Ելք դեպի լույս 353
Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջույն գթության եւ խաղաղության մարգարե Մոհամմադին: Բարեւ Ձեզ: Հրավիրում ենք ունկնդրելու Ելք դեպի լույս հաղորդումը, որում Ղուրանի այաները ներկայացվում են մատչելի մեկնաբանությամբ:
Հուդ սուրայի 61-րդ այա․
وَإِلَى ثَمُودَ أَخَاهُمْ صَالِحًا قَالَ يَا قَوْمِ اعْبُدُوا اللَّهَ مَا لَكُمْ مِنْ إِلَهٍ غَيْرُهُ هُوَ أَنْشَأَكُمْ مِنَ الْأَرْضِ وَاسْتَعْمَرَكُمْ فِيهَا فَاسْتَغْفِرُوهُ ثُمَّ تُوبُوا إِلَيْهِ إِنَّ رَبِّي قَرِيبٌ مُجِيبٌ
«Սամուդ ցեղին ուղարկեցինք իրենց եղբայր Սալեհին, որն ասաց նրանց. "Ով իմ ժողովուրդ, պաշտեցեք Աստծուն, քանի որ նրանից բացի չկա ուրիշ Աստված: Նա ձեզ արարեց հողից ու երկրի վրա բնակեցրեց: Հայցեք նրա ներողամտությունն ու վերադարձեք դեպի նա: Նա Ձեզ մոտիկ է ու լսում է ձեզ՛՛»:
Ադ ցեղից հետո այս հաղորդման ընթացքում անդրադառնալու ենք Սամուդ ցեղին ու նրա մարգարե Սալեհին: Սալեհ մարգարեն հաջորդեց Նոյին և Հուդին: Նրա առաջին հրավերն ինչպես և նախորդ մարգարեներինը, միաստվածությանը հետևելը և կռապաշտությունից հրաժարվելն էր: Նրա ուսմունքների համաձայն, հանդերձյալ կյանքն աշխարհիկ կյանքից առանձին չէ և հավատացյալը դրախտին ձգտելով, պետք է մտածի նաև իր կյանքն ու իր ապրելու միջավայրը առողջ ու ապահով դարձնելու մասին: Սալեհը, դիմելով իր ցեղին, ասում է. «Աստված երկիրը դրեց ձեր տրամադրության տակ ու ձեզ պատվիրեց բարեկարգել այն»: Այնուհետև նա ասում է. «Բայց ինչո՞ւ երկրի վրա աշխատելու փոխարեն, փորձում եք անօրինական ձևով հարստություն կուտակել»: Նա զգուշացնում է . «Խուսափեք այդ վարքագծից, քանի որ Աստված դա անընդունելի է համարում»:
Այս այայից սովորում ենք․
1. Մարգարեների կապը մարդկանց հետ եղել է եղբայրական և ոչ թե պարտադիր:
2. Աստված մարդուց պահանջել է բարեկարգել երկիրը:
Հուդ սուրայի 62-րդ այա․
قَالُوا يَا صَالِحُ قَدْ كُنْتَ فِينَا مَرْجُوًّا قَبْلَ هَذَا أَتَنْهَانَا أَنْ نَعْبُدَ مَا يَعْبُدُ آبَاؤُنَا وَإِنَّنَا لَفِي شَكٍّ مِمَّا تَدْعُونَا إِلَيْهِ مُرِيبٍ
«Մարդիկ պատասխանեցին. "Մենք քեզ հաճույքով էինք սպասում, սակայն դու եկել ես մեզ արգելելու որ պաշտե՞նք մեր նախնիների պաշտածներին: Քո կրոնը մեզ կասկածելի է թվում և մենք դրան տարակուսանքով ենք վերաբերվում"»:
Սալեհի հրավերին ի պատասխան, մարդիկ, ովքեր հետևում էին իրենց նախորդների գաղափարախոսությանը, փոխարեն նրա տրամաբանական խոսքերի մասին խորհելու, նրան մեղադրեցին իրենց նախնիների ավանդույթներին դեմ լինելու մեջ: Նրանք ասացին. «Մենք քեզ վստահում էինք ու հարգում: Սակայն այս խոսքերիդ պատճառով մենք քեզ այլևս չենք վստահում»:
Այս այայից սովորում ենք․
1. Կրոնի քարոզիչը պետք է իմանա, որ մարդիկ հաճախ հեշտությամբ չեն հրաժարվում իրենց սխալ կարծիքներից ու պետք է գիտենա, որ մարդիկ բարեփոխվում են ժամանակի ընթացքում:
2 . Եթե կասկածը ճշմարտության հասնելու սկիզբ չլինի, կխորտակի մարդուն ու թույլ չի տա, որ նա առաջ գնա:
Հուդ սուրայի 63-րդ այա․
قَالَ يَا قَوْمِ أَرَأَيْتُمْ إِنْ كُنْتُ عَلَى بَيِّنَةٍ مِنْ رَبِّي وَآتَانِي مِنْهُ رَحْمَةً فَمَنْ يَنْصُرُنِي مِنَ اللَّهِ إِنْ عَصَيْتُهُ فَمَا تَزِيدُونَنِي غَيْرَ تَخْسِيرٍ
«Մարգարեն պատասխանեց. " Դատեցեք ինձ: Ինձ, որ ընդունել եմ երկնքի պատվերները և եթե երկնային շնորհներով ողողվեմ ու անհնազանդ լինեմ, ո՞վ ինձ կազատի երկնային զայրույթից: Ձեր ջանքերը միայն կարագացնեն իմ կործանումը»:
Ի պատասխան Սամուդ ցեղի անտրամաբանական խոսքերին, Սալեհն ասաց. «Ես արժանացել եմ աստվածային գթությանն ու նշանակվել մարգարե: Աստված ինձ ուղարկել է, որպեսզի քարոզեմ իր կրոնն ու ձեզ հրավիրեմ հետևել Աստծուն: Եթե այս ճանապարհին չեք կարող ինձ օգնել, ես ինչո՞ւ պետք է հրաժարվեմ իմ գործից ու ձեր գոհունակությունը ձեռք բերելու համար լռեմ»: Մարդիկ նպատակ ունեին նրան գովաբանելով, հորդորել, որ հրաժարվի իր նոր ճանապարհից ու հետևի իր կյանքի նախկին ընթացքին: Սակայն Սալեհն ասում է, որ ինքը կատարում է Աստծո կողմից իրեն տրված պարտավորությունը և եթե մարդիկ ունենային այդ նշանները, նրանք նույնպես չէին կարողանա հրաժարվել դրանց իրականացումից:
Այս այայից սովորում ենք․
1. Երկնային կրոնների հիմքը տրամաբանությունն է: Իսկ մարգարեները փորձում են մարդկանց տրամաբանորեն հրավիրել հետևել աստվածային ճանապարհին, առանց նրանց նկատմամբ բռնանալու և նրանց սպառնալու:
2. Բոլոր մարդիկ հավասար են աստվածային օրենքների առջև և նույնիսկ մարգարեները բացառություն չեն: Եվ եթե նրանք չկատարեն իրենց պարտականությունը, կարժանանան Աստծո զայրույթին:
3. Մարդկանց գոհունակությունը ձեռք բերելու համար չպետք է հրաժարվել Աստծո ճանապարհից, քանի որ մարդիկ անկարող են Աստծո ուժի նկատմամբ:
Ավարտվեց մեր այսօրվա հաղորդումը: Աստված ձեզ պահապան: