Փետրվար 25, 2019 11:37 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջույն գթության մարգարե Մոհամմադին: Ձեզ հրավիրում ենք ունկնդրելու Ելք դեպի լույս հաղորդումը, որում Ղուրանի այաները ներկայացվում են մատչելի մեկնաբանությամբ:

 

Հուդ սուրայի 50-րդ այա.

وَإِلَى عَادٍ أَخَاهُمْ هُودًا قَالَ يَا قَوْمِ اعْبُدُوا اللَّهَ مَا لَكُمْ مِنْ إِلَهٍ غَيْرُهُ إِنْ أَنْتُمْ إِلَّا مُفْتَرُونَ

 "Ադ  ցեղին ուղարկեցինք Աստծո մարգարե Հուդին:  Նա ասաց իր ժողովրդին. պաշտեցեք Աստծուն: Նրանից բացի ուրիշ Աստված չկա: Ձեր հնարած աստվածնեը երևակայական են:"

Նախորդ այաներում Նոյի պատմությունն ավարտվեց և այս այաներում սկսվում է  Հուդի ու նրա ցեղի պատմությունը: Հենց այդ պատճառով էլ այս սուրան կոչվում է Հուդ:  Նոյը մահանալիս ասում է իր հետևորդներին. "Ինձ որոշ ժամանակ ոչ ոք չի հաջորդելու: Այդ ժամանակ գլուխ են բարձրացնելու բռնապետերն ու անհավատները: Եվ Աստծո հրամանով, ձեր ցեղից մի մարդ, որի անունը լինելու է Հուդ, ապստամբելու է և նոր ճանապարհ է  բացելու ձեզ համար: "

Այս այայից սովորում ենք.

1. Աստվածապաշտության հրավերը բոլոր աստվածային մագարեների օրակարգի առաջին կետն է եղել: Նրանք մշտապես մարդկանց հրավիրել են դեպի Աստված:

2. Աստծուն հավասար դասվելը վիրավորանք է Աստծո հասցեին և մեղք, քանի որ նշանակում է, որ Աստված անկարող է տնօրինել տիեզերքն ու աշխարհը:

 

Հուդ սուրայի 51 և 52-րդ այաներ.

يَا قَوْمِ لَا أَسْأَلُكُمْ عَلَيْهِ أَجْرًا إِنْ أَجْرِيَ إِلَّا عَلَى الَّذِي فَطَرَنِي أَفَلَا تَعْقِلُونَ

وَيَا قَوْمِ اسْتَغْفِرُوا رَبَّكُمْ ثُمَّ تُوبُوا إِلَيْهِ يُرْسِلِ السَّمَاءَ عَلَيْكُمْ مِدْرَارًا وَيَزِدْكُمْ قُوَّةً إِلَى قُوَّتِكُمْ وَلَا تَتَوَلَّوْا مُجْرِمِينَ

"Ով իմ ժողովուրդ, ես ձեզանից դրամ չեմ պահանջում: Իմ վարձքը Աստված պիտի տա, Ձեր աչքերը չե՞ք բացելու:Ով իմ ժողովուրդ, հայցեք Աստծո գթությունը:

Աղաչեք նրան ու նա անձրև կիջեցնի ձեր դաշտերի վրա: Նա աճեցնելու է ուժը: Կռապաշտության ոճիրը մի գործեք կրկին:"

Հուդը մարդկանց հրավիրեց աստվածապաշտության և նրանց ասաց , որ պետք է հրաժարվեն կռապաշտությունից: Նա մարդկանց առաջարկեց ապաշխարել, որպեսզի մաքրվեն մեղքից ու Աստծո բարության դռները բացվեն նրանց առջև: Այս այաների համաձայն, ապաշխարանքը շատ կարևոր է երաշտի վերացման համար: Ապաշխարանքը նաև մեծացնում է  մարդու ուժը, զարգացնում երկիրը:  Այլ խոսքով, ապաշխարանքը շատ կարևոր է ոչ միայն աշխարհիկ այլ նաև հանդերձյալ կյանքում:

Այս այաներից սովորում ենք.

1.Ապաշխարանքը հնարավորություն է տալիս մարդկության զարգացման ու հզորացաման համար:

2. Մարգարեների ու աստվածային կրոնների նպատակը եղել է ստեղծել առողջ հասարակություն, որը լինի նաև հզոր և լի բարիքներով:

 

Հուդ սուրայի 53, 54 և 55-րդ այաներ

قَالُوا يَا هُودُ مَا جِئْتَنَا بِبَيِّنَةٍ وَمَا نَحْنُ بِتَارِكِي آلِهَتِنَا عَنْ قَوْلِكَ وَمَا نَحْنُ لَكَ بِمُؤْمِنِينَ

إِنْ نَقُولُ إِلَّا اعْتَرَاكَ بَعْضُ آلِهَتِنَا بِسُوءٍ قَالَ إِنِّي أُشْهِدُ اللَّهَ وَاشْهَدُوا أَنِّي بَرِيءٌ مِمَّا تُشْرِكُونَ

مِنْ دُونِهِ فَكِيدُونِي جَمِيعًا ثُمَّ لَا تُنْظِرُونِ

 "Նրանք պատասխանեցին: Ով Հուդ, քո առաքելության մասին որևէ ապացույց չես տվել մեզ: Միմիայն խոսքերիդ վրա հիմնվելով չենք կարող թողնել մեր աստվածներին: Քեզ չենք հավատալու բնավ:

Մեր Աստվածներից մեկն իր վրեժխնդիր հարվածն իջեցրեց քո վրա": "Աստծուն վկա եմ կանչում,-ասաց Հուդը, -և դուք էլ վկա եք որ ես ատում եմ այն ինչ Աստծու հավասար եք դասում:

Ուրեմն շրջապատեք ինձ ձեր որոգայթներով, բայց մի սպասեք որ դրանցից վախենամ:"

Նրանով հանդերձ, որ Հուդը մարդկանց հրավիրում էր աստվածապաշտության ու կոչ էր անում ապաշխարել, սակայն նրանք շարունակում էին պնդել իրենց սխալ կարծիքները: Նրանք ասում էին. Մենք չենք կարող քո խոսքերի հիման վրա հրաժարվել մեր աստվածներից: Մենք համոզված ենք որ դու նրանց անարգել ես ու արժանացել նրանց զարույթին և կորցրել քո բանականությունը: Զարմանալին այն է, որ այդ մարդիկ խոնարհվում էին քարի ու փայտի առջև և դրա համար ոչ մի տրամաբանական բացատրություն չունեին: Սակայն նրան, ով ներկայացնում էր պարզ նշաններ, չէին հավատում:

Այս այաներից սովորում ենք

1. Մարգարեները մշտապես կանգնել են դժվարությունների առջև: Մշտապես եղել են մարդիկ, ովքեր դեմ են կանգնել նրանց: Սակայն մարգարեները չեն հրաժարվել իրենց հրավերից ու քարոզչությունից:

2. Պատմության մեջ առաջնորդներն ու առաքինի մարդիկ միշտ էլ մեղադրվել են հասարակության կողմից:

3.Մարգարեները ոչ մի ուժից չեն վախեցել և մշտապես պայքարել են իրենց հակառակորդների դեմ, քանի որ չեն կասկածել, որ Աստծո խոսքը ճշմարիտ է:

 

Հուդ սուրայի 56-րդ այա

إِنِّي تَوَكَّلْتُ عَلَى اللَّهِ رَبِّي وَرَبِّكُمْ مَا مِنْ دَابَّةٍ إِلَّا هُوَ آخِذٌ بِنَاصِيَتِهَا إِنَّ رَبِّي عَلَى صِرَاطٍ مُسْتَقِيمٍ 

 Հուդն ասաց.«Ես ապավինել եմ այն Աստծուն, ով իմ եւ ձեր արարիչն է:Չկա որեւէ էակ, որի կյանքի տնօրինությունը Աստծո ձեռքում չլինի: Ճշմարիտ է իմ Աստված»:  

Ի պատասխան սպառնալիքների ու մեղադրանքների, Հուդն ասում է. Հավաքեք ձեր ողջ ուժն ու կարողությունը և իմ դեմ սադրանք նյութեք: Սակայն իմացեք, որ ես Աստված ունեմ և միայն նրան եմ ապավինում: Մի կարծեք, որ նա միայն իմ արարիչն է և դուք դուրս եք մնացել նրա իշխանությունից: Ոչ միայն ես և դուք, այլ այն ամենն ինչ շարժվում է, գտնվում է  նրա հսկողության տակ: Իմացեք, որ նրա ճանապարհը ճշմարտությունն է և նա ոչ մեկի դեմ բռնություն չի գործադրում:

Այս այայից սովորում ենք

1. Հավատացյալները Աստծուն հավատալով ուժ են ձեռք բերում, իսկ անհավատները զրկված են այդ ուժից:

2. Մարդը պետք է ապավինի նրան, ով բացի այն, որ կարող է, նաև արդար է ու ճշմարիտ:

Ավարտվեց հերթական հաղորդումը: Աստված ձեզ պահապան: