Ելք դեպի լույս 347
Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջույն գթության եւ խաղաղության մարգարե Մոհամմադին: Բարեւ Ձեզ: Հրավիրում ենք ունկնդրելու Ելք դեպի լույս հաղորդումը, որում Ղուրանի այաները ներկայացվում են մատչելի մեկնաբանությամբ:
Հուդ սուրայի 33 և 34-րդ այաներ․
قَالَ إِنَّمَا يَأْتِيكُمْ بِهِ اللَّهُ إِنْ شَاءَ وَمَا أَنْتُمْ بِمُعْجِزِينَ
وَلَا يَنْفَعُكُمْ نُصْحِي إِنْ أَرَدْتُ أَنْ أَنْصَحَ لَكُمْ إِنْ كَانَ اللَّهُ يُرِيدُ أَنْ يُغْوِيَكُمْ هُوَ رَبُّكُمْ وَإِلَيْهِ تُرْجَعُونَ
<Անշուշտ, պատասխանեց Նոյը: Աստված կգործադրի, եթե ցանկանա, և դուք չեք կարողանա մեղմել նրա խստությունը>
<Իմ տված փրկարար խորհուրդներն անօգուտ կլինեն ձեզ համար, եթե Աստված ցանկանա ձեզ մոլորության մեջ գցել: Նա ձեր և իմ տերն է: Մենք բոլորս դեպի նա ենք վերադառնալու>:
Նախորդ հաղորդումների ընթացքում ասացինք, որ Նոյի տրամաբանական խոստումներին պատասխանելու փոխարեն, անհավատները նրան անտրամաբանական պահանջներ էին ներկայացնում: Օրինակ, նրանք ասում էին, որ Նոյը աստվածային պատիժ ուղարկի իրենց: Ի պատասխան, Նոյն ասում է. "Պատիժն իմ ձեռքերում չէ: Սակայն իմացեք, որ եթե Աստված որոշի ուղակել իր պատիժը, չեք կարողանա դիմադրել դրա դեմ և կոչնչանաք: Նա ասում է. "Իմ առաքելությունն է առաջնորդել ձեզ: Եվ այդ ընթացքում ես պարտավոր եմ ձեզ խրատել ու ցույց տալ ճիշտ ճանապարհը: Իսկ եթե շարունակեք հակառակել, չեք կարող գտնել նաև առաջնորդության ճանապարհը: Այդ դեպքում, ես այլևս ոչինչ չեմ կարող անել: "
Այս այաներից սովորում ենք․
1. Մարգարեները մարդկանց լավն են ցանկանում: Նրանք փորձում են խրատի միջոցով մարդկանց հավատքի կանչել:
2.Անհավատները և իսլամի հակառակորդները չպետք է մտածեն, որ եթե աշխարհիկ կյանքում պատժի չեն արժանացել, ուրեմն փրկվել են: Որովհետև դատաստանի օրը առջևում է և բոլորը վերադառնալու են դեպի Աստված:
Հուդ սուրայի 35-րդ այա․
أَمْ يَقُولُونَ افْتَرَاهُ قُلْ إِنِ افْتَرَيْتُهُ فَعَلَيَّ إِجْرَامِي وَأَنَا بَرِيءٌ مِمَّا تُجْرِمُونَ
<Երբ նրանք քեզ ասեն, նա այդ խոսքերը հնարել ու Աստծուն է վերագրել, պատասխանիր․ Եթե ես ինչ-որ սուտ խոսք վերագրել եմ Աստծուն, մեղքն ինձ վրա, սակայն իմացեք ես հեռու եմ այն սին խոսքերից,որ վերագրում եք ինձ>։
Անհավատները մշտապես փորձել են մարգարեներին ստախոս անվանել, ասելով. Ձեր խոսքերը փորձում եք Աստծո անունից տարածել: Սակայն դրա համար նրանք չունեն որևէ հիմնավոր պատճառ: Ընդհակառակը, մարգարեները փորձել են հրաշքով հակառակն ապացուցել: Այս այան ասում է, որ Աստծո մարգարեի նկատմամբ անհիմն մեղադրանքներ ուղղելով, անհավատները չեն կարող արդարացնել իրենց անհավատությունը:
Այս այայից սովորում ենք․
1. Ընդդիմադիրների հետ խոսելիս չպետք է ներկայացնել անհիմն մեղադրանքներ: Այս այայում Ղուրանը հավատացյալներին սովորեցնում է, թե ինչպես պետք է վերաբերվել անհավատներին:
2.Յուրաքանչյուր մարդ իր արարքի պատասխանատուն է և չի կարելի մի գործ անելով արդարացնել մեկ ուրիշ գործ:
Հուդ սուրայի 36 և 37-րդ այաներ․
وَأُوحِيَ إِلَى نُوحٍ أَنَّهُ لَنْ يُؤْمِنَ مِنْ قَوْمِكَ إِلَّا مَنْ قَدْ آمَنَ فَلَا تَبْتَئِسْ بِمَا كَانُوا يَفْعَلُونَ
وَاصْنَعِ الْفُلْكَ بِأَعْيُنِنَا وَوَحْيِنَا وَلَا تُخَاطِبْنِي فِي الَّذِينَ ظَلَمُوا إِنَّهُمْ مُغْرَقُونَ
<Այնուհետև Աստված Նոյին արեց այս հայտնությունը. Քո ժողովրդի միջից միայն նրանք են նկատվելու, ովքեր արդեն հավատացել են: Ամբարիշտների գործերի համար ցավ մի զգա>:
<Մեր աչքի առջև կառուցիր այն տապանը, որի հատակագիծը մենք տվեցինք քեզ: Նենգամիտների համար այլևս ձայնդ մի բարձրացրու: Նրանք կկորեն ջրհեղեղի մեջ>:
Ղուրանի այաների համաձայն, Նոյը 1000 տարի շարունակ իր ցեղին հրավիրեց պաշտել Աստծուն: Սակայն ցեղից միայն մի խումբ հավատքի եկավ: Եվ այդ ժամանակ Աստված նրան ներշնչեց, որ աստվածային պատիժն իջնելու է անհավատների վրա: Այդ պատիժը ջրհեղեղն է, որի մեջ խորտակվեց ողջ երկիրը: Միակ փրկությունը Նոյի տապանը նստելն էր: Այս այայի համաձայն, Աստծո հրամանով, Նոյը մի տապան կառուցեց, որպեսզի փրկվեն ինքը և իր հետևորդները: Իհարկե, քանի որ աստվածային պատիժն արդեն հաստատվել էր, Նոյն այլևս չէր կարող աղոթել կամ խնդրել նրանց համար, ովքեր անհավատ դարձան ու բռնություն գործադրեցին ոչ միայն իրենք իրենց, այլ նաև Աստծո մարգարեի նկատմամբ: Դրանով նրանք փակեցին փրկության դուռը:
Այս այաներից սովորում ենք․
1. Երբեմն մարդն այնպես է խորտակվում, որ այլևս փրկության ճանապարհ չկա:
2. Մարգարեները ոչ միայն քարոզելով, այլ երբեմն նաև որոշակի միջոցներ ձեռնարկելով, փորձում են փրկել մարդկանց:
3. Աստվածային պատիժը մեղավորների համար է: Այդ պատիժն իջեցնելու ժամանակ Աստված փրկում է անմեղներին:
Ավարտվեց մեր այսօրվա հաղորդումը: Աստված ձեզ պահապան: