Ելք դեպի լույս 362
Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք Ելք դեպի լույս հաղոդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Հուդ սուրայի 102 և 103-րդ այաներ
وَكَذَلِكَ أَخْذُ رَبِّكَ إِذَا أَخَذَ الْقُرَى وَهِيَ ظَالِمَةٌ إِنَّ أَخْذَهُ أَلِيمٌ شَدِيدٌ
إِنَّ فِي ذَلِكَ لَآيَةً لِمَنْ خَافَ عَذَابَ الْآخِرَةِ ذَلِكَ يَوْمٌ مَجْمُوعٌ لَهُ النَّاسُ وَذَلِكَ يَوْمٌ مَشْهُودٌ
"Ահա այս կերպ է քո Աստվածը պատժում հանցավոր քաղաքներին: Նրա վրեժն ահավոր է:"
" Թող օրինակ լինի նրա համար, ով վախենում է հանդերձյալ կյանքի պատիժներից և այն օրից, երբ բոլոր մարդիկ պիտի հավաքվեն ու վկայություն տան:"
Նախորդ հաղորդման ժմանակ խոսեցինք Փարավոնի և նրա հետևորդների ճակատագրի մասին: Այս այաներն ասում են. մի կարծեք, որ աստվածային զայրույթն իջնում է միայն նման խմբերի վրա: Յուրաքաչյուր ցեղ կամ ժողովուրդ, ոը բռնություն գործադրի, կարժանանա նման ճակատագրի: Իհարկե նախորդ սերունդներից դաս են քաղում միայն նրանք, ովքեր ընդունում են հանդերձյալ կյանքը: Հակառակ դեպքում, նրանք ոչ մի կերպ չեն առաջնորդվելու:
Այս այաներից սովորում ենք
1. Աստծո շնորհը և զայրույթը հիմնված են հավերժական ու անսասան ավանդույթի վրա:
2. Որտեղ որ լինի բռնություն, այնտեղ կլինի նաև աստվածային զայրույթը:
3. Դատաստանի օրը վկայության օր է: Աստծո հրամանով բոլորի լեզուն բացվում է և նրանք վկայություն են տալիս:
Հուդ սուրայի 104 և 105-րդ այաներ
وَمَا نُؤَخِّرُهُ إِلَّا لِأَجَلٍ مَعْدُودٍ
يَوْمَ يَأْتِ لَا تَكَلَّمُ نَفْسٌ إِلَّا بِإِذْنِهِ فَمِنْهُمْ شَقِيٌّ وَسَعِيدٌ
"Մենք այդ օրը հետաձգում ենք մինչև նախապես սահմանված ժամանակը:
"Այդ օրն առանց Աստծո թույլտվության, ոչ ոք չի կարող խոսել: Մարդկային ազգի մի մասը պիտի ենթարկվի պատժի, իսկ մյուս մասը պիտի վայելի երանություն":
Նախորդ այաներում խոսեցինք հանդերձյալ կյանքի և դատաստանի օրվա մասին: Սակայն ոմանք կարող են մտածել, որ այդ օրն ընդամենը մի խոստում է, որի գալստյան ժամանակը հայտնի չէ: Ուստի Ղուրանն այս այայում ասում է. Աստծո դատաստանի օրն ունի որոշակի ժամանակ, որի մասին գիտի միայն Աստված: Ուրեմն մարդիկ չեն կարող ասել. ինչու թողնենք այս աշխարհը և դրա փոխարեն ընտրենք այն աշխարնը, որի մասին ոչինչ չգիտենք: Այաները դատաստանի օրվա մասին ասում են. Այնտեղ ոչ ոք առանց Աստծո հրամանի չի խոսում, որպեսզի ինքն իրեն արդարացնի կամ հայտնի իր զղջումը: Աստծո մոտ ամեն ինչ պարզ է և դատաստանի օրը խոսում է ոչ թե լեզուն, այլ ողջ մարմինը. արտահայտելով այն ամենն ինչ արել են: Այլ կերպ ասած, խոսելը միայն նրա համար է, որպեսզի մարդիկ արտահայտեն իրենց ներսում տեղի ունեցածի մասին ու մարդկանց տեղյակ պահեն: Սակայն դատաստանի օրն ամեն ինչ պարզ է և չկա ոչինչ , որը կարող է կոծկվել:
Այս այաներից սովորում ենք
1. Դատաստանի օրը նախապես որոշված է:
2. Դատաստանի օրը խոսքն այլևս օգուտ չունի և մարդիկ հարցաքնվում են իրենց արարքներով:
Հուդ սուրայի 106 և 107- րդ այաներ
فَأَمَّا الَّذِينَ شَقُوا فَفِي النَّارِ لَهُمْ فِيهَا زَفِيرٌ وَشَهِيقٌ
خَالِدِينَ فِيهَا مَا دَامَتِ السَّمَاوَاتُ وَالْأَرْضُ إِلَّا مَا شَاءَ رَبُّكَ إِنَّ رَبَّكَ فَعَّالٌ لِمَا يُرِيدُ
"Դժոխքի բոցերի մեջ գահավիժող ու դժբախտ թշվառները աղաղակներ ու հառաչանք պիտի արձակեն:"
"Նրանք հավերժ դժոխքում պիտի մնան, քանի դեռ երկինքն ու երկիրը կանգուն են և այնքան ժամանակ, որքան ցանկանա Արարիչը: Անկասկած քո Արարիչն անում է այն, ինչ իրեն ցանկանում է:"
Ինչպես արդեն ասվեց, հանդերձյալ կյանքում մարդիկ բաժանվում են երկու խմբի` երջանիկ ու դժբախտ կամ առաքինի ու ոչ առաքինի: Աստված մարդկանց ստեղծել է հավասար պայմաններով ու նրանց տվել առաջնորդվելու հնարավորություն: Սակայն որոշ մարդիկ ընտրում են սխալ ճանպարհ ու դժբախտանում: Իսկ մեկ այլ խումբ օգտվում է Աստծո կողմից տրված հնարավորությունից: Ուրեմն դժբախտությունն ու երջանկությունը նախապես չեն որոշվել : Հակառակ դեպքում, աստվածային պարգևներն ու պատիժներն անիմաստ կլինեին: Իրականությունն այն է. որ մարդն ինքը կարող է ընտրել իր կյանքի ուղին , որով երջանկանում է կամ դժբախտանում: Ճանապարհի ավարտն իհարկե մարդկանց ձեռքում չէ, սակայն սեփական ուղին մարդ ինքն է ընտորւմ և կրում դրա հետևանքները: Աշխարհիկ կյանքում մեր գործած սխալները դառնում են կրակ ու կլանում մարդուն: Այդ կրակները մարդն ինքն է ստեղծել և ոչ թե դժոխքը: Մարդն այդ կրակի մեջ մնալու է այնքան, որքան վճռել է Աստված: Իսկ նրանք, ովքեր բարի գործ են անում, դրախտ են գնում: Իհարկե, հանցագործներից մի մասի տունը լինելու է հավերժական կրակի մեջ: Որովհետև եթե նրանք այս կյանքում հավերժ ապրեին, չէին հրաժարվի ոճրագործությունից:
Այս այաներից սովորում ենք
1 .Երջանկությունն ու դժբախտությունը մարդու արարքների հետևանքն են և յուրաքանչյուր մարդու ճակատագիրն իր ձեռքերում է:
2 Եթե Աստված կամենա, դժոխքի կրակից կփրկի ում որ ցանկանա:
Բարեկամներ այս ծրագրով ավարտվեց Շաիպի մասին այաների մեկնությունը:Հաջորդ հաղորումների ժամանակ կանդրադառնանք Մովսեսի եւ Փարավորնի մասին այաներին:Մինչ այլ հաղորդում Ձեզ մաղթում ենք ամենայն լավն ու բարին:Աստված Ձեզ հետ: