Փետրվար 13, 2019 11:53 Asia/Yerevan

Բարի օր սիրելի բարեկամներ: Այսօր քննարկելու ենք մի հետաքրքիր թեմա ՝ «Ովքե՞ր կարող են դիմել հոգեբաններին»: Մեր հյուրն է հոգեբան Անդրանիկ Բաբայանը: Ինչպես նախորդ համարները, որտեղ մեր մասնագետ հյուրը եղել է Պրն. Բաբայանը, մեզ սպասվում է չափազանց բովանդակալի հաղորդում: Ընկերակցեք մեզ:

Վերջին ժամանակներս հոգեբանին դիմելու մշակույթն ավելի ամրապնդվել է: Ժամանակին կարծրատիպ կար, թե նման մասնագետի դիմելը ինչ-որ տեղ ամոթ է, անգամ շատերը հոգեբանին և հոգեբույժին շփոթում էին՝ տեսնելով նույն հարթակում:

Ցանկացած մարդ, իր կյանքի ընթացքում, վաղ թե ուշ հանդիպում է այնպիսի դժվարությունների, որոնք նա չի կարողանում ինքնուրույն հաղթահարել: Դրանք կարող են լինել ինչպես անձնական կյանքում եղած դժվարություններ և անբաժան սիրուց ստացած տանջանքներ, այնպես էլ խնդիրներ ամուսնու, երեխաների, ղեկավարության կամ հարևանների հետ:

Հոգեբանի մասնագիտությունը կայանում է նրանում, որ օգնի Ձեզ ելք գտնել ստեղծված բարդ կյանքի իրավիճակից անելով դա Ձեզ համար փոքրագույն կորուստներով:

Եթերում հոգեբան Անդրանիկ Բաբայանն է:

................................

Աշխարհում ապրում են միլիարդավոր մարդիկ, և նրանցից յուրաքանչյուրը իր կյանքի ընթացքում ընդհարվում է, իր համար մեծ կամ փոքր նշանակություն ունեցող պրոբլեմների հետ ու արհեստավարժ հոգեբանի խնդիրը կայանում է նրանում, որ նա իմանա այդ բոլոր խնդիրների լուծումները:

Չնայած նրան, որ մենք սովոր չենք մեր խնդիրները վստահել օտար մարդու և զգուշությամբ ենք մոտենում քիչ ծանոթ մասնագիտություններին, պետք է հաշվի առնել, որ մարդը չի կարող ամեն ինչ իմանալ և կարողանալ անել՝ աշխարհում ամեն մարդու համար նախատեսված է իր, իրեն հատուկ տեղն ու դիրքը:

Հնարավոր չէ, որ աշխարհի բոլոր մարդիկ կարողանան հեշտությամբ և արդյունավետ լուծել իրենց բոլոր պրոբլեմները: Փորձելով ինքնուրույն գտնել լուծումը, մենք միշտ չէ, որ տեսնում ենք իրավիճակի ամբողջական պատկերը և օբյեկտիվ գնահատում մեր շուրջը կատարվածը: Հենց այդ պատճառով էլ մենք հաճախ դիմում ենք "խոհանոցային հոգեբանների"՝ ընկերների և բարեկամների օգնությանը: Այս դեպքում մենք հաշվի չենք առնում, որ մեր մտերիմները՝ շահագրգիռ անձեր են, ովքեր սովոր են մեզ տեսնել միայն որոշակի կողմից, հետևաբար նրանք նույնպես չեն կարող մեզ օբյեկտիվ գնահատել:

Լսենք հոգեբան Անդրանիկ Բաբայանին:

............................

Հոգեբանական աջակցության դեպքում հոգեբան մասնագետը եւ այցելուն կարծես կատարում են ճանապարհորդություն այցելուի ապրած ամբողջ ուղիով, փորձում են վեր հանել, վերլուծել եւ հասկանալ այն դեպքերը, իրադարձություններն ու հատկապես իրեն շրջապատող մարդկանց հետ ունեցած հարաբերությունները, որոնք առաջացրել են հոգեբանական խնդիրներ, տրավմաներ եւ հուզական բացասական ապրումներ: Անհատը հասկանում է իր իրական ես-ի սահմանները, իր ուժեղ կողմերը, գտնում է իր ռեսուրսները, որով շարունակում է ապրել բավարարված լինելով իր կյանքից, սիրել և աշխատել: Հոգեբանը ընդամենը օգնում է անձին, որպեսզի կարողանա ինքնուրույն հասկանալ և լուծել իր սեփական խնդիրները և այն թյուր կարծիքը, որ հոգեբանը խորհուրդ է տալիս դա միանգամայն չի համապատասխանում մասնագիտական աշխատանքի բուն էությանը: Հոգեբանին ճիշտ ժամանակին դիմելը կարգավորում է անձի կյանքի որակը և իհարկե ազատագրում է հետագա հոգեբուժական և ինչու չէ նաեւ մարմնական բնույթի առողջական խնդիրներից:

Եթերում  հոգեբան Անդրանիկ Բաբայանն է: