Փետրվար 03, 2019 07:03 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած  Աստծո Ողջույն գթության եւ խաղաղության մարգարե Մոհամմադին: Բարեւ Ձեզ: Հրավիրում ենք ունկնդրելու Ելք դեպի լույս հաղորդումը, որում Ղուրանի այաները ներկայացվում են մատչելի մեկնաբանությամբ:

 

Հուդ սուրայի 29 և 30-րդ այաներ

وَيَا قَوْمِ لَا أَسْأَلُكُمْ عَلَيْهِ مَالًا إِنْ أَجْرِيَ إِلَّا عَلَى اللَّهِ وَمَا أَنَا بِطَارِدِ الَّذِينَ آمَنُوا إِنَّهُمْ مُلَاقُو رَبِّهِمْ وَلَكِنِّي أَرَاكُمْ قَوْمًا تَجْهَلُونَ

وَيَا قَوْمِ مَنْ يَنْصُرُنِي مِنَ اللَّهِ إِنْ طَرَدْتُهُمْ أَفَلَا تَذَكَّرُونَ 

Ով  իմ ժողովուրդ, իմ ցույց տված եռանդի փոխարեն ոչինչ չեմ պահանջում ձեզանից: Աստված միայն  պետք է ինձ վարձատրի: Բայց ես չեմ կարող ինձանից հեռացնել հավատացյալներին: Նրանք պիտի կանգնեն Աստծո առջև, մինչդեռ դուք տգիտության մեջ եք թաղված

"Ով իմ ժողովուրդ, եթե ես չընդունեմ նրանց, որ հավատում են Աստծուն, ով պետք է ինձ պաշտպանի Տիրոջ մոտ. Այս մասին երբևիցե մտածել եք:"

Նախորդ հաղորդումներում ասացինք, որ Նոյնն  իր ժողովրդին հրավիրում էր աստվածապաշտության, սակայն պալատականներն ու ժողովրդի մեծամեծները փորձում էին նրան նվաստացնել ու ստորացնել: Այս այան ի պատասխան ասում է, որ նախ Նոյն իր հրավերի դիմաց մարդկանցից ոչ մի շահ չպահանջեց, որպեսզի նրանք չխուսափեին դրական պատասխան տալ նրա հրավերին: Երկրորդ հերթին, դիմելով ժողովրդի մեծամեծներին, նա ասում էր. "Դուք աղքատ խավի նկատմամբ որևէ գերազանցություն չունեք: Եվ եթե դատաստանի օրը նրանք Աստծուն բողոքեն ձեր մասին, Նոյն այս մասին ոչ մի պատասխան չունի": Այան  դիմելով մարդկանց, ասում է. "Նման անհիմն պահանջներով դուք ապացուցում եք, որ տգետ եք և հեռու աստվածային ճշմարտությունից, ինչի պատճառով էլ ամեն ինչ գնահատում եք աշխարհիկ կյանքի չափանիշներով ու ձեզ թվում է, որ դուք ընտրյալ եք:"

 

Այս այաներից սովորում ենք

1. Մարգարեները երբեք սպասելիք չեն ունեցել ժողովրդից, երբեք չեն ցանկացել ձեռք բերել հարստություն կամ պաշտոն:

2. Ճշմարտության իշխանությունը չպետք է լինի հարուստներին օգնության հասնելու համար, այլ պետք է ուղղված լինի հասարակության զրկված խավին և պետք է անուշադիր լինի անհիմն սպասելիքների նկատմամբ:

 

 

 

Հուդ սուրայի 31-րդ այա

وَلَا أَقُولُ لَكُمْ عِنْدِي خَزَائِنُ اللَّهِ وَلَا أَعْلَمُ الْغَيْبَ وَلَا أَقُولُ إِنِّي مَلَكٌ وَلَا أَقُولُ لِلَّذِينَ تَزْدَرِي أَعْيُنُكُمْ لَنْ يُؤْتِيَهُمُ اللَّهُ خَيْرًا اللَّهُ أَعْلَمُ بِمَا فِي أَنْفُسِهِمْ إِنِّي إِذًا لَمِنَ الظَّالِمِينَ

