Փետրվար 25, 2019 11:54 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջույն գթության մարգարե Մոհամմադին: Ձեզ հրավիրում ենք ունկնդրելու Ելք դեպի լույս հաղորդումը, որում Ղուրանի այաները ներկայացվում են մատչելի մեկնաբանությամբ:

 

Հուդ սուրայի 57-րդ այա.

فَإِنْ تَوَلَّوْا فَقَدْ أَبْلَغْتُكُمْ مَا أُرْسِلْتُ بِهِ إِلَيْكُمْ وَيَسْتَخْلِفُ رَبِّي قَوْمًا غَيْرَكُمْ وَلَا تَضُرُّونَهُ شَيْئًا إِنَّ رَبِّي عَلَى كُلِّ شَيْءٍ حَفِيظٌ

 «Եթե դուք մնաք ձեր անհավատության մեջ,  ես կհամարեմ, որ առաքելությունս իրականացրել եմ: Աստված ձեր փոխարեն կուղարկի մեկ այլ ժողովուրդ և դուք չեք կարողանա որևէ չարիք պատճառել Աստծուն: Ամբողջ աշխարհը  պատկանում է  Աստծուն»:

Շարունակելով Հուդի և իր ցեղի միջև տեղի ունեցած զրույցը, պետք է ասենք, որ Հուդն այս այայում ասում է. «Ես Աստծո կողմից ուղարկվել եմ, որ ձեզ հրավիրեմ հավատալ միաստվածության: Ես իմ առաքելությունը կատարել եմ: Ես չեմ թերացել և եթե դուք իմ հրավերը չընդունեք ու երես թեքեք ինձանից, իմացեք, որ հենց այս աշխարհում կենթարկվեք աստվածային պատժի: Եվ այդ պատիժը կլինի այնպիսին, որ դուք կվերանաք ու ձեզ փոխարինելու կգա մի նոր սերունդ»: «Մի կարծեք, որ անհավատությամբ ու ահնազանդությամբ Աստծուն եք վնասելու, քանի որ նա ամենակարող է». հավելում է  Հուդը:

Այս այայից սովորում ենք

1. Մարգարեները պարտավոր են Աստծո հրավերը փոխանցել մարդկանց: Եվ մարդկանց չպետք է պարտադրել հետևել հավատքին:

2. Եթե մարդիկ չեն հնազանդվում աստվածային առաջնորդներին, դա նրանց թուլության նշանը չէ, այլ մարդկային բնավորության, որը թույլ է տալիս ընտրել լավ կամ վատ ճանապարհը:

Հուդ սուրայի 58-րդ այա

وَلَمَّا جَاءَ أَمْرُنَا نَجَّيْنَا هُودًا وَالَّذِينَ آمَنُوا مَعَهُ بِرَحْمَةٍ مِنَّا وَنَجَّيْنَاهُمْ مِنْ عَذَابٍ غَلِيظٍ 

«Երբ մեր վճիռն արդեն պետք է գործադրվեր, Հուդին ու հավատացյալներին առանք մեր պաշտպանության տակ ու նրանք ազատվեցին սոսկալի պատժից»:

Հուդի նկատմամբ անհնազանդությունն ու այն սադրանքներն ու մեղադրանքները, որ մարդիկ կիրառեցին նրա նկատմամբ, պատճառ դարձան, որ Աստված Հուդի ցեղին տանջանքի ենթարկի: Ինչպես որ ասվում է  Ղուրանի մեկ այլ այայում. «Աստված նրանց համար ուժեղ փոթորիկ ուղարկեց, որը նրանց բերեց տանջալից օրեր»: Սակայն այստեղ ամենակարևորն աստվածային արդարությունն է, որը զատում է  թացը չորից ու յուրաքանչյուրին տալիս իրեն արժանի պատիժ: Չնայած որ պատիժը Ադ ցեղին էր ուղարկվել, սակայն Աստված Հուդին ու նրա հետևորդներին փրկեց ու թույլ չտվեց, որ նրանք ենթարկվեն չարչարանքների:

Այս այայից սովորում ենք

1. Իրական հավատացյալներն ինչպես նաև մարգարեները, չեն ենթարկվում Աստծո պատժին:

2. Աստված անգութ է բռնատերերի նկատմամբ և միևնույն ժամանակ բարի` հավատացյալների նկատմամբ:

Հուդ սուրայի 59 և 60-րդ այաներ

وَتِلْكَ عَادٌ جَحَدُوا بِآيَاتِ رَبِّهِمْ وَعَصَوْا رُسُلَهُ وَاتَّبَعُوا أَمْرَ كُلِّ جَبَّارٍ عَنِيدٍ

وَأُتْبِعُوا فِي هَذِهِ الدُّنْيَا لَعْنَةً وَيَوْمَ الْقِيَامَةِ أَلَا إِنَّ عَادًا كَفَرُوا رَبَّهُمْ أَلَا بُعْدًا لِعَادٍ قَوْمِ هُودٍ

«Ադ ժողովուրդը մերժել էր հավատալ աստվածային ճշմարտությանը: Նրանք անհնազանդ եղան մեր առաքյալի նկատմամբ և կուրորեն հետևեցին իրենց մեծամեծների կամքին»:

«Աստվածային անեծքը նրանց հալածեց և' այս և' հանդերձյալ աշխարհներում: Միթե՞ նրանք անհավատ չէին դարձել ու չէին հեռացել Աստծո ճանապարհից»:

Այս տասը այաներից հետո, Աստված ասում է . «Ադ ցեղի անհնազանդությունը պատճառ դարձավ, որ նրանք արդարության ու խաղաղության մարգարեներին հետևելու փոխարեն հետևեն բռնատերերին: Ու հենց դրա պատճառով էլ նրանք ենթարկվեցին աստվածային տանջանքների: Նրանց վերջը պիտի լինի դժոխքը ու նրանք պետք է զրկված լինեն Աստծո բարությունից»: Գուցե Ադ ցեղին աշխարհիկ կյանքում ուղարկված պատժի պատճառն այն էր, որ նրանք ապրում էին Ալ Արաբ կղզում և Արաբ ցեղից էին, որը Քրիստոսի ծնունդից 700 տարի առաջ ապրում էր Ահղաֆ վայրում: Այդ ցեղի մարդիկ ունեին բարձր հասակ և  հիմնել էին զարգացած քաղաքներ: Ինչպես ասվում է  Ֆաջր սուրայում . «Չե՞ս տեսել, թե ինչպես վարվեց Արարիչն Ադ ցեղի հետ ու այն հսկա քաղաքի, որի նմանն աշխարհում չկար»:  Հիշատակելով Ադ ցեղին, Աստված մարգարեի ժամանակակից արաբներին զգուշացնում է, որ եթե նրանք էլ այդպես վարվեն, կարժանանան նույն ճակատագրին:

Այս այաներից սովորում ենք

1. Պետք է դաս քաղել մեզ նախորդող ազգերի ճակատագրերից:

2.  Ղուրանն անիծում է  բռնատերերին:

Ավարտվեց մեր այսօրվա հաղորդումը: Աստված ձեզ պահապան: