Մարտ 19, 2019 08:59 Asia/Yerevan

Ողջույն գթության մարգարե Մոհամմադին, ով մշտապես կարևորել է Ղուրանի ուսուցումն ասելով. Ձեր միջից լավագույնը նա է, ով սովորում է  Ղուրանի ընթերցումը և ուրիշներին էլ սովորեցնում է: Այժմ ձեզ ենք ներկայացնում «Ելք դեպի լույս» հաղորդաշարի ևս մեկ հաղորդում` պարզ և մատչելի մեկնաբանությամբ:

 

Հուդ սուրայի 79 և 80-րդ այաներ

قَالُوا لَقَدْ عَلِمْتَ مَا لَنَا فِي بَنَاتِكَ مِنْ حَقٍّ وَإِنَّكَ لَتَعْلَمُ مَا نُرِيدُ

قَالَ لَوْ أَنَّ لِي بِكُمْ قُوَّةً أَوْ آوِي إِلَى رُكْنٍ شَدِيدٍ 

 

«Ղովտի ցեղն ասաց. "Դու գիտես  որ մենք քո աղջիկների կարիքը չունենք: Չգիտե՞ս միթե ինչ է մեր ուզածը"»։

 «Ղովտը պատասխանեց, միթե՞ ես չեմ կարող ընդդիմանալ ձեր խայտառակ ցանկություններին և միթե ձեզանից պաշտպանվելու համար չեմ կարողանալու ապավեն գտնել"»

Նախորդ այայում ասացինք, որ երբ հրեշտակները գեղեցիկ երիտասարդների տեսքով հայտնվեցին Ղովտին, նրա ցեղի անբարո մարդիկ եկան իր մոտ ու ներկայացրին իրենց անբարո ցանկությունը: Ղովտը նրանց պատասխանեց, որ կնության առնեն իր աղջիկներին: Սակայն մարդիկ պատասխանեցին, որ իրենք այդ աղջիկների կարիքը չունեն: Նրանք Ղովտին ասացին, որ իր հյուրերին տրամադրի իրենց: Ղովտը, ով հայտնվել էր անելանելի վիճակում, այսպես ասաց. "Երանի թե ունենայի հավատացյալ բարեկամներ, որ կարողանայի կանգնել ձեր առաջ ու պաշտպանել իմ հյուրերին, կամ նրանց ապաստան տալ մի ապահով վայրում": Թեև Ղուրանը ներկայացնում է  Ղովտի պատմությունը, որն ունի մի քանի հազար տարվա պատմություն, սակայն այսօր էլ նման երևույթ կա : Որոշ երկրներ նույնիսկ օրինականացրել են համասեռական զույգերի ամուսնությունը: Ղուրանը տարբեր այաներում  դատապարտում է  համասեռականությունը, դա բնութագրելով որպես  տգիտություն, բռնություն, անբարոյականություն, հանցագործություն և այլն:

Այս այաներից սովորում ենք

1․Երբ մարդը շարունակում է  մեղքի մեջ մնալ, նա ստորանում է, ինչի հետևանքով սխալը ճիշտ է տեսնում և ճիշտը` սխալ:

2․Երբեք չպետք է թույլ տալ, որպեսզի անբարոյականությունը տարածվի: Հակառակ դեպքում ստիպված կլինենք տեղափոխվել ապահով վայր:

 

Հուդ սուրայի 81-րդ այա

قَالُوا يَا لُوطُ إِنَّا رُسُلُ رَبِّكَ لَنْ يَصِلُوا إِلَيْكَ فَأَسْرِ بِأَهْلِكَ بِقِطْعٍ مِنَ اللَّيْلِ وَلَا يَلْتَفِتْ مِنْكُمْ أَحَدٌ إِلَّا امْرَأَتَكَ إِنَّهُ مُصِيبُهَا مَا أَصَابَهُمْ إِنَّ مَوْعِدَهُمُ الصُّبْحُ أَلَيْسَ الصُّبْحُ بِقَرِيبٍ 

 

 « Հրեշտակներն ասացին Ղովտին . "Մենք քո Աստծո առաքյալներն ենք, այդ անառակները չեն կարող քեզ անպատվել: Այս գիշեր ընտանիքիդ հետ միասին դուրս արի քաղաքից: Եվ թող ձեզանից ոչ ոք դեպի հետ չնայի: Միայն կինդ այս արգելքը կանտեսի ու հանցավորների պատիժը նրա վրա էլ կթափվի: Երկնային վճիռը կգործադրվի արշալույսից առաջ: Նրանց վախճանը հեռու չէ"»։

Երբ Ղովտը հայտնվեց անելանելի վիճակում, հրեշտակները նրան մխիթարեցին, ասելով, որ այդ մարդիկ չունեն ուժ Ղովտին և իրենց հասնելու համար և նրանք պետք է պատժվեն: Հրեշտակները Ղովտին ասացին, որ իրենք եկել են այդ մարդկանց պատժելու համար: Նրանք ասացին, որ Ղովտը նույն գիշերը դուրս գնա քաղաքից, որպեսզի աստվածային պատիժը իրականանա: Սակայն նրանք նշեցին, որ Ղովտի կինը նույնպես մեղսակից է, քանի որ նրա կողքին լինելու փոխարեն, նա անառակների կողքին է: Այս այան  շեշտում է, որ մարգարեի  հետ բարեկամությունը չի կարող փրկել աստվածային պատժից, քանի որ ամեն մարդ պատժվում է  իր սխալի համար:

Այս այայից սովորում ենք

1․Կինը անկախ է ընտրելու իր ճանապարհը; Նույնիսկ մարգարեի կինը հնարավորություն ունի ընտրելու հակառակորդի ճանապարհը:

2․Երկրի աստվածային համակարգում արժեքները հիմնված են ոչ թե հարաբերությունների ու կապերի, այլ  օրենքի վրա:

 

Հուդ սուրայի 82 և 83-րդ այաներ

فَلَمَّا جَاءَ أَمْرُنَا جَعَلْنَا عَالِيَهَا سَافِلَهَا وَأَمْطَرْنَا عَلَيْهَا حِجَارَةً مِنْ سِجِّيلٍ مَنْضُودٍ 

 مُّسَوَّمَةً عِندَ رَبِّکَ وَمَا هِیَ مِنَ الظَّالِمِینَ بِبَعِیدٍ

«Ու եկավ ժամը, հրամանն արձակվեց: Այն քաղաքը քարուքանդ արեցինք ու քարե անձրև մաղեց բնակիչների վրա,

որ Աստված էր ցույց տվել: Քիչ է մնացել, որ  այլ չարագործներն էլ նման պատժի արժանանան»:

 

 Այս այաները խոսում են Ղովտի ցեղի ճակատագրի վերաբերյալ, ասելով, որ երկնքից քարե անձրև մաղեց ու երկրաշարժ տեղի ունեցավ, որն ավերեց այդ ցեղի տները: Ղուրանը ներկայացնում է  այս իրական պատմությունը, որպեսզի մյուսները դաս քաղեն և իմանան, որ յուրաքանչյուր  հասարակություն, որը շեղվի ճշմարիտ ճանապարհից, կպատժվի ու կարժանանա տանջանքների:

Այս այաներից սովորում ենք

1. Արարչագործության ավանդույթների անտեսումը կործանում է մարդկային մաքուր էությունը: Մոլորվածները պետք է սպասեն պատժի:

2. Աստվածային ուժը պետք է ճիշտ գնահատենք: Նա, ով իր բարությամբ դռները  բացում է  ծառաների առջև, մեղավոր մարդկանց կարող է  պատժել ու չարչարանքի ենթարկել:

 

Ավարտվեց մեր այսօրվա հաղորդումը: Աստված ձեզ պահապան: