Փետրվար 25, 2019 11:01 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջույն գթության մարգարե Մոհամմադին: Ձեզ հրավիրում ենք ունկնդրելու Ելք դեպի լույս հաղորդումը, որում Ղուրանի այաները ներկայացվում են մատչելի մեկնաբանությամբ:

 

Հուդ սուրայի 45 և 46-րդ այաներ

وَنَادَى نُوحٌ رَبَّهُ فَقَالَ رَبِّ إِنَّ ابْنِي مِنْ أَهْلِي وَإِنَّ وَعْدَكَ الْحَقُّ وَأَنْتَ أَحْكَمُ الْحَاكِمِينَ

قَالَ يَا نُوحُ إِنَّهُ لَيْسَ مِنْ أَهْلِكَ إِنَّهُ عَمَلٌ غَيْرُ صَالِحٍ فَلَا تَسْأَلْنِ مَا لَيْسَ لَكَ بِهِ عِلْمٌ إِنِّي أَعِظُكَ أَنْ تَكُونَ مِنَ الْجَاهِلِينَ

"Այդ ժամանակ նա աղոթք ուղղեց առ Աստված. Տե'ր, իմ զավակը նույնպես պատկանում է իմ գերդաստանին: Քո խոստումները ճշգրիտ են և դու դատավորներից ամենաարդարն ես: "

"Աստված պատասխանեց. Ով Նոյ, քո զավակն գերդաստանի անդամ չի համարվում: Արածդ անարդար է: Ինձանից մի խնդրիր  այն, ինչ չգիտես: Քեզ զգուշացնում եմ չդառնալ տգետների դասից: "

Այս այաներում շարունակելով Նոյի պատմությունն ասվում է, որ Նոյը դիմելով Աստծուն, ասում է. Ով արարիչ, դու խոստացել էիր, որ իմ գերդաստանը կփրկվի և ես գիտեմ, որ քո խոստումն արդար է: Ուրեմն ինչու՞ իմ որդին, ով իմ գերդաստանից էր, խեղդվեց: Ի պատասխան, Աստված ասում է. Իմ խոստումը ճշմարիտ է: Սակայն քո որդին քո գերդաստանից չի համարվում,քանի որ պատրաստ չեղավ հավատացյալ լինել ու իր ճանապարհը թեքեց դեպի անհավատ մարդկանց կողմը: Նոյի այս վարքագծից կարելի է հասկանալ, որ նա պարզապես չգիտեր, որ իր որդին անհավատ է դարձել ու նման ճակատագիր է ունենալու: Ուրեմն նա պարտավորված էր հավատացյալներին հրավիրել նստելու տապանը: Նոյը հրավիրեց նաև իր որդուն: Իսկ երբ վերջինս չհնազանդվեց, Նոյը նրան չասաց որ չլինի հավատացյալներից: Նա ասաց, որ իր որդին անհավատների հետ չլինի: Ուստի Աստված Նոյին հրամայում է իրենից չհարցնել այն, ինչ չգիտի: Աստված ասում է, որ դիմելիս պետք է տեղյակ լինել ամեն ինչից, հակառակ դեպքում մարդը կհամարվի տգետ: 

Այս այաներից սովորոմ ենք

1.Կրոնական կապերը գերադասելի են ընտանեկան կապերից: Նոյի հետևորդները նրան հետևելով փրկվեցին: Սակայն Նոյի որդին, որ անհավատ էր դարձել, չփրկվեց:

2. Աստվածային վարդապետության համաձայն, օրենքը գերիշխում է  ,և գերադասելի է  հարաբերությունից և մարգարեի որդի լինելը որևէ առավելություն չի համարվում:

3. Երբ աղոթում եք և Աստծուց որևէ բան խնդրում, եթե դա չկատարվի, պետք չէ անհանգստանալ և կասկածել Աստծո իմաստնությանը:

4. Մարդիկ ունեն կամքի ազատություն և նույնիսկ մարգարեի որդին և կինը պարտավոր չեն հավատքի գալ:

 

Հուդ սուրայի 47-րդ այա

قَالَ رَبِّ إِنِّي أَعُوذُ بِكَ أَنْ أَسْأَلَكَ مَا لَيْسَ لِي بِهِ عِلْمٌ وَإِلَّا تَغْفِرْ لِي وَتَرْحَمْنِي أَكُنْ مِنَ الْخَاسِرِينَ

 "Տեր Աստված, ասաց Նոյը, թույլ տուր որ խնդրեմ իմ չիմացած բաները և եթե ինձ չգթաս ու չներես կդառնամ վնասարարներից:"

Երբ Աստված Նոյին խրատեց, վերջինս իր սխալ պահանջի համար ողորմություն խնդրեց Աստծուց, որովհետև մարգարեները գիտեն, որ պետք է Աստծո իմաստության առջև խոնարհվեն ու հնազանդվեն նրան առանց կասկածելու: Որովհետև բարձրյալն Աստված իմաստուն է  և տնօրինում է  մեր կյանքն ինչպես որ հարկն է:

Այս այայից սովորում ենք

 1. Ապաշխարանքը մարդուն ապահովագրում է  դժվարություններից:

2. Նույնիսկ մարգարեներն առանց Աստծո բարության չեն հասնի իրենց նպատակին: Նա, ով զրկվի Աստծո բարությունից, մեծ վնաս կկրի:

 

Հուդ սուրայի 48-րդ այա

قِيلَ يَا نُوحُ اهْبِطْ بِسَلَامٍ مِنَّا وَبَرَكَاتٍ عَلَيْكَ وَعَلَى أُمَمٍ مِمَّنْ مَعَكَ وَأُمَمٌ سَنُمَتِّعُهُمْ ثُمَّ يَمَسُّهُمْ مِنَّا عَذَابٌ أَلِيمٌ 

"Այդ ժամանակ Աստված ասաց. "Ով Նոյ, դուրս արի տապանից, Մեր օրհնությունն ու փրկությունը թող լինեն քո վրա և նրանց վրա, ովքեր քեզ հետ են: Մյուսներին պիտի թողնենք, որ աշխարհիկ հաճույքների մեջ մխրճվեն ու այնուհետև կրեն մեր պատիժները: "

Երբ ջուրը իջավ և Նոյան տապանը կանգնեց, Նոյը և իր հետևորդներն իջան տապանից ու արժանացան Աստծո բարությանը: Նրանցից յուրաքանչյուրը դարձավ իր ժողովրդի առաջնորդը: Ղուրանի համաձայն, Նոյը համարվում է  մարդկության երկրորդ հայրը և  նրանից հետո մարդիկ նորից բաժանվեցին երկու խմբի` հավատացյալներ ու անհավատներ: Եվ այս ընթացքը դեռևս շարունակվում է:

Այս այայից սովորում ենք

1. Բարիքները, որ ստանում է հավատացյալը, նրան բերում են առողջություն և գործերի հաջողություն: Սակայն նաև հաճույք են պատճառում հավատացյալին:

2. Աստված ոչ մեկին, նույնիսկ հավատացյալներին չի զրկում իր բարիքներից: Սակայն նրա վարդապետությունն այնպիսին է, որ բարիքներից  հետո ժամանակ է  տալիս, որպեսզի մարդիկ ապացուցեն թե ինչի են արժանի` պատժի թե բարեգթության:

 

Հուդ սուրայի 49-րդ այա

تِلْكَ مِنْ أَنْبَاءِ الْغَيْبِ نُوحِيهَا إِلَيْكَ مَا كُنْتَ تَعْلَمُهَا أَنْتَ وَلَا قَوْمُكَ مِنْ قَبْلِ هَذَا فَاصْبِرْ إِنَّ الْعَاقِبَةَ لِلْمُتَّقِينَ 

"Ով Մոհամմադ, քեզ հայտնում ենք այս պատմությունը, որ քաղված  է գաղտնիքների գրքից: Ոչ դու և ոչ էլ քո ժողովուրդն այդ մասին որևէ բան չգիտեք: Համբերատար եղեք: Աստծուց երկնչողները երջանիկ վախճան են ունենալու"։

Այս այան վերաբերում է  Նոյի պատմության վերջին բաժնին, որը ներկայացվել է 25 այաներում: Վերջում Աստված դիմելով իսլամի մարգարեին, ասում է այն ինչ պետք է սովորեք այս դեպքից դու և քո ժողովուրդն այն է, որ գործերի վերջում հաղթանակը առաքինի մարդկանցն է: Իսկ այդ հաղթանակը ձեռք է բերվում համբերությամբ, ինչպես որ Նոյը դարեր ի վեր համբերեց ու վերջապես հաղթեց:

 

Ավարտվեց մեր այսօրվա հաղորդումը: Աստված ձեզ պահապան: