Դեկտեմբեր 17, 2018 05:14 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջույն գթության մարգարե Մոհամմադին: Ձեզ հրավիրում ենք ունկնդրելու Ելք դեպի լույս հաղորդումը, որում Ղուրանի այաները ներկայացվում են մատչելի մեկնաբանությամբ:

Յունես սուրայի 107-րդ այա.

وَإِن يَمْسَسْكَ اللّهُ بِضُرٍّ فَلاَ كَاشِفَ لَهُ إِلاَّ هُوَ وَإِن يُرِدْكَ بِخَيْرٍ فَلاَ رَآدَّ لِفَضْلِهِ يُصَيبُ بِهِ مَن يَشَاءُ مِنْ عِبَادِهِ وَهُوَ الْغَفُورُ الرَّحِيمُ ‏

«Միայն Աստված կարող է քեզ փրկել դժբախտությունից: Եթե քեզ երջանկաբեր մի բան ուղարկի, ոչ ոք չի կարող կասեցնել իր շնորհները: Նա բարիքներն իր կամքով է բաշխում իր ծառաներին: Գթած և անհիշաչար է նա»:

Նախորդ այաներում Աստված մարգարեին հրամայեց կտրուկ լինել անհավատների և կռապաշտների նկատմամբ և հստակ արտահայտել իր գաղափարը, որը հիմնված է միաստվածության վրա ու  նրանց գրավելու համար չլինել ճկուն: Այս այան շարունակելով այդ միտքն ասում է. իմացիր, որ քո օգուտն ու վնասը և քո ուրախությունն ու տխրությունը, այս ամենը Աստծո ձեռքերում են և նրանից բացի ոչ ոք չունի քեզ բարություն անելու կամ այդ բարությունը քեզանից խլելու հնարավորություն: Ինչպես որ առանց նրա  թույլտվության, որևէ մեկը չի կարող մյուսին վնաս հասցնել, կամ կանխել Աստծո  պատիժը:

Այս այայից սովորում ենք.

1. Անհավատներն ու կռապաշտները պետք է իմանան, որ հավատքից փախչելով, դուրս չեն գալիս աստվածային կամքի շրջանակներից և այն, ինչ Աստված ցանկանում է նրանց համար, իրականանում է:

2. Այն բարությունը, որը գալիս է Աստծո կողմից, Աստծո գթությունից է  ոչ թե մարդու արժանիքներից:

 

Յունես սուրայի 108-րդ այա.

 قُلْ يَا أَيُّهَا النَّاسُ قَدْ جَاءكُمُ الْحَقُّ مِن رَّبِّكُمْ فَمَنِ اهْتَدَى فَإِنَّمَا يَهْتَدِي لِنَفْسِهِ وَمَن ضَلَّ فَإِنَّمَا يَضِلُّ عَلَيْهَا وَمَا أَنَاْ عَلَيْكُم بِوَكِيلٍ

«Մահկանացուներ` ճշմարտությունը փայլում է ձեր աչքի առջև: Ով որ տեսել է այն, նրա հոգին լույսով է լցված: Ով որ հեռանա նրանից, կկորցնի իր հոգու փրկությունը: Ես բնավ լիազոր չեմ»:

Յունես սուրայի ավարտին, դիմելով բոլոր մարդկանց, մարգարեն ասում է. իմ պարտականությունն է  ձեզ փոխանցել աստվածային ներշնչանքը և ձեզ հրավիրել, որպեսզի հետևեք ճշմարիտ ճանապարհին: Եվ ես պարտավոր չեմ դա ձեզ պարտադրել: Ձեզանից յուրաքանչյուրը կարող է այն իր կամքով ընդունել, առաջնորդվել, ժխտել կամ մոլորվել: Սակայն իմացեք, որ ձեր անհավատությունն իմ կամ Աստծո համար ոչ մի տարբերություն չունի և միայն դուք եք դրանից վնասվելու: Որովհետև Աստված բացարձակ է և ես իմ պարտականությունը կատարել եմ ու այլևս չեմ պարտադրելու, որ հավատքի գաք:

Այս այայից սովորում ենք

1. Աստված մարդկանց ժամանակ և հնարավորություն է տալիս, ցույց տալով նրանց ճշմարիտ ճանապարհը: Իսկ մարդիկ իրենք պետք է որոշեն,  ցանակնում են ընթանալ այդ ճանապարհով, թե՞ ոչ:

2. Կրոնական քարոզիչների և իմաստունների պարտականությունն է մարդկանց հրավիրել ճիշտ ճանապարհի և ուղղորդել և ոչ թե պարտադրել դա:

 

Յունես սուրայի 109-րդ այա

 وَاتَّبِعْ مَا يُوحَى إِلَيْكَ وَاصْبِرْ حَتَّىَ يَحْكُمَ اللّهُ وَهُوَ خَيْرُ الْحَاكِمِينَ

 «Հետևաբար, հետևիր քեզ համար եղած աստվածային հայտնություններին և սպասիր քո Աստծո վճռին: Դատավորներից ամենաարդարն է նա»:

Յունես սուրայի վերջին այան նույնպես շեշտում է, որ անհրաժեշտ է ընթանալ Աստծո ճանապարհով և առաջին հերթին մարգարեներին, հավատացյաներին ու նրանց հետևորդներին հրավիրում է  լինել տոկուն` մինչև վերջնական հաղթանակ: Բնականաբար, թաղութները(կռապաշտները) և բռնատերերը բազմաթիվ խոչնդոտներ են ստեղծում հավատացյալների առջև, որոնց պետք է դիմանալ ու չսարսափել դժվարություններից: Այնուամենայնիվ, Աստված տեսնում է  ամեն ինչ և արդարության հաստատման օրը դատելու է նրանց: Իսկ այս աշխարհում նրանք, ովքեր կանգնում են բռնության դիմաց, ի վերջո հաղթելու են:

Այս այայից սովորում ենք

1. Մարդիկ իրավունք ունեն հավատքի գալ կամ անհավատ դառնալ: Սակայն նրանց անհավատությունը չպետք է մեր մեջ կասկած առաջացնի: Մենք պետք է շարունակենք մեր ճանապարհը` հետևելով Աստծո պատվիրաններին:

2.  Մեր գործը պետք է շարունակենք և չմտահոգվենք ապագայի համար, քանի որ ապագան Աստծո ձեռքում է, ով լավագույն դատավորն է:

Ավարտվեց մեր այսօրվա հաղորդումը: Աստված ձեզ պահապան: Հրավիրում ենք լսելու մեր հաջորդ հաղորդումները: