Մարտ 31, 2019 06:25 Asia/Yerevan

Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք Ելք դեպի լույս հաղոդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

 

Հուդ սուրայի 90-րդ այա

وَاسْتَغْفِرُوا رَبَّكُمْ ثُمَّ تُوبُوا إِلَيْهِ إِنَّ رَبِّي رَحِيمٌ وَدُودٌ 

<Հայցեք Աստծո գթությունը: Դիմեք նրան, որովհետև գթությամբ ու սիրով է լցված նա>:

Նախորդ հաղորդման ժամանակ ասացինք, որ Մադին քաղաքի բնակիչները չընդունեցին շաիպի հրավերը և սպստամբեցին նրա դեմ: Սակայն Շաիպը հոգ տարավ նրանց մասին, որպեսզի նրանք չարժանանան աստվածային պատժին: Այս այան վերաբերում է  Շաիպի խոսքերին, որն իր ցեղին առաջարկում է  ապաշխարել և ասում, որ Աստված բարի է  և ընդունում է  ապաշխարանքը: Նա հավելում է , որ ապաշխարանքը դեպի Աստված վերադառնալու ճնապարհն է և Աստծո գթության նշաններից:

Այս այայից սովորում  ենք

1. Զգուշացնելով մեղավորներին, պետք է նաև առիթ ստեղծել, որպեսզի նրանք վերադառնան դեպի ճիշտ ճանապարհ:

2. Աստված ընդունում է ապաշխարանքը և սիրում  ապաշխարողներին:

 

Հուդ սուրայի 91-րդ այա

قَالُوا يَا شُعَيْبُ مَا نَفْقَهُ كَثِيرًا مِمَّا تَقُولُ وَإِنَّا لَنَرَاكَ فِينَا ضَعِيفًا وَلَوْلَا رَهْطُكَ لَرَجَمْنَاكَ وَمَا أَنْتَ عَلَيْنَا بِعَزِيزٍ

< Պատասխանեցին. Ով Շաիպ, քո վարդապետությունը լավ չենք հասկանում: Դու մնացել ես առանց օգնականի: Եթե չխղճայինք ընտանիքիդ, քեզ կքարկոծեինք և դու անկարող ես մեր դեմ>:

Սակայն Շաիպի կողմից դրսևորված սրտցավությամբ հանդերձ, անհավատները շարունակեցին հակառակել նրան ու նույնիսկ քարկոծմամբ ու մահով սպառնացին նրան: Նրանք ասացին, որ Շաիպի  խոսքերն իրենց համար անընդունելի ու ահասկանալի են, չնայած մարգարեները մարդկանց հետ խոսել են պարզ ու հասկանալի լեզվով: Անհավատները Շաիպին ծաղրեցին ու ասացին, որ նրա ուժը սահմանափակ է:

Այս այայից սովորում ենք

1. Մարգարեները մարդկանց առաջնորդելու համար ենթարկվել են ծաղրանքի ու վիրավորանքի:

2. Մարգարեների ընդդիմադիրները չունեն տրամաբանություն, ուստի դիմում են ծաղրանքի ու վիրավորանքի:

 

Հուդ սուրայի  92 և 93-րդ այաներ

قَالَ يَا قَوْمِ أَرَهْطِي أَعَزُّ عَلَيْكُمْ مِنَ اللَّهِ وَاتَّخَذْتُمُوهُ وَرَاءَكُمْ ظِهْرِيًّا إِنَّ رَبِّي بِمَا تَعْمَلُونَ مُحِيطٌ 

وَيَا قَوْمِ اعْمَلُوا عَلَى مَكَانَتِكُمْ إِنِّي عَامِلٌ سَوْفَ تَعْلَمُونَ مَنْ يَأْتِيهِ عَذَابٌ يُخْزِيهِ وَمَنْ هُوَ كَاذِبٌ وَارْتَقِبُوا إِنِّي مَعَكُمْ رَقِيبٌ 

<Ասաց. Ով իմ ժողովուրդ,  իմ ընտանիքը ձեր սրտերի վրա ավելի մեծ իշխանությո±ւն ունի,  քան Աստված: Նրան մոռացա±ք: Նա իր գիտությամբ տեսնում է  ձեր բոլոր արարքները>:

95 <Ով իմ ժողովուրդ, ձեր փափագներին գոհացում տալու համար  չարիք գործեք որքան ցանկանում եք: Ես էլ իմ կողմից կգործեմ:Շուտով կհասկանաք, թե  ում վրա կիջնի երկնային պատիժը և թե ով է մեզանից ստախոսը: Սպասեցեք երկնային պատժին և ես էլ պիտի սպասեմ >:

Երբ ընդդիմադիրներն ու անհավատները ասացին իրենց վերջին խոսքերը, Շաիպը չհուսահատվեց ու դիմելով նրանց, ասաց. Գործեք ինչպես ցանկանոմ եք: Ես էլ կգնամ իմ  ճանապարհով և կտեսնենք, թե ով կփրկվի: Ես միայն Աստծուն եմ ապավինում և դուք եք. որ պետք է մտածեք ձեզ մասին ու իմանաք որ Աստված ձեր մասին գիտի ամեն ինչ:

Այս այայից սովորում ենք

1. Երբ խրատն ընդդիմադիրների վրա չի ազդում, պետք է օգտվել զգուշացումից:

2. Երբեք մի հուսահատվեք մարդկանց առաջնորդելուց և պայքարեք:

 

Հուդ սուրայի 94 և 95-րդ այաներ

وَلَمَّا جَاءَ أَمْرُنَا نَجَّيْنَا شُعَيْبًا وَالَّذِينَ آمَنُوا مَعَهُ بِرَحْمَةٍ مِنَّا وَأَخَذَتِ الَّذِينَ ظَلَمُوا الصَّيْحَةُ فَأَصْبَحُوا فِي دِيَارِهِمْ جَاثِمِينَ 

كَأَنْ لَمْ يَغْنَوْا فِيهَا أَلَا بُعْدًا لِمَدْيَنَ كَمَا بَعِدَتْ ثَمُودُ

<Երբ նշանակված ժամը հասավ, մեր գթությամբ Շաիպին ու հավատացյալներին փրկեցինք: Մեր վրեժխնդրությունն իջավ հանցավորների վրա ու նրանք հաջորդ օրն իրենց տներում մեռած գտնվեցին>

<Կարծեք, երբեք այնտեղի բնակիչ չեն եղել:Թող Մադենը զրկվի (Աստծո շնորհից),այնպես ինչպես Սամուդ ցեղը զրկվեց:

Մադենի ցեղը մյուս ապստամբ  ցեղերի նման ոչնչացավ: Իհարկե, մարդիկ մահանում են բնական աղետների կամ այլ պատճառներով: Սակայն մահը, որը վրա է հասնում Աստծո կողմից և որտեղ չկա Աստծո գթությունը, իջնում է նրանց վրա, ովքեր պատրաստ չեն եղել ընդունել ճշմարտությունը: Սակայն պետք է ասել, որ Աստծո բարությունն ասնահման է, ինչպես զայրույթը, որը տարածվելու դեպքում, փրկության ճանապարհ չկա:

Այս այաներից սովորում ենք

1. Աստծո զայրույթն ուշ թե շուտ իջնելու է:

2. Հավատքը մեր փրկության ճանապարհն  է, իսկ անհավատությունը` ոչնչացման ուղին:

3. Ղուրանը հորդում է հեռու մնալ չարագործներից:

Բարեկամներ այս ծրագրով ավարտվեց Շաիպի մասին այաների մեկնությունը:Հաջորդ հաղորումների ժամանակ կանդրադառնանք Մովսեսի եւ Փարավորնի մասին այաներին:Մինչ այլ հաղորդում Ձեզ մաղթում ենք ամենայն լավն ու բարին:Աստված Ձեզ հետ: