Փետրվար 03, 2019 07:32 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո Բարեւ Ձեզ եւ ողջույն գթության եւ խաղաղության մարգարե Մոհամմադին:  Հրավիրում ենք ունկնդրելու Ելք դեպի լույս հաղորդումը, որում Ղուրանի այաները ներկայացվում են մատչելի մեկնաբանությամբ:

 

Հուդ սուրայի 38 և 39-րդ այաներ.

وَيَصْنَعُ الْفُلْكَ وَكُلَّمَا مَرَّ عَلَيْهِ مَلَأٌ مِنْ قَوْمِهِ سَخِرُوا مِنْهُ قَالَ إِنْ تَسْخَرُوا مِنَّا فَإِنَّا نَسْخَرُ مِنْكُمْ كَمَا تَسْخَرُونَ

فَسَوْفَ تَعْلَمُونَ مَنْ يَأْتِيهِ عَذَابٌ يُخْزِيهِ وَيَحِلُّ عَلَيْهِ عَذَابٌ مُقِيمٌ

«Եվ Նոյը կառուցեց իր տապանը և ամեն անգամ, երբ իր ժողովրդի մեծամեծներն անցնում էին կողքով, ծաղրում էին նրան: Նոյն ասում էր. Դուք ծաղրում եք ինձ, սակայն ես էլ իմ հերթին ծաղրելու եմ ձեզ և կտեսնեք դա:

«Քիչ հետո կհասկանաք , թե ում վրա է թափվելու աստվածային զայրույթը, որ բոլոր հանցագործներին անխտիր պիտի կրել տա աստվածային չարչարանքները»:

Նախորդ ծրագրերում ասացինք, որ Նոյը մի տապան կառուցեց, որպեսզի ջրհեղեղից փրկվի իր հետևորդների եւ մի շարք շնչավոր էակներ հետ:

Այս այան ասում է, որ երբ Նոյը սկսեց կառուցել տապանը, ընդդիմադիրները նրան ծաղրեցին, ասելով, որ մի կյանք մարգարեություն անելուց հետո, ոչ ոք նրա կողմը չի եկել ու չի հավատացել իր կրոնին: Եվ հիմա նա ատաղձագործությամբ է զբաղվում ու կառուցում մի տապան, մի երկրում,  որտեղ նույնիսկ ծով չկա: Այս ծաղրանքի խոսքերը վիրավորում էին Նոյին: Նա ասում էր. «Կգա մի օր, երբ մենք նավ կնստենք ու կծաղրենք ձեզ, թե ինչպես Աստծո նշանները հերքելով, ջրհեղեղի զոհ դարձաք: Սա ձեր աշխարհիկ կյանքի տանջանքն է: Իսկ հավերժական կյանքի տանջանքը դեռ առջևում է»:

 

Այս այաներից սովորում ենք

1.Մեծամեծների իմաստությունը չհասկանալու դեպքում, չպետք է նրանց ծաղրենք:

2. Հավատացյալը չպետք է հուսահատվի, երբ անհավատը նրան ծաղրում է : Նա պետք է լինի ուժեղ և շարունակի իր աշխատանքը:

 

Հուդ սուրայի 40-րդ այա

حَتَّى إِذَا جَاءَ أَمْرُنَا وَفَارَ التَّنُّورُ قُلْنَا احْمِلْ فِيهَا مِنْ كُلٍّ زَوْجَيْنِ اثْنَيْنِ وَأَهْلَكَ إِلَّا مَنْ سَبَقَ عَلَيْهِ الْقَوْلُ وَمَنْ آمَنَ وَمَا آمَنَ مَعَهُ إِلَّا قَلِيلٌ

 

 «Ու այդպես էլ եղավ, մինչև այն վայրկյանը, երբ մեր հրամանը իրականացվեց /եվ ջրամբարը պայթեց/ : Այդ ժամանակ մենք Նոյին ասացինք. "տապանի մեջ տեղավորիր յուրաքանչյուր կենդանուց մի զույգ, ինչպես նաև քո ընտանիքի անդամներին, բացառյալ նրանց, որ կորստյան են դատապարտված: Այնտեղ տար նաև հավատացյալներին:" Սակայն նրանց թիվը շատ փոքր է»:

 Երբ նավի կառուցումն ավարտվեց, Աստծո հրամանով, հողից ջուր ցայտեց և երկնքից անձրև մաղեց: Աշխարհը պատվեց ջրով: Ջուրը կլանեց ամեն ինչ ու նավը ջրի երես եկավ: կենդանիներին պաշտպանելու համար, Աստված Նոյին հրամայեց, որպեսզի յուրաքանչյուր կենդանուց մեկ զույգ տեղավորի տապանի մեջ: Նա Նոյին ասաց, որ փրկի նաև իր ցեղի հավատացյալներին ու ընտանիքի անդամներին: Հավատացյալները նստեցին տապանը, իսկ Նոյի կինն ու որդին` Քյանանը, խուսափեցին նստել տապանը: Թեև թոնիրը կրակի տեղ է, սակայն նույնիսկ թոնրից կրակ ցայտեց: Եվ հենց ցայտող եռացած ջուրը աստվածային պատժի նախանշանն էր:

Այս այայից սովորում ենք

1. Կրոնական կապերն ավելի կարևոր են ընտանեկան կապերից: Նոյի կինը և որդին իրենց անհավատության պատճառով իրավունք չունեցան նստել տապանը:

2. Ջուրը, որ կյանքի աղբյուր է, կարող է նաև ոչնչացման պատճառ դառնալ, եթե Աստված այդպես կամենա:

 

Հուդ սուրայի 41-րդ այա

وَقَالَ ارْكَبُوا فِيهَا بِسْمِ اللَّهِ مَجْرَاهَا وَمُرْسَاهَا إِنَّ رَبِّي لَغَفُورٌ رَحِيمٌ 

«Նոյն ասաց նրանց. մտեք տապանի մեջ: Աստծո շնորհիվ, այն պիտի նավարկի ու խարիսխ նետի, որովհետև Աստված գթած և ներողամիտ է»:

Երբ հայտնվեցին պատժի նշանները, Նոյը հավատացյալներին հրավիրեց նավ նստել ու Աստծո օրհնությամբ  փրկվել: Նա ասաց. Այս նավը Աստծո հրամանով է շարժվելու և Աստծո հրամանով էլ կանգնելու է: Ես այն չեմ ղեկավարում: Իսլամական աղբյուրներում ասվում է, որ մարգարեի ժառանգորդներից Աբու Զարին   ասել է. «Իմ ժառանգորդները նման են Նոյան տապանին: Ով հետևի նրանց կփրկվի և ով հեռանա նրանցից, կոչնչանա»:

Այս այայից սովորում ենք

1.Յուրաքանչյուր գործ պետք է սկսել Աստծո անունով և նկատի ունենալ նրա գոհունակությունը:

2.Մարգարեները հավատացյալներին հորդորում են յուրաքանչյուր աշխատանք սկսելիս, նախ բարձրաձայնել  «Հանուն գթած և ողորմած Աստծո»:

3․Նավը միայն միջոց է, և կարևոր է միայն Աստծո կամքը: Մարդը միջոցներին ուշադրություն դարձնելու փոխարեն, պետք է մշտապես մտածի Աստծո գոհունակությունը ձեռք բերելու մասին:

Ավարտվեց մեր այսօրվա հաղորդումը: Աստված ձեզ պահապան: Հրավիրում ենք լսելու մեր հաջորդ հաղորդումները: