Ապրիլ 18, 2019 01:47 Asia/Yerevan

Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք Ելք դեպի լույս հաղոդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

 

Հուդ սուրայի 111-րդ  այա

وَإِنَّ كُلًّا لَمَّا لَيُوَفِّيَنَّهُمْ رَبُّكَ أَعْمَالَهُمْ إِنَّهُ بِمَا يَعْمَلُونَ خَبِيرٌ

"Աստված ամեն մարդու կհատուցի իր արարքների համար լիարժեք կերպով: Եւ նա տեղյակ է այն ամենի մասին, որ կատարում են: "

Աստծո գործերից մեկը   մարդու համար պատժին ու պարգևն է: Պարզ է, որ Աստված մարդու արարքի ու մտքերի վրա իշխում է, որքան էլ դրանք քողարկված լինեն: Եվ ոչ մի բան Աստծուց թաքցնել չի կարելի: Իհարկե պատիժը վերաբերում է  հանդերձյալ կյանքին, սակայն այս կյանքում ևս Աստված տալիս է պատիժներ ու պարգևներ:

 Այս այայից սովորում ենք

1. Աստծո աչքից ոչ մի լավ կամ վատ արարք դուրս չի մնում:

2. Աստծո պարգևի ու պատժի համակարգն անսխալ է և դրանում ոչ մեկի նկատմամբ բռնություն չի իրականացվում:

 

Հուդ սուրայի 112- րդ այա

فَاسْتَقِمْ كَمَا أُمِرْتَ وَمَنْ تَابَ مَعَكَ وَلَا تَطْغَوْا إِنَّهُ بِمَا تَعْمَلُونَ بَصِيرٌ

 "Հետևիր ճշմարտության ճանապարհին, ինչպես քեզ հրամայված է: Բոլոր հավատացյալները թող հետևեն այդ ճանապարհին ու չհեռանան դրանից: Որովհետև Աստված տեսնում է  ձեր արարքները"

Շարունակելով նախորդ այաները, որոնք անդրադարձան այն  հարցին, թե ինչպես անհավատները դեմ գնացին մարգարեին ու հավատացյալներին, այս այան, դիմելով մարգարեին, ասում է. Ընդդիմադիրների վարքագիծը չպետք է պատճառ դառնա, որ դուք թերանաք: Դու պետք է շարունակեք ձեր գործը, սակայն նրանց նկատմամբ աստվածային այն չափից որ սահմանված է, չանցնեք, քանի որ Աստված տեսնում է  ձեր արարքները: Նշվում է, որ մարգարեն մի տեղ ասել է. "Հուդ սուրան ինձ ծերացրեց": Մարգարեի նպատակը եղել է այն, որ այս այան ոչ միայն մարգարեին է համբերության ու դիմանալու կոչ  անում, այլ նաև նրա աջակիցներին:

 

Այս այայից սովորում ենք

1. Առաջնորդի ու նրա հետևորդների տոկունությունը պետք է լինի միաժամանակ: Չնայած, որ այստեղ առաջնորդը շատ մեծ դեր ունի:

2. Ընդիմադրների նկատմամբ չպետք է թերանալ կամ դիմել ծայրահեղ քայլերի: Լավագույն միջոցը չափավորությունն է:

Հուդ սուրայի 113-րդ այա

وَلَا تَرْكَنُوا إِلَى الَّذِينَ ظَلَمُوا فَتَمَسَّكُمُ النَّارُ وَمَا لَكُمْ مِنْ دُونِ اللَّهِ مِنْ أَوْلِيَاءَ ثُمَّ لَا تُنْصَرُونَ

"Ներնգամիտներին մի հետևեք: գուցե դժոխքի կրակներին զոհ գնաք և Ամենակարողի մոտ ոչ պաշտպան և ոչ ապավեն չգտնեք եւ(թշնամիների դեմ) հաղթական չլինեք: "

Այս այան, խոսելով տոկունության ու դիմակայելու կարևորության մասին, նաև ասում է, որ եթե Աստծո կրոնի ընդդիմադիրների նկատմամբ բարի լինեք ու հենվեք նրանց, կսխալվեք, քանի որ դժվար ժամանակ նրանք ձեր ապավենը չեն լինի: Ուրեմն պետք է միայն Աստծուն ապավինել, քանի որ նրանից ավելի լավ աջակից չկա: Բռնություն գործողների նկատմամբ բարություն գործելը միայն Աստծո զայրույթին է հանգեցնում: Նման քայլի դիմողը արժանանում է  դժոխքի կրակներին: Հատկապես ընդգծվում է, որ բռնատեր մարդկանց հետ չի կարելի հույս կապել, եթե նույնիսկ նրանք ամենամտերիմ հարազատներն են: Քանի որ այսպիսով դառնում եք նրանց մեղսակիցը:

Այս այայից սովորում ենք

1. Բռնատեր ուժերին հենվելու փոխարեն, Աստծուն հենվենք1

2. Իսլամական քաղաքականության մեջ արգելվում է  բռնատեր ուժերին հենվելը: Դա համարվումէ  մեղք:

3. Բռնություն գործողներին հենվելը մեկուսացնում է մարդուն:

 

Հուդ սուրաի 114 և 115-րդ այաներ

وَأَقِمِ الصَّلَاةَ طَرَفَيِ النَّهَارِ وَزُلَفًا مِنَ اللَّيْلِ إِنَّ الْحَسَنَاتِ يُذْهِبْنَ السَّيِّئَاتِ ذَلِكَ ذِكْرَى لِلذَّاكِرِينَ 

وَاصْبِرْ فَإِنَّ اللَّهَ لَا يُضِيعُ أَجْرَ الْمُحْسِنِينَ

 

 "Աղոթեք արշալույսին ու մայրամուտին և գիշերը: Բարի գործերը վանում են չար գործերը: Այս պատվերն ուղղված է նրանց, ովքեր խնամքով պահում են Աստծո հիշատակը:"

"Համբերատար եղեք որովհետև Աստված երբեք առանց վարձատրության չի թողնում բարի գործերը:"

Այս այաները, դիմելով մարգարեին ու նրա աջակիցներին, նրանց հրավիրում են նամազ անել ու միշտ հիշել Աստծուն: Որովհետև Աստծո հետ հաղորդակցվելը մարդուն խաղաղություն է պարգևում ու մարդն այդպիսով ուժ է գտնում վտանգներին դիմակայելու  համար: Դրանից բացի, հաղորդակցվելը նման է ապաշխարանքի: Որովհետև մարդու մեղքերն այդպիսով ներվում են, իսկ սխալ արարքները` ջնջվում: Ուստի այս այաներում խոսվում է  նախ նամազի կարևորության, այնուհետև` դիմադրության ու կայունության մասին: Որոշ այաներում ասվում է, որ իմամ Ալին մտավ տարբեր խմբերի մեջ ու որոշեց պարզել թե ո՞րն է Ղուրանի ամենա հուսալի այան: Յուրաքանչյուրը տվեց մի պատասխան: Այնուհետև իմամ Ալին ասաց."Մարգարեից լսել եմ, որ Ղուրանի ամենահուսալի այան 114-րդ այան է": Այնուհետև նա ասում է. "Աստված վկա, երբ մարդը նամազ անելու համար լվացվում է եւ մաքրվում, մաքրվում են նաև նրա մեղքերը: Իսկ երբ Ղեբլեի դեմ է կանգնում, մեղքերը նրանից հեռանում են": Այնուհետև, վկայակոչելով մարգարեին, իմամ Ալին ասում է."Աղոթողը նման է նրան, ով օրական հինգ անգամ լվացվում է: Արդյոք դրանից հետո մեղքերը մնու՞մ են մարդու հետ:"

Այս այայից սովորում ենք

1. Նամազը երկարատև գործողություն է , որը պետք է կատարվի հատուկ ժամանակամիջոցում:

2. Նամազը բարի գործերից լավագույնն է, որովհետեւ մարդը մաքրվում է սխալ արարքների հետևանքներից:

Մինչ այլ հաղորդում Ձեզ մաղթում ենք ամենայն լավն ու բարին:Աստված Ձեզ հետ: