Դեկտեմբեր 20, 2018 16:40 Asia/Yerevan

Վիճակագրական տվյալների համաձայն, անցած 40 տարիների ընթացքում, գրագետ բնակչության թիվն Իրանում էական աճ է արձանագրել: Այսօր խոսելու ենք Թեհրանի ամենահայտնի պողոտաներից մեկի` «էնղելաբե էսլամի»(թարգ.Իսլամական հեղափոխության) պողոտայի մասին, որը 1978թ. շահի ռեժիմի դեմ բողոքների կենտրոնն էր:

 

  Այս պողոտան Թեհրանի կենտրոնական պողոտաներից է, ունի մոտ 5 կմ երկարություն և արևմուտքը միացնում է  արևելքին: «էնղելաբ-ե էսլամի»(Իսլամական հեղափոխության) պողոտան թեհրանցիներն անվանում են «էնղելաբ» (Հեղափոխության) պողոտա: Այստեղ կան հրապարակներ, շուկաներ, ինչպես նաև Թեհրանի պետական ու Շարիֆի անվան պետական համալսարանները: Պողոտան շատ  բանուկ է: Այստեղ են տեղակայված նաև Թեհրանի գրավաճառների կենտրոնը, որը պողոտայի ամենակարևոր հատվածներից մեկն է համարվում:

էնղելաբ-ե էսլամի՝ (Իսլամական հեղափոխության)պողոտայի  վրա գտնվող Թեհրանի համալսարանը

 

 

Շատ թեհրանցիներ գրավաճառ ասելով առաջին հերթին հիշում են Էնղելաբ  պողոտայի վրա գտնվող գրավաճառների կենտրոնը: Գրավաճառներն աշխատում են Թեհրանի պետական համալսարանի դիմաց, որը կառուցվել է 1934թ.:

Հայաստանից Թեհրան այցելած Քրիստինա Խանիկյանն, ասում է. “Երբ այցելեցինք Էնղելաբ՝ Հեղափոխության պողոտա, կարծում էի, որ այն պատերազմ է հիշեցնելու: Սակայն մենք այնտեղ տեսանք գրքեր: Եվ եթե ինձ հարցնեին, թե այս պողտայի անունն ինչ կդնեի, կասեի` «Գրքերի աշխարհ»:

Թեհրանի էնղելաբ՝ Հեղափոխության պողոտան լի է գրավաճառատներով

 

 

Իրանում կա 2500 համալսարան, ինչը ցույց  է տալիս, թե որքան կարևոր է այս երկրում կրթությունը: Տվյալները ցույց են տալիս, որ անցած 40 տարիների ընթացքում, Իրանի գրագետ բնակչության թիվն էապես աճել է: Մինչև հեղափոխության հաղթանակը, կրթությունը հիմնականում տարածված էր քաղաքում: Սակայն հեղափոխությունից հետո, որոշվեց, որ կրթության ոլորտում պետք է արդարություն հաստատվի: Եվ հնարավորություն ստեղծվեց, որպեսզի գյուղացիները նույնպես կրթություն ստանան: Այդ ժամանակ ձևավորվեց մի շարժում, որը կոչվում էր “Գրագիտության շարժում”: Գյուղերում բացվեցին նոր դպրոցներ: Այսօր արդեն կարելի է  ասել, որ դպրոցական կրթության առումով, Իրանում քաղաքի ու գյուղի միջև համարյա տարբերություն չկա: Վիճակագրական տվյալների համաձայն, վերջին չորս տասնամյակում, Իրանի գրագետ բնակչության թիվը գյուղերում 30 տոկոսից հասել է 70 տոկոսի, իսկ  քաղաքներում 65 տոկոսից`89 տոկոսի: Իհարկե, գյուղերում կրթության հարցը միայն տարրական գրագիտությամբ չի սահմանափակվում: Գյուղացի շրջանավարտները դպրոցն ավարտելուց հետո ընդունվում են համալսարաններ:

Բրիտանացի զբոսաշրջիկ Ռեբեքա Լավն Իրան այցելելուց հետո իր վեբ կայքում գրել է. “Երբ Իրանում մտա մի գյուղ, մի երիտասարդ գյուղացի ինձ խնդրեց կարդալ Շեռլոկ Հոլմսի վերաբերյալ իր գրաքննադատությունը: Մեկնաբանությունը շատ հետաքրքիր էր: Հեղինակն օգտվել էր նաև անգլիական բառակապակցություններից: Դա ինձ համար շատ հետաքրքիր էր և ես իրոք նոր կարծիք կազմեցի Իրանի մասին”:

Ռեբեքա Լավն Իրանում

 

ESI կայքի տվյալների համաձայն, 2008-2018թթ իսլամական երկրների գիտական աղբյուրների ավելի քան 20 տոկոսը պատկանում է Իրանին: Իրանը կարողացել է այս ոլորտում առաջատար տեղ զբաղեցնել: Այլ խոսքով, այս ժամանակահատվածում Իրանից գիտնականների կողմից հրատարակված նյութերի ծավալն աճել է 8 անգամ: Հոդվածները վերաբերվել են ճարտարագիտության, մաթեմատիկայի, քիմիայի, ֆիզիկայի, գյուղատնտեսության, բժշկության և այլ ոլորտների: Իսկ գիտական մոնիտորինգի կենտրոնի զեկույցի համաձայն, Իրանի 23 համալսարաններ 2018թ. մտել են աշխարհի լավագույն համալասարանների թվի մեջ: Իսկ Թեհրանի Ամիր Քյաբիր և Թեհրանի բժշկական համալսարանները ձեռք են բերել լավագույն միավորները:

Իրանում կրթության մակարդակի բարձր լինելը պատճառ է դարձել ,որ Մարիշիայի նման մարդիկ թյուրիմացության մեջ ընկնելով կարծեն թե բոլորն Իրանում ունեն դոկտորականի աստիճան (P.H.D ):

Լեհ զբոսաշրջիկ Մարիշիան, Իրան կատարած այցի ժամանակ զարմացել է, թե որքան են Իրանում կարևորել կրթությունը: Վերադարձին նա համացանցում, գրել է. “ Ըստ երևույթին, Իրանում բոլորը PHD ունեն և սա հրաշալի է, քանի որ կանայք ու աղջիկները նույնպես, առանց խտրականության, կարող են ստանալ կրթություն: Իհարկե այս ամենի համար կան տրամաբանական պատճառներ”:

Իրանում շատերն ունեն բարձրագույն կրթություն, սակայն ոչ բոլորն իհարկե ունեն  PHD: Կրթությունն անշուշտ շատ կարևոր է իրանցիների համար: Ծնողներն անում են ամեն ինչ, որպեսզի իրենց զավաները ստանան բարձրագույն կրթություն: Լեհ զբոսաշրջիկ Մարիշիան ասում է. “Իրանցիները մշտապես կարևորել են կրթությունը”: