Ելք դեպի լույս 358
Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարևելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ։
Հուդ սուրայի 84-րդ այա․
وَإِلَى مَدْيَنَ أَخَاهُمْ شُعَيْبًا قَالَ يَا قَوْمِ اعْبُدُوا اللَّهَ مَا لَكُمْ مِنْ إِلَهٍ غَيْرُهُ وَلَا تَنْقُصُوا الْمِكْيَالَ وَالْمِيزَانَ إِنِّي أَرَاكُمْ بِخَيْرٍ وَإِنِّي أَخَافُ عَلَيْكُمْ عَذَابَ يَوْمٍ مُحِيطٍ
«Եվ Մադենի ժողովրդի մոտ ուղարկեցինք նրանց եղբայր Շաիպին:Նա ասաց. "Ով իմ ժողովուրդ պաշտեցեք Աստծուն: Նրանից բացի այլ Աստված չկա: Կշեռքն ու չափը(առևտրի ժամանակ) մի խախտեք(եւ թերի մի կշռեք) : Ես Ձեր բարին եմ ցանկանում, բայց վախենում եմ, որ բոլորդ էլ ենթարկվեք մեծ օրվա պատժին»:
Նոյի և Հուդի ցեղերից հետո, Ղուրանը խոսում է Շաիպի մասին, որը ծոցի արևելքում գտնվող Մադեն շրջանում որպես առաքյալ նշանակվեց ու մարդկանց աստվածապաշտության հրավիրեց: Նա մարդկանց հորդորում էր առևտուր անելիս լինել արդար: Աստվածային բոլոր մարգարեների առաջին կոչը մարդկանց, եղել է միաստվածությունը, որն օգնում է ազատվել կուռքերի պաշտամունքից, ներքին ցանկասիրությունից ու ենթարկվել աստվածային հրամաններին ու պատվիրաններին: Իսկ նման մարդը երբեք չի անցնում իր սահմանները և հարգում է ուրիշների իրավունքները: Իհարկե, աստվածապաշտությունը միայն աղոթելով չի սահմանափակվում: Աստվածային պատվիրանները հարգելը մեր կյանքի բոլոր բնագավառներում, Աստծուն հավատալու նախապայմաններից է: Ուստի Շաիպը աստվածապաշտության հետ մեկտեղ մարդկանց կոչ էր անում ճիշտ ապրել ու հատկապես կարևորում էր արդարությունն առևտրի մեջ: Պարզ է, որ յուրաքանչյուր ժամանակ և յուրաքանչյուր վայրում, անբարոյականությունն ու օրենքի խախտումները դրսևորվել են տարբեր կերպ: Եվ մարգարեները պայքարել են նման երևույթների դեմ: Ինչպես Ղովտի ցեղում էր տարածված սեռական շեղումը, Շաիպի ցեղում էլ տարածված էր խաբեությունն առևտրում:
Այս այայից սովորում ենք․
1. Մարգարները ուշադրություն են դարձրել ոչ միայն համոզմունքներին ու բարոյական արժեքներին, այլ նաև տնտեսական ու հասարակական խնդիրներին:
2. Հանդերձյալ կյանքին հավատալը պատճառ է դառնում, որ մարդը սխալներ թույլ չտա և մեղք չգործի:
Հուդ սուրայի 85-րդ այա․
وَيَا قَوْمِ أَوْفُوا الْمِكْيَالَ وَالْمِيزَانَ بِالْقِسْطِ وَلَا تَبْخَسُوا النَّاسَ أَشْيَاءَهُمْ وَلَا تَعْثَوْا فِي الْأَرْضِ مُفْسِدِينَ
«Ով իմ ժողովուրդ, գրիվը մինչև բերանը լցրեք, արդար կշռեք: Ուրիշի ունեցվածքին մի դիպչեք: Աշխարհի վրա ապականություն մի տարածեք»:
Շաիպը մարդկանց ասում էր. արդար եղեք առևտրի մեջ, քանի որ եթե ապրանքը քիչ եք կշռում, անբարոյական գործ եք անում: Ընդհանրապես մարդու մեղքերը բաժանվում են երկու տեսակի: Առաջին խումբը վնասում են հենց մեղք գործողին, իսկ երկրրոդը` ուրիշներին: Աստված ասում է, որ եթե նույնիսկ ների առաջին խմբին, երբեք չի ների երկրորդ խմբին, քանի որ նրանց պատճառով վնասվում են ուրիշները:
Այս այայից սովորում ենք.
1. Հասարակության տնտեսական կյանքը պետք է հիմնված լինի արդարության վրա և հարգվի յուրաքանչյուր անհատի իրավունքը:
2. Թույլ տնտեսությունը տանում է դեպի կործանում: Ուստի հասարակության ղեկավարները պատասխանատու են այս հարցի համար:
Հուդ սուրայի 86-րդ այա․
بَقِيَّتُ اللَّهِ خَيْرٌ لَكُمْ إِنْ كُنْتُمْ مُؤْمِنِينَ وَمَا أَنَا عَلَيْكُمْ بِحَفِيظٍ
«Աստծո շնորհիվ ձեր մոտ եղած ամենափոքր հարստությունն անգամ մեծ օգուտ կբերի, եթե հավատք ունենաք եւ ես ձեր պաշտպանը չեմ բնավ»:
Այնուհետև խոսելով արդար առևտրի մասին, Շաիպն ասում է. Այն օգուտը, որն օրինական է ստացվում, Աստված է ձեզ ուղարկել: Եվ եթե հավատաք Աստծուն և բավարարվեք դրանով, այլևս չեք մտածի անօրինական եկամուտ ստանալ: Շաիպն ասում է. Իմ պարտավորությունն է աստվածային պատվիրանները ձեզ հասցնել: Սակայն ես չեմ կարող հսկել, թե որքանով եք դուք դրանք կատարում: Բայց իմացեք, որ եթե մեղք գործեք ձեր կյանքը կխորտակվի ու ես որևէ կերպ չեմ կարող երաշխավորել, որպեսզի նման բան չկատարվի:
Այս այայում խոսվում է հալալ առևտրի ու հալալ օգուտի մասին: Եվ նույնիսկ Մահդին, ում գալստյան մասին ավետել է Մարգարեն, այնքան կարևորեց արդարությունը, որ Աստված նրան պահել է, որպեսզի նա գա և աշխարհում արդարություն հաստատի:
Այս այայից սովորում ենք․
1. Քիչ բայց մաքուր եկամուտը ավելի լավ է, քան մեծ եկամուտը, որը ձեռք է բերվել անօրինական ճանապարհով:
2. Կյանքն անցողիկ է: Ուրեմն մտածենք այն մասին, ինչ կա հանդերձյալ կյանքում` Աստծո մոտ:
3. Նա, ով իրեն հավատացյալ է համարում, սակայն գողանում է ուրիշի ունեցվածքը, չի կարող հավատացյալ լինել:
Հարգելի բարեկամներ ավարտվեց եւս մեկ հաղորդում:Մաղթում ենք Ձեզ ամենայն լավն ու բարին: