Դեկտեմբեր 19, 2018 01:39 Asia/Yerevan

Այսօրվա զրույցում խոսելու ենք Թավրիզ քաղաքի պատմական երկու կարևոր շինությունների մասին:

Թավրիզ քաղաքն իր վայրիվերումներով լի պատմությամբ և տարբեր ժամանակաշրջաններում յոթ անգամ Իրանի մայրաքաղաքը լինելով, արժեքավոր ժառանգություն է ներկայացնում: Եվ չնայած մի քանի անգամ հիմնովին ավերվել է երկրաշարժից, սակայն ունի բազմաթիվ պատմական կոթողներ: Փորձագետների կարծիքով Թավրիզում պատմական ժառանգություն համարվող բնակարանների թիվն անցնում է 500-ից:

Հեյդարզադե, Քուզե Քանան, Գյանջեի, Գյարուսի, Սալմասի,Մոջթահեդի, Սեհաթի, Սաթարխան, Ալի Մուսիո և Հարիրին ընդամենը մի քանիսն են այն հարյուրավոր պատմական բնակարաններից, որոնք վերանորոգվել են և որպես հանրային վայրեր, հիմնականում թանգարանային նշանակությամբ հասանելի են դարձել հասարակության, այդ թվում զբոսաշրջիկների համար:

Պատմական այս տները բարոյական ու նյութական մեծ հարստություն են համարվում, որոնք ներկա ու ապագա սերունդներին կապում են իրենց նախնիներին և ազգային ու վերտարածաշրջանային մասշտաբով ներկայացնում են այս պատմական քաղաքի մշակութային հարստությունը:

Ամիր Նեզամ Գարուսիի բնակարանը Թավրիզի արժեքավոր շինություններից է, որն այսօր վերածվել է Ղաջարների թանգարանի: Քիչ անց ավելի մանրամասն կխոսենք այս թանգարանի մասին:

***********

Նասիրեդդին շահի թագավորության ժամանակաշրջանի քաղաքական այրերից՝ Ամիր Նեզամ Գարուսիի բնակարանը, որն այսօր թանգարանի է վերածվել, ընդարձակ բակով գեղեցիկ շինություն է: Այդ շինության տարբեր հատվածներ այցելելով կարելի է ծանոթանալ Իրանի ժամանակակից պատմության որոշակի մի հատվածին:

Հասան Ալի խան Ամիր Նեզամ Գարուսի

Հիշյալ շինությունը 1991թ.գնվել է Իրանի մշակութային ժառանգության կազմակերպության կողմից և 1749 համարով գրանցվել է Իրանի ազգային հարստությունների ցուցակում: Շինության ավանդական ցուցանիշերի և ճարտարապետական առանձնահատկությունների պահպանմամբ կատարված վերանորոգումերից հետո, 1996թ. այդ շինությունն իր աշխատանքն սկսեց որպես ղաջարների թանգարան:

Թանգարանը գտնվում է Թավրիզի Շեշգալան  թաղամասում, որն ամենահին թաղամասերից է համարվում: Ղաջարների օրոք գեղեցիկ շինություններ են կառուցվել այդ թաղամասում, որոնցից մեկն էլ Ամիր Նեզամ Գարուսիի բնակարանն է եղել, որը դեռ շարունակում է պահպանել իր շքեղությունը:

Այդ շինությունը թանգարանի է վերածվել այն պատճառով, որ Թավրիզը որպես իշխանավորների քաղաք մեծ նշանակություն է ունեցել ղաջարների օրոք: Աբբաս Միրզայի իշխանության վաղ շրջաններց սկսյալ Թավրիզը ղեկավարվում էր արքայազների կողմից: Այնուհետև քաղաքում հաստատվեցին ղաջար թագավորների տեղակալները, որոնք թագավորության հասնելուց հետո մայրաքաղաք էին մեկնում: Իրան-Ռուսաստան պատերազմների ժամանակ ևս Թավրիզը եղել է հրամանատարական կենտրոն:

Ամիր Նեզամ Գարուսիի բնակարանը

Տեսարժան այս բնակարանն ունի 1500 քմ մետր տարածք երկու հարկում և ընդհանուր մակերեսը երեք հազար քառակուսի մետր է: Շենքն ունի ներքին ու արտաքին բակեր, որոնց գեղեցկությունը կրկնապատկում են պարտեզներն ու ավազանները: 16 գեղեցիկ սյուների վրա է ամրացված պատշգամբը: Շինության վերևի հարկում կան երկու մեծ հյուրասենյակներ, որոնք երկու կողմից միանում են պատշգամբին: Վերևի հարկում գունավոր ապակիներով պատուհանները, հյուսիսային ու հարավային կողմից արտաքին պատերի դեկորատիվ սվաղումները, ներքին պատերի հայելապատումներն ու պատերի սվաղով հարդարանքներն առավել գեղեցկացրել են շինությունը:

Շենքի ամենագեղեցիկ մասերից է նկուղը, որտեղ կա մեծ ավազան: Այն միջանցքներով  միանում է բակին ու հարակից սենյակներին: Արևելյան մասում կան չորս, իսկ արևմտյան մասում յոթ սենյակներ: Ավազանը հարդարված է քարե ամուր սյուներով ու աղյուսե կամարներով, որի բնական ու հանգստացնող խոնավոթյունը տարվա շոգ եղանակներին զարմացնում է զբոսաշրջիկներին:

Այս գեղեցկությունների կողքին, շինության տարբեր կողմերում  կարելի է տեսնել ղաջարների ժամանակաշրջանին պատկանող ձեռարվեստի տարբեր աշխատանքներ:

Առաջին հարկը բաղկացած է մետաղադրամների, հյուսածվածքների, ճենապակիների ու ապակիների, մետաղների և երաժշտական  ու  Խաթամի դահլիճներից:

Նկուղում կան քարի, զենքի, պետայրերի, ճարտարապետության ու քաղաքաշինության, կողպեքի ու փարոսի դահլիճները:

Ղաջարների թանգարանում արժեքավոր ստեղծագործություններ են երևելի դեմքերի արձանները, այդ թվում գահաժառանգ՝ Աբբաս Միրզայի, Ամիր Քաբիրի, Միրզա Իսա Ղաեմմաղամ Ֆարահանիի, Աբոլղասեմ Ֆարահանիի,  Նեզամ Զանգանեի  և Ամիր Նեզամ Գարուսիի արձանները :

Թանգարանում եղած պատկերներն ուշագրավ են բոլոր այցելուների համար: Թանգարանում կան լուսանկարներ, որոնք արվել են Նասերեդդին շահի օրոք Իրան բերված նախնական ֆոտոխցիկներով: Կան նաև հագուստների, ձեռագրերի, կենցաղային տարբեր իրերի ու արվեստների նմուշներ, որոնք գրավիչ ու կարևոր են:

Այդ համալիրում քայլելիս ղաջարների ժամանակաշրջանի պատմության գիրկն ենք անցնում, այնպես որ ամենաթույլ երևակայությամբ կարելի է պատկերել այն օրերի կյանքը:

Շարբաթօղլիի բնակարանը Թավրիզի մյուս հին ու նշանավոր տներից է, որը նույնպես ղաջարների ժամանակաշրջանին է պատկանում: Բնակարանը գտնվում է Թավրիզի Սորխաբ կոչվող հին թաղամասում: Ղաջարների ճարտարապետության ոգին զգալիորեն նկատելի է այդ բնակարանում և Թավրիզի գրավչություններից է համարվում:

Շարբաթօղլիի բնակարանը

1300 քառակուսի մետր տարածությամբ այդ բնակարանը կառուցվել է 1500 քառակուսի մետր տարածության վրա: Շինությունը երեք հարկ և հյուսիսային ու հարավային երկու բակեր ունի:

Հյուսիսային դռնից շենք մուտք գործելու համար պետք է անցնել սյունասրահից, որը մի քանի աստիճանով միանում է առաջին հարկին: Հարավայն բակից բնակարան մուտք գործելու համար նույնպես անցնում ենք աղյուսե կամարներով միջանցքից: Առաջին հարկում հյուրասենյակներն ու իրար միացած մի քանի սենյակներ են: Այնտեղ է գտնվում նաև գլխավոր սրահը: Ցոկոլային և առաջին հարկերը սանդուղքով միացած են իրար, իսկ նկուղ են մուտք գործում շենքի ներսից : Նկուղի առաստաղը կամարաձև է և կազմված է մի քանի իրար միացած միջանցքներից: Շինության հյուսիսային կողմի ճակատն աղյուսապատ է, իսկ հարավային կողմը փայտե սյուներից է կազմված: Փահլավիների օրոք բնակարանի հյուսիսային մասի երկու հարկում սենյակներ են ավելացել:

Շարբաթօղլիի բնակարանը

Հաշեմ Խանի ավագ որդին՝ Հաջ Մաջիդ Շարբաթօղլին 1285 թվին այս բնակարանի սեփականատերն է եղել: Նա Թավիզում գորգի ամենահայտնի առևտրականներից է եղել: Պատմում են, թե Իմամ Հոսեյնի սգո հանդիսության մասնակիցները հյուրասիրվում էին նրա բնակարանում: 1990թ. Թավրիզի քաղաքապետարանը գնել է այդ շենքը և վերանորոգելուց հետո, մշակութային ժառանգության կազմակերպությունը Շարբաթօղլիի բնակարանը Թավրիզի մշակութային կենտրոնի է վերածել: Ներկայիս այդ տարածքում գործունեություն է ծավալում Արևելյան Ատրպատականի իրանագիտության կառույցը: 2000թ. Շարբաթօղլիի շենքը գրանցվել է Իրանի ազգային ժառանգությունների ցուցակում: Տան մուտքի մոտ տեղադրված են երկու քարե հարթակներ, որոնց վրա կարող են հանգստանալ հեռու ճանապարհներից եկած ուղևորները:

Շարբաթօղլիի բնակարանը

Տան մուտքի սյունասրահից անցնելով մուտք ենք գործում գրեթե երկար մի միջանցք, որտեղից անցնելով մարդը կտրվում է իր հոգսերից:

Հաջորդ միջանցքը կարճ է, սակայն ոչ ուղիղ, այնպես որ արտաքին բակը չի երևում:

Իրանական բոլոր հին տները գրեթե այսպիսին են և սենյակներն իրար ճանապարհ ունեն:

Արտաքին բակում տեղ էր հատկացված ձիերի համար: Այդ բակում երկու պարտեզներ ու մեծ շատրվան կա, որոնք մաքրում են հոգին ու աշխուժություն են առաջացնում տնեցիների ու այդ բնակարան մուտք գործողների մոտ:

 

Պիտակ