Ելք դեպի լույս 356
Հարգելի ունկնդիրներ ողջունում ենք Ձեզ եւ գթության մարգարե Մոհամմադին: Հրավիրում ենք ունկնդրելու «Ելք դեպի լույս» հաղորդումը, որում Ղուրանի այաները ներկայացվում են մատչելի մեկնաբանությամբ:
Հուդ սուրայի 74 և 75-րդ այաներ
فَلَمَّا ذَهَبَ عَنْ إِبْرَاهِيمَ الرَّوْعُ وَجَاءَتْهُ الْبُشْرَى يُجَادِلُنَا فِي قَوْمِ لُوطٍ
إِنَّ إِبْرَاهِيمَ لَحَلِيمٌ أَوَّاهٌ مُنِيبٌ
<Երբ այս խոսքերը փարատեցին Աբրահամի մտահոգությոնը, նա առաքյալների հետ վիճաբանեց Ղովտի ցեղի համար,
քանի որ նա սրտացավ ու անհիշաչար էր>:
Նախորդ ծրագրում ասացինք, որ աստվածային հրեշտակները մարդու կերպարով մոտեցան Աբրահամին ու խոսեցին Աբրահամի հետ: Խոսքի ընթացքում նրանք ասացին, որ Ղովտի ցեղը մեղավոր է ու Աստված հրաման է արձակել, որ այդ ցեղի մարդիկ տանջանքի ենթարկվեն: Այս այան ասում է, որ Աբրահամը Ղովտի ցեղի տանջանքի վերաբերյալ Աստծո որոշմանն ընդիմացավ: Ինչպես որ Սարդ սուրայի 32-րդ այայում է ասվում, նա նրանց ասաց. "Ինչպե՞ս եք կարող քարուքանդ անել այդ շրջանը, երբ Ղովտ մարգարեն նրանց մեջ է": Հրեշտակները պատասխանեցին, որ նրանք այդ մասին տեղյակ են ու փրկելու են Ղովտին ու իր կողմնակիցներին:
Այս այայից սովորում ենք
1. Երբ մարդը հասնում է որոշակի բարիքների, չպետք է մոռանա ուրիշների ճակատագիրը: Աբրահամը ստացավ որդի ունենալու պատգամը, սակայն նա մտածում էր նաև Ղովտի ցեղի մասին:
2. Աղոթքը, Աստծուն ապավինելը և Աստծո առաքյալներից միջնորդութունը խնդրելը շատ կարևոր են: Հենց այս հիման վրա էլ Աբրահամը խոսեց հրեշտակների հետ:
Հուդ սուրայի 76-րդ այա
يَا إِبْرَاهِيمُ أَعْرِضْ عَنْ هَذَا إِنَّهُ قَدْ جَاءَ أَمْرُ رَبِّكَ وَإِنَّهُمْ آتِيهِمْ عَذَابٌ غَيْرُ مَرْدُودٍ
<(Հրեշտակներն ասացին նրան). "Ով Աբարահա՛մ հրաժարվիր(Ղովտի ցեղի վերաբերյալ քո խնդրանքից): Քո Աստծո հրամանը(նրանց ոչնչացման մասին) հնչել է և անշուշտ պատիժը նրանց կհասնի եւ (քո ընդդիմանալով ու աղաչանքով) դա չի կասեցվելու ">:
Աբրահամը խնդրեց, որ Աստված Ղովտի ցեղի տանջանքները վերացնի կամ հետաձգի, որովհետև նա անհանգստանում էր Ղովտի ու նրա հետևորդների համար: Բայց քանի որ Աստծո որոշումը վերջնական էր, Աբրահամի միջնորդությունն անիմաստ էր: Հրեշտակները նրան ասացին, որ հրաժարվի իր խնդրանքից:
Այս այայից սովորում ենք
1. Մարգարեները սրտացավ են հասարակության նկատմամբ: Եվ որքան էլ մարդիկ աբհնազանդ լինեն, մարգարեները մտածում են նրանց փրկության մասին:
2. Որոշ վճիռներ վերջնական են և նույնիսկ մարգարեների միջնորդությունը չի կարող դրանք կասեցնել:
Հուդ սուրայի 77 -րդ այա
وَلَمَّا جَاءَتْ رُسُلُنَا لُوطًا سِيءَ بِهِمْ وَضَاقَ بِهِمْ ذَرْعًا وَقَالَ هَذَا يَوْمٌ عَصِيبٌ
<Մեր առաքյալները(երիտասարդների տեսքով) գնացին Ղովտի մոտ: Նա ցավ զգաց նրանց համար և չկարողանալով պաշտպանել նրանց, գոչեց. "Այս ինչ ծանր ու ցավալի օր է">:
Հրեշտակներն եկան գեղեցիկ մարդկանց կերպարով ու հյուրընկալվեցին Մարգարեի կողմից: Դա մտահոգեց նրան, քանի որ եթե նրա մեղավոր ցեղի մարդիկ տեսնեին նման գեղեցիկ հյուրերի, կխնդրեին իրենց մոտ ուղարկել նրանց: Ղովտը լավատեղյակ էր իր անբարո ցեղի ցանկություններից: Նա այս պատճառով տառապում էր:Բոլոր դռները նրա առջև փակվել էին ու նա դժվար օրեր էր անցկացնում:
Այս այայից սովորում ենք
1. Սխալի դեմ պայքարելու համար նախ պետք է հրաժարվել այդ սխալից:
2. Հյուրընկալը պարտավոր է ապահովել հյուրի անվտանգությունը:
Հուդ սուրայի 78-րդ այա
وَجَاءَهُ قَوْمُهُ يُهْرَعُونَ إِلَيْهِ وَمِنْ قَبْلُ كَانُوا يَعْمَلُونَ السَّيِّئَاتِ قَالَ يَا قَوْمِ هَؤُلَاءِ بَنَاتِي هُنَّ أَطْهَرُ لَكُمْ فَاتَّقُوا اللَّهَ وَلَا تُخْزُونِ فِي ضَيْفِي أَلَيْسَ مِنْكُمْ رَجُلٌ رَشِيدٌ
< <Ղովտի ցեղի ներկայացուցիչները՝ երկար ժամանակ ոճիրներ գործելու սովոր մարդիկ ( տեղեկացան այդ գեղեցկադեմ երիտասարդների մասին)եւ անհապաղ ներկայացան նրան: Ղովտն ասաց նրանց. "Ահա իմ աղջիկները: Ձեզ համար ավելի մաքուր են(քան արական սեռի հետ մերձենալը): (Ես պատրաստ եմ նրանց ամուսնացնել ձեզ հետ):Ուրեմն վախեցեք Աստծուց եւ ինձ մի անպատվեք, անպատվելով իմ հյուրերին: Ձեր մեջ չկա՞ն արդյոք պարկեշտ մարդիկ">:
'Նախորդ այայում ասացինք, որ Ղովտ մարգարեն մտահոգ էր իր ցեղի անբարո ցանկությունների համար: Նա նրանց ասաց, "Եթե դուք ցանկանում եք բավարարել ձեր սեռական ցանկությունը, աղջիկները դրա համար ավելի հարմար են: Դուք կարող եք ամուսնանալ նրանց հետ ու հոգալ ձեր կարիքները: Դա նաև սեռական ու հոգեկան մաքրության մոտ արարք է: Նա ավելացրեց.Ինչու՞ եք գնում մեղքի հետևից: Գուցե դուք տղամարդ լինելու ոչ մի նշույլ չունեք ու չեք խղճում անծանոթ հյուրերին:"
Այս այայից սովորում ենք
1. Երբ հասարակությունը խորտակվում է , նրա անդամները պատրաստ են գործել ցանկացած տեսակի մեղք ու շտապում են դա անել:
2. Սխալը չկատարելու համար պետք է նախ հասարակության մեջ տարածել ճիշտ սկզբունքներ:
Ավարտում ենք այս հաղորդումը: Ցտեսություն, մինչ նոր հաղորդում: