Ելք դեպի լույս 354
Ելք դեպի լույս 356Ելք դեպի լույս 356Ելք դեպի լույս 356
Հուդ սուրայի 64-րդ այա
« و یا قوم هذه نافة الله لکم آیة فذروها تاکل فی ارض الله و لاتمسٌوها بسوء فیاخذکم عذاب قریب »
«Ո՛վ իմ ժողովուրդ, այս էգ ուղտը Աստծունն է, որը ձեզ համար նշան է համարվում: Թույլ տվեք Աստծո երկրում արածի: Նրան մի՛ ճնշեք: Քանզի Աստծո չարչարանքին եք արժանանալու»:
Սալեհի հրավերին ի պատասխան, մարդիկ, ովքեր հետևում էին իրենց նախորդների գաղափարախոսությանը, փոխարեն նրա տրամաբանական խոսքերի մասին խորհելու, նրան մեղադրեցին իրենց նախնիների ավանդույթներին դեմ լինելու մեջ: Նրանք ասացին. "Մենք քեզ վստահում էինք ու հագում: Սակայն այս խոսքերիդ պատճառով մենք քեզ այլևս չենք վստահում": Մարգարեները, տրամաբանական խոսքից բացի, մշտապես ներկայացրել են հրաշքներ, որպեսզի մարգկանց միջից վերացնեն կասկածը: Աստծո հրամանով, մի էգ ուղտ լեռան միջից դուրս եկավ: Ուղտը հղի էր, առանց արու ուղտի հետ զույգվելու և կաթ էր տալիս մարդկանց: Սալեհը մարդկանց խնդրեց, որ նրան չվնասեն ու թույլ տան, որ ջուր խմի և արոտավայրերում արածի: Հակառակ դեպքում, նա ասաց, որ Աստծո պատիժն իջնելու է նրանց վրա
Այս այայից սովորում ենք
1. Աստծո ուժն ավելի հզոր է նյութական իրերից ու պատճառներից և ուղտի արարումը քարի միջից, դրա վառ օրինակն է
2. Սրբապղծությունը պատժվելու է Աստծո կողմից
Հուդ սուրայի 65-րդ այա
« فعقروها فقال تمتٌعوا فی دارکم ثلاثة ایٌام ذلک وعد غیرمکذوب »
Նրանք (սակայն) դրան մորթեցին, և (Սալեհը) ասաց.«(Ավարտվեց ձեր ժամանակը), երեք օր վայելեք կյանքը ձեր տներում (և դրանից հետո իջնելու է Աստծո պատիժը): Այս խոստումը սուտ չէ»:
Սամուդի ցեղը չընդունեց Սալեհի հրավերն ու նրա հրաշքի առաջ չխոնարհվեց: Նրանցից մեկը որոշեց սպանել ուղտին ու իրագործեց իր որոշումը: Ուրիշները նրան ոչ միայն հետ չպահեցին, այլ նույնիսկ խրախուսեցին: Հենց այդ պատճառով էլ պատժվեց ողջ ցեղը: Երեք օրը ապաշխարելու ժամանակն էր: Թերևս այդ պատիժը հոգեկան պատիժ է եղել: Այսինքն` երեք օր այդ մարդիկ սպասել են պատժին և այդ երեք օրվա ընթացքում տառապել
Այս այայից սովորում ենք
1. Երբ մարդը համաձայն է լինում ուրիշի մեղքի հետ, մեղսակից է դառնում
2. Աստվածային նախազգուշացումների նկատմամբ պետք է լուրջ վերաբերվել, քանի որ սրբապղծությունը պատժվում է
Հուդ սուրայի 66-րդ այա
« فلمٌا جاء امرنا نجٌینا صالحا والذین آمنوا معه برحمة منٌا و من خزی یومئذ انٌ ربٌک هو القویٌ العزیز »
Ուրեմն, երբ իջավ մեր հրամանը, գթությամբ փրկեցինք Սալեհին և նրան ուղեկցող հավատացյալներին՝ ազատելով այն օրվա խայտառակությունից: Քանզի քո Արարիչը հզոր է և անպարտելի:
Բնական աղետներն ինչպես երկրաշարժն ու ջրհեղեղը, և հավատացյալին և անհավատին պարուրում են և ոչ մի տարբերություն չի լինում նրանց միջև: Սակայն երբ իջնում է աստվածային պատիժն այդ ժամանակ հավատացյալն ապահով է և միայն անհավատներն են ենթարկվում չարչարանքների: Ուստի երբ Աստծո պատիժն իջավ Սամուտ ցեղի վրա, Աստված փրկեց մագարեին և նրա հետևորդներին և միայն մեղավորները ոչնչացան: Դա ապացույցն է աստվածային ուժի ու նրա անպարտելիության
Այս այայից սովորում ենք
1. Հետևելով մարգարեին, մարդը հեռու է մնում նվաստացումից և ձեռք է բերում արժանապատվություն
2. Աստծո համար հեշտ է մի խումբ հավատացյալների փրկել բազմաթիվ անհավատների միջից
Հուդ սուրայի 67 և 68-րդ այաներ
« و اخذ الذین ظلموا الصٌیحة فاصبحوا فی دیارهم جاثمین »
« کان لم یغنوا فیها الا انٌ ثمود کفروا ربٌهم الا بعداً لثمود »
Նրանց, ովքեր բռնություն կատարեցին՝ պարուրեց (սոսկալի) աղաղակը, և ընկան իրենց տներում:
Կարծես երբեք չէին եղել այդ (տներում): Իմացեք, որ սամուդականները հերքեցին իրենց Արարչին: Մահ սամուդականներին:
Սալեհի խոստումը, որ Աստծո կողմից տրվել էր իր մեղավոր ցեղին, իրականացավ և երկնային սոսկալի աղաղակն ու երկրային երկրաշարժը, միանալով իրար, ոչնչացրեցին այս չարագործ ցեղին: Սարսափելի որոտն ու կայծակը պատճառ դարձան, որ մարդիկ վախից ընկնեն իրենց երեսի վրա և հենց այդպես մահանան, շանթահարի նման, զրկվելով փախուստի հնարավորությունից
Այս այաներից սովորում ենք
1. Աստվածային պատիժը մարդկանց չարագործության արդյունքն է: Աստված առանց որևէ պատճառի մարդկանց չի պատժում
2. Ասվածային պատիժը հատուկ չէ միայն դատաստանի օրվան: Չարագործները պատժվում են նաև այս աշխարհում
Ավարտվեց մեր հերթական հաղորդումը: Հաջորդ հաղորդման ընթացքում կներկայացնենք այլ այաներ