 

"Ձեզ չեմ ասի, թե երկնքի գանձերն իմ տրամադրության տակ են, թե ես տեսնում եմ ապագան ու հրեշտակ եմ: Ես չեմ ասի նրանց, ում դուք արհամարհում եք, որ Աստված որևէ բարիք չի շնորհելու իրենց: Եթե նման խոսքեր ասեի, ոճիր գործած կլինեի: Հավիտենականը կարդում է սրտերի  խորքը:"

Այնուհետև, խոսելով ժողովրդի հետ, Նոյը պատասխանում է  անհիմն սպասելիքներին, քանի որ նրանք սպասում էին, որ Նոյն ունի ոսկի ու գանձ և իրենց պետք է նվիրի դրանից, կանխագուշակի իրենց ապագան ու վերացնի իրենց դժվարությունները: Իսկ անհավատները սպասում էին, որ Աստծո մարգարեն պետք է ապրի հրեշտակների նման և չունենա ջրի, սնունդի, կողակցի կամ այլ նյութական պահանջների կարիք: Ի պատասխան, Նոյն ասում է.  "Ես սովորական մարդ եմ: Տարբերությունն այն է, որ Աստված ինձ ներշնչում է  իր  խոսքը և ես պարտավոր եմ այն տարածել ամենուր: Ես չունեմ ոչ հարստություն, ոչ գանձ և ոչ էլ կարող եմ կանխագուշակել ձեր ապագան: Աստված ինձ սովորեցնում է  այն, ինչ պետք է: Ես մարդուց ավելի վեր չեմ գնալու և հրեշտակ չեմ դանալու" : Նա ասում էր. "Ձեր սպասելիքներն անհիմն են: Սխալվում եք, եթե մտածում եք, որ հավատացյալները պետք է լինեն հարուստ խավից: Եվ սխալ եք գործում, իմ հետևորդներին նվաստացնելով, քանի որ նման վերաբեմունքը համարվում է   բռնություն:"

 Այս այայից սովորում ենք

1. Մարգարեների պարտականությունն առաջին հերթին եղել է մարդկանց առաջնորդելը և ոչ թե անհիմն խոսքեր ասելը:

2. Մարգարեների կապակցությամբ չափազանցություններն անհիմն են:

 

Հուդ սուրայի 32-րդ այա

قَالُوا يَا نُوحُ قَدْ جَادَلْتَنَا فَأَكْثَرْتَ جِدَالَنَا فَأْتِنَا بِمَا تَعِدُنَا إِنْ كُنْتَ مِنَ الصَّادِقِينَ

<Նրանք պատասխանեցին Նոյին.արդեն երկար ժամանակ վիճում ես մեզ հետ : Գործադրիր քո սպառնալիքները, եթե ճշմարիտ ես խոսում>:

Երբ անտրամաբանող մարդիկ պատասխան չունեն, ճշմարիտ խոսքն ընդունելու փոխարեն, ներկայացնում են անհիմն պահանջներ: Նոյի հակառակորդները, նրա տրամաբանական խոսքերը լսելու փոխարեն, ասում էին. "Եթե դու անկեղծ ես քո խոսքերի մեջ, ուրեմն Աստծո տանջանքն  ուղարկիր մեզ համար": Դա այն դեպքում, երբ Աստծո չարչարանքները մարգարեների ձեռքերում չեն և երբ Աստված հարմար գտնի, կուղարկի իր չարչարանքը: Որովհետև իսկական չարչարանքը դատաստանի օրն է:

 

Այս այայից սովորում ենք

1. Աստծո տված ժամանակը պետք է օգտագործենք որպեսզի հատուցենք մեր սխալները և ոչ թե այդպիսով գոռոզանանք ու մտածենք, որ մենք ճիշտ ենք:

2. Նոյն իր ժողովրդին անիծեց այն ժամանակ, երբ նրանք այլևս չցանկացան հետևել Աստծո խոսքին:

 

Ավարտվեց մեր այսօրվա հաղորդումը: Աստված ձեզ պահապան: