Դեկտեմբեր 15, 2018 04:21 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջույն գթության մարգարե Մոհամմադին: Ձեզ հրավիրում ենք ունկնդրելու Ելք դեպի լույս հաղորդումը, որում Ղուրանի այաները ներկայացվում են մատչելի մեկնաբանությամբ:

Յունես սուրայի 93-րդ այա.

وَلَقَدْ بَوَّأْنَا بَنِي إِسْرَائِيلَ مُبَوَّأَ صِدْقٍ وَرَزَقْنَاهُم مِّنَ الطَّيِّبَاتِ فَمَا اخْتَلَفُواْ حَتَّى جَاءهُمُ الْعِلْمُ إِنَّ رَبَّكَ يَقْضِي بَيْنَهُمْ يَوْمَ الْقِيَامَةِ فِيمَا كَانُواْ فِيهِ يَخْتَلِفُونَ

"Իսրայելի ժողովրդին տվեցինք ապահով բնակավայր և  սքանչելի ուտելիքներ: Այն ժամանակ միայն պառակտվեցին, երբ տեսան երկնքից իջած լույսը: Դատաստանի օրը Բարձրյալը պետք է զատի նրանց անհամաձայնությունները: "

Աստված այս այայում խոսում է  այն բարիքների մասին, որոնց արժանացրել է Իսրայելի ժողովրդին: Այան ասում է.  երկար տարիների տարագրությունից հետո, մենք նրանց գեղեցիկ ու բարեբեր տարածք նվիրեցինք ու տվեցինք ապրուստի լավագույն միջոցները: Սակայն երախտագետ լինելու և Աստծո խոսքը լսելու փոխարեն, նրանք պառակտվեցին ու քայլեցին առանձին ճանապարհներով:

Այս այայից սովորում ենք

1. Մարգարեի ուսուցման լույսի ներքո, մարդը ոչ միայն զարգանում է  բարոյապես, այլ փոխվում են նաև նրա կյանքի պայմանները: Մարդիկ ապրում են ավելի բարեկեցիկ կյանքով:

2. Պառակտումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ մարդիկ հեռանում են երկնային ուսմունքներից, մոռանալով աստվածային բարիքները:

 

Յունես սուրայի 94 և 95-րդ այաներ

فَإِن كُنتَ فِي شَكٍّ مِّمَّا أَنزَلْنَا إِلَيْكَ فَاسْأَلِ الَّذِينَ يَقْرَؤُونَ الْكِتَابَ مِن قَبْلِكَ لَقَدْ جَاءكَ الْحَقُّ مِن رَّبِّكَ فَلاَ تَكُونَنَّ مِنَ الْمُمْتَرِينَ ‏

وَلاَ تَكُونَنَّ مِنَ الَّذِينَ كَذَّبُواْ بِآيَاتِ اللّهِ فَتَكُونَ مِنَ الْخَاسِرِينَ

"Եթե մեր վարդապետությունը քո սրտի մեջ կասկած է առաջացնում, հարցրու նրանցից, ովքեր ստացան քեզանից առաջ ուղարկված նվիրական մատյանները: Աստված քո վրա իջեցրեց ճշմարտությունը: Չլինի, որ դրանում կասկածես:"

"Մի հետևիր նրանց, ովքեր սուտ են հռչակում Աստծո նշանները, եթե չես ուզում դասվել Աստծուն մերժողների թվին:"

 

Այս այաները, դիմելով նրանց, ովքեր կասկածում են աստվածային մարգարեի ճշմարտացիությանն ասում  են. «Եթե դուք նայեք երկնային գրքերը, կտեսնեք, որ այնտեղ պատգամներ ու նշաններ կան իսլամի մարգարեի մասին: Դուք այնտեղ կտեսնեք այնպիսի ժողովուրդների պատմությունը, որոնց մասին ասվում է  նաև Ղուրանում: Օրինակ Իսրայելի ժողովուրդը, որի մասին գրված է և' նախկին գրքերոմ և' Ղուրանում»: Ուրեմն պարզ է, որ եթե կասկածամիտների կասկածը չփարատվի,  Ղուրանի ժխտումը կվնասի նրանց ու կհեռացնի աստվածային առաջնորդությունից: Թվում է, որ այս այան դիմում է  մարգարեին, սակայն այդպես չէ:  Քանի որ մարգարեն չի կարող կասկածել աստվածային ճշմարտությանը կամ ժխտել Աստծո խոսքը, որպեսզի Աստված նրան դիմելով ասի՝ Մի եղիր ժխտողներից: Ուրեմն այն դիմում է նրանց, ովքեր գիրք ունեն և կասկածում են Ղուրանի ճշմարտացիությանը, կամ անհավատ են:

 Այս այաներից սովորում ենք

1. Կասկածը բնական երևույթ է: Սակայն կարևորն այն է, որ մարդն այդ կասկածից հասնի գիտության` օգտվելով գիտնականների փորձից ու գիտելիքից:

2. Եթե մարդը մնա կասկածի մեջ ու չփարատի այն, կգա մի ժամանակ, որ Աստծուն էլ կժխտի:

 

Յունես սուրայի 96 և 97-րդ այաներ

  إِنَّ الَّذِينَ حَقَّتْ عَلَيْهِمْ كَلِمَتُ رَبِّكَ لاَ يُؤْمِنُونَ

وَلَوْ جَاءتْهُمْ كُلُّ آيَةٍ حَتَّى يَرَوُاْ الْعَذَابَ الأَلِيمَ ‏

"Նրանք, ում դեմ Աստված արձակել է իր անփոփոխ վճիռները, բնավ չպիտի հավատան:"

"Եթե նույնիսկ  մեծամեծ հրաշքներ  գործես, նրանք համառելու են իրենց անհավատության մեջ, մինչև որ հայտնվեն դժոխքի կրակների մեջ :"

Մարդիկ  կրոնի ճշմարտությունների առումով բաժանվում են երեք խմբի: Մի խումբը չգիտի ճշմարտությունը և չի էլ փնտրում: Մյուս մասը չգիտի ճշմարտության մասին, սակայն փորձում է  այն գտնել: Իսկ երրորդ խումբն իմանում է ճշմարտությունը, սակայն պատրաստ չէ հետևել դրան: Թերևս դա հակասում է  իր նյութական ու աշխարհիկ շահերին: Այս այան վերաբերում է  երրորդ խմբին,  ում սրտերը սև են և ովքեր դժվար թե հավատքի գան: Նման մարդիկ արժանանում են Աստծո զայրույթին և քանի դեռ չարչարանքն իրենց աչքերով չեն տեսել, պատրաստ չեն հավատքի գալ: Այս խմբի մարդկանց խնդիրը կայանում է նրանում, որ նրանք հետևում են իրենց ցանկասիրությանը, ինչը թույլ չի տալիս, որ  խոստովանեն և ընդունեն այն, ինչը հասկանում են: Ուրեմն, եթե տեսնենք շատ մարդկանց, ովքեր հավատքի չեն գալիս, չպետք է կասկածենք աստվածային գրքի և մարգարեների ճշմարտացիությանը: Այլ պետք  է իմանանք, որ մարդիկ այնքան են մոլորվել, որ չեն կարող տեսնել ճիշտ ճանապարհը: Ինչպես մի գնդակ, որը ընկնելով օվկիանոսի մեջ, դրա ջրից մի կաթիլ էլ չի ներծծում: Դա նշանակում է, որ գնդակն է փակ, քանի որ օվկիանոսն անսահման է և նրա ջուրը գտնվում է բոլորի տրամադրության տակ:

Այս այաներից սովորում ենք

1. Մեղքն ու անբարոյականությունը պատճառ են դառնում, որ մարդը զրկվի ճմշարտացիությունից:

2.Նույնիսկ ապստամբները մի օր ընդունում են ճշմարտությունը, սակայն այդ օրը շատ ուշ է գալիս :

Ավարտվեց մեր այսօրվա հաղորդումը: Աստված ձեզ պահապան: Հրավիրում ենք լսելու մեր հաջորդ հաղորդումները: