Ելք դեպի լույս 345
Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջույն գթության եւ խաղաղության մարգարե Մոհամմադին: Բարեւ Ձեզ: Հրավիրում ենք ունկնդրելու Ելք դեպի լույս հաղորդումը, որում Ղուրանի այաները ներկայացվում են մատչելի մեկնաբանությամբ:
Հուդ սուրայի 25 և 26-րդ այաներ.
وَلَقَدْ أَرْسَلْنَا نُوحًا إِلَى قَوْمِهِ إِنِّي لَكُمْ نَذِيرٌ مُبِينٌ
أَنْ لَا تَعْبُدُوا إِلَّا اللَّهَ إِنِّي أَخَافُ عَلَيْكُمْ عَذَابَ يَوْمٍ أَلِيمٍ
"Մեր կողմից ուղարկված Նոյն ասաց իր ժողովրդին. Ես պաշտոն ունեմ Աստծո խոսքը ձեզ փոխանցել:"
"Միակ Աստծուն պաշտեք, այլապես գուցե արժանանաք դատաստանի օրվա պատիժներին:"
Այս այաները վերաբերում են Նոյին, թե ինչպես էր նա մարդկանց հրավիրում պաշտել միակ Աստծուն: Նոյն առաջին մարգարեն էր, ով պայքարեց կռապաշտության դեմ, սակայն երկար ժամանակ մարդկանց հավատքի հրավիրելուց հետո, միայն մի փոքրիկ խումբ նրան հավատաց ու հետևեց: Վերջապես նրա անեծքով ողջ երկրում փոթորիկ բարձրացավ և բոլոր մարդիկ, բացի հավատացյալներից, ոչնչացան: Նոյը հենց սկզբից մարդկանց զգուշացնում էր, թե Աստծուն չհետևելն ինչ հետևանք կարող է ունենալ: Բայց նրան ոչ ոք չհավատաց: Եվ հենց այստեղ է իսկական ճշմարտությունը, որ մարգարեների նախազգուշացումները լուրջ են ոչ թե կատակ: Նրանք մշտապես զգուշացրել և տեղեացրել են մարդկանց:
Այս այաներից սովորում ենք․
1.Թմբիրի մեջ հայտնված հասարակությունը զգուշացման կարիք ունի, որպեսզի քնից արթնանա:
2.Բոլոր մարգարեների հրավերը եղել է աստվածապաշտությունը, որպեսզի մարդիկ փրկվեն սնոտիապաշտությունից:
Հուդ սուրայի 27 -րդ այա․
فَقَالَ الْمَلَأُ الَّذِينَ كَفَرُوا مِنْ قَوْمِهِ مَا نَرَاكَ إِلَّا بَشَرًا مِثْلَنَا وَمَا نَرَاكَ اتَّبَعَكَ إِلَّا الَّذِينَ هُمْ أَرَاذِلُنَا بَادِيَ الرَّأْيِ وَمَا نَرَى لَكُمْ عَلَيْنَا مِنْ فَضْلٍ بَلْ نَظُنُّكُمْ كَاذِبِينَ
"Անհավատություն որդեգրած ժողովրդի մեծամեծները պատասխանեցին. դու էլ մեզ պես մի մարդ ես: Ժողովրդի ամենաստորին հատվածն էլ քեզ հետևել է առանց մտածելու: Դու չունես որևէ արժանիք, որը քեզ ավելի գերազանց դարձնի: Դու և քո նմանները խաբեբաներ եք:"
Պատմության ընթացքում ժողովուրդների ղեկավարները հակառակվել են մարգարեներին: Նրանք մարգարեների առաքելությունը դեմ են գնահատել իրենց շահերին, քանի որ հասկացել են, որ եթե մարդիկ ընդունեն մարգարաների հրավերը, այլևս չեն հետևի իրենց և իրենց իշխանությունը կոչնչանա: Այս այան ասում է, որ ժողովրդի մեծամեծները դեմ կանգնեցին Նոյին, փորձելով նվասատացնել նրան ու մարդկանց հեռացնել նրանից: Նրանք ասացին . "Դու մեզ նման մի մարդ ես և ոչ մի առավելություն չունես որպեսզի մենք հետևենք քեզ": Իհարկե, մարգարեներն իրենք մշտապես ասել են, որ մարդ են և ոչ թե հրեշտակ կամ Աստծո որդի: Սակայն տարբերությունն այն է, որ Աստված նրանց ներշնչում է իր խոսքը և իրենք պարտավոր են այն տարածել ամենուր: Անհավատները նվաստացնում էին Նոյի հետևորդներին, ասելով, որ նրանք խուժաններ են, ովքեր տեղ չունեն հասարակության մեջ: Դա այն դեպքում, երբ հասարակության ավելի ցածր դասակարգերը հետևում էին մարգարեներին այն պատճառով, որ նրանց ուսմունքն իրենց փրկում էր բռնությունից: Երբեմն էլ ճշմարտության հակառակորդները մարգարեներին ասում էին, որ իրենց խոսքերը սուտ են, կախարդանք են և ոչ մի արժեք չունեն մարդկանց համար:
Այս այայից սովորում ենք․
1. Ուրիշներին նվաստացումը նրանց ձևն է, ովքեր չեն կարողանում ընդունել ճշմարտությունը:
2. Նրանք, ովքեր ավելի քիչ են կախված աշխարհիկ կյանքից, ավելի շուտ են հավատքի գալիս: Իսկ բռնատերերը մշտապես եղել են մարգարեների դեմ պայքարի առաջին շարքերում:
Հուդ սուրայի 28-րդ այա․
قَالَ يَا قَوْمِ أَرَأَيْتُمْ إِنْ كُنْتُ عَلَى بَيِّنَةٍ مِنْ رَبِّي وَآتَانِي رَحْمَةً مِنْ عِنْدِهِ فَعُمِّيَتْ عَلَيْكُمْ أَنُلْزِمُكُمُوهَا وَأَنْتُمْ لَهَا كَارِهُونَ
"Նոյն ասաց իր ժողովրդին. Արդյոք երբ տեսնեք ես պարզ նշաններ ունեմ Արարչիս կողմից եւ նա ինձ պարգեւել է հատուկ շնորհներ, որը թաքուն է մնացել ձեր աչքից(կրկի՞ն անհնազանդ էիք լինելու):Արդյոք ցանկանու՞մ եք ստիպեմ ձեզ ընդունելու այն, ինչ անցանկալի է ձեզ համար:"
Նոյը, դիմելով իր ընդդիմադիրներին, ասում է."Թեև ձեզ նման մարդ եմ, սակայն ունեմ բանականություն և Աստծո կողմից տրված վարդապետություն: Ես հրաշք եմ գործում, որպեսզի ապացուցեմ իմ խոսքը: Ես ունեմ բանականություն և տրամաբանական խոսք, որպեսզի ձեզ հրավիրեմ պաշտել միակ Աստծուն և հեռու լինել կռապաշտությունից: Այն, ինչ ձեզ ասում եմ, իմ կողմից չէ և իմ կողմից էլ չէ, որ ձեզ հրավիրում եմ հավատքի գալ: Պարզապես Աստված իմ նկատմամբ բարի է եղել և իր կրոնի առաքելությունն ինձ է հանձնել: Սակայն եթե կարծում եք որ ես ձեզ կպարտադրեմ ընդունել իմ խոսքերը և հետևել Աստծուն, սխալվում եք, քանի որ դա դեմ է աստվածային իմաստնությանը:"
Այս այայից սովորում ենք․
1. Մարգարեները մարդկանց հրավիրել են պարզ բանականությամբ և ոչ թե անհիմն խոսքերով:
2. Մարդն ազատ է ընտրել իր կրոնը և ոչ ոք չի կարող նրան պարտադրել դա անել:
Ավարտվեց մեր այսօրվա հաղորդումը: Աստված ձեզ պահապան: