Ապրիլ 02, 2016 04:24 Asia/Yerevan

Հանուն արարչի: Ձեզ ենք ներկայացնում «Իրանցի հանրահայտ գործիչնր՝ համաշխարհային պարծանքներ» խորագրով նոր հաղորդաշարի երրորդ համարը։ Նախորդ երկու հաղորդումների ընթացքում ձևակերպելով մշակութային ժառանգության սահմանումն ու բաժանելով այն նյութականի ու հոգևորի, խոսեցինք Իրանի մշակութային ժառանգության և դարերի ընթացքում դրա կողպտման մասին։ Նաև նշեցինք, որ իրանցի հանրահայտ մարդկանց հետ ծանոթանալու համար հարկավոր է, նախ և առաջ, ծանոթանանք նրանց ինքնության և մշակութային նախապատմության հետ։ Ուստի, անդրդարձ

Ասացինք, որ պարսիկները, որոնք Մթա առաջին հազարամյակում ստեղծեցին առաջին ամենամեծ կայսրությունը, նախ հաստատվեցին Ուրմիա լճի շրջակայքում, ապա գաղթեցին դեպի Իրանի հարավում գտնվող ներկայիս Ֆարս երկրամաս, որտեղ հիմնադրեցին մի դրածո պետություն՝ Մարական թագավորությունը, որն էլ հող պատրաստեց Աքեմենյան կայսրության համար։ Իրանի բարձրավանդակ ներգաղթելուց հետո մարերն ու պարսիկները հակառակ այդ ժամանակներում ընդունված ձևերի, սկսեցին համագործակցել և մշակութային փոխանակումներ իրականացնել։

Աքեմենյան կայսրության կենտրոնը հանդիսացող Պարսկաստանը քաղաքակրթությունից զուրկ և նախնադարյան ցեղի բնակավայրը հանդիսացող երկրամաս չէր, այլ Պերսեպոլիսում հայտնաբերված կավե սկավառակների ու խեցե իրերի վրա փորագրված սեպագիր արձանագրությունների համաձայն, այն Սիրիայի ափերից մինչև Հնդկաստանը սփռված քաղաքակրթության կենտրոնն էր։

Որոշ ժամանակ անց պարսիկները հաղթեցին մարերին, միավորեցին Իրանի բարձրավանդակում գտնվող, հազարամյակների նախապատմություն ունեցող քաղաքակրթությունները, ապա ընդլայնեցին սահմանները մինչև Միջագետք, Փոքր Ասիա, Միջին Ասիա և Հնդկաստանում գտնվող Ինդոս գետի ափերը, և փաստորեն, բացի Աթենքի, Սպարտայի և Չինաստանի պետություններն ու քաղաքները, նրանք իրենց գերիշխանության տակ առան ողջ քաղաքակիրթ աշխարհը։ Այդ քաղաքների նվաճումը միայն ռազմական ուժերով չիրականացավ, այլև շատ դեպքերում իրանական զորքերն այդ տարածքները գրավում էին որպես փրկիչ ուժ՝ տեղի ցեղախմբերի համագործակցությամբ։ Իրանական ցեղախմբերը, որպես Աքեմենյան թագավորության համակարգողն ու կառավարողը, սփռվեցին այն ժամանակաշրջանի ողջ քաղաքակիրթ աշխարհի տարածքում։ Այդ ժամանակ իր գագաթնակետին է հասնում իրանական ցեղախմբերի ակտիվությունը։ Կառուցելով արքայական ճանապարհը Իրանի հարվում գտնվող Շուշից մինչև Փոքր Ասիայում (այժմյան Թուրքիայում) գտնվող Լիդիա, աքեմենյաններն առաջին անգամ մարդկային տարբեր ցեղախմբերի միջև ստեղծեցին նյութական ու հոգևոր ավելի լավ հարաբերություն ունենալու հնարավորություն։

**********

Աքեմենյանների կայսրությունն ուներ պլուրալիստական հատկություն և հակառակ անցյալ փոքր կայսրությունների, ինչպիսիք են Բաբելոնիան ու Ասորստանը, նրա արշավանքները չէին իրականացվում այլ ցեղերի ու մշակույթների ոչնչացման ու թալանման նպատակով։ Նրանք յուրաքանչյուր նվաճման ժամանակ ձգտում էին իրենց դրսևորել որպես նվաճվող ցեղի քաղաքակրթության ու մշակույթի աջակիցն ու շարունակողը և թույլ էին տալիս, որ նվաճված ցեղերը շարունակեին իրենց ընդունված ապրելակերպը հարաբերական ազատությունների սահմաններում։ Մինչև այդ ժամանակ նվաճված երկրների կառավարման գործում ընդունված ձևերի՝ անշարժ ու շարժական գույքի ու ակտիվների կողոպտման փոխարեն, աքեմենյանների իշխանները հարկերի գանձման դիմաց պաշտպանում էին այդ երկրներում ապրող ցեղերի գույքն ու մշակույթը։ Այդ երկրների ժողովուրդները հարաբերական ազատություն էին վայելում կրոնի, տնտեսության և առևտրի հարցերում։ Մարել էին ավերիչ պատերազմները, որոնք դարեր շարունակ խլել էին մարդկանց հանգիստն ու անվտանգությունը և քաղաքակիրթ ժողովուրդները աքեմենյանների կայսրությունում վայելում էին խաղաղությունն ու անվտանգությունը։

Մթա 330 թվականին Ալեքսանդրի կողմից Աքեմենյանների կայսրության փլուզմամբ զգալի փոփոխություն չառաջացավ աշխարհում իրանական ցեղերի սփռվածության հարցում, քանի որ Ալեքսանդրը իրանական քաղաքակրթության ու մշակույթի դեմ ճնշող նախնական վերաբերմունքից հետո շուտ հասկացավ, որ իր նվաճած տարածքների կառավարման համար անհրաժեշտ են իրանցի քաղաքացիական ու ռազմական կառավարիչները, որոնք հարյուրամյակների փորձ ունեին համաշխարհային մասշտաբների հասնող մի կայսրության կառավարման գործում։ Այդ իսկ պատճառով Ալեքսանդրը մի շարք իրանցի քաղաքացիական ու ռազմական կառավարիչներին վերականգնեց իրենց նախկին պաշտոններում և հույնների ղեկավարմանը հանձնեց միայն իր կառուցած քաղաքները, որպեսզի կառավարվեն հունական մոդելի հիման վրա։

Ալեքսանդրի մահից և իր հետնորդների՝ Սելևկյանների կարճատև իշխանությունից հետո, Իրանում իշխանության եկան Պարթևները և ավարտվեց համաշխարհային մի կայսրության ժամանակաշրջանը և աշխարհը բաժանվեց իրանական ու հռոմեական երկու կայսրությունների միջև։

Պարթևները Իրանի հյուսիսարևելքում ապրող արիական գերդաստաններից էին, որոնք վճռորոշ և կենտրոնական դերակատարություն չունեին Աքեմենյանների թագավորությունում, և աքեմենական մշակույթի լուսանցքում էր գտնվում Իրանի բարձրավանդակի այդ շրջանը ի հեճուկս Աքեմենյանների քաղաքական ու մշակութային կենտրոնները հանդիսացող Իրանի կենտրոնական, հարավային ու արևմտյան շրջանների։

Պարթևները իրենց իշխանության սկզբում խիստ գտնվում էին հունական մշակույթի ազդեցության տակ և նույնիսկ լիովին ծանոթացան հունարենի հետ և դա կնքեցին որպես իրենց պաշտոնական լեզու։ Շարժվելով դեպի հարավային շրջաններ, հետզհետե նրանք դուրս եկան հունական կաշվից և առավել քան երբևէ մոտեցան իրանական իսկական մշակույթին։ Վերջապես նրանք հույն և սելևկյանների իշխաններից հետ վերցրին Միջագետքը և Տիգրիսի մյուս ափում՝ Սելևկիա քաղաքի դիմաց հիմնադրեցին Տիզբոն քաղաքը որպես իրենց մայրաքաղաք։ Այդ ժամանակ գրեթե անհետացել էր պարթևների հունամոլությունը և հունարեն լեզվի փոխարեն, նրանք իրանական Փահլավերենը ընտրել էին որպես պաշտոնական լեզու և սկսել էին դավանել Իրանի իսկական ու ավանդական կրոնը՝ զրադաշտությունը։

Այս ժամանակաշրջանում տեղի ունեցած կարևոր իրադարձությունն այն է, որ Աքեմենյանների ու Սելևկյանների շրջանում լուսանցքային և ոչ հիմնական դերակատարություն ունեցող՝ Իրանի արևելյան ու հյուսիս-արևելյան շրջանները միացան իրանական քաղաքակրթության ու մշակույթի հիմնական մասին և այսպիսով ինտեգրվեցին Իրանի հիմնական մշակույթի մեջ։

***************

Պարթևական ժամանակաշրջանի մեկ այլ վճռորոշ իրադարձություններից էր Մետաքսե ճանապարհի բացումը, որում Իրանը հանդիսանում էր կապող օղակը և գտնվում էր այդ ճանապարհի կենտրոնում։

Հնուց ի վեր Իրանում ստեղծվել էին տարբեր կիրառություններով կարճ ու երկար ճանապարհներ, որոնք միանում էին մայրցամաքային նշանակությամբ մեծ ճանապարհներին։ Այդ հիմնական ճանապարհներից էր Մետաքսե ճանապարհը, որը Չինաստանի Արևելքից շարունակվում էր մինչև միջին Եվրոպա, մասնավորապես կարևոր առևտրային քաղաքներ, ինչպիսին Վենետիկն էր։ Այդ ճանապարհներով երթևեկում էին ճանապարհորդները, առևտրականները և կրոնական քարոզինչներ և արդյունքում աշխարհի տարբեր կետերի բնակիչները ծանոթանում էին բազմազան գաղափարների ու մշակույթների հետ։

Այսօր հնագետներն ու հետազոտողները կարող են ճանաչեն Մետաքսե ճանապարհի վրա հայտնված քաղաքակրթությունների ու մշակույթների որոշ տարրեր։ Այս հետազոտություններից ու տեղեկություններից գալիս ենք այն եզրահանգման, որ տարբեր ցեղախմբերի միջև քաղաքակրթական ու մշակութային կապերը նկատելի են հազարավոր կիլոմետրերի հասնող Մետաքսե ճանապարհի ուղղության վրա։

Մյուս կողմից այդ ճանապարհի վրա գիտական հետազոտություններով կարելի է բացահայտել առանձնահատուկ և որոշակի պատկանելիությամբ այնպիսի քաղաքակրթություններ ու մշակույթներ, որոնք տարբերվում էին մյուս մշակույթներից ու քաղաքակրթություններից։ Ինքնության և արտաքին այդ առանձնահատկություններն ու բնութագրերը կոչվում են «քաղաքակրթական հատկություններ»։

**************

Չինաստանից մինչև Եվրոպայի Բոսնիա և Հերցեգովինա ձգվող Մետաքսե ճանապարհի ցամաքային ու ծովային երկար ուղիների վրա էին գտնվում բազմաթիվ քաղաքակրթություններ, ինչպիսիք էին Չինաստանը, Հնդկաստանը, Իրանը, Հունաստանը, Հռոմը և հյուսիսային Ասիայում սփռված ցեղախմբերի քաղաքակրթությունները։ Այդ ուղու վրա հայտնվելու և ընդլայնվելու հնարավորություն էին ստանում տարբեր մշակութային և կրոնական ուղղություններ, որոնցից կարելի է նշել բուդայական, բրահմայական, զրադաշտական, հրեական, քրիստոնեական և իսլամական դավանանքները։

Իսլամական փայլուն քաղաքակրթությունը, որի առաջացման մեջ ներդրում էին ունեցել Մետաքսե ճանապարհի վրա գտնվող տարբեր ցեղախմբեր, նշված ճանապարհի ամբողջ ուղիների վրա ակնհայտ հետքեր է թողել այդ մշակույթի ու քաղաքակրթության զարգացումից՝ իբրև առանցք հանդիսացող Իրանի աշխարհագրական պայմանների ու դրա քաղաքակրթության հիանալի դիրքի պատճառով։

Մշակությների փոխգործակցության ուղղությամբ Իրանը և նրա մշակութային ազդեցության գոտին ունեցել են իրենց միջճանապարհային նշանակությամբ դերակատարությունը Մետաքսե ճանապարհի շրջակայքի բոլոր երկրներում՝ Միջին Ասիայում գտնվող Օքսուսից մինչև Իրաքում գտնվող Միջագետք, Պակիստանում գտնվող Ինդոս գետից մինչև Անատոլիա, այնպես որ հետազոտողների կարծիքով, այս ճանապարհում իրանական քաղաքների մեծ մասը կապող օղակ են հանդիսացել մշակույթների միջև։

Հին ժամանակներից սկսած իրանցիները իրենց հարևան ցեղերի, այդ թվում՝շումերների, ասորիների, բաբելոնացիների, ինչպես նաև Չինաստանի ու Հնդկաստանի հետ մշտապես գտնվել են մշակութային, լեզվական, կրոնական փոխգործակցության մեջ։ Իրանի շրջակայքում գտնվող երկրների բնակիչները իրանցիների ու նրանց մշակույթի ու քաղաքակրթության հետ ծանոթացել են առաջացած ճանապարհների բազմակողմանի ցանցերի շնորհիվ։ Նշված ճանապարհները ունեցել են նաև քաղաքական ու տնտեսական նշանակություն, սակայն Մետաքսե ճանապարհն ունեցել է ավելի մեծ նշանակություն, քանի որ այն Իրանի արևելքը, այսինքն Չինաստանը կապում էր Իրանի արևմուտքին, այսինքն՝ Բյուզանդիային ու միջերկրական ավազանի երկրներին։

Մետաքսե ճանապարհի վրա գտնվող քաղաքակրթությունների մեծ մասում նկատելի են հին Պարսկաստանի և իսլամական Իրանի ու հարևան ցեղախմբերի քաղաքակրթության հետքերը։ Դրանց շարքում ամենանշանակալի շրջաններն են եղել Ֆերգանա, Բադախշան, Տրանսօքսիանա, Խորեզմ, Սամարքանդ, Բուխարա, Թերմեզ, Բալխ, Խուջանդ, Մարվ, Հերաթ և տասնյակ այլ քաղաքները, որոնք ամեն տարի գրավում են բազմաթիվ գիտահետազոտողների ու զբոսաշրջիկների ուշադրությունը։

Հաջորդ հաղորդման ընթացքում շարունակելու ենք մեր զրույցը՝ քննարկելով Իրանի պատմության տարբեր ժամանակաշրջաններում Մետաքսե ճանապարհի իրավիճակները։ Մինչ այդ Ձեզ հաջողություն ենք մաղթում։