Դեկտեմբեր 15, 2018 04:38 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջույն գթության մարգարե Մոհամմադին: Ձեզ հրավիրում ենք ունկնդրելու Ելք դեպի լույս հաղորդումը, որում Ղուրանի այաները ներկայացվում են մատչելի մեկնաբանությամբ:

Յունես սուրայի 101-րդ այա.

قُلِ انظُرُواْ مَاذَا فِي السَّمَاوَاتِ وَالأَرْضِ وَمَا تُغْنِي الآيَاتُ وَالنُّذُرُ عَن قَوْمٍ لاَّ يُؤْمِنُونَ

«Ասա նրանց. Երկնքի ու երկրի հրաշալի տեսարանները,  հրաշքներն ու նախազգուշացումները ոչ մի բանի չպիտի ծառայեն նրանց համար, ովքեր չեն հավատա»։

Նախորդ այաներում ասացինք, որ անհավատության պատճառը բանականության բացակայությունն է, երբ մարդը չի խորհում աստվածային այաների մասին: Այս այան, մեկ անգամ ևս անդրադառնալով այդ խնդրին, ասում է, որ հավատքի նախապայմանը խորը և համապարփակ ուսումնասիրությունն է: Մյուս կողմից, նախորդ  այաների համաձայն, հավատքը պետք է լինի ինքնակամ,  ոչ թե պարտադրաբար: Ուստի այս այաները կարևորում են միտքը և բանականությունը, որպեսզի մարդը ընդունի հավատքի ուղին և հաստատակամ լինի դրանում: Բնականաբար, տիեզերքի հրաշքների մասին ուսումնասիրությունը պատճառ է դառնում, որպեսզի մարդը խոնարհվի արարչի առջև: Իհարկե, ոմանք այս ողջ հրաշագործությունը տեսնելով, պատրաստ չեն հավատքի գալ ու կասկածանքով են հետևում այս ամենին, կամ ընդհանրապես ժխտում են այդ ամենը:

 

Այս այայից սովորում ենք

1. Արարչագործության վերաբերյալ ուսումնասիրությունն Աստծուն ճանաչելու լավագույն միջոցն է:

2. Միայն Աստծո նշանները տեսնելով, մարդը չի կարող հավատքի գալ: Նա պետք է ունենա դրա կամքն ու ցանկությունը:

 

Յունես սուրայի 102-րդ այա

 فَهَلْ يَنتَظِرُونَ إِلاَّ مِثْلَ أَيَّامِ الَّذِينَ خَلَوْاْ مِن قَبْلِهِمْ قُلْ فَانتَظِرُواْ إِنِّي مَعَكُم مِّنَ الْمُنتَظِرِينَ

«Ի՞նչ հույս ունեն նրանք. իրենցից առաջ ապրած ժողովուրդներն ի՞նչ վախճան ունեցան. Նույնը պիտի ունենան իրենք. ասա նրանց: Ասա՝ Ես էլ ձեզ հետ պիտի սպասեմ»։

Նախորդ այաներում Աստված ընդդիմադիրներին հրավիրեց ուսումնասիրել տիեզերքոմ առկա աստվածային նշանները: Այս այան ասում է. Նրանց, ովքեր պատրաստ չեն ուսումնասիրել աստվածային այաները, սպասվում են դաժան օրեր: Որովհետև մարդկային հասարակության ճակատագիրը նման է մարդու ճակատագրին: Եթե մարդկանց մեծ մասը առաքինի լինեն, հասարակությունը կշարժվի դեպի առաջ: Իսկ եթե ողջ հասարակությունը անբարո լինի, այդպիսով այլևս հնարավոր չի լինի փրկել նրան: Նախորդ ցեղերի ճակատագրերը, ինչպես` Նոյի և Հուդի, հենց սա են ապացուցում: Ուստի իսլամի մարգարեն Աստծո կողմից գործուղվել է, որպեսզի Մեքքայի  անհավատներին ասի. «Եթե դուք կանգնեք Աստծո առաջնորդության դեմ, ուրեմն հենց այդ ցեղերի ճակատագրին եք արժանանալու»:

 

Այս այայից սովորում ենք

1. Աստծո պատվիրանները տարածվում են բոլորի վրա:

2. Անցյալի պատմությունը ապագայի համար պետք է դաս լինի:

Յունես սուրայի 103-րդ այա  

 ثُمَّ نُنَجِّي رُسُلَنَا وَالَّذِينَ آمَنُواْ كَذَلِكَ حَقّاً عَلَيْنَا نُنجِ الْمُؤْمِنِينَ

«Մեր պաշտպանությունն ազատեց մարգարեներին և հավատացյալներին: Նրանց փրկությունը օրենք է մեզ համար»:

Այս այան, խոսելով հենց այս աշխարհում Աստծո չարչարանքերի մասին, ասում է. «Իհարկե, Աստծո արդարության համաձայն, մեղավորն ու անմեղը և լավն ու վատը միասին չեն դատվում, այլ յուրաքանչյուր ցեղ, որ արժանի լինի պատժի և  նրանք,  ովքեր լռել են ուրիշների մեղքերի նկատմամբ, չարչարանքերի են ենթարկվում, իսկ մյուս հավատացյալնեը փրկվում են: Սա Աստծո պատգամն է»:

 Այս այայից սովորում  ենք

1. Իրական հավատացյալները պահպանվում են Աստծո զայրույթից հենց աշխարհիկ կյանքում, եթե նույնիսկ ապրում են անբարո հասարակութան մեջ:

2. Ապագան հավատացյալներինն է, որովհետև հանցավորները խորտակվում են, իսկ հավատացյալները` փրկվում:

 

Յունես սուրայի 104-րդ այա

قُلْ يَا أَيُّهَا النَّاسُ إِن كُنتُمْ فِي شَكٍّ مِّن دِينِي فَلاَ أَعْبُدُ الَّذِينَ تَعْبُدُونَ مِن دُونِ اللّهِ وَلَكِنْ أَعْبُدُ اللّهَ الَّذِي يَتَوَفَّاكُمْ وَأُمِرْتُ أَنْ أَكُونَ مِنَ الْمُؤْمِنِينَ ‏

«Մահկանացուներ, եթե իմ կյանքը տարակուսանքի է մատնում ձեզ, հայտարարում եմ, որ չակնկալեք, թե ես կպաշտեմ ձեր չաստվածներին: Ես պաշտում եմ այն Աստծուն, որ ձեզ մահ է ուղարկելու: Նա ինձ հրամայեց հավատացյալներից լինել»:

Որպես շարունակություն նախորդ այայի, որտեղ խոսվում էր անհավատների մասին, այս այան ասում է. «Նրանց, ովքեր կարծում են, թե հնարավոր է որ դու կասկածում ես քո բռնած ուղուն, կամ կհաշտվես իրենց հետ, կտրակապանես ասա. «Ես Աստծուց բացի ոչ մեկից չեմ վախենում և ձեր կուռքերի առջև չեմ խոնարհվում: Ես պաշտում եմ այն Աստծուն, որի ձեռքում է իմ և ձեր մահը  և նրանից երբեք չեք կարող փախչել: Իսկ ձեր կուռքերը  չեն կարողանա ձեզ փրկել մահից»:

 

Այս այայից սովորում ենք

1. Ուրիշների կասկածը, որքան էլ որ շատ լինի, չպիտի մեր կասկածի առիթը դառնա: Մենք պետք է շարունակենք մեր ճանապարհը:

2. Պաշտամունքի արժանի է նա, ում ձեռքերում են մեր կյանքն ու մահը:

 

Յունես սուրայի 105 և 106-րդ այաներ

 وَأَنْ أَقِمْ وَجْهَكَ لِلدِّينِ حَنِيفاً وَلاَ تَكُونَنَّ مِنَ الْمُشْرِكِينَ ‏

وَلاَ تَدْعُ مِن دُونِ اللّهِ مَا لاَ يَنفَعُكَ وَلاَ يَضُرُّكَ فَإِن فَعَلْتَ فَإِنَّكَ إِذاً مِّنَ الظَّالِمِينَ

«Ինձ ասաց. Հետևիր այն ուսմունքին, որը հեռու է կռապաշտությունից ու մոլորությունից և մի եղիր կռապաշտներից»։

«Երբեք օգնության մի կանչիր երևակայական չաստվածներին, որոնք ոչ կարող են քեզ օգնել, ոչ էլ վնասել: Եթե այս արգելքի դեմ գործես, կդասվես ամբարիշտների շարքին»:

Մարգարեն, ի պատասխան Աստծո հրամանի, ասում է. «Պետք է հետևել ճշմարիտ ճանապարհին,  չմոլորվել ու հաստատակամ լինել: Դա այն դեպքում, երբ կռապաշտության մեջ բազմաթիվ են սնոտիապաշտությունները և այնտեղ չկա իսկական հավատք: Ուստի չի կարելի պաշտել կուռքերին: Իսկ ով գնա այդ ուղղությամբ, բռնություն է գործադրել և' իր և' աստվածային օրենքների նկատմամբ:


Այս այաներից սովորում ենք

1. Պետք է ընդունել այն ուսմունքը, որն արտացոլի մարդու պարզ էությունը:

2. Բանական մարդը կամ իր օգտի համար է աշխատում, կամ իր վնասը վերացնելու: Սակայն կուռքերը ոչ օգուտ են բերում մարդուն և ոչ էլ կարող են հեռացնել վնասը: Ուրեմն կուռքերին հավատալը հեռու է բանականությունից:

Ավարտվեց մեր այսօրվա հաղորդումը: Աստված ձեզ պահապան: Հրավիրում ենք լսելու մեր հաջորդ հաղորդումները: