Ապրիլ 18, 2019 01:56 Asia/Yerevan

Ողջույն գթության մարգարե Մոհամմադին: Ձեզ հրավիրում ենք ունկնդրելու Ելք դեպի լույս հաղորդումը, որում Ղուրանի այաները ներկայացվում են մատչելի մեկնաբանությամբ:

 

Հուդ սուրայի 116-րդ այա

فَلَوْلَا كَانَ مِنَ الْقُرُونِ مِنْ قَبْلِكُمْ أُولُو بَقِيَّةٍ يَنْهَوْنَ عَنِ الْفَسَادِ فِي الْأَرْضِ إِلَّا قَلِيلًا مِمَّنْ أَنْجَيْنَا مِنْهُمْ وَاتَّبَعَ الَّذِينَ ظَلَمُوا مَا أُتْرِفُوا فِيهِ وَكَانُوا مُجْرِمِينَ

<Ձեզանից առաջ եղած ազգերի մեջ քիչ թվով արդար մարդիկ եղան, ովքեր կարողացան դիմադրել գայթակղության հեղեղին: Մենք փրկեցինք նրանց: Բայց աշխարհիկ վայելքների մեջ թաթախված չարերը մխրճվեցին մեղսագործության մեջ>:

Նախորդ այաներում խոսեցինք այն մասին, որ Աստված մարգարեներին ու հավատացյալներին տոկունության կոչ է անում ու հրավիրում մշտապես աղոթել: Այս այան, դիմելով գիտնականներին, ասում է. Ինչու՞ արգելք չեք հանդիսանում, որպեսզի անբարոյականությունը տարածվի երկրում և ինչու՞ մարդկանց գիտակից չեք դարձնում, որպեսզի թույլ չտան, որ երկրում տարածվի բռնությունը: Ղուրանն ունի այաներ, որոնք կրոնական առաջնորդներին կոչ են անում թույլ չտալ, որ մարդիկ մեղք գործեն: Այնուհետև Ղուրանն ասում է, որ ամեն ժամանակ եղել է մի  խումբ, որը ոչ մի ջանք չի խնայել մարդկանց փրկության համար: Սակայն նրանք, ովքեր ապրել են միայն իրենց ցանկություններին հագուրդ տալու համար, հետևում են հանցագործներին ու բռնատերերին:

Այս այայից սովորում ենք

1. Գիտնականները և իշխանավորները պարտավոր են թույլ չտալ,. որ անբարոյականությունն ու մեղքը տարածվեն հասարակության մեջ:

2. Մեղքի նկատմամբ անտարբերությունն ու լռությունը պատճառ են դանում որ դրա համար պայմաններ ստեղծվեն: Դա է վկայում նաև պատմությունը:

 

Հուդ սուրայի 117-րդ այա

وَمَا كَانَ رَبُّكَ لِيُهْلِكَ الْقُرَى بِظُلْمٍ وَأَهْلُهَا مُصْلِحُونَ 

119 <(Ով Մարգարե) Հավիտենականը երբեք անարդարություն չի գործում և չի վերացնում այն քաղաքները, որոնց բնակիչները առաքինի են>:

Այս այան ասում է. Մի կարծեք, որ Աստված որոշ ցեղերի անտեղի ոչնչացրել է, քանի որ Աստված ցանկանում է, որ միայն բռնատերերը ոչնչանան: Իսկ բարի ու ազնիվ մարդկանց նկատմամբ Աստված բռնություն չի գործադրում: Այստեղ խոսվում է  հատկապես այն մարդկանց մասին, ովքեր բարեփոխիչ են: Բարեփոխությունը հասարակության մեջ, արդարությունն է,ուրիշների նկատմամբ, բարի լինելն ու մարդկանց բարին ցանկանալը: Եթե մարդիկ միմյանց նկատմամբ այդպես վարվեն, Աստված էլ բարի կլինի բոլորի նկատմամբ, եթե նույնիսկ նրանց մեջ լինեն անբարո մարդիկ:

Այս այայից սովորում ենք

1. Բարեփոխիչ լինելը միայն բավարար չէ: Բարեփոխիչը պետք է նաև իրեն պատասխանատու զգա հասարակության հանդեպ:

2. Աստծո պատիժը միայն հանդերձյալ կյանքում չէ: Այս աշխարհում էլ մարդիկ կարող են տեսնել Աստծո զայրույթը:

 

Հուդ սուրայի 118-րդ այա

وَلَوْ شَاءَ رَبُّكَ لَجَعَلَ النَّاسَ أُمَّةً وَاحِدَةً وَلَا يَزَالُونَ مُخْتَلِفِينَ

<Եթե Աստված ցանկանար, աշխարհում կսահմաներ միյան մի ժողովուրդ:Դա այն դեպքում, երբ մարդիկ տարբեր են>

Այս այան անդրադառնում է մի կարևոր առանձնահատկության` հոգու և մարմնի կառույցի և կամքի տարբերությանը: Թեև աստվածային կամքը մշտապես կարևոր է և ոչ ոք չի կարող այն փոխել, սակայն Աստված ցանկացել է, որ մարդիկ նման չլինեն իրար և իրենց ընտրությամբ որոշեն ճիշտ ճանապարհը: Հենց դրանից էլ բխում են տարաձայնությունները, տարբերությունները և գաղափարները: Եթե մարդիկ բոլորը հավատային Աստծուն, դա որևէ արժեք չէր ունենա և նման միասնությունն այլևս արժեք չէր ունենա մարդու համար: Սակայն մարդը պետք է տարբեր գաղափար ունենալով և իր կամքով ընտրի իր ճանապարը: Եվ դա է արժեքավորը, ոովհետև նա կարող է ընտրել նաև սխալ ճանապարհը: Իսկ ընտրությունը կախված է մարդու փորձից և գաղափարներից: Իհարկե, Ասված մարդուն տվել է մտածելու կարողություն և ուղակել մարգարեներ, որպեսզի առաջնորդեն մարդկանց: Իսկ քաջալերելու և պատժելու համար կիրառել է միջոցներ, ինչպես պատիժը և պարգևը: Սակայն այս բոլորով հանդերձ, մարդը պարտավոր չէ ընտրել Աստծո ճանապարհը: Եվ դրա համար էլ մենք տեսնում ենք մարդկանց, ովքեր քայլում են ոչ աստվածային ճանապարհով: Այդուհանդերձ, Աստված մարդկանց չի ստիպում ընդունել իր կրոնը, այլ մարգարեին ասում է, որ նա պետք է մարդկանց միայն զգուշացնի և ոչ թե  ստիպի հավատալ:

 

Այս այայից սովորում ենք

1. Աստված ցանկանում է , որ մարդկանց մեջ լինեն տարբերություններ և նրանք ունենան իրենց ճանապարհն ընտրելու կամք և ազատություն:

2. Գաղափարական տարբերությունները մադու ընտրության արդյունքն են և ոչ մի գաղափար չպետք է նրանց պարտադրվի:

Ավարտվեց մեր այսօրվա հաղորդումը: Աստված ձեզ պահապան: Հրավիրում ենք լսելու մեր հաջորդ հաղորդումները: