Ելք դեպի լույս 359
Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք Ելք դեպի լույս հաղոդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Հուդ սուրայի 87-րդ այա
قَالُوا يَا شُعَيْبُ أَصَلَاتُكَ تَأْمُرُكَ أَنْ نَتْرُكَ مَا يَعْبُدُ آبَاؤُنَا أَوْ أَنْ نَفْعَلَ فِي أَمْوَالِنَا مَا نَشَاءُ إِنَّكَ لَأَنْتَ الْحَلِيمُ الرَّشِيدُ
<(Նրանք պատասխանեցին. "Շաիպ), Արդյոք քո կրոնը մեզ հրամայում է մեր հայրերի հավատքը թողնե՞լ: Այն մեզ արգելու՞մ է մեր հարստությունը ծախսել այնպես, ինչպես ցանկանում ենք: Ուրեմն (դու , որ համբերատար եւ իմաստուն մարդ ես) այդ ինչպիսի՞ սպասելիք ունես մեզանից">:
Նախորդ այայում ասացինք, որ Շաիպը մարդկանց կոչ էր անում տնտեսական հարցերում զանազանել արդարն ու անարդարը և թույլատրելին ու անթույլատրելին: Նա ասում էր. այն հալալը, որ Աստված է որոշել ձեզ համար առևտրի մեջ, ավելի լավ է, քան այն հարամը, որ դուք ձեռք կբերեք խաբեբայության արդյունքում: Սակայն Մադինայի մարդիկ ըստ երևույթին չէին ցանկանում լսել Շաիպի խոսքերը: Նրանք ասում էին. մենք քեզ գիտակից մարդ էինք համարում և քեզանից նման խոսքեր չէինք սպասում: Մի±թե դու ցանկանում ես, որ մենք չաշխատենք ու շահույթ չունենաք և հրաժարվենք մեր նախնիների գործելաոճից: Մարդիկ հարցնում էին, թե արդյո±ք նամազը նման հրաման է տալիս: Սակայն պարզ է, որ իրական նամազը մարդուն իրավունք չի տալիս ուրիշներին պաշտել և առօրյա կյանքում անընդունելի է համարում ոչ արդար միջոցով եկամուտ ձեռք բերելը:
Այս այայից սովորում ենք
1. Նամազը և աղոթքը առկա են բոլոր կրոններում և հավատացյալներն Աստծո հետ հաղորդակցում են այդ միջոցով:
2. Նախնիների գաղափարախոսությանը հետևելը չի կարող տրամաբանական պատասխան համարվել մարգարեների պարզ բանականության առջև:
3. Հարստություն ունենալ դեռ չի նշանակում անթույատրելի կերպով վատնել այն:Սպառումը պետք է լինի աստվածային օրենքների շրջանակներում:
Հուդ սուրայի 88-րդ այա
قَالَ يَا قَوْمِ أَرَأَيْتُمْ إِنْ كُنْتُ عَلَى بَيِّنَةٍ مِنْ رَبِّي وَرَزَقَنِي مِنْهُ رِزْقًا حَسَنًا وَمَا أُرِيدُ أَنْ أُخَالِفَكُمْ إِلَى مَا أَنْهَاكُمْ عَنْهُ إِنْ أُرِيدُ إِلَّا الْإِصْلَاحَ مَا اسْتَطَعْتُ وَمَا تَوْفِيقِي إِلَّا بِاللَّهِ عَلَيْهِ تَوَكَّلْتُ وَإِلَيْهِ أُنِيبُ
90 <Շաիպը պատասխանեց. Ով իմ ժողովուրդ ես, որ ընդունել եմ Բարձրյալի պատվերները և ողողվել նրա շնորհներով(ինչպես եմ կարող հակառակել նրա կամքին) եւ մի±թե կարող եմ անել այն, ինչ արգելում եմ ձեզ: Իմ միակ ցանկությունը, հնարավորություններիս սահմաններում, ձեզ ավելի լավ վիճակում տեսնելն է:Աստվածային շնորհներով եմ առաջնորդվում եւ Ես հույսս Աստծո վրա եմ դրել ու դեպի նա պիտի վերադանամ>:
Այս այայում, պատասխանելով մարդկանց, Շաիպն ասում է. Եթե նման խոսքեր եմ ասում, ցանկանում եմ միայն, որ հասարակությունն ավելի լավ վիճակ ունենա և ոչ թե նախանձում եմ: Աստված ինձ ուղարկել է, որ պարզ նշաններով ձեզ հետ խոսեմ: Ես եկել եմ, որպեսզի նրա առաքելությունը ձեզ փոխանցեմ: Ես քայլում եմ նրա ճանապարհով: Ուզեք չե չուզեք միեւնույնն է ես ենթարկվելու եմ Աստծո կամքին:
Այս այայից սովորում ենք
1. Երջանիկ կյանքը հարամ աշխատանքով ձեռք չի բերվելու: Մարդը պետք է հալալ քրտինքով վաստակի իր աշխատանքի արդյունքը:
2. Մարգարեները նպատակ են ունեցել առաջ տանել ու զարգացնել հասարակությունը: Եվ այս ուղղությամբ որևէ ջանք չեն խնայել:
Հուդ սուրայի 89-րդ այա
وَيَا قَوْمِ لَا يَجْرِمَنَّكُمْ شِقَاقِي أَنْ يُصِيبَكُمْ مِثْلُ مَا أَصَابَ قَوْمَ نُوحٍ أَوْ قَوْمَ هُودٍ أَوْ قَوْمَ صَالِحٍ وَمَا قَوْمُ لُوطٍ مِنْكُمْ بِبَعِيدٍ
<Ով իմ ժողովուրդ, թող, որ ինձ հետ ձեր թշնամությունը ձեր վրա չթափի այն բոլոր պատուհասները, որոնց արժանացան Նոյի, Ղովտի ու Սալեհի ժողովուրդները, ինչպես նաև Սոդոմի բնակիչները, որոնց կրած պատիժը դեռ թարմ է>:
Այնուհետև , մարդկանց առաջնորդելու համար, Շաիպը նրանց վախեցնում է աստվածային պատժով և ասում. Ձեր ժամանակն այնքան հեռու չէ Ղովտի ցեղից: Ուսումնասիրեք ձեզ նախորդող ազգերի ճակատագիրն ու տեսեք թե ինչ ճակատագրի արժանացան նրանք`մարգարեներին հակառակվելու համար: Պետք է դաս քաղեք անցյալից ու միշտ հիշեք, որ գոյություն ունի աստվածային պատիժ: Եվ մի կարծեք, որ ինձ հետ հակառակվելով, դուք որևէ օգուտ եք ստանալու: ընդհակառակը` դուք վնասվելու եք:
Այսայայից սովոում ենք
1. Մարդկային ցեղերի պատմությունները շատ նման են իրար: Անհրաժեշտ է դրանք ուսումնասիրել դաս քաղելու համար:
2. Աստծո ձեռքը միշտ բաց է պատժի համար և նա կարող է մարդկանց ոչնչացնել: Նոյի ցեղը ոչնչացավ փոթորկի ժամանակ, Սալեհի ցեղը ` կայծակից, իսկ Ղովտի ժողովուրդը հողին հավասարեցվեց:
Հարգելի բարեկամներ ավարտվեց եւս մեկ հաղորդում:Մաղթում ենք Ձեզ ամենայն
լավն ու բարին: