Մարտ 19, 2019 05:54 Asia/Yerevan

Հարգելի ունկնդիրներ ողջունում ենք Ձեզ եւ գթության մարգարե Մոհամմադին: Հրավիրում ենք ունկնդրելու «Ելք դեպի լույս» հաղորդումը, որում Ղուրանի այաները ներկայացվում են մատչելի մեկնաբանությամբ:

»Հուդ սուրայի 69 և 70-րդ այաներ.

وَلَقَدْ جَاءَتْ رُسُلُنَا إِبْرَاهِيمَ بِالْبُشْرَى قَالُوا سَلَامًا قَالَ سَلَامٌ فَمَا لَبِثَ أَنْ جَاءَ بِعِجْلٍ حَنِيذٍ 

فَلَمَّا رَأَى أَيْدِيَهُمْ لَا تَصِلُ إِلَيْهِ نَكِرَهُمْ وَأَوْجَسَ مِنْهُمْ خِيفَةً قَالُوا لَا تَخَفْ إِنَّا أُرْسِلْنَا إِلَى قَوْمِ لُوطٍ
  

«Մեր առաքյալներն Աբրահամին բարի լուր բերելու էին եկել: Նրանք ասացին "Խաղաղություն ընդ քեզ": Աբրահամը պատասխանեց նրանց բարևին և անմիջապես նրանց հորթի խորոված հյուրասիրեց»:  

Բայց երբ տեսավ, որ նրանք մոտ չեկան սեղանին, նրանց օտարականների տեղ դրեց ու նրա սրտում կասկած առաջացավ: Այդ ժամանակ նրանք ասացին. "Մի վախեցիր. մենք Լութի ժողովրդի մոտ գնալու համար ուղարկված առաքյալներն ենք"»:

Այս այաները վերաբերում են Աբրահամին և այն հրեշտակներին,  որոնք իջել  էին, որպեսզի Աստծո կողմից ոչնչացնեին Լութ ցեղին: Քանի որ հրեշտակները որպես մարդ էին հայտնվել, Աբրահամը նրանց համար մի հորթ մորթեց ու   խորոված պատրաստեց: Սակայն քանի որ նրանք ոչ ուտում էին ու ոչ էլ խմում, ձեռք չտվեցին սեղանին: Դա Աբրահամին խիստ անհանգստացրեց: Սակայն նրանք ներկայանալով ասացին. "Մենք երկու նպատակով ենք եկել: Առաջինն այն է, որ փոխանցենք քեզ, որ երբ դու ծերանաս, Աստված քեզ որդի կպարգևի: Եվ երկրորդը` Լութ ցեղի ոչնչացման լուրն է, որի հրամանն արձակել է Աստված": Քանի որ Լութը համարվում էր Աբրահամի հետևորդ մարգարեներից, Աստծո հրամանը նախ ուղարկվեց Աբրահամին և այնուհետև Լութին:

Այս այաներից սովորում ենք

1. Երկնքի հրեշտակներն իրենց խոսքերը սկսում են բարևով և սա է եղել բոլոր առաքինի մարդկանց ոճը:

2. Հյուրասիրությունը կարևոր է եղել Աստծուն հետևող բոլոր մարգարեների համար:

 

Հուդ սուրայի 71 և 72-րդ այաներ

وَامْرَأَتُهُ قَائِمَةٌ فَضَحِكَتْ فَبَشَّرْنَاهَا بِإِسْحَاقَ وَمِنْ وَرَاءِ إِسْحَاقَ يَعْقُوبَ

قَالَتْ يَا وَيْلَتَى أَأَلِدُ وَأَنَا عَجُوزٌ وَهَذَا بَعْلِي شَيْخًا إِنَّ هَذَا لَشَيْءٌ عَجِيبٌ

«Աբրահամի կինը կանգնած էր ու մենք նրան ավետեցինք, որ ինքը պիտի ծնի Իսահակ ու Հակոբ անունով որդիների: Սակայն նա միայն ծիծաղեց մեր գուշակության վրա»:

«Վայ ինձ, գոչեց նա, ես ու ամուսինս ծեր ենք և տարօրինակ կլինի, եթե ես զավակ ունենամ»:

 

Աբրահամի կինը` Սառան, լսեց Աբրահամին ու հրեշտակներին: Նա շատ զարմացավ, երբ լսեց, որ իրենք ծերության ժամանակ ունենալու են զավակ, քանի որ ինքը չբեր էր ու երեխա չէր ունեցել: Բացի այդ, Աբրահամը ծեր էր ու չէր կարող երեխա ունենալ: Սակայն Աստծո կամքը միշտ էլ իրականանում է:

Այս այաներից սովորում ենք

1. Առաքինի որդի ունենալը մեծ բարիք է, որն ընծայվում է  Աստծո կողմից:

2. Աստծո զորությունը չպետք է համեմատենք մեր սահմանափակ հնարավորությունների հետ:

 

 Հուդ սուրայի 73-րդ այա

قَالُوا أَتَعْجَبِينَ مِنْ أَمْرِ اللَّهِ رَحْمَتُ اللَّهِ وَبَرَكَاتُهُ عَلَيْكُمْ أَهْلَ الْبَيْتِ إِنَّهُ حَمِيدٌ مَجِيدٌ

«Հրեշտակները պատասխանեցին. "Միթե՞ չես հավատում Աստծո զորությանը: Աբրահամի ընտանիք` Աստծո գթությունն ու օրհնությունը քո վրա է: Ամենակարողը արժանի է միայն գովեստի ու փառաբանության "»:

Իհարկե, Աբրահամի կնոջ զարմանքը բնական էր և մի փոքր անընդունելի  ու անհավատալի էր թվում,քանի որ նա տարեց էր: Իսկ հրեշտակներն ասում էին, որ դա Աստծո կամքն է, ու չպետք է դրանից զարմանալ: Նրանք ասացին, որ Աստված ցանկանում է, որ Աբրահամի տնից անպակաս լինեն առատությունն ու բարությունը: Որոշ աղբյուրներում ասվում է, որ իսլամի իմամներից Ալին ասել է. "Երբ մեկը ձեզ ողջունում է, նրան  ասեք այն, ինչ հրեշտակներն ասացին Աբրահամին, այսինքն`. "Ողջույն Ձեզ, և Աստծո բարությունն ու գթությունը թող Ձեզ հետ լինեն":

Այս այայից սովորում ենք

1. Որդի ունենալն Աստծո գթության նշանն է: Որդին նաև ընտանիքի բարօրության հիմքն է:

2. Երբեք չպետք  է հուսահատվենք Աստծո օգնությունից: Այն Աստված, որ կրակը Աբրահամի համար սառեցրել է, կարող է նաև ծեր ամուսիններին զավակ պարգևել:

Ավարտում ենք այս հաղորդումը: Ցտեսություն, մինչ նոր հաղորդում: