Փետրվար 03, 2019 07:38 Asia/Yerevan

​​​​​​​Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջույն գթության մարգարե Մոհամմադին: Ձեզ հրավիրում ենք ունկնդրելու Ելք դեպի լույս հաղորդումը, որում Ղուրանի այաները ներկայացվում են մատչելի մեկնաբանությամբ:

 

Հուդ սուրայի 42-րդ այա

وَهِيَ تَجْرِي بِهِمْ فِي مَوْجٍ كَالْجِبَالِ وَنَادَى نُوحٌ ابْنَهُ وَكَانَ فِي مَعْزِلٍ يَا بُنَيَّ ارْكَبْ مَعَنَا وَلَا تَكُنْ مَعَ الْكَافِرِينَ

 «Տապանը տատանվում էր ալիքների վրա, որոնք բարձրանում էին լեռների նման: Նոյը կանչեց իր որդուն, որը մնացել էր դրսում և ասաց նրան.  Ներս եկ զավակս, անհավատների հետ մի մնա»:

Նախորդ ծրագրում ասացինք, որ երբ Նոյի ցեղը շարունակեց մեղք գործել ու հավատքի չգալ, Աստված Նոյին հաղորդեց, որ շուտով պատիժը վրա է հասնելու և նա պետք է կառուցի մի մեծ նավ, որպեսզի հավատացյալները փրկվեն ջրհեղեղից: Ըստ Ղուրանի, ամբողջ երկրի ընդերքից ջուր ցայտեց,  երկնքից անձրև տեղաց մինչև ողջ մոլորակը կորավ ջրի մեջ: Բարձրացան այնպիսի բարձր ալիքներ, որոնք կլանեցին ամեն ինչ։ Դժբախտաբար, Նոյի որդին միացավ անհավատներին ու հեռացավ հոր ճանապարհից: Նա չնստեց տապանը և մի կողմ քաշվեց: Սակայն հայրական բարությունը վերջին րոպեներին նորից տիրեց Նոյին ու նա շարունակեց որդուն ստիպել հրաժարվել իր կարծրամտությունից, որպեսզի տեսնելով պատժի նախադրյալները, հրաժարվի անհավատությունից ու միանա հավատացյալներին: Հաջորդ այաներում ծանոթանում ենք դեպքի շարունակությանը:

Այս այայից սովորում ենք

1. Ծնողները միշտ էլ պատասխանատու են իրենց երեխաների կյանքի նկատմամբ,  ինչպիսի հասարակական դիրք էլ որ նրանք գրավեն:

2.Անհավատությանը մեղսակից լինելը նույնիսկ մարգարեի որդուն հեռացնում է արդար ճանապարհից:

Հուդ սուրայի 43-րդ այա

قَالَ سَآوِي إِلَى جَبَلٍ يَعْصِمُنِي مِنَ الْمَاءِ قَالَ لَا عَاصِمَ الْيَوْمَ مِنْ أَمْرِ اللَّهِ إِلَّا مَنْ رَحِمَ وَحَالَ بَيْنَهُمَا الْمَوْجُ فَكَانَ مِنَ الْمُغْرَقِينَ

«Նա պատասխանեց. ես կբարձրանամ մի լեռան վրա ու զերծ կմնամ ջրհեղեղից: Նոյը ասաց. Աստծո պատժից ոչ ոք չի  խուսափելու, բացի նրանցից, ում նա գթա: Ջրերը բարձրացան ու մարդիկ  խեղդվեցին և Նոյի որդին նրանց մեջ էր»:

Երբ հայրը խնդրեց իր որդուց հրաժարվել անհավատությունից ու նստել նավը, Նոյի որդին այս առաջարկության մասին մտածելու փոխարեն մտածեց, որ բարձրանալով լեռան վրա, կարող է փրկվել Աստծո զայրույթից, մոռանալով որ Աստծո հրամանին են ենթարկվում նաև լեռները ու եթե նա ցանկանա, կարող է հենց այդտեղ էլ վերացնել իրեն: Ամեն դեպքում, հոր և որդու խոսակցությունն արդյունքի չհանգեց ու առաջին ալիքը , որ բարձրացավ, կլանեց Նոյի որդուն:

 

Այս այայից սովորում ենք

1. Վտանգների ժամանակ հավատացյալ մարդն ապավինում է  Աստծուն, իսկ անհավատը` նյութականին:

2. Ջուրը, որ կենդանության աղբյուր է, Աստծո հրամանով կարող է դառնալ ոչնչացման աղբյուր:

3. Աստծո հրամանների համաձայն, բարեկամական կապերն առանձին են հավատքից: Ուրեմն եթե մարգարեի որդին անհավատ է ու խորտակվում է, հայրը ոչինչ չի կարող անել:

 

Հուդ սուրայի 44- րդ այա

وَقِيلَ يَا أَرْضُ ابْلَعِي مَاءَكِ وَيَا سَمَاءُ أَقْلِعِي وَغِيضَ الْمَاءُ وَقُضِيَ الْأَمْرُ وَاسْتَوَتْ عَلَى الْجُودِيِّ وَقِيلَ بُعْدًا لِلْقَوْمِ الظَّالِمِينَ

«Աստված ասաց. "Ով երկիր, կլանիր ջուրը և ով երկինքներ, բացվեք": Եվ ջրերն իջան, Աստծո հրամանը իրականացավ, տապանը կանգնեց Էլ Ջուդի լեռան վրա և միաձայն գոչեց. Ամբարիշտները թող հեռանան այստեղից»:

Այս այան խոսում է  պատմական դեպքի մասին, որը տեղի է ունեցել Նոյի ժամանակ: Երբ մոլորակը պատվեց ջրհեղեղով ու դրանից հետո հաստատվեց խաղաղություն ու շարունակվեց մարդու գոյությունը: Տարբեր կարծիքներ գոյություն ունեն այն մասին, թե որտեղ է կանգ առել Նոյան տապանը: Ոմանք կարծում են, որ դա Արարատ լեռն է, իսկ ոմանք էլ` Իրաքի Մոսուլ քաղաքի մոտակայքը: Ամեն դեպքում, այն ինչ պարզ է, դեպքը տեղի է ունեցել և Ղուրանն այն համարում է  Աստծո պատիժ: Գրականագետներն այս այան համարում են Ղուրանի ամենապարզ ու ամենախորը այաներից մեկը, որտեղ շատ հստակ կերպով ներկայացվում է  մեծ աղետը:

Այս այայից սովորում ենք

1. Երկինքն ու երկիրն Աստծունն են և նա է, ով տիրում է  բոլոր բնական օրենքների վրա:

2. Բռնատերերին ոչնչացնելով, բռնությունը չի ոչնչանում: Պատմության մեջ ճշմարիտ մարդիկ պետք է հրաժարվեն բռնապետերից:

Ավարտվեց մեր այսօրվա հաղորդումը: Աստված ձեզ պահապան: Հրավիրում ենք լսելու մեր հաջորդ հաղորդումները: