևել նրա  պատվիրաններին:
2. Դժվարությունները հաղթահարելու համար լավագույն միջոցը աղոթքն է առ Աստված, քանի որ Աստված է դա պատվիրել:

Ավարտվեց մեր այսօրվա հաղորդումը: Աստված ձեզ պահապան: Հրավիրում ենք լսելու մեր հաջորդ հաղորդումները: