Ելք դեպի լույս 334
Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջույն գթության մարգարե Մոհամմադին, ով մշտապես կարևորել է Ղուրանի ուսուցումն ասելով. Ձեր միջից լավագույնը նա է, ով սովորում է Ղուրանի ընթերցումը և ուրիշներին էլ սովորեցնում է: Այժմ ձեզ ենք ներկայցնում «Ելք դեպի լույս» հաղորդաշարի ևս մեկ հաղորդում` պարզ և մատչելի մեկնաբանությամբ:
Յունես սուրայի 87-րդ այա․
وَأَوْحَيْنَا إِلَى مُوسَى وَأَخِيهِ أَن تَبَوَّءَا لِقَوْمِكُمَا بِمِصْرَ بُيُوتاً وَاجْعَلُواْ بُيُوتَكُمْ قِبْلَةً وَأَقِيمُواْ الصَّلاَةَ وَبَشِّرِ الْمُؤْمِنِينَ
"Այդ ժամանակ Մովսեսին ու նրա եղբորը ներշնչեցինք Եգիպտոսում իսրայելցիների համար տներ կառուցել և դրանք դարձնել վայր, որտեղ աղոթում են, Բարձրյալի փառաբանությունն անել և մեր վարձատրություններն ավետել հավատացյալներին:"
Մոսվեսն Իսրայելի ժողովրդին Փարավոնի լծից ազատելուց հետո, առաքելություն ստացավ Իսրայելի ժողովրդին կենտրոնացնել մի տեղ, որպեսզի նրանք կարողանան այնտեղ կառուցել իրենց տները: Այս տները պետք է լինեին իրար դիմաց և ոչ թե ցրված ու իրարից առանձին, որպեսզի մարդիկ կարողանային միասին լինել և կայացնել համատեղ որոշումներ: Քանի որ նրանք պետք է կարողանային դիմադրել Փարավոնին, եթե նա որոշեր ոչնչացնել իրենց:
Այս այայից սովորում ենք․
1. Սրտացավ մարգարեները, մարդկանց աջակցելու համար, որոշակի քայլեր են կատարել:
2. Ոչ մի բան չպետք է խոչնդոտի, որպեսզի մարդիկ հրաժարվեն աղոթելուց ու Աստծուն պաշտելուց: Քանի որ աղոթքի շնորհիվ մարդն արժանանում է Աստծո շնորհներին:
Յունես սուրայի 88 և 89-րդ այաներ․
وَقَالَ مُوسَى رَبَّنَا إِنَّكَ آتَيْتَ فِرْعَوْنَ وَمَلأهُ زِينَةً وَأَمْوَالاً فِي الْحَيَاةِ الدُّنْيَا رَبَّنَا لِيُضِلُّواْ عَن سَبِيلِكَ رَبَّنَا اطْمِسْ عَلَى أَمْوَالِهِمْ وَاشْدُدْ عَلَى قُلُوبِهِمْ فَلاَ يُؤْمِنُواْ حَتَّى يَرَوُاْ الْعَذَابَ الأَلِيمَ
قَالَ قَدْ أُجِيبَت دَّعْوَتُكُمَا فَاسْتَقِيمَا وَلاَ تَتَّبِعَآنِّ سَبِيلَ الَّذِينَ لاَ يَعْلَمُونَ
"Մովսեսը գոչեց. Տեր, Փարավոնին ու նրա մեծամեծներին տվեցիր աշխարհի հարստությունը և շքեղությունը: Նրանց հեռացրու քո օրենքից, փչացրու նրանց հարստությունը, կարծրացրու նրանց սրտերը, թող նրանք անհավատ մնան, մինչև իրենց վրա թափվեն սոսկալի տանջանքները:"
"Աստված պատասխանեց. Քո խնդրանքն ընդունված է: Քայլեցեք շիտակ ճանապարհով և հեռացեք նրանցից, ովքեր ընկած են կուրության մեջ:"
Այնուհետև, Փարավոնի դեմ պայքարելու համար, Մովսեսն Աստծուց խնդրում է ոչնչացնել Փարավոնների անսահման հարստությունը և թույլ չտալ, որպեսզի նրանք բռնություն գործադրեն մարդկանց վրա և իրենց հարստության ու ուժի շնորհիվ մոլորեցնեն նրանց: Իհարկե, Մովսեսն այն ժամանակ նման բան ցանկացավ, երբ այլևս հույս չուներ, որ Փարավոնը հավատքի կգա ու կընդունի ճշմատությունը: Որովհետև հավատքը տանջանքից հետո ոչ մի արժեք չունի և Փարավոնի համար էլ չէր կարող արժեք ունենալ: Երբ Աստված լսեց Մովսեսի ցանկությունը, նրա հետևորդներին հրավիրեց լինել տոկուն: Ըստ երևույթին, աղոթքի իրականացման նախապայմանը հավատացյալների դիմակայությունն է: Որոշ աղբյուրների համաձայն, Մովսեսի խոսքերից հետո 40 տարի տևեց, որպեսզի Փարավոնը ծովում խորտակվի:
Այս այաներից սովորում ենք․
1. Հարստությունը դեռ չի նշանակում, որ մարդն արժանացել է Աստծո բարությանը:
2. Մեր աղոթքներում Աստծուն պետք է խնդրենք, որպեսզի կործանի բռնատերերին: Իհարկե, դրա հետ մեկտեղ մարդիկ պետք է իրենք էլ այդ ուղղությամբ ջանք գործադրեն:
3. Թշնամու դեմ պայքարելու գործում պետք է հետևել կրոնական առաջնորդներին և հեռու մնալ անհիմն գաղափարներից:
Յունես սուրայի 90, 91 և 92-րդ այաներ․
وَجَاوَزْنَا بِبَنِي إِسْرَائِيلَ الْبَحْرَ فَأَتْبَعَهُمْ فِرْعَوْنُ وَجُنُودُهُ بَغْياً وَعَدْواً حَتَّى إِذَا أَدْرَكَهُ الْغَرَقُ قَالَ آمَنتُ أَنَّهُ لا إِلِهَ إِلاَّ الَّذِي آمَنَتْ بِهِ بَنُو إِسْرَائِيلَ وَأَنَاْ مِنَ الْمُسْلِمِينَ
آلآنَ وَقَدْ عَصَيْتَ قَبْلُ وَكُنتَ مِنَ الْمُفْسِدِينَ
فَالْيَوْمَ نُنَجِّيكَ بِبَدَنِكَ لِتَكُونَ لِمَنْ خَلْفَكَ آيَةً وَإِنَّ كَثِيراً مِّنَ النَّاسِ عَنْ آيَاتِنَا لَغَافِلُونَ
"Իսրայելցիների առջև ծովի միջով ճանապարհ բացեցինք . Փարավոնն ու իր բանակը զենքները ձեռքներին հալածեցին նրանց, բայց հանկարծ խեղդվեցին ալիքների մեջ: Այդ ժամանակ Փարավոնը կանչեց. հավատում եմ որ իսրայելցիների Աստծուց բացի ուրիշ Աստված չկա, ընդունում եմ նրանց հավատքը: "
"Այո, հիմա հավատում ես, բայց քիչ առաջ անհնազանդ ու չար էիր: "
"Այսօր քո դիակը դուրս կբերենք ծովից, որպեսզի ապագա սերնդի համար օրինակ լինի: Որքան փոքր է այն մարդկանց թիվը, ովքեր կրոնի հարցում նախանձախնդրություն չունեն:"
Այս այաներում Աստված ասում է. երբ Փարավոնի զորքը հետևում էր Ձեզ` ոչնչացնելու համար, մենք Նեղոս գետը ճեղքեցինք ձեր առջև ու ձեզ անցկացրեցինք այնտեղից: Իսկ Փարավոնին ու նրա զորքին խորտակցեինք և ջրից դուրս բերեցինք միայն Փարավոնի դիակը, որպեսզի բոլորի համար դաս լինի:
Հետաքրքիրն այն է, որ Մովսեսի կանխատեսումն իրականացավ և Փարավոնն իր մահվան շեմին ասաց, որ հավատում է Աստծուն: Սակայն պատասխանը եղավ . Այժմ, երբ մահամերձ ես, խոստովանո՞ւմ ես և հավատք ընդունո՞ւմ:
Այս այաներից սովորում ենք․
1. Կռապաշտների ու ամբարիշտների դեմ պայքարելու համար պետք է ապավինենք Աստծուն, ով մեզ միայնակ չի թողնում ամենադժվար պայմաներում:
2. Եթե մենք տոկուն լինենք Աստծո ճանապարհին, բռնատեր ուժերը պարտավոր են ենթարկվել մեզ: Նրանք իրենց արժանի պատիժը կստանան։
3. Պետք է իմանանք, թե անցյալում Աստծո ուժի նշաններն ինչպես են հայտնվել, որպեսզի դաս քաղենք դրանցից:
Ավարտվեց մեր այսօրվա հաղորդումը: Աստված ձեզ պահապան: Հրավիրում ենք լսելու մեր հաջորդ հաղորդումները